Մոտովունի կինոփառատոն
Մոտովունի կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Մոտովուն |
Կայք | motovunfilmfestival.com |
![]() |

Մոտովունի կինոփառատոն (խորվ.՝ Motovunski filmski festival), ամենամյա միջազգային փառատոն։ Հիմնադրվել է 1999 թվականին։ Անցկացվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին՝ Խորվաթիայի Մոտովուն քաղաքում (5-6 օր տևողությամբ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտովունի կինոփառատոնը ամբողջությամբ նվիրված է փոքր և անկախ ինեմատոգրաֆների կողմից նկարված ֆիլմերին։ Առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին ռեժիսոր Ռայկո Գրլիչի և պրոդյուսեր Բորիս Մատիչի կողմից։ Կինեմատոգրաֆիստների նպատակն է լրացնել Խորվաթիայի կինոարտադրության բացթողումը, քանի որ այդ ժամանակ ցուցադրվում էին միայն հոլիվուդյան ֆիլմեր։ Ամեն տարի կինոփառատոնի ծրագիրը բաղկացած է լինում տարբեր երկրների շուրջ 70 ֆիլմերից, կարճամետրաժից մինչև լիամետրաժ, վավերագրականից մինչև գեղարվեստական, «պարտիզանականից» մինչև համատեղ արտադրության ֆիլմեր։ Իր գոյության ընթացքում փառատոնը մասսայականություն է վայելում խորվաթական երիտասարդության և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամեն տարի միջոցառման անցկացման ընթացքում կազմակերպվում է վրանային քաղաք, որը դարձել է կինոփառատոնի այցեքարտերից մեկը։ 2007 թվականին «Դը Գարդիան» թերթը փառատոնը անվանեց որպես «Խաչ Գլաստոնբերիի և Սանդենսի միջև»[1]։ Այն հաճախ կոչում են նաև կինոփառատոների «Վուդստոկ»։
1999 թվականից փառատոնի կարգավիճակը զգալիորեն բարձրացել է։ Սկզբում այն համարվում էր միջանկյալ միջոցառում երկիր այցելող զբոսաշրջիկների համար, սակայն արդեն 2007 թվականից համարվում է նախկին Հարավսլավիայի երկու առաջատար փառատոներից մեկը Սարաևոյի կինոփառատոնից հետո։ 2011 թվականին պետք է կայանար Մոտվունի հերթական 13-րդ փառատոնը, սակայն սնահավատության պատճառով կազմակերպիչները այն հայտարարեցին 14-րդը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնի գլխավոր մրցանակը համարվում է «Մոտվունի պրոպելլերը», որն իր անվանումը ստացել է քաղաքի մոտակայքում գտնվող հողմաշարժիչների հետ կապված։ Փառատոնի ընթացքում խաղարկվում են նաև «Մոտվուն օնլայն» մրցանակը, որը շնորհվում է լավագույն կարճամետրաժ ֆիլմին, «Ա-ից մինչև Ա» մրցանակը լավագույն տարածաշրջանային ֆիլմին (մրցանակի անվանումը առաջացել է Ավստրիայից մինչև Ալբանիա հապավումից), ինչպես նաև կինոքննադատների ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակը։ 2008 թվականին հայտնվեց Մավերիկ մրցանակը, որը շնորհվում է կյանքում բացառիկ ձեռքբերումների համար։ Այն առաջինը ստացել է Քեն Ռասսելը։
Մոտովունի պրոպելլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
---|---|---|---|
2000 (2) | Բիլլի Էլիոթ | Սթիվեն Դոլդրի | ![]() |
2001 (3) | Վերջին ապաստան | Պավել Պավլիկովսկի | ![]() |
2002 (4) | Արյունոտ կիրակի | Փոլ Գրինգրաս | ![]() |
2003 (5) | Շշմեցուցիչ սեր | Պոլ Թոմաս Անդերսոն | ![]() |
2004 (6) | Նուրբ համբույր | Քեն Լոուչ | ![]() |
2005 (7) | Մահ պարոն Լազարեսկին | Քրիստի Պույու | ![]() |
2006 (8) | Look Both Ways | Սարա Անն Ուոթ | ![]() |
2007 (9) | Խելահեղ երկիր | Դրոր Շաուլ | ![]() |
2008 (10) | Համր գույն | Կառլոս Ռեյգադաս | ![]() |
2009 (11) | Ակվարիում | Անդրեա Առնոլդ | ![]() |
2010 (12) | Հոկտեմբեր | Դենիել և Դիեգո Վեգա Վիդալներ | ![]() |
2011 (14) | Bullhead | Միխայիլ Ռոսկամ | ![]() |
2012 (15) | Ուշացում | Ռոդրիգո Պլա | ![]() |
2013 (16) | Ժանտախտ | Նեուս Բալլուս | ![]() |
2014 (17) | Ցեղը | Միրոսլավ Սլաբոշպիցկի | ![]() |
2015 (18) | Ոչ երկնքում, ոչ էլ երկրում | Կլեմենտ Կոժիտոր | ![]() |
2016 (19) | Վիվա | Պեդդի Բրետնեկ | ![]() |
2017 (20) | Վեսթերն | Վալեսկա Գրիզեբախ | ![]() |
2018 (21) | Matar a Jesús | Լաուրա Մորա Օրտեխա | ![]() |
ՖԻՊՐԵՍՍԻ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
---|---|---|---|
2001 (3) | Ոչ մեկի հողը չէ | Դանիս Տանովիչ | ![]() |
2002 (4) | Grill Point | Անդրեաս Դրեզդեն | ![]() |
2003 (5) | Մարգարիտի տոնը | Ռենատո Ֆալկաո | ![]() |
2004 (6) | Հինգ խոչընդոտ | Լարս ֆոն Թրիեր և Յորգեն Լետ | ![]() |
2005 (7) | Գիշեր ու ցերեկ | Սիմոն Ստախո | ![]() |
2006 (8) | Մենք կերակրում ենք աշխարհին | Էրվին Վագենհոֆեր | ![]() |
2007 (9) | Հոլլեմ Ֆոու | Դեյվիդ Մաքքենզի | ![]() |
2008 (10) | Կույր սեր | Յուրայ Լեխոտսկի | ![]() |
2009 (11) | Ակվարիում | Անդրեա Առնոլդ | ![]() |
2010 (12) | Չորս անգամ | Միքելանջելո Ֆրամմարտինո | ![]() |
2011 (14) | Մարթա | Մարսելինո Իսլաս Էռնանդես | ![]() |
2012 (15) | Play | Ռուբեն Էստլունդ | ![]() |
2013 (16) | Դուստր | Տանոս Անաստոպուլոս | ![]() |
2014 (17) | Ֆորս մաժոր | Ռուբեն Էստլունդ | ![]() |
2015 (18) | Փոքրիկ հրաշագործուհին | Կառլոս Վերմուտ | ![]() |
2016 (19) | Լավ կին | Մարյա Կարանովիչ | ![]() |
2017 (20) | Վեսթերն | Վալեսկա Գրիզեբախ | ![]() |
2018 (21) | Չվող թռչուններ | Կրիստինա Գալեգո, Սիռո Գեռա | ![]() |
Հայտնի հյուրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուշան Մակավեև
- Սթիվեն Դալդրի
- Պոլ Տոմաս Անդերսոն
- Քեն Ռասել
- Վանեսա Ռեդգրեյվ
- Ամանդա Պլամմեր
- Միրա Ֆուրլան
- Միլենա Դրավիչ
- Ջեյսոն Բիգս
- Ջեյմի Բել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tim Bryan (2007 թ․ հունվարի 6). «Diaries at the ready ...» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Irska, Istra, 25. srpnja i umjesto 13. = 14. Motovun film festival». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.