Անդրեա Առնոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անդրեա Առնոլդ
Andrea Arnold (Cannes Film Festival 2012).jpg
Ծնվել է ապրիլի 5, 1961 (58 տարեկան)[1]
Ծննդավայր Դարթֆորդ
Կրթություն AFI Conservatory
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգություն անգլիացի
Մասնագիտացում դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ Բրիտանական Կայսրության շքանշանի սպա, Academy Award for Best Live Action Short Film, Ժյուրիի մրցանակ, Սաթերլենդ Թրոֆի, BAFTA Award for Best Newcomer, Ժյուրիի մրցանակ, BAFTA Award for Best British Film և Ժյուրիի մրցանակ
IMDb ID 0036349

Անդրեա Առնոլդ (1961, ապրիլի 5, Դարթֆորդ), անգլիացի ռեժիսոր, դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Առնոլդը ծնվել է Դարթֆորդում, 1961 թվականին։ Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը։ Առնոլդը ծնվել է երբ մայրը 16 տարեկան էր, իսկ հայրը՝ 17, և նրանք ամուսնալուծվել են երբ Առնոլդը տակավին երիտասարդ էր։ Մայրը միայնակ է հոգացել ու խնամել չորս երեխաներին, ինչի մասին Առնոլդը հիշատակել է իր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմում։ Երբ նրան հարցնում են՝ արդյոք դա կենսագրական ֆիլմ է, նա պատասխանում է. «Մեծացել եմ ծառայողի ընտանիքում, կարծում եմ, կհասկանք՝ ինչ թեմաներից եմ գրում»[2]: Դեռ փոքր հասակից նա գրել է մարդկային կյանքի դառը փորձությունների մասին։ Հարցազրույցներից մեկում նա պատմում է՝ ինչպես է տասը տարեկանում գրել պիես, որտեղ արտահայտել է իր «սարսափը» ստրկավաճառության մասին[3]: Ավագ դպրոցից նա հեռացավ 16 տարեկանում, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ 18 տարեկանում մեկնում է Լոնդոն և աշխատում որպես "No. 73" մանկական հեռուստաներկայացման հաղորդավար և դերասանուհի։ Հետագա 10 տարիները նա աշխատում է հեռուստատեսությունում և շարունակում պատմություններ գրել։ Առնոլդը սովորում է Լոս Անջելեսի ամերիկյան կինո ինստիտուտում և փարձառություն ձեռք բերում կինոարտադրության ասպարեզում։ Կրթությունն ավարտելուց և Բրիտանիա մեկնելուց հետո դուստր է ունենում՝ Կարոլը և հեռուստատեսության համար սկսում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1998 Կաթ Ռեժիսոր կարճամետրաժ
2001 Շուն Ռեժիսոր կարճամետրաժ
2003 Իշամեղու Ռեժիսոր կարճամետրաժ
2006 Կարմիր ճանապարհ Ռեժիսոր
2009 Ակվարիում Ռեժիսոր
2011 Մոլեգին հողմերի դարավանդ Ռեժիսոր
2015 Ամերիկյան մեղր Ռեժիսոր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2003 Coming Up (Հեռուստասերիալներ) Ռեժիսոր դրվագներ "Bed Bugs"-ից
2015 Թափանցիկ (Հեռուստասերիալներ) Ռեժիսոր 2 եթերաշրջան, 2 դրվագ

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 Օսկար լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Իշամեղու»
  • 2006 Ժյուրիի մրցանակ Կաննի կինոփառատոնում, «Կարմիր ճանապարհ»
  • 2007 BAFTA մրցանակ լավագույն սցենարիստի, ռեժիսորի և պրոդյուսերի համար, «Կարմիր ճանապարհ»
  • 2009 Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակ բրիտանական անկախ ֆիլմի լավագույն ռեժիսորին, «Ակվարիում»
  • 2009 Ժյուրիի մրցանակ Կաննի կինոփառատոնում, «Ակվարիում»
  • 2010 BAFTA մրցանակ լավագույն բրիտանական ֆիլմի համար, «Ակվարիում»
  • 2011 Բրիտանական թագավորության շքանշան
  • 2012 FIPRESCI մրցանակ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, «Մոլեգին հողմերի դարավանդ»
  • 2013 Նյու Յորքի կինոփառատոն, ռեզիդենտ ռեժիսոր
  • 2015 Սասեկսի համալսարանի պատվավոր կոչում[5]
  • 2015 Ֆալմաուֆ համալսարանի մաստերկլաս դասախոս[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Real life in the fish tank" The Guardian (23 August 2009). Retrieved 25 May 2010.
  2. «Film: Andrea Arnold Interview»։ Scotsmans։ օգոստոսի 28, 2009։ Վերցված է մայիսի 5, 2012 
  3. Secher Benjamin (նոյեմբերի 5, 2011)։ «Dark depths of Andrea Arnold's Wuthering Heights»։ The Telegraph։ Վերցված է մայիսի 5, 2012 
  4. Winters Laura (ապրիլի 1, 2007)։ «Director Leaps From Shorts to Longing»։ New York Times։ Վերցված է մայիսի 5, 2012 
  5. «British film director Andrea Arnold is honoured by the University of Sussex»։ University of Sussex։ Վերցված է փետրվարի 3, 2015 
  6. «Andrea Arnold- Masterclass»։ Falmouth University։ Վերցված է մարտի 19, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]