Ակվարիում (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ակվարիում
Fish Tank
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3] և հասունացման պատմություն
Թվական2009, մարտի 11, 2010[4] և սեպտեմբերի 23, 2010[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնդրեա Առնոլդ[1][6][7][3]
ՊրոդյուսերKees Kasander?[8] և Nick Laws?[8]
Սցենարի հեղինակԱնդրեա Առնոլդ
ԴերակատարներKatie Jarvis?[6][2][7][3][9], Kierston Wareing?[6][2][7][3][9], Մայքլ Ֆասբենդեր[6][3][9], Հարրի Թրեդեուեյ[6][3][9], Jason Maza?[9], Anthony Geary?[9] և Joanna Horton?[9]
ՕպերատորՌոբբի Ռայան
ԵրաժշտությունSteel Pulse?
ՄոնտաժNicolas Chaudeurge?
Պատմվածքի վայրԷսեքս և Լոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունBBC Films և UK Film Council
Տևողություն123 րոպե
Բյուջե3 000 000 ԱՄՆ դոլար[10]
Շահույթ2 300 000 ԱՄՆ դոլար[10]
Պաշտոնական կայքէջ

Ակվարիում (անգլ.՝ Fish Tank), 2009 թվականին լույս տեսած դրամատիկական ֆիլմ: Ռեժիսորը Անդրեա Առնոլդն է: Ֆիլմը ժյուրիի մրցանակին է արժանացել Կաննի կինոփառատոնի ժամանակ[11], ստացել է BAFTA մրցանակ լավագույն բրիտանական ֆիլմ անվանակարգում և մի շարք այլ մրցանակներ[12]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

15-ամյա Միան ապրում է բազմահարկ տան բնակարաններից մեկում իր թեթևամիտ մոր և փոքր քրոջ հետ: Աղջիկը ագրեսիվորեն է տրամադրված ամեն ինչին իր շրջապատում. նրան հեռացրել են դպրոցից, այնպես որ մայրը պատրաստվում է նրան ուղարկել գիշերօթիկ դպրոց: Միայի միակ հետաքրքրությունը պարն է, որում նա անընդհատ կատարելագործվում է: Մի անգամ առավոտյան խոհանոցում նա հանդիպում է իր մոր նոր ընկերոջը և չնայած այն անտարբերությանը և թշնամությանը, որ նա ցույց էր տալիս, Միայի մոտ այդ տղամարդու հանդեպ համակրանք է առաջանում:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեթի Դևիսը, ով Միայի դերն էր մարմնավորում, չուներ դերասանական փորձ: Նրան դերը մարմնավորելու են հրավիրել այն բանից հետո, երբ դերասաններին ընտրողների օգնականներից մեկը տեսել է նրան երկաթգծի կայարանում[13][14][15]: Ֆիլմը նկարահանվել է ժամանակագրական հաջորդականությամբ: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում դերասանները ստանում էին սցենարի մի մասը, որ նրանք պետք է խաղային հաջորդ շաբաթվա ընթացքում: Այդպիսով նրանք չգիտեին, թե ինչ է կատարվելու իրենց կերպարների հետ ֆիլմի վերջում[16]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեթի Ջարվիս` Միա Ուիլիամս
  • Մայքլ Ֆասբենդեր` Կոնոր
  • Կիրսոն Ուերինգ` Ջոան Ուիլիամս, մայր
  • Ռեբեկա Գրիֆիթս` Թեյլոր Ուիլիամս
  • Գարի Տրեդեվեյ` Բիլի
  • Սիդնի Մերի Նեշ` Կիրա
  • Սառա Բայս` Քելի

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 90%-ով դրական արձագանքների է արժանացել Rotten Tomatoes կայքում[17]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ
Փառատոն Տարի Կատեգորիա/մրցանակ Հաղթող
Անգլիական կինոյի անկախ փառատոն 2009 Լավագույն ռեժիսոր
Ամենախոստումնալից նորեկ
Անդրեա Առնոլդ
Քեթի Ջարվիս
Կաննի կինոփառատոն 2009 Ժյուրիի մրցանակ Անդրեա Առնոլդ
Չիկագոյի միջազգային կինոփառատոն 2009 Gold Plaque (Երկրորդ պլանի լավագույն դերասան)
Ժյուրիի հատուկ մրցանակ
Մայքլ Ֆասբենդեր
Անդրեա Առնոլդ
Էդինբուրգի կինոփառատոն 2009 Լավագույն բրիտանական դեր Քեթի Ջարվիս
Motovun Film Festival 2009 Ֆիպրեսի
Propeller of Motovun
Անդրեա Առնոլդ
Նորվեգական կինոփառատոն 2009 Կինոքննադատների մրցանակ Անդրեա Առնոլդ
BAFTA 2010 Լավագույն բրիտանական ֆիլմ Անդրեա Առնոլդ, Կիս Կասանդեր, Նիկ Լոուզ
Ֆանտասպորտո կինոփառատոն 2010 Լավագույն ֆիլմ
Լավագույն սցենար
Անդրեա Առնոլդ
Անդրեա Առնոլդ

Բացի այդ, 2009 թվականին ֆիլմը ստացել է 3 մրցանակ European Film Awards-ի ժամանակ` լավագույն ֆիլմ, ռեժիսոր և դերասանուհի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]