Վալեսկա Գրիզեբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վալեսկա Գրիզեբախ
Ծնվել էհունվարի 4, 1968(1968-01-04)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրԲրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ
ՊարգևներDeutscher Filmpreis
IMDbID ID 1007136

Վալեսկա Գրիզեբախ (գերմ.՝ Valeska Grisebach, հունվարի 4, 1968(1968-01-04)[1][2], Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալեսկա Գրիզեբախը ծնվել է 1968 թվականին Բրեմենում: Փիլիսոփայություն և գերմաներեն է սովորել Բեռլինում, Մյունխենում և Վիեննայում: Վիեննայի կինոակադեմիայում 1993 թվականից ուսանել է նաև ռեժիսուրա Պետեր Պացակի, Վոլֆգանգ Գլյուքի և Միխայել Հանեքեի մոտ[3]: Նրա «Եղիր իմ աստղը» ավարտական ֆիլմը 2002 թվականին ներկայացվել է Ադոլֆ Գրիմե մրցանակին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կինոքննադատների մրցանակին և ստացել Թուրինի կինոփառատոնի Մեծ մրցանակը: Երկրորդ խաղարկային ֆիլմը՝ «Բաղձանքը», առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին Բեռլինալեի մրցութային ծրագրում: Ֆիլմը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Ժյուրիի հատուկ մրցանակին Բուենոս Այրեսում, Աստուրիասի մեծ մրցանակին Խիխոնի միջազգային կինոփառատոնում և Ժյուրիի հատուկ մրցանակին Վարշավայի միջազգային կինոփառատոնում: «Վեսթերն» ֆիլմը 2017 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[4]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոբի անապատում (1997 թ.)
  • Բեռլինո (1999 թ.)
  • Եղիր իմ աստղը (2001 թ.)
  • Բաղձանք (2006 թ.)
  • Վեսթերն (2017 թ.)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. Առաջին քայլեր մրցանակ «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2001 թ. Տորոնտոյի կինոփառատոնի մրցանակ «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2001 թ. Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Կինոքննադատների մրցանակ (Հատուկ հիշատակում) «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2006 թ. Festival Internacional de Cine Independiente-ի ժյուրիի մրցանակ, Բուենոս Այրես
  • 2006 թ. Պեզարոյի կինոփառատոնի Lino Micciché մրցանակ
  • 2006 թ. Աստուրիասի մեծ մրցանակ Խիխոնի միջազգային կինոփառատոնում «Բաղձանք» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14038863X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Վեսթերն»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-14 
  4. «Վեսթերն»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]