Միշել Սուլեյման
| Միշել Սուլեյման ֆրանսերեն՝ Michel Sleiman և արաբ․՝ ميشال سليمان | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 21, 1948[1][2] (77 տարեկան) |
| Ծննդավայր | Համշիտ, Ջբեյլի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Մարոնիական կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Լիբանանի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սպա |
| Ամուսին | Վաֆաա Սլեյման |
| Զբաղեցրած պաշտոններ | Լիբանանյան բանակի զորահրամանատար և Լիբանանի նախագահ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Rita Suleiman? |
| 🌐 | |
Գեներալ Միշել Սուլեյման, ինչպես նաև հանդիպում է ֆրանսերեն տարբերակը Սլեյման (ֆրանսերեն՝ Michel Sleiman, արաբ․՝ ميشال سليمان նոյեմբերի 21, 1948[1][2], Համշիտ, Ջբեյլի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի նախագահ 2008 թվականի մայիսի 25-ից մինչև 2014 թվականի մայիսի 25-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է Լիբանանի համալսարանը՝ քաղաքական և վարչական գիտությունների ակադեմիկոսի դիպլոմով։
Նա անցել է զինվորական պատրաստություն Բելգիայում (1971 թվական), Ֆրանսիայում (1981 թվական) և ԱՄՆ-ում (1995 թվական)։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան՝ 2-րդ լեյտենանտի կոչումով։

1990-ական թվականներին Սուլեյմանը ղեկավարել է հետևակային զորամիավորումը, որը մասնակցում էր Հարավային Լիբանանում[4]. իսրայելական բանակի հետ բռնկված ռազմական բախումներին։ 1988 թվականից, նախագահական պաշտոնում Էմիլ Լահուդի ընտրվելուց հետո, զբաղեցրել է լիբանանյան բանակի գլխավոր հրամանատարի պարտականությունը։
Լիբանանի նախագահի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսի 25-ից Լիբանանի նախագահն է։ Ընտրվել է խորհրդարանի կողմից, որպես միակ թեկնածու, հավաքելով ավելի քան 90 % քվե, Լիբանանի խոշոր քաղաքական կուսակցությունների միջև համաձայնությամբ, այն քաղաքական ճգնաժամի լուծմամբ, որը սկսվել էր 2007 թվականի նոյեմբերի 23-ին՝ Էմիլ Լահուդի նախագահական լիազորությունների ավարտից հետո։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբանանի պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արժանիքների համար» հատուկ կարգի շքանշան (2008 թվական)
- «Արժանիքների համար» 1-ին կարգի շքանշան (1998 թվական)
- «Արժանիքների համար» 2-րդ կարգի շքանշան (1993 թվական)
- «Արժանիքների համար» 3-րդ կարգի շքանշան (1985 թվական)
- Կեդրի Ազգային շքանշան Մեծ ժապավեն (1999 թվական)
- Կեդրի Ազգային Ասպետի շքանշան (1993 թվական)
- Պատերազմի մեդալ (1992 թվական)
- Ազգային միասնության մեդալ(1993 թվական)
- Հարավային լուսաբացի մեդալ (1993 թվական)
- «Ռազմական արժանիքների համար» բրոնզե մեդալ (1994 թվական)
- Ազգային անվտանգության մեդալ (2001 թվական)
- Պետական անվտանգության մեդալ (2001 թվական)
- Ընդհանուր անվտանգության մեդալ (2001 թվական)
- Ռազմական մեդալ (2003 թվական)
Օտարերկրյա պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թագավոր Աբդել Ազիզի շքանշանի շղթա (Սաուդյան Արաբիա, 2008 թվական)
- Մեծ խաչ շքանշանի շղթայի վրա «Իտալիայի Հանրապետության մատուցած ծառայության համար» (Իտալիա, 2008 թվական)
- Մուբարաք Մեծի շքանշանի շղթա (Քուվեյթ, 2009 թվական)
- Խալիֆայական շքանշանի շղթա (Բահրեյն, 2009 թվական)
- Զաիդի շքանշանի շղթա (ԱՄԷ, 2009 թվական)
- Օմանի ռազմական շքանշանի շղթա (Օման, 2009 թվական)
- Պատվո լեգեոնի մեծ խաչ (Ֆրանսիա, 2009 թվական)
- Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա (Ռումինիա, 2009 թվական)
- Իզաբելլա կաթոլիկի շքանշանի շղթա (Իսպանիա, 2009 թվական)
- Արժանապատիվ արժանիքների pro Merito Melitensi շքանշանի շղթա (Մալթայի շքանշան, 2009 թվական)
- Մակարիոս III-ի շքանշանի մեծ շղթա (Կիպրոս, 2010 թվական)
- Հարավային Խաչի շքանշանի մեծ շղթա (Բրազիլիա, 2010 թվական)
- «Արժանիքների համար» Մեծ խաչի շքանշան (Սիրիա, 2006 թվական)
- Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2002 թվական)
- Պատվո շքանշան (Հայաստան, 2011 թվական)
- «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, 2007 թվական)
- Այլ մեդալներ
Պատվավոր գիտական աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) պատվավոր դոկտոր (Ռուսաստան, 2010 թվական)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Վաֆա Սուլեյմանն է[5]։
Ամուսիններն ունեցել են երեք երեխա՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Награды Президента Ливана Արխիվացված 2011-02-20 Wayback Machine(ֆր.)
- Биография Президента Ливана Արխիվացված 2010-06-15 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Սուլեյման» հոդվածին։ |
| ||||||
