Մակարիոս III
| Մակարիոս III
հուն․՝ Αρχιεπίσκοπος Μακάριος Γ'
| |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 13, 1913[1][2][3] |
| Ծննդավայր | Պանայա, Բրիտանական Կիպրոս[4] |
| Մահացել է | օգոստոսի 3, 1977[1][2] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Նիկոսիա, Կիպրոս |
| Գերեզման | Kykkos Monastery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | ուղղափառություն |
| Կրթություն | Աթենքի համալսարան (1942), Բոստոնի համալսարան (1948) և Pancyprian Gymnasium? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հոգևորական և սարկավագ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հարավային Հուստինիանայի և ամբողջ Կիպրոսի արքեպիսկոպոս, եպիսկոպոս, Կիպրոսի Հանրապետության նախագահ, Կիպրոսի Հանրապետության նախագահ և Կիպրոսի Հանրապետության նախագահ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Մակարիոս III (Μακάριος), Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս (օգոստոսի 13, 1913[1][2][3], Պանայա, Բրիտանական Կիպրոս[4] - օգոստոսի 3, 1977[1][2], Նիկոսիա, Կիպրոս), Կիպրոսի պետական, քաղաքական և կրոնական գործիչ։
Ստացել է բարձրագույն աստվածաբանական կրթություն Աթենքում (1938-1943)։ Հունաստանում պայքարել է գերմանական օկուպանտների դեմ։ 1946-1948 թվականներին սովորել է Բոստոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1950 թվականի հունվարին գլխավորել է Կիպրոսում տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում հույներն արտահայտվեցին էնոզիսի՝ Հունաստանի հետ վերամիավորման օգտին։ 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ)՝ հունական համայնքի խորհրդի նախագահ։ 1956 թվականին անգլիական իշխանությունները Մակարիոսին ձերբակալել և աքսորել են Սեյշելյան կղզիներ։ Ազատվել է 1957 թվականին։ 1959 թվականին մասնակցել է Կիպրոսի հարցին նվիրված հույն-թուրք-անգլիական կոնֆերանսներին Ցյուրիխում և Լոնդոնում։ 1959 թվականի դեկտեմբերին ընտրվել է Կիպրոսի նախագահ։ Գլխավորել է կառավարող «Հայրենական ճակատ» կուսակցությունը։ Մակարիոս III հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 MAK (польск.)
- 1 2 https://afroasian.mediaplaygrounds.co.uk/
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարիոս III» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1977 մահեր
- Աթենքի համալսարանի շրջանավարտներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Կիպրոսի նախագահներ
- Պանայա գյուղում ծնվածներ
- Նիկոսիա մահացածներ
- Պետական գործիչներ
- Կրոնական գործիչներ