1920/1921 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսուներեքերորդն էր։ Այն երկրորդն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը, որի համար սա առաջին հաղթանակն էր վերջին տասնամյակում։ Անգլիայի և Ուելսի հավաքականները բաժանեցին երկրորդ-երրորդ տեղերը։
Մրցաշարը մեկնարկեց 1920 թ. հոկտեմբերին Անգլիա-Իռլանդիա խաղով, որում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Մրցաշարը շարունակվեց 1921 թ. փետրվարին՝ շոտլանդացիները հաղթանակներ տարան գործող չեմպիոն ուելսցիների, ապա և իռլանդացիների նկատմամբ։ Շոտլանդացիներին հասնելու համար Ուելս-Անգլիա խաղում կողմերից յուրաքանչյուրին հարկավոր էր հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Սա նշանակում էր, որ չեմպիոնի կոչումն ապահովելու համար եզրափակիչ խաղում անգլիացիները պետք է հաղթեին շոտլանդացիներին։ Սակայն խաղն ավարտվեց շոտլանդացիների խոշոր հաշվով հաղթանակով, ինչը նրանց պարգևեց չեմպիոնի կոչում։ Զուգահեռաբար ընթացող խաղում ուելսցիներն առավելության հասան իռլանդացիների նկատմամբ և, հասնելով անգլիացիներին, նրանց հետ բաժանեցին 2-3-րդ տեղերը։