1930/1931 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներեքերորդն էր։ Հաղթանակը կիսեցին Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Քանի որ հաղթանակի համար շնորհվում էր երկու միավոր, շոտլանդացիները, չնայած երկու ոչ-ոքիներին, կարողացան անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ հավասարվել նրանց, չնայած մրցաշարի սկզբում անգլիացիների տարած երկու հաղթանակներին։
Մրցաշարում ուժեղ մեկնարկեցին անգլիացիները՝ տանելով խոշոր հաշվով հաղթանակներ իռլանդացիների և ուելսցիների նկատմամբ։ Շոտլանդացիները, ընդհակառակը, դժվարությամբ կարողացան նույն մրցակիցների հետ մրցավեճերում արձանագրել ոչ-ոքիներ։ Վերջին խաղից առաջ անգլիացիներն արդեն իսկ ապահովել էին տիտղոսը, սակայն այն միանձնյա նվաճելու համար նրանց պետք էր չպարտվել շոտլանդացիներին։ Վերջիններիս տիտղոսը կիսելու համար հարկավոր էր միայն հաղթանակ, որին և նրանք հասան 2։0 հաշվով։ Ուելս-Իռլանդիա խաղում ուելսցիները համառ պայքարում 3։2 հաշվով հաղթանակ տարան, ինչը նրանց դուրս բերեց երրորդ տեղ։