Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1890/1891
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1890/1891 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը ութերորդն էր։ Երկրորդ անգամ միանձնյա (իսկ ընդհանուր առմամբ՝ չորրորդ անգամ) հաղթող դարձավ Անգլիայի հավաքականը, որը, ինչպես և մեկ տարի առաջ երկու հանդիպում անցկացրեց նույն օրը՝ երկու տարբեր կազմերով։ Իռլանդացիները երրորդն էին, իսկ Ուելսի հավաքականը եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարը մեկնարկեց Իռլանդիա- Ուելս խաղով, որում իռլանդացիները հաղթեցին 7։2 հաշվով՝ տանելով իրենց պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկը։ Ապա այս թիմերի հետ պետք է խաղար Անգլիայի հավաքականը, սակայն ներքին մրցաշարերի հագեցած օրացույցի պայմաններում դժվար էր գտնել հարմար օր։ Ի վերջո, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վճռեց երկու հանդիպումներն էլ անցկացնել նույն օրը՝ կազմավորելով երկու տարբեր հավաքական։ Արհեստավարժ խաղացողներից կազմված հավաքականը խաղում էր իռլանդացիների, իսկ սիրողական ֆուտբոլիստներից կազմված հավաքականը՝ ուելսցիների դեմ։ Երկու հավաքականներն էլ վստահորեն հաղթեցին 10։2 ընդհանուր հաշվով։ Ապա մրցաշարում մեկնարկեց Շոտլանդիայի հավաքականը։ Ուելսցիների հետ խաղում թիմը հաղթեց դժվարությամբ՝ 4։3 հաշվով, ապա 2։1 հաշվով հաղթեց իռլանդացիներին և միավորներով հասավ անգլիացիներին։ Մրցաշարի ելքը, ինչպես և նախորդ տարիներին, վճռվեց Բլեքբեռնում կայացած Անգլիա- Շոտլանդիա խաղում, որում անգլիացիները դժվարին հաղթանակ տարան 2։1 հաշվով և չորրորդ անգամ նվաճեցին տիտղոսը։ Առաջին անգամ Իռլանդիայի հավաքականի ներկայացուցիչը՝ Օլֆի Սթենֆիլդը, խփած 5 գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
1. | Անգլիա | 3 | 3 | 3 | 0 | 12 | 3 | +9 | 6 | |
2. | Շոտլանդիա | 3 | 2 | 0 | 1 | 7 | 6 | +1 | 4 | |
3. | Իռլանդիա | 3 | 1 | 0 | 2 | 9 | 10 | -1 | 2 | |
4. | Ուելս | 3 | 0 | 0 | 3 | 6 | 15 | -9 | 0 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 7, 1891 |
Իռլանդիա | 7 - 2 | Ուելս | Օլսթերվիլ, Բելֆաստ Հանդիսական՝ 6000 Մրցավար՝ Ռոբերտ Ֆ. Հարրիսոն |
---|---|---|---|---|
Ուիլյամ Դալթոն 19' Օլֆի Սթենֆիլդ 22' 34' 42' 80' Ջորջ Գեֆիկին 60' Սեմ Թորանս 60' | Ռոբերտ Ռոբերտս 10' Ալբերտ Թոմաս Դևիս 37' |
Մարտի 7, 1891 |
Անգլիա | 6 – 1 | Իռլանդիա | Մոլինյու, Վուլվերհեմփթոն Հանդիսական՝ 15231 Մրցավար՝ Ռիչարդ Գաֆ |
---|---|---|---|---|
Ջորջ Կոտերիլ 15' Արթուր Հենֆրի 17' Հարրի Դաֆթ 44' Թինսլի Լինդլի 60' 83' Բիլլի Բասեթ 63' | Թոմի Ուայթսայդ 61' |
Մարտի 7, 1891 |
Անգլիա | 4 – 1 | Ուելս | Նյուքասլ ռոուդ, Սանդերլենդ Հանդիսական՝ 15000 Մրցավար՝ Թոմաս Ռ. Պարկ |
---|---|---|---|---|
Ջոն Գուդոլ 7' Ջեք Սաութվորտ 30' Էդգար Չեդուիկ 35' Ալֆ Միլուորդ 37' | Նեդ Հաուել 82' |
Մարտի 21, 1891 |
Ուելս | 3 – 4 | Շոտլանդիա | Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ Հանդիսական՝ 4000 Մրցավար՝ Չարլզ Կրամպ |
---|---|---|---|---|
Ջեք Բոուդլեր Ուիլյամ Օուեն 48' | Ռոբերտ Բոյդ 15' 51' Ջիմմի Լոգան 59' Ռոբերտ Բյուքենեն 75' |
Մարտի 28, 1891 |
Շոտլանդիա | 2 – 1 | Իռլանդիա | Սելթիկ պարկ, Գլազգո Հանդիսական՝ 8000 Մրցավար՝ Ուիլյամ Գ. Սթեյսի |
---|---|---|---|---|
Ջեյմս Լոու 6' Թոմաս Ուադել 608' | Օլֆի Սթենֆիլդ 70' |
Ապրիլի 6, 1891 |
Անգլիա | 2 – 1 | Շոտլանդիա | Իվուդ պարկ, Բլեքբեռն Հանդիսական՝ 31000 Մրցավար՝ Ուիլյամ Ջ. Մորրոու |
---|---|---|---|---|
Ջոն Գուդոլ 20' Էդգար Չեդուիկ 30' | Ֆրենսիս Ուոթ 85' |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|