1936/1937 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունիններորդն էր։ Հաղթող դարձավ Ուելսի հավաքականը, որի համար այս հաղթանակը 7-րդ և վերջին միանձնյա հաղթանակն էր։ Բոլոր հետագա հաղթանակները թիմը կիսել է այլ բրիտանական հավաքականներից որևէ մեկի հետ։
Ուելսցիները մեկնարկեցին անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակով, որին հաջորդեց նույն 2։1 հաշվով շոտլանդացիների նկատմամբ տարած հաղթանակը։ Մրցաշարում հաղթելու համար իռլանդացիների հետ խաղում ուելսցիներին բավարարում էր ոչ-ոքին, սակայն նրանք, հաղթելով 4։1 հաշվով, ցուցադրեցին 100 տոկոսանոց արդյունք։ Ուելսցիներից կրած պարտությունից հետո, շոտլանդացիները կարողացան տանել երկու հաղթանակ, ինչը նրանց դուրս բերեց երկրորդ հորիզոնական։ Անգլիացիները կարողացան միավորներ վաստակել միայն իռլանդացիների հետ խաղում՝ հաղթելով 3։1 հաշվով։