1924/1925 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունյոթերորդն էր։ Կրկին միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը՝ հաղթելով բոլոր հանդիպումներում։
Մրցաշարը մեկնարկեց 1924 թ. հոկտեմբերին Անգլիա-Իռլանդիա խաղով, որում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 3։1 հաշվով։ Մրցաշարը շարունակվեց 1923 թ. մարտին՝ շոտլանդացիները հաղթանակներ տարան իռլանդացիների, ապա և ուելսցիների նկատմամբ։ Անգլիացիները հաղթեցին ուելսցիներին և հասան շոտլանդացիներին։ Մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա-Անգլիա խաղում, որում շոտլանդացիները վստահ հաղթանակ տարան 2։0 հաշվով և նվաճեցին չեմպիոնի տիտղոսը։ Երրորդ մրցանակակրին որոշող խաղում իռլանդացիներն ու ուելսցիներիը գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի։