Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1908/1909

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1908/1909 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանվեցերորդն էր։ Հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա հաղթող դարձավ Անգլիա Անգլիայի հավաքականը։ Այս մրցաշարը 1908 և 1909 թվականներին կայացած եվրոպական մրցաշրջագայությունների հետ մեկտեղ մաս կազմեց Անգլիա Անգլիայի հավաքականի հաղթարշավի, որի ընթացքում թիմը տարավ 10 անընդմեջ հաղթանակ։ Երկրորդն էր վերելքի շրջան ապրող Ուելս Ուելսի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին իռլանդացիները՝ չվաստակելով և ոչ մի միավոր։

Ավանդույթի համաձայն՝ մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները մրցակցի դարպասն ուղարկեցին 4 անպատասխան գնդակ։ Հաջորդ խաղում ուելսցիները 3-2 հաշվով հաղթեցին շոտլանդացիներին և անգլիացիների հետ մեկտեղ դարձան առաջատար։ Շոտլանդացիները 5-0 հաշվով հաղթեցին իռլանդացիներին։ Անգլիա Անգլիա-Ուելս Ուելս խաղում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 2-0 հաշվով։ Ուելասցիները իռլանդացիների հետ խաղում տարան մրցաշարի միակ արտագնա հաղթանակը, և մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիներին չեմպիոնի տիտղոսը միանձնյա նվաճելու համար բավարարում էր ոչ-ոքին, իսկ շոտլանդացիները հաղթանակի դեպքում կկիսեին հաղթողի դափնիները անգլիացիների և ուելսցիների հետ։ Ջորջ Ուոլը խփեց 2 գոլ և Անգլիայի հավաքականը հռչակվեց միանձնյա չեմպիոն՝ բաց չթողնելով և ոչ մի գնդակ։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 3 0 0 8 0 +8 6
2. Ուելս Ուելս 3 2 1 0 6 6 0 4
3. Շոտլանդիա Շոտլանդիա 3 1 0 2 7 5 +2 2
4.  Իռլանդիա 3 0 0 3 2 12 -5 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 13, 1909
Անգլիա Անգլիա 4 – 0  Իռլանդիա Պարկ Ավենյու, Բրեդֆորդ
Վիվիան Վուդվարդ Գոլ Գոլ Ջորջ Հիլսդոն Գոլ Գոլ 11մ'
Մարտի 1, 1909
Ուելս Ուելս 3 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Դևիս Գոլ Գոլ Ուիլյամ Ջոնս Գոլ Ռոբերտ Ուոլքեր Գոլ Հարոլդ Պոլ Գոլ
Մարտի 15, 1909
Շոտլանդիա Շոտլանդիա 5 – 0  Իռլանդիա Այբրոքս պարկ, Գլազգո
Ջեյմս ՄաքՄենեմի Գոլ Գոլ Սենդի ՄաքՖերլեյն Գոլ Չառլզ Բելլանի Թոմսոն Գոլ Հարոլդ Պոլ Գոլ
Մարտի 15, 1909
Անգլիա Անգլիա 2 – 0 Ուելս Ուելս Սիթի գրաունդ, Նոթինհեմ
Ջորջ Հոլի Գոլ Բերտ Ֆրիմեն Գոլ
Մարտի 20, 1909
 Իռլանդիա 2 - 3 Ուելս Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Բիլ Լեյսի Գոլ Էնդի Հանթեր Գոլ Ուիլյամ Ջոնս Գոլ Ջորջ Ուինն Գոլ Բիլլի Մերեդիթ Գոլ
Ապրիլի 3, 1909
Անգլիա Անգլիա 2 – 0 Շոտլանդիա Շոտլանդիա Քրիսթալ Պելաս, Լոնդոն
Ջորջ Ուոլ Գոլ Գոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1908/1909 
Անգլիա


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]