Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1905/1906

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1905/1906 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսաներեքերորդ մրցաշարն էր։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա-Saint Patrick's saltire.svg Իռլանդիա խաղով, որում, անգլիացիները խփեցին հինգ անպատասխան գնդակ։ Արտագնա խաղում 0։2 հաշվով հաղթելով շոտլանդացիներին, անգլիացիներին հավասարվեցին ուելսցիները։ Ապա շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ ուելսցիներին։ Նախավերձին խաղում իռլանդացիները վաստակեցին իրենց միակ միավորը՝ ոչ-ոքի խաղալով ուելսցիների հետ, ինչը, ինչպես հետո պարզվեց, վերջիններիս զրկեց մրցաշարում հաղթանակը կիսելու հնարավորությունից։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր անգլիացիներին հաղթողի ավարը միանձնյա նվաճելու համար բավարարում էր նաև ոչ-ոքին։ Սակայն Ջոն Հոուիի երկու գնդակների շնորհիվ շոտլանդացիները հաղթանակ տարան և կիսեցին առաջնության հաղթողի տիտղոսը աբգլիացիների հետ։

Ուելս Ուելս-Saint Patrick's saltire.svg Իռլանդիա խաղի որոշ հատվածներ նկարահանվեցին Բլեքբեռնի «Միթչել և Քենյոն» ընկերության կողմից և այժմ դրանք միջազգային ֆուտբոլային հանդիպման պահպանված նկարահանումներից հնագույնն են։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 2 1 0 7 2 +5 4
2. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 1 0 3 0 0 4
3. Ուելս Ուելս 3 1 1 1 6 5 +1 3
4. Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 3 0 1 2 4 10 -6 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 17, 1906
Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 0 - 5 Անգլիա Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Դիքի Բոնդ Գոլ Գոլ Արթուր Բրաուն Գոլ Սթենլի Հարիս Գոլ Սեմյուել Դեյ Գոլ
Մարտի 3, 1906
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 2 Ուելս Ուելս Թայնքեսթլ պարկ, Էդինբուրգ
Լոտ Ջոնս Գոլ Ջոն Լավ Ջոնս Գոլ
Մարտի 17, 1906
Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 0 – 1 Շոտլանդիա Շոտլանդիա Դալիմաունթ պարկ, Դուբլին
Թոմաս Ֆիթչի Գոլ
Մարտի 19, 1906
Ուելս Ուելս 0 – 1 Անգլիա Անգլիա Կարդիֆ արմս պարկ, Կարդիֆ
Սեմյուել Դեյ Գոլ
Ապրիլի 2, 1906
Ուելս Ուելս 4 – 4 Saint Patrick's saltire.svg Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Գրին Գոլ Գոլ Գոլ Ջիմի Մաքսվել Գոլ Գոլ Հարոլդ Սլոան Գոլ Գոլ
Ապրիլի 7, 1906
Շոտլանդիա Շոտլանդիա 2 – 1 Անգլիա Անգլիա Հեմպդեն պարկ, Գլազգո
Ջեյմս Հոուի Գոլ Գոլ Ալբերտ Շեպերդ Գոլ

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]