Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1919/1920
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1919/1920 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսուներկուերորդն էր։ Ընդամենը մեկ միավորի առավելությամբ միանձնյա հաղթող դարձավ
Ուելսի հավաքականը։ Այն առաջինն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում զոհվեցին և վիրավորվեցին բազմաթիվ բրիտանացի ֆուտբոլիստներ։
Հետպատերազմյան առաջին միջազգային՝
Իռլանդիա-
Անգլիա խաղում կողմերը բաժանվեցին խաղաղությամբ՝ փոխանակելով մեկական գնդակ։ Ոչ-ոքիների շքերթը շարունակեց
Ուելսի հավաքականը՝ միավորները կիսելով նախ իռլանդացիների, ապա շոտլանդացիների հետ։ Հաջորդ խաղում շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթեցին իռլանդացիներին և դարձան առաջատար։
Անգլիա-
Ուելս խաղում ուելսցիները տարան արտագնա հաղթանակ և շրջանցեցին շոտլանդացիներին։
Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց
Անգլիա-
Շոտլանդիա խաղում, ուր շոտլանդացիներին տիտղոսը միանձնյա նվաճելու համար պետք էր հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում նրանք կկիսեին տիտղոսը ուելսցիների հետ։ Սակայն դրամատիկ խաղում 5։4 հաշվով հաղթեցին անգլիացիները, ինչը միանձնյա տիտղոս պարգևեց ուելսցիներին։
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
| 1. | 3 | 1 | 2 | 0 | 5 | 4 | +1 | 4 | ||
| 2. | 3 | 1 | 1 | 1 | 8 | 6 | +2 | 3 | ||
| 3. | 3 | 1 | 1 | 1 | 7 | 7 | 0 | 3 | ||
| 4. | 3 | 0 | 2 | 1 | 3 | 6 | -3 | 2 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հոկտեմբերի 25, 1919 |
1 – 1 | Վինձոր պարկ, Բելֆաստ | ||
|---|---|---|---|---|
| Ջեյմս Ֆերին |
Ջոն Կոկ |
| Փետրվարի 14, 1920 |
2 - 2 | Օվալ, Բելֆաստ | ||
|---|---|---|---|---|
| Ջեք ՄաքՔենդլնես |
Սթենլի Դևիս |
| Փետրվարի 26, 1920 |
1 – 1 | Նինիան պարկ, Կարդիֆ | ||
|---|---|---|---|---|
| Ջոն Էվանս (ֆուտբոլիստ) |
Թոմի Քեյրնս |
| Մարտի 13, 1920 |
3 – 0 | Սելթիկ պարկ, Գլազգո | ||
|---|---|---|---|---|
| Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն |
| Մարտի 15, 1920 |
1 – 2 | Հայբերի, Լոնդոն | ||
|---|---|---|---|---|
| Չարլզ Բուչան |
Սթենլի Դևիս |
| Ապրիլի 10, 1920 |
5 – 4 | Հիլսբորո, Շեֆիլդ | ||
|---|---|---|---|---|
| Ռոբերտ Քելլի |
Թոմ Միլլեր |
Հաղթող
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1919/1920 |
|---|
| Ուելս |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||