Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1901/1902

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1901/1902 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասնիններորդն էր։ Այն նշանավորվեց արհեստավարժ ֆուտբոլի անցումով, քանի որ առաջին անգամ թե Շոտլանդիա Շոտլանդիայի և թե Անգլիա Անգլիայի հավաքականները կազմված էին բացառապես արհեստավարժ ֆուտբոլիստներից։

Մրցաշարը մեկնարկեց Saint Patrick's saltire.svg Իռլանդիա - Ուելս Ուելս խաղով, որում իռլանդացիները Էնդի Գարայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթանակ տարան 3։0 հաշվով։ Սակայն նրանց հաղթարշավը չշարունակվեց՝ հաջորդ խաղում իռլանդացիները 1։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին շոտլանդացիներից։ Նույն հաշվով հաղթելով ուելսցիներին, շոտլանդացիները դարձան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ, քանզի իրենց գլխավոր մրցակցի՝ Անգլիա Անգլիայի հավաքականի ելույթներն ամենևին էլ տպավորիչ չէին։ Անգլիացիները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին ուելսցիների դեմ խաղում և դժվարությամբ նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին։ Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր շոտլանդացիներին բավարարում էր նաև ոչ-ոքին։

Վճռորոշ խաղը և ողջ մրցաշարը մթագնվեցին 68000 տեղանոց «Այբրոքս պարկ» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգությամբ։ Խաղասկզբից 6 րոպե անց փայտից կառուցված Արևմտյան տրիբունայի մի հատվածը հանկարծակի փլվեց, ինչը նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևի հետևանք էր։ Զոհվեց 25, վիրավորվեց ավելի քան 500 հանդիսական։ Թեև խաղն անմիջապես դադարեցվեց, քանի որ խաղացողները, ոստիկանները և սպասարկող անձնակազմը նետվեցին տուժածներին օգնելու, այն ավելի ուշ շարունակվեց և ավարտվեց 1։1 հաշվով։ Դա տեղի ունեցավ ի հեճուկս խաղացողների՝ խաղը շարունակելու չկամությանը և չնայած այն հանգամանքին, որ խաղը բազմիցս ընդհատվում էր՝ ոստիկաններին և վիրավորներին խաղադաշտը հատելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Խաղից հետո Անգլիայի և Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները կայացրին խաղի արդյունքը չեղյալ հայտարարելու և այն վերախաղարկելու համատեղ որոշում։ Քանի որ աղետի հետ կապված Շոտլանդիայի ասոցիացիայում տիրում էր խառնաշփոթ, որոշվեց խաղը վերախաղարկել Անգլիայում։ Խաղը կայացավ Բիրմինհեմի «Վիլլա պարկ» մարզադաշտում, իսկ խաղից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց աղետից տուժածների աջակցության հիմնադրամին։ Խաղն անցավ կատաղի պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, ինչը բավարարում էր Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականին, որը և նվաճեց տիտղոսը՝ տասներորդն իր պատմության մեջ։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Նշումներ
1. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 1 0 12 4 +8 5
2. Անգլիա Անգլիա 3 1 2 0 3 2 +1 4
3. Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 3 1 0 2 4 6 -2 2
4. Ուելս Ուելս 3 0 1 2 1 8 -7 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 22, 1902
Ուելս Ուելս 0 – 3 Saint Patrick's saltire.svg Իռլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Էնդի Գարա Գոլ Գոլ Գոլ
Մարտի 1, 1902
Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 1 – 5 Շոտլանդիա Շոտլանդիա Գրոսվենոր պարկ, Բելֆաստ
Ռոբերտ Միլն Գոլ Ռոբերտ Հեմիլթոն Գոլ Գոլ Գոլ Ռոբերտ Ուոլքեր Գոլ Ալբերտ Բյուիք Գոլ
Մարտի 3, 1902
Ուելս Ուելս 0 – 0 Անգլիա Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մարտի 15, 1902
Շոտլանդիա Շոտլանդիա 5 – 1 Ուելս Ուելս Կեպիելոու պարկ, Գրինոկ
Ալեքսանդեր Սմիթ Գոլ Գոլ Գոլ Ջոք Դրամոնդ Գոլ Ալբերտ Բյուիք Գոլ Հյու Մորգան-Օուեն Գոլ
Մարտի 22, 1902
Saint Patrick's saltire.svg Իռլանդիա 0 – 1 Անգլիա Անգլիա Բալմորալ շոուգրաունդս, Բելֆաստ
Ջեյմս Սեթլ Գոլ
Ապրիլի 5, 1902
Շոտլանդիա Շոտլանդիա 1 – 1 (արդյունքը չեղյալ է հայտարարվել) Անգլիա Անգլիա Այբրոքս պարկ, Գլազգո
Ալեքսանդեր Բրաուն Գոլ Ջեյմս Սեթլ Գոլ

Վերախաղարկում

Մայիսի 3, 1902
Անգլիա Անգլիա 2 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Վիլլա պարկ, Բիրմինհեմ
Ալբերտ Ուայլքս Գոլ Ջեյմս Սեթլ Գոլ Ռոբերտ Թեմպլտոն Գոլ Ռոնալդ Օրր Գոլ

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]