Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
1895/1896 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասներեքերորդն էր։ Ութերորդ անգամ հաղթողի տիտղոսը նվաճեց Շոտլանդիայի հավաքականը՝ մեկ միավորով գերազանցելով անգլիացիներին, որոնց նույնիսկ ռեկորդային 9։1 հաշվով ուելսցիների նկատմամբ տարած հաղթանակը չօգնեց։
Մրցաշարը մեկնարկեց Ուելս-Իռլանդիա խաղով, որում ուելսցիները հեշտությամբ հաղթեցին 6։1 հաշվով։ Ապա իռլանդացիների հետ հանդիպեց Անգլիա հավաքականը և հաղթեց 2։0 հաշվով, իսկ ուելսցիների հետ խաղում Սթիվ Բլումերը դարձավ 5 գոլի հեղինակ, այս ցուցանիշը Անգլիա հավաքականի որևէ ֆուտբոլիստ դեռևս չի կարողացել գերազանցել։ Ապա շոտլանդացիները 4։0 հաղթեցին ուելսցիներին, սակայն իռլանդացիների հետ խաղում հանդիպեցին համառ դիմադրության ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա-Անգլիա խաղում, ուր շատլանդացիներին պետք էր միայն հաղթանակ, և նրանք հասան իրենց նպատակաին՝ գրանցվեց 2։1 հաշիվը և Շոտլանդիայի հավաքականը միանձնյա նվաճեց չեմպիոնի տիտղոսը։