1935/1936 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունութերորդն էր։ Հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը։
Մրցաշարն ընթացավ համառ պայքարում, որը ծավալվեց Շոտլանդիայի, Անգլիայի և Ուելսի հավաքականների միջև։ Մրցաշարի մեկնարկում անգլիացիները 3։1 հաշվով հաղթեցին իռլանդացիներին, մինչդեռ շոտլանդացիներն ուելսցիների հետ խաղում ստիպված եղան բավարարվել ոչ-ոքիով։ Հաջորդ փուլում շոտլանդացիները հաղթեցին իռլանդացիներին, ուելսցիները՝ անգլիացիներին և վերջին տուրից առաջ ուելսցիներն ունեին հաղթելու լավ հնարավորություն, եթե վերջին խաղում հաղթեին իռլանդացիներին։ Սակայն այդ գոլառատ խաղում հաղթեցին իռլանդացիները, ինչը նշանակում էր, որ մրցաշարի ելքը վճռվելու էր Անգլիա-Շոտլանդիա խաղում։ Տիտղոսը իանձնյա նվաճելու համար շոտլանդացիներին բավարարում էր ոչ-ոքին, որին և նրանք հասան։