Jump to content

Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1927/1928

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1927/1928 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներորդն էր։ Միանձնյա հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը, որը կորցրեց միայն մեկ միավոր։ Առաջնությունը հիշարժան դարձավ «Ուեմբլիի կախարդներ» անվանված իրադարձության պատճառով, երբ Շոտլանդիայի հավաքականը Անգլիայի ազգային մարզադաշտ համարվող «Ուեմբլիում» 5։1 հաշվով ջախջախեց բարձրակարգ թիմի համբավ ունեցող անգլիացիներին։

Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Անգլիա Անգլիա հավաքականը ապրեց անհաջողությունների մի սարսափելի շրջան, 1918-1925 թթ. ընթացքում միայն մեկ անգամ կարողացավ նվաճել չեմպիոնի կոչումը, այն էլ կիսելով այն շոտլանդացիների հետ։ Այս միտումը հասավ իր գագաթնակետին 1928 թ., երբ անգլիացիները չվաստակեցին և ոչ մի միավոր։ Մրցաշարի մեկնարկում նրանք 0։2 հաշվով Բելֆաստում պարտվեցին իռլանդացիներին։ Ուելս Ուելս-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2։ Այնուհետև, ուելսցիները 2։1 հաշվով հաղթեցին իռլանդացիներին և դարձան առաջատար, դիրքն այլևս չզիջեցին՝ վերջին խաղում հաղթելով իռլանդացիներին։ Շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան ուելսցիների նկատմամբ և դարձան առաջատար։ Իռլանդացիները նվազագույն հաշվով առավելության հասան շոտլանդացիների նկատմամբ, ինչը նրանց դուրս բերեց երկրորդ տեղ։ Վերջին խաղում շոտլանդացիները գործեցին «Ուեմբլիի կախարդանքը» և գրավեցին երրորդ տեղը։

Մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Ուելս Ուելս 3 2 1 0 6 4 +2 5
2.  Իռլանդիա 3 2 0 1 3 4 2 4
3. Շոտլանդիա Շոտլանդիա 3 1 1 1 7 4 +3 3
4. Անգլիա Անգլիա 3 0 0 3 2 9 -7 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Հոկտեմբերի 22, 1927
 Իռլանդիա 2 - 0 Անգլիա Անգլիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջեքի Մեյհուդ Գոլ Գոլ ինքնագոլ'
Հոկտեմբերի 29, 1927
Ուելս Ուելս 2 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Էրնի Կերտիս Գոլ Ջեյմս Գիբսոն Գոլ ինքնագոլ' Հյու Գալահեր Գոլ Ջոն Հաթոն Գոլ 11մ'
Նոյեմբերի 28, 1927
Անգլիա Անգլիա 1 – 2 Ուելս Ուելս Տարֆ Մուր, Բառնլի
Գոլ ինքնագոլ' Վիլֆրեդ Լյուիս Գոլ Գոլ ինքնագոլ'
Փետրվարի 4, 1928
 Իռլանդիա 1 - 2 Ուելս Ուելս Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջեյմս Չեմբերս Գոլ Վիլֆրեդ Լյուիս Գոլ Ուիլյամ Դևիս Գոլ
Փետրվարի 25, 1928
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 1  Իռլանդիա Ֆիրհիլ սթեդիում, Գլազգո
Ջեյմս Չեմբերս կամ Սեմյուել Կուրան Գոլ
Մարտի 31, 1928
Անգլիա Անգլիա 1 – 5 Շոտլանդիա Շոտլանդիա Ուեմբլի, Լոնդոն
Ռոբերտ Կելլի Գոլ Ալեքս Ջեքսոն Գոլ Գոլ Գոլ Ալեքս Ջեյմս Գոլ Գոլ
 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1927/1928 
Ուելս