1926/1927 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունիններորդն էր։ Հաղթանակը կիսեցին Շոտլանդիա և Անգլիայի հավաքականները։
Մրցաշարը մեկնարկեց 1926 թ. հոկտեմբերին Անգլիա-Իռլանդիա խաղով, որում թիմերը փոխանակեցին երեքական գնդակ։ Ապա շոտլանդացիները վստահ հաղթանակներ տարան ուելսցիների, ապա և իռլանդացիների նկատմամբ։ Անգլիացիները երեքական գնդակ փոխանակեցին նաև ուելսցիների հետ։ Մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա-Անգլիա խաղում, որում չեմպիոնի տիտղոսը շոտլանդացիների հետ կիսելու համար անգլիացիներին բավարարում էր միայն արտագնա հաղթանակը, և նրանք հասան իրենց նպատակին Դիքսի Դինի երկու գոլերի շնորհիվ։ Երրորդ մրցանակակրին որոշող խաղում իռլանդացիներն ու ուելսցիներիը գրանցեցին արդյունավետ ոչ-ոքի և բաժանեցին 3-4 տեղերը։