Ջորջ Բրաուն
Ջորջ Բրաուն անգլ.՝ George Brown | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1818[1][2] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[1][3] |
Մահացել է | մայիսի 9, 1880[1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող և գործարար |
Ամուսին | Էնն Նելսոն |
Ծնողներ | հայր՝ Պետեր Բրաուն |
Զբաղեցրած պաշտոններ | Կանադայի Սենատի անդամ |
Կուսակցություն | Կլիե Գրից և Կանադայի լիբերալ կուսակցություն |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջորջ Բրաուն (անգլ.՝ George Brown, նոյեմբերի 29, 1818[1][2], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[1][3] - մայիսի 9, 1880[1][2], Տորոնտո, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ, լրագրող։ Հանդիսացել է կանադական համադաշնության հիմնադիրներից մեկը։ Շարլոտաունում և Քվեբեկում մասնակցել է խորհրդաժողովներին[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Բրաունը ծնվել և մեծացել է Էդինբուրգ քաղաքում։ 1837 թվականին իր հոր հետ ներգաղթել է Նյու Յորք։ 1843 թվականին նրանք տեղափոխվել են Տորոնտո և հիմնադրել <<Banner>> թերթը Վերին Կանադայի պրեսբիսերական (երիցական) եկեղեցու կողմնակիցների համար[5]։
Հաջորդ տարի Բրաունը սկսել է հրատարակել <<Globe>> թերթը՝ հօգուտ բարեփոխումների՝ պատասխանատու կառավարություն հիմնադրելու համար։ Բարեփոխիչների հաղթանակից հետո՝1848 թվականին,թերթի դիրքը Վերին Կանադայում շատ ուժեղ էր։ Եկեղեցու և կառավարության փոխհարաբերության հիմնախնդիրները ստիպեցին նրան1851 թվականին օրենսդիր մարմնում իր թեկնածությունն առաջադրել Քենթի շրջանից (ներկայիս՝ Լեմբթոն- Քենթ- Միդլսեքս կազմում)[4]։
Ջորջ Բրաունը պաշտպանել է Կանադա նորաստեղծ գավառում որոշակի թվով բնակչության ներկայացուցչություն ունենալու գաղափարը, ինչը անգլո-բողոքական արևելյան Կանադային տալիս էր որոշակի առավելություն ֆրանս-կաթոլիկ արևմտյան Կանադայի նկատմամբ։ Բրաունը վայելել է արմատական ռեֆորմիստական կուսակցության աջակցությունը գավառի ագրարային հատվածում։ Այդ աջակցությունը և <<Globe>> թերթի ժողովրդականությունը հանգեցրին նրան, որ Բրաունը հաղթեց ընտրություններում 1857 թվականին և լիբերալ Անտուան-Էմե Դորիոնի հետ կազմավորեց կառավարություն:Այնուամենայնիվ, հավասարակշռությունը շատ փխրուն էր, և կառավարությունը երկար չտևեց[4]։
1861թվականին նա ժանամակավորապես հեռացել է քաղաքականությունից, որին վերադարձել է 1863 թվականին՝ Անգլիա մեկնելուց և Աննա Նելսոնի՝ էդինբուրգցի հրատարակչի դստեր հետ ամուսնանալուց հետո միայն։ 1864 թվականին նա միավորվել է իր նախկին հակառակորդներ Ջոն Ա. Մակդոնալդի, Ալեքսանդր Գալտի և Ջորջ-Էտիեն Կարտիեի հետ ՝ ձգտելով միավորել բրիտանական գաղութները։ Բրաունը առաջին երկու խորհրդաժողովի ժամանակ Կանադայի համադաշնության ակտիվ կողմնակիցն էր, 1864 թվականին ներկայացրել է բրիտանական կառավարությունում միավորվելու ծրագիր և մասնակցել է կանադական ասամբլեայի բանավեճերին 1865 թվականին։ Սակայն 1865 թվականի դեկտեմբերին նա դուրս է գալիս կոալիցիայից ներքին տարաձայնությունների պատճառով[4]։
1880 թվականին մի դժբախտ միջադեպ Ջորջ Բրաունի մահվան պատճառը դարձավ։ Թերթի՝ աշխատանքից հեռացված աշխատակիցներից մեկը Բրաունի գրասենյակում կրակել է նրա վրա։ Չնայած որ Բրաունը կարողացել է իջեցնել կրակողի ձեռքը, և փամփուշտը դիպել է ոտքին, մի քանի ամիս անց նա մահացել է զարգացող փտախտից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 3,2 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 J.N.S. Careless։ «Brown, George» (անգլերեն)։ Канадская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-15
- ↑ «Броун, Джордж (публицист)»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brown, George (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «BROWN, GEORGE» (անգլերեն)։ Словарь канадских биографий онлайн։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-15
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջորջ Բրաուն կատեգորիայում։ |
|