1934/1935 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունյոթերորդն էր։ Հաղթանակը կիսեցին Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականները։
Ուժեղ մեկնարկեցին անգլիացիներն ու իռլանդացիները, ովքեր հաղթեցին համապատասխանաբար գործող չեմպիոն ուելսցիներին և շոտլանդացիներին։ Հաջորդ խաղում հաղթելով ուելսցիներին, շոտլանդացիները բարելավեցին իրենց մրցաշարային գործերը։ Անգլիացիները հաղթեցին իռլանդացիներին՝ վերածվելով մրցաշարի ֆավորիտների։ Վերջին փուլում իռլանդացիներին չեմպիոնական պայքարին միանալու համար հարկավոր էր հաղթել ուելսցիներին, սակայն նրանք արտագնա խաղում պարտվեցին 3։1 հաշվով և ուելսցիների հետ կիսեցին երրորդ տեղը։
Մրցաշարի ելքը վճռվեց Գլազգոյում կայացած մրցավեճում, որում շոտլանդացիների դեմ խաղում անգլիացիներին անգամ ոչ-ոքին կպարգևեր միանձնյա չեմպիոնություն։ Սակայն դա նրանց չհաջողվեց՝ Դուգլաս Դունկանի երկու գոլերը պարգևեցին հաղթանակ շոտլանդացիներին և անգլիացիների հետ չեմպիոնությունը կիսելու հնարավորություն։