Նիկոլո Մաքիավելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաքիավելի Նիկոլոից)
Նիկոլո Մաքիավելի
իտալ.՝ Niccolò di Bernardo dei Machiavelli
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1469[1][2][3]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4]
Մահացել էհունիսի 21, 1527[1][3][2] (58 տարեկան)
Մահվան վայրSant'Andrea in Percussina, Ֆլորենցիայի Հանրապետություն կամ Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4]
ԳերեզմանՍանտա Կրոչե եկեղեցի
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան
ԵրկերՏիրակալը և Դիսկուրսներ Լիվիոսի մասին
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական տեսաբան, ռազմական տեսաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դիվանագետ և դրամատուրգ
ԱմուսինThomas Fontaine?
Ծնողներհայր՝ Bernardo di Niccolò Machiavelli?, մայր՝ Bartolomea di Stefano Nelli?[5]
ԵրեխաներPiero Macchiavelli?, Bartolomea Macciavelli?, Bernardo Macciavelli?, Ludovico peluche? և Guido Machiavelli?
Ստորագրություն
Изображение автографа
 Niccolò Machiavelli Վիքիպահեստում

Նիկոլո Մաքիավելի (իտալերեն՝ Niccolò Machiavelli, մայիսի 3, 1469[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] - հունիսի 21, 1527[1][3][2], Sant'Andrea in Percussina, Ֆլորենցիայի Հանրապետություն և Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4]), Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ։ Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. է 1532 թ.)[6]։ Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ» (Discorsi), «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։ Կրթության շնորհիվ ամբողջությամբ տիրապետում էր լատինական և իտալական դասականներին։ 1494 թվականին Ֆլորենցիան վերականգնում է իր հանրապետությունը, և երկրից վտարում են Մեդիչիների ընտանիքին, որն ավելի քան 60 տարի իշխանության գլուխ էր կանգնած։ 4 տարի անց Մաքիավելին անցնում է պետական ծառայության որպես քարտուղար և դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1469 թվականին քաղաք պետություն Ֆլորենցիայի Հանրապետության կողքին գտնվող, Սան Կաշիանո գյուղում, փաստաբան Բերնարդո դի Նիկոլո Մաքիավելիի (1426—1500) և Ստֆանո Նելիի (1441—1496) ընտանիքում։ Նա ունեցել է երկու մեծ քույր՝ Պրիմավերան (1465) և Մարգարիտան (1468) ունեցել է նաև մեկ փոքր եղբայր Տոտտո (1475)[7]։ Նրա կրթությունը՝ նրան տվել է լատինական և իտալական դասականների մասին լիարժեք գիտելիքներ։ Նրան հայտնի էր Տիտոս Լիվիոսի, Հովսեփոս Փլավիոսի, Ցիցերոնի, Մակրոբիուսի աշխատությունները։ Հին հունարեն չի ուսումնասիրել, սակայն կարդացել է Թուկիդիդեսի, Պոլիբիոսի և Պլուտարքոսի լատիներեն թարգմանությունները, որոնք ոգեշնչում էին իր պատմական տրակտատներում[8]։

Քաղաքականությամբ հետաքրքրված է եղել երիտասարդ տարիքից, ինչը վկայում է 1498 թվականի մարտի 9-ի նամակը, որը մեզ է հասել, այդտեղ նա դիմում է իր ընկերոջը Հռոմում գտնվող Ֆլորենցիայի դեսպան Ռիկառդո Բեքյանին, Ջիրոլամո Սավոնարոլայի կատարած գործողությունների քնադատական բնույթով։ 1497 թվականի դեկտեմբերի 2-ին պահպանված առաջին նամակը հասցեագրված էր կարդինալ Խուան Լոպեսին, իր ընտանիքի համար Փացցիի վիճահարույց հողերը ճանաչելու համար։

Մաքիավելիի կենսագրության պատմությունը Ռոբերտո Ռիդոլֆին նկարագրում է հետևյալ կերպ. «Նա բարեկազմ մարդ էր, միջահասակ, նիհար։ Մազերը սև էին, սպիտակ մաշկով, փոքր գլխով, նիհար դեմքով, բարձր ճակատով։ Շատ պայծառ աչքերով, բարակ ճմլված շուրթերով, որոնք միշտ մի փոքր խորհրդավոր քմծիծաղ էին ցույց տալիս»[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլո Մաքիավելիի կյանքը կարելի է բաժանել երկու փուլի՝ իր կյանքի առաջին մասում նա հիմնականում զբաղվում է պետական գործերով։ 1512 թվականից սկսվում է երկրորդ փուլը՝ հարկադրաբար Մաքիավելիի հեռացումը ակտիվ քաղաքականությունից։

Նիկոլո Մաքիավելիի արձանը Ֆլորենցիայում գտնվող Ուֆֆիցի պատկերասրահի մուտքի մոտ

Մաքիավելին ապրում էր լարված դարաշրջանում, երբ Հռոմի Պապը կարող էր ունենալ մի ամբողջ բանակ, իսկ Իտալիայի հարուստ քաղաք պետությունները մեկը մյուսի հետևից ընկել են օտար պետությունների իշխանության տակ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Իսպանիան և Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Դա դաշինքների անընդհատ փոփոխման ժամանակ էր, երբ վարձկանները անցել էին հակառակորդների կողմը առանց նախազգուշացման, երբ իշխանությունը, որը մի քանի շաբաթ էր ինչ գոյություն ուներ, փլուզվեց և փոխարինվեց նորով։ Հավանաբար այս անկարգությունների ժամանակաշրջանում ամենակարևոր իրադարձությունը 1527 թվականի Հռոմի անկումն էր։ Հարուստ քաղաքները ինչպիսիք են Ֆլորենցիան և Ջենովան, տուժեցին նույնպես, ինչպես և Հռոմը հինգ դար առաջ, երբ այն այրվեց գերմանական բարբարոսների կողմից։

1494 թվականին Ֆրանսիայի թագավոր Կարլ VIII-ը մտավ Իտալիա, իսկ նոյեմբերին հասավ Ֆլորենցիա։ Պիերո դի Լորենցո Մեդիչին, որի ընտանիքը 60 տարի կառավարում է քաղաքը, դավաճան է դառնում։ Ֆրանսիայի թագավորի գլխավոր դեսպանի մոտ հանձնվեց Սավոնարոլա վանականը։ Այդ տագնապալի ժամանակ Սավոնարոլան դարձավ Ֆլորենցիայի իրական տերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mansfield H. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Chabod F. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1934.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Chabod F. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1934.
  5. 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
  6. թարգմանված է նաև հայերեն, սակայն ոչ բնագրից, այլ ռուսերեն թարգմանությունից
  7. Dal Villani, nella sua Cronica
  8. La sua trascrizione del De rerum natura è nel manoscritto Vaticano Rossiano 884
  9. Роберто Ридольфи, «Жизнь Никколо Макиавелли», стр. 22

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Մաքիավելի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Մաքիավելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 365