Մարտին Հայդեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարթին Հայտըկէրից)
Picto infobox auteur.png
Մարտին Հայդեգեր
Martin Heidegger
Martin Heidegger for WP.jpg
Ծնվել է սեպտեմբերի 26, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] Մեսկիրխ[3]
Մահացել է մայիսի 26, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:26|2|0}})[4][1] (86 տարեկանում) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[5]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն փիլիսոփա, բանաստեղծ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Մարբուրգի համալսարան
Անդամակցություն Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[6]
Ազդվել է Էդմունդ Հուսերլ, Ֆրիդրիխ Նիցշե, Սյորեն Կիերկեգոր և Հերակլիտ
Ազդել է Հանս Գեորգ Գադամեր, Ռիչարդ Ռորթի, Հյուբերտ Դրեյֆուս, Ժան Ֆրանսուա Լիոտար, Ժակ Դերիդա, Հանա Արենդտ, Ժան Պոլ Սարտր և Էմանուել Լևինաս
Կուսակցություն Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Աշակերտներ Հանա Արենդտ, Q2939300? և Հանս Գեորգ Գադամեր
Martin Heidegger Վիքիպահեստում

Մարտին Հայդեգեր (գերմ.՝ Martin Heidegger, սեպտեմբերի 26, 1889, Մեսկիրխ, Գերմանական կայսրություն - մայիսի 26, 1976, Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, ԳԴՀ), գերմանացի փիլիսոփա, գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Հայդեգերը սովորել է Հայնրիխ Ռիկերտի մոտ։ Եղել է Էդմունդ Հուսերլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Նացիստների հետ համագործակցելու համար 1945 թվականին հեռացվել է աշխատանքից[8]:

Հայդեգերի աշխարհայացքը ձևավորվել է Հուսերլի և Մաքս Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ։ Հայդեգերի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է։ Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը։ Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում։ Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հայդեգերն առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը։ Հայդեգերի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Record #118547798 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 18-ին 2015:
  3. Record #118547798 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. Хайдеггер Мартин, Хайдеггер Мартин // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  5. Record #118547798 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  6. http://data.bnf.fr/ark:/12148/cb11907130r Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  7. В.Н. Семенова։ «ХАЙДЕГГЕР в Новейшем философском словаре» 
  8. 8,0 8,1 Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջեր 155-156. https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/155. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • П. Гайденко "Экзистенциализм и проблема культуры (критика философии М. Хайдеггера)", М․, 1963
  • Р. Габитова "Человек и общество в немецком экзистенциализме", М․, 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]