Մասքանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մասքանա
արաբ․՝ مسكنة‎‎
بحيرة 17 نيسان.JPG
Կոորդինատներ: 35°57′47.3688″ հս․ լ. 38°02′08.0376″ ավ. ե. / 35.963158000° հս․. լ. 38.035566000° ավ. ե. / 35.963158000; 38.035566000
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաՄանբիջի գավառ
ՆահիյաՄասքանայի շրջան
Բնակչություն15 477 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2
##Մասքանա (Սիրիա)
Red pog.png

Մասքանա (արաբ․՝ مسكنة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Մանբիջի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ գետի ափին։

Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, դեպի 100 կմ արևելք։ Մոտակայքում են Դեյր Հաֆիրը, Հումայա Քաբիրան։ Քաղաքը գտնվում է Սիրիական անապատի ու Մանբիջի սարահարթի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ բնակություն են հաստատել դեռ Բրոնզի դարից, ինչի մասին վկայում են հնագիտական պեղումները։ Բյուզանդական և սասանյան շրջանում քաղաքը ժամանակ առ ժամանակ գրավվել է հզոր հարևանների կողմից։ Արաբական տիրապետության շրջանում այստեղ են հաստատվել Անիզզա և Բանու Բաքր ցեղերը։ Թուրքական տիրապետության շրջանում՝ 16-19-րդ դարերում, քաղաքը մտել է Հալեպի վիլայեթի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ալ-Խաֆսայի շրջանի բնակչությունը կազմում էր 15 477 մարդ[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Հարավում անցնում է Հալեպ-ալ-Ռակկա երկաթուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004