Մասնակից:VanuhiAs/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական կոռեկտություն (որպես ածական՝ քաղաքականորեն կոռեկտ, անգլ.՝ Politically correct) տերմին, որն օգտագործվում է նկարագրելու լեզուն, գործելակերպը կամ միջոցները, որոնք կիրառվում են հասարակության որոշակի խմբերի անդամներին վիրավորանք կամ անհարմարություն չպատճառելու նպատակով[1][2][3][4][5]:

Հանրային խոսույթում և լրատվամիջոցներում տերմինը սովորաբար օգտագործվում է բացասական իմաստով՝ ենթադրելով, որ այդ գործելակերպերը չափազանցված կամ անհիմն են: 1980-ական թվականների վերջից այս տերմինն օգտագործվում էր նկարագրելու ներառական լեզվի նախապատվությունը և խուսափելու լեզվից կամ վարքագծից, որը կարող է դիտվել որպես բացառող, առանձնացնող կամ վիրավորող այն մարդկանց խմբերի համար, որոնք անապահով են կամ խտրականության են ենթարկվում, մասնավորապես՝ պայմանավորված նրանց էթնիկական պատկանելությամբ, սեռով, սեռական կողմնորոշմամբ[6][3][7][8][9][10]:

Վաղ շրջանում՝ 1970-1980-ական թվականներին ձախակողմյանների կողմից քաղաքականորեն կոռեկտ տերմինի օգտագործումը ինքնաքննադատական երգիծանք էր, հեգնական էր, այլ ոչ թե լուրջ քաղաքական շարժման անուն[7][11][12][13]: Ձախակողմյանների շրջանակում այն համարվում էր կատակ, որն օգտագործվում էր ծաղրելու նրանց, ովքեր չափազանց անսասան էին քաղաքական ուղղափառությանը հավատարիմ մնալու հարցում[14]:

Տերմինի ժամանակակից բացասական իմաստով օգտագործումը առաջ է եկել 20-րդ դարի վերջին նոր ձախակողմյանների կողմից պահպանողականների քննադատությունից: Միացյալ Նահանգների քաղաքական ձախակողմյանների մեկնաբանները պնդում են, որ պահպանողականներն օգտագործում են քաղաքական կոռեկտության հասկացությունը՝ անապահով խմբերի նկատմամբ խտրական վարքագիծը թերագնահատելու և ուշադրությունը շեղելու նպատակով[15][16][17]: Նրանք նաև պնդում են, որ քաղաքական աջակողմյանները կիրառում են քաղաքական կոռեկտության իրենց ձևերը՝ ճնշելու իրենց նախընտրած ընտրատարածքների և գաղափարախոսությունների քննադատությունը[18][19][20]: Միացյալ Նահանգներում տերմինը մեծ դեր է խաղացել լիբերալների և պահպանողականների միջև «մշակութային պատերազմում»[21]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Սաֆիրը նշում է, որ քաղաքականորեն կոռեկտ տերմինի առաջին գրանցված տիպիկ ժամանակակից իմաստով օգտագործումը եղել է Թոնի Քեյդ Բամբարայի կողմից 1970 թվականին «Սև կինը» անթոլոգիայում[22]: Տերմինը, հավանաբար, ժամանակակից կիրառության մեջ է մտել Միացյալ Թագավորությունում մոտավորապես 1975 թվականին[10][պարզաբանել]:

20-րդ դարի սկզբից մինչև կեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբից մինչև կեսերը քաղաքականորեն կոռեկտ արտահայտությունն օգտագործվում էր քաղաքականության մեջ մի շարք գաղափարական տեսություններին խստորեն հետևելու համար: 1934 թվականին «The New York Times»-ը հաղորդում է, որ նացիստական Գերմանիան հաղորդումների թույլտվություն է տալիս «միայն մաքուր արիացիներին», որոնց կարծիքները քաղաքականորեն կոռեկտ են[2]:

Երբ մարքսիստ-լենինիստական շարժումները ձեռք բերեցին քաղաքական ուժ, արտահայտությունը սկսեց զուգորդվել ամերիկացի կոմունիստների և ամերիկացի սոցիալիստների միջև վեճերում համոզմունքի դոգմատիկ կիրառման մեղադրանքների հետ: Այս կիրառումը վերաբերում էր կոմունիստական կուսակցությանը, որը սոցիալիստների աչքում «ճիշտ» դիրքորոշում էր ապահովում բոլոր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ըստ ամերիկացի մանկավարժ Հերբերտ Քոլի՝ 1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին Նյու Յորքում բանավեճերի մասին գրելիս,

«քաղաքականորեն ճիշտ» տերմինը օգտագործվում էր արհամարհաբար՝ նկատի ունենալով մեկին, ում հավատարմությունը կոմունիստական կուսակցության հանդեպ գերազանցում էր կարեկցանքին և հանգեցնում վատ քաղաքականության: Այն օգտագործվում էր սոցիալիստների կողմից կոմունիստների դեմ և նպատակ ուներ առանձնացնել հավասարության բարոյական գաղափարներին հավատացող սոցիալիստներին դոգմատիկ կոմունիստներից, ովքեր աջակցեում և պաշտպանում էին կուսակցական դիրքերը՝ անկախ դրանց բարոյականությունից
- «Անսովոր տարբերություններ», Առյուծը և Միաեղջյուրը (անգլ.՝ «Uncommon Differences», The Lion and the Unicorn)[3]:

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին ամերիկյան Նոր ձախակողմյանները սկսեցին օգտագործել քաղաքականորեն կոռեկտ տերմինը[11]: «Սև կինը»՝ անթոլոգիա (1970) էսսեում Թոնի Քեյդ Բամբարան ասել է, որ «տղամարդը չի կարող լինել քաղաքականորեն կոռեկտ և տղամարդ շովինիստ»: Այնուհետև տերմինը հաճախ օգտագործվում էր որպես ինքնաքննադատական երգիծանք։ Դեբրա Լ. Շուլցն ասել է, որ «1970-1980-ական թվականների ընթացքում Նոր ձախակողմյանները, ֆեմինիստները և առաջադեմները օգտագործել են իրենց «քաղաքականորեն կոռեկտ» տերմինը հեգնանքով, որպես իրենց իսկ ուղղափառությունից պաշտպանություն»[7][11][12]: ՔԿ-ն օգտագործվում է Բոբի Լոնդոնի «Շարժման Մերտոն» կոմիքսում, որին հաջորդում է գաղափարապես հիմնավոր տերմինը Բարտ Դիկոնի կոմիքսներում[11][23]: Իր «Դեպի ֆեմինիստական հեղափոխություն» (1992) էսսեում Էլեն Ուիլիսն ասել է. «Ութսունականների սկզբին, երբ ֆեմինիստներն օգտագործում էին «քաղաքական կոռեկտություն» տերմինը, այն օգտագործվում էր հեգնական հղում անելով հակապոռնոգրաֆիայի շարժման՝ «ֆեմինիստ սեքսուալություն»-ը սահմանելու ջանքերին[13]:

Ստյուարտ Հոլն առաջարկում է մի ուղի, որով տերմինի սկզբնական կիրառումը կարող էր վերածվել ժամանակակից տարբերակի.

Վարկածներից մեկի համաձայն, քաղաքական կոռեկտությունը իրականում սկսվեց որպես ձախակողմյանների շրջանակում կատակ. ամերիկյան համալսարաններում արմատական ուսանողները հեգնորեն հիշում էին մինչև վաթսունականների «վատ հին օրեր»-ը, երբ յուրաքանչյուր հեղափոխական խումբ ուներ իր կուսակցական գիծը ամեն հարցում: Նրանք անդրադառնում էին իրենց համակուրսեցիների կողմից սեքսիստական կամ ռասիստական պահվածքի որոշ վառ օրինակների՝ ընդօրինակելով Կարմիր Գվարդիայի կամ Մշակութային Հեղափոխության կոմիսարի ձայնի տոնը. «Ոչ շատ «քաղաքականորեն կոռեկտ», ընկեր»[14]:

1980-1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987թվականին Ալլան Բլումի կողմից գրված «The Closing of the American Mind»[24] գիրքը ազդարարեց ամերիկյան բարձրագույն կրթության շրջանակներում «քաղաքական կոռեկտության» մասին բանավեճ 1980-1990-ական թվականներին[7][25][26]: Կարնեգի Մելոն համալսարանի(CSU) անգլիական գրականության և մշակութային ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեֆրի Ջ. Ուիլյամսը գրել է, որ «քաղաքական կոռեկտության վրա հարձակումը, որը հասունացավ Ռեյգանի տարիներին, ճանաչում ձեռք բերեց Բլումի «The Closing of the American Mind» գրքի շնորհիվ[27]: Ըստ Զ.Ֆ. Գամսոնի, Բլումի գիրքը «հարձակվել է ֆակուլտետի վրա «քաղաքական կոռեկտության» պատճառով[28]: «CSU»-ի սոցիալական աշխատանքների պրոֆեսոր Թոնի Փլաթը ասում է, որ «քաղաքական կոռեկտության» դեմ արշավը մեկնարկել է 1987 թվականին Բլումի գրքով[29]:

The «New York Times» -ի 1990 թվականի հոկտեմբերին տպագրված Ռիչարդ Բերնշտայի հոդվածին է վերագրվում է տերմինի լայն տարածմանը[30][31][32][33][34]: Այս ժամանակաշրջանում տերմինը հիմնականում օգտագործվում էր ակադեմիական ոլորտում. «Ամբողջ երկրում p.c. տերմինը, սովորաբար հապավված է, ավելի ու ավելի է լսվում բուհական բանավեճերում, որոնք առնչվում էին այն հարցին, թե ինչ պետք է դասավանդվի»[35]: «Nexis»-ի մեջբերումները «arcnews/curnews»-ում բացահայտում են «քաղաքական կոռեկտության» միայն յոթանասուն հիշատակում 1990 թվականի հոդվածներում, սակայն մեկ տարի անց «Nexis»-ը գրանցում է 1532 մեջբերում՝ մինչև 1994 թվականը հաստատուն աճով մինչև 7000 մեջբերում[33][36]: 1991 թվականի մայիսին «The New York Times»-ը հրապարակեց հաջորդ հոդվածը, ըստ որի տերմինն ավելի լայն հանրային կիրառություն ուներ.

Այն, ինչ կոչվում էր «քաղաքական կոռեկտություն», տերմին, որը սկսեց տարածում գտնել անցյալ տարվա աշնանը՝ ուսումնական տարվա սկզբին, տարածվեց վերջին ամիսներին և դարձավ բուռն ազգային բանավեճի կիզակետը, մասնավորապես համալսարաններում, բայց նաև ամերիկյան կյանքի ավելի լայն ոլորտներում
- Ռոբերտ Դ. Մաքֆադեն, «Քաղաքական կոռեկտություն. Կողմնակալության նոր թե՞ստ»(1991) (անգլ.՝ Robert D. McFadden, "Political Correctness: New Bias Test?")[37]:

Նախկինում անհասկանալի «ծայրահեղ ձախ» տերմինը դարձավ սովորական պահպանողական սոցիալական և քաղաքական մարտահրավերների բառապաշարում՝ ընդդեմ ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցներում և համալսարաններում ուսուցման առաջադեմ մեթոդների և ուսումնական ծրագրերի փոփոխությունների[8][38][39][40][41][42]: Գործելակերպը, վարքագիծը և խոսքի ծածկագրերը, որոնք խոսողը կամ գրողը համարում էին լիբերալ ուղղափառության պարտադրանք, բնութագրվում և քննադատվում էին որպես «քաղաքականորեն կոռեկտ»[15]: 1991 թվականի մայիսին Միչիգանի համալսարանի ավարտական դասարանի մեկնարկի արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր ելույթում օգտագործեց այդ տերմինը. «Քաղաքական կոռեկտության գաղափարը հակասություններ է առաջացրել ողջ երկրում: Եվ չնայած շարժումը առաջանում է ռասիզմի, սեքսիզմի և ատելության բեկորները վերացնելու գովելի ցանկությունից, այն փոխարինում է հին նախապաշարմունքները նորերով: Այն արգելված է հռչակում որոշակի թեմաներ, արտահայտություններ, նույնիսկ որոշակի ժեստեր»[43]:

1991 թվականից հետո դրա օգտագործումը որպես բացասական արտահայտություն լայն տարածում գտավ ԱՄՆ-ի պահպանողականների շրջանում[8]: Այն դարձավ առանցքային տերմին, որն ամփոփում է ձախերի վերաբերյալ պահպանողականների մտահոգությունները մշակութային և քաղաքական բանավեճերում, որոնք տարածվում են ակադեմիական շրջանակներից դուրս: 1990 թվականի վերջին այս թեմայի շուրջ «Forbes»-ում և «Newsweek»-ում երկու հոդվածներ իրենց վերնագրերում օգտագործեցին «մտքի ոստիկանություն» (անգլ.՝ thought police) տերմինը, որը ցույց էր տալիս տերմինի նոր օգտագործման երանգը, բայց դա Դինեշ Դ'Սոուզայի «Ոչ լիբերալ կրթություն. Ռասայի և սեռի քաղաքականությունը համալսարանում»(1991) աշխատանքն էր, որը «գրավեց մամուլի ուշադրությունը»[8]։ Դ'Սոուզան նմանատիպ քննադատական տերմինաբանություն է օգտագործել ակադեմիական շրջանակների մի շարք քաղաքականությունների համար, որոնք վերաբերում են հետապնդումներին, խրախուսանքի միջոցով բազմամշակութայնության խթանմանը, հակափոքրամասնությունների դեմ ատելության խոսքի դեմ պատժամիջոցներին և ուսումնական ծրագրերի վերանայմանը (երբեմն` «կանոնների ոչնչացում», անգլ.՝ canon busting)[8][44]: Այս միտումները գոնե մասամբ պատասխան էին բազմամշակութայնության և ինքնության շարժումների վերելքին, ինչպիսիք են ֆեմինիզմը, հոմոսեքսուալների իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների շարժումները: Այդ պատասխանը ֆինանսավորում ստացավ պահպանողական հիմնադրամներից և վերլուծական կենտրոններից, ինչպիսին է Ջոն Մ. Օլինի հիմնադրամը, որը ֆինանսավորեց մի քանի գրքեր, որոնցից է Դ'Սոուզայի գիրքը[7][15]:

1992 թվականին Հերբերտ Կոլը մեկնաբանեց, որ մի շարք նեոպահպանողականներ, ովքեր 1990-ական թվականների սկզբին քարոզում էին «քաղաքականորեն կոռեկտ» տերմինի օգտագործումը նախկին Կոմունիստական կուսակցության անդամներ էին և, արդյունքում ծանոթ էին արտահայտության մարքսիստական օգտագործմանը: Նա պնդում էր, որ դրանով նրանք մտադիր էին «ենթադրել, որ էգալիտար ժողովրդավարական գաղափարներն իրականում ավտորիտար են, ուղղափառ և գտնվում են կոմունիստական ազդեցության տակ, երբ նրանք դեմ են մարդկանց ռասիստ, սեքսիստ և հոմոֆոբ լինելու իրավունքին»[3]:

1990-ական թվականների ընթացքում պահպանողական և աջակողմյան քաղաքական գործիչները, վերլուծական կենտրոնները և բանախոսներն ընդունեցին արտահայտությունը որպես իրենց գաղափարախոսական թշնամիների բացասական բնութագրիչ, հատկապես լեզվի և հանրային դպրոցների ուսումնական ծրագրերի բովանդակության վերաբերյալ Մշակութային պատերազմների համատեքստում: Ռոջեր Քիմբալը «Tenured Radicals»-ում, հավանություն է տվել Ֆրեդերիկ Քրյուսի տեսակետին, որ ՔԿ-ն լավագույնս բնութագրվում է որպես «Ձախ էկլեկտիցիզմ», տերմին, որը Քիմբալի կողմից սահմանվում է որպես «Հակակառավարական տեսությունների լայն շրջանակից մեկը՝ սկսած կառուցողականությունից մինչև հետստրուկտուրալիզմ, ապակառուցողականություն, և լականիան հոգեբանությունից մինչև ֆեմինիստական, հոմոսեքսուլական, սևամորթների և այլ ակնհայտ քաղաքական քննադատության ձևերը»[45][27]:

Լիբերալները պնդում են, որ պահպանողականներն ու հետադիմականները օգտագործում էին տերմինը՝ փորձելով շեղել քաղաքական քննարկումները սոցիալական խտրականությունը լուծելու բովանդակային խնդիրներից, ինչպիսիք են ռասայական, սոցիալական, գենդերային և իրավական անհավասարությունը այն մարդկանց նկատմամբ, ում պահպանողականները չեն համարում սոցիալական հիմնական խավի մի մասը[7][16][46]: Յան Նարվեսոնը գրել է, որ «այդ արտահայտությունը ծնվել է չակերտների (հեգնական իմաստով) միջև ապրելու համար. այն հուշում է, որ հիմնական նկատառումները այսպես կոչված զուտ քաղաքական են՝ ստիպողաբար առաջ տանելով սկզբունքային իրական պատճառները, որոնց համար մենք պետք է գործեինք»[6]: Բրիտանացի լրագրող Փոլի Թոյնբին[47][48], 2001 թվականին մեկնաբանելով տերմինը՝ ասաց, որ «այդ արտահայտությունը դատարկ, աջակողմյան զրպարտություն է, որը նախատեսված է միայն օգտագործողին բարձրացնելու համար», իսկ 2010 թվականին «քաղաքական կոռեկտություն» արտահայտությունը ծնվել է որպես ծածկագրված պատյան բոլոր նրանց համար, ովքեր դեռ ուզում են ասել «paki», «spastic» կամ «queer»»[49]: 2001 թվականին մեկ այլ բրիտանացի լրագրող Ուիլ Հաթոնը գրել է[50].

Քաղաքական կոռեկտությունը այն փայլուն գործիքներից մեկն է, որը ամերիկյան աջակողմյանների կողմից մշակվեց 1980-ական թվականների կեսերին՝ որպես ամերիկյան լիբերալիզմի ոչնչացման մի մաս… Այն, ինչ նրանց ակնառու մտածողները արագ տեսան, լիբերալիզմի մշակութային դրսևորումների դեմ պատերազմ հայտարարելն էր՝ «քաղաքական կոռեկտության» մեղադրանք առաջադրելով նրա ներկայացուցիչների դեմ. նրանք կարող էին վարկաբեկել ողջ քաղաքական նախագիծը
- Ուիլ Հաթոն, «Բառերն իսկապես կարևոր են, պարոն Բլանկետ», 2001 թ.(անգլ.՝ Will Hutton, "Words Really are Important, Mr Blunkett"):

1994 թվականին Գլեն Լուրին գրում է, որ «քաղաքական կոռեկտության» թեմային անդրադառնալը, այն դեպքում երբ ակադեմիական համայնքում կուսակցությունները իշխանության և հեղինակության պայքար են մղում տվյալ թեմայի երկու կողմերից էլ, կհանգեցնի ապագա «ընկերների» և «թշնամիների» կողմից յուրաքանչյուր փաստարկների մանրակրկիտ քննարկմանը: Ձախակողմյան և աջակողմյան բանավիճողները կփորձեն գնահատել՝ գրողը «իրենց կողմ» է, թե «դեմ»[51]։

Ջեֆրի Հյուզն ասում էր, որ քաղաքական կոռեկտության շուրջ բանավեճը վերաբերում է այն հարցին, թե արդյոք լեզվի փոփոխությունն իրականում լուծում է քաղաքական և սոցիալական խնդիրներ, երբ քննադատներն այն ավելի շատ դրանք դիտարկում են գրաքննություն պարադրելու, մտավոր ահաբեկման համար, քան խնդիրներ լուծելու՝ ցույց տալով դա կիրառողների բարոյական մաքրությունը: Հյուզը նաև պնդում է, որ քաղաքական կոռեկտությունը հաճախ առաջ է գալիս փոքրամասնությունների դրդումով, քան որպես լեզվական փոփոխության օրգանական ձև[52]:

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի ժամանակակից բացասական կիրառությունը առաջացել է 20-րդ դարի վերջին պահպանողականներիպահպանողական կողմից Նոր ձախակողմյանների քննադատությունից: 1990-ական թվականներին այս գործածությունը տարածվեց «The New York Times»-ի մի շարք հոդվածներում և այլ լրատվամիջոցներում[35][37][30][53][31][32], և այն լայնորեն կիրառվեց Ալլան Բլումի «The Closing of the American Mind» (1987) գրքում[7][24][25]: Տերմինը իր հետագա տարածումը ստացավ Ռոջեր Քիմբալի «Tenured Radicals» (1990)[7][15][45] և պահպանողական հեղինակ Դինեշ Դ'Սոուզայի «Illiberal Education» (1991) գրքերի շնորհիվ[7][8][15][54]: Քաղաքականորեն կոռեկտ լեզվի կողմնակիցները բացասական կերպով կոչվում են «լեզվի ոստիկանություն» (անգլ.՝ language police):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի վերաբերյալ ժամանակակից բանավեճի հիմք ծառայեց ակադեմիական և կրթական ոլորտում պահպանողականների կողմից լիբերալ կողմնակալության քննադատությունը[7]. այն ժամանակվանից պահպանողականներն օգտագործել են որպես հարձակման հիմնական գիծ[8]: Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ալան Չարլզ Քորսը և իրավաբան Հարվի Ա. Սիլվերգլեյթը ԱՄՆ-ի համալսարանների խոսքի կոդերը կապում են Ֆրանկֆուրտի դպրոցի փիլիսոփա Հերբերտ Մարկուզեի հետ: Նրանք պնդում են, որ խոսքի կոդերը ստեղծում են «ճնշման միջավայր»՝ պատճառաբանելով, որ դրանք հիմնված են «մարկուզյան տրամաբանության» վրա։ Խոսքի կոդերը «պարտադրում են «ազատության» վերասահմանված հասկացություն՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ բարոյական օրակարգի պարտադրումը համայնքին արդարացված է», տեսակետ, որը «պահանջում է ավելի քիչ շեշտադրում անհատական իրավունքների վրա և ավելի շատ «պատմականորեն ճնշված» անձանց հավասար իրավունքներ ձեռք բերելու միջոցներ ապահովելու համար[55]։ Կորսը և Սիլվերգլեյթը հետագայում ստեղծեցին Կրթության մեջ անհատական իրավունքների հիմնադրամը (FIRE), որը պայքարում է պատշաճ դատավարության իրավունքների, մասնավորապես «խոսքի կոդերի» խախտման դեմ[56]:

Նմանապես, Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության նկատմամբ պահպանողականների տարածված քննադատությունն այն է, որ դասախոսական կազմի քաղաքական հայացքներն ավելի ազատական են, քան ընդհանուր բնակչության տեսակետները, և որ դա նպաստում է քաղաքական կոռեկտության մթնոլորտի ստեղծմանը[57]: Ուիլյամ Դերեզևիչը քաղաքական կոռեկտությունը սահմանում է որպես «անցանկալի համոզմունքներն ու գաղափարները» լռեցնելու փորձ՝ պնդելով, որ դա հիմնականում շահույթ հետապնդող կրթության արդյունք է. համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը զգուշանում է ուսանողներին բարկացնելուց, քանի որ կախված են նրանց վարձավճարներից[58]:

2020 թվականին հրապարակված նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի խոշոր պետական համալսարանի ուսանողները հիմնականում զգում էին, որ դասախոսները լայնախոհ են և խրախուսում են տարբեր տեսակետների ազատ արտահայտումը, այնուամենայնիվ, ուսանողների մեծամասնությունը անհանգստանում էր իրենց քաղաքական կարծիքն արտահայտելու հետևանքներից՝ «քաղաքական տեսակետներ արտահայտելու և ինքնագրաքննության հետ կապված անհանգստություններ,.. ավելի տարածված են այն ուսանողների շրջանում, ովքեր հայտնի են որպես պահպանողական»[59][60]:

Որպես դավադրության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում որոշ պահպանողականներ պնդում են, որ «քաղաքական կոռեկտությունը» և բազմամշակութայնությունը դավադրության մի մասն են, որի վերջնական նպատակն է խարխլել հրեա-քրիստոնեական արժեքները: Այս տեսությունը, որը պնդում է, որ քաղաքական կոռեկտությունը ծագում է Ֆրանկֆուրտի դպրոցի քննադատական տեսությունից՝ որպես դավադրության մի մասից, նրա ջատագովներն այն անվանում են «մշակութային մարքսիզմ»[61]: Տեսությունը ծագել է Մայքլ Միննիկինոյի «Նոր մութ դարաշրջան. Ֆրանկֆուրտի դպրոց և «Քաղաքական կոռեկտություն»(1992) էսսեից, որը հրապարակվել է «Lyndon LaRouche» շարժման ամսագրում[62]: 2001 թվականին պահպանողական մեկնաբան Պատրիկ Բյուքենանը «Արևմուտքի մահը» աշխատության մեջ գրեց, որ «քաղաքական կոռեկտությունը մշակութային մարքսիզմն է», և որ «նրա բնորոշ գիծը անհանդուրժողականությունն է»[63]։

Զանգվածային լրատվական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում տերմինը լայնորեն օգտագործվել է գրքերում և ամսագրերում, սակայն Բրիտանիայում գործածությունը սահմանափակվել է հիմնականում բուլվարային մամուլով[64]: Հատկապես նման շատ աջակողմյան հեղինակներ և բուլվարային լրատվամիջոցների գործիչներ, օգտագործել են այդ տերմինը՝ քննադատելու այն, ինչ նրանք համարում են լրատվամիջոցների կողմնակալություն[6][15]: Ուիլյամ Մաքգոուանը պնդում է, որ լրագրողները սխալ են հասկանում պատմությունները կամ անտեսում են լուսաբանման արժանի պատմությունները, ինչի պատճառը ըստ Մաքգոունի, իրենց ազատական գաղափարախոսություններն են և փոքրամասնությունների խմբերին հնարավոր վիրավորանք հասցնելու վախը[65]: Ռոբերտ Նովակը իր «Քաղաքական կոռեկտությունը լրատվական սենյակում տեղ չունի» էսսեում օգտագործեց այդ տերմինը՝ մեղադրելու թերթերին լեզվի օգտագործման քաղաքականություն որդեգրելու համար, որը, նրա կարծիքով, հակված է չափից դուրս խուսափել կողմնակալության դրսևորումից: Նա պնդում էր, որ լեզվի քաղաքական կոռեկտությունը ոչ միայն ոչնչացնում է իմաստը, այլև նսեմացնում է այն մարդկանց, ովքեր պետք է պաշտպանված լինեն[66]:

Հեղինակներ Դեյվիդ Սլոանը և Էմիլի Հոֆը պնդում են, որ ԱՄՆ-ում լրագրողները անտեսում են քաղաքական կոռեկտության վերաբերյալ մտահոգությունները՝ նույնացնելով քաղաքական կոռեկտության վերաբերյալ քննադատությունները հին «ազատական լրատվամիջոցների կողմնակալության» պիտակի հետ[67]: Ըստ հեղինակ Ջոն Ուիլսոնի՝ ձախակողմյան «քաղաքական կոռեկտության» ուժերը մեղադրվում են ոչ տեղին գրաքննության մեջ, ընդ որում «Time»-ը նշում է, որ ԱՄՆ-ում ցանցային հեռուստատեսությամբ բռնության դեմ արշավները նպաստում են «հիմնական մշակույթին, որը դարձել է շրջահայաց, ողջամիտ, իր սեփական ստվերից վախեցող» «քաղաքական կոռեկտության ոստիկանության հետևողական աչքերի» պատճառով: Բողոքի ակցիաները և գովազդատուների բոյկոտները, որոնք ուղղված են հեռուստաշոուների դեմ, հիմնականում կազմակերպվում են աջակողմյան կրոնական խմբերի կողմից, որոնք քարոզչություն են իրականացնում ընդդեմ բռնության, սեքսի և հեռուստատեսությամբ համասեռամոլության ցուցադրման[68]:

Ծաղրական գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կոռեկտությունը հաճախ երգիծանքի է ենթարկվում, օրինակ՝ Սաուլ Ջերուշալմիի և Ռենս Զբիգնյու X-ի «The PC Manifesto» (1992)[69] և Ջեյմս Ֆին Գարների «Politically Correct Bedtime Stories» (1994), որը ներկայացնում է քաղաքական կոռեկտության տեսանկյունից ուռճացված հեքիաթներ։ 1994 թվականին «PCU» կատակերգական ֆիլմը անդրադարձավ քաղաքական կոռեկտությանը քոլեջի կամպուսում:

Այլ օրինակներ են «Politically Incorrect» հեռուստատեսային հաղորդումը, Ջորջ Քարլինի «Մեղմասություն»(անգլ.՝ Euphemism) առօրյան, և «The Politically Correct Scrapbook»[70]: Հարավային այգի (անգլ.՝ South Park) մուլտֆիլմի ծրագրի հանրաճանաչությունը հանգեցրեց Էնդրյու Սալիվանի կողմից «South Park Republican» տերմինի ստեղծմանը, իսկ ավելի ուշ Բրայան Ք. Անդերսոնի «South Park Conservatives» գրքի ստեղծմանը[71]: Իր 19-րդ եթերաշրջանում (2015), «Հարավային այգի»-ն ներկայացրեց «PC Principal»-ի կերպարը, որը մարմնավորում է քաղաքական կոռեկտության սկզբունքը ծաղրելը[72]:

«The Colbert Report»-ի հաղորդավար Սթիվեն Քոլբերտը հաճախ ծաղրական էր արտահայտվում «PC Police»-ի մասին[73]:

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբերը, որոնք դեմ են էվոլյուցիայի, պասիվ ծխախոտի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, գլոբալ տաքացման, ռասայի և այլ քաղաքական վիճելի գիտական հարցերի վերաբերյալ ընդհանուր առմամբ ընդունված գիտական տեսակետներին, օգտագործել են «քաղաքական կոռեկտություն» տերմինը՝ նկարագրելու այն, ինչը նրանք համարում են գիտական համայնքի կողմից իրենց տեսակետների անհիմն մերժում, քանի որ այդ համայնքները կարծում են, որ դրանք կոռումպացված են լիբերալ քաղաքականության կողմից[74]:

Աջակողմյան քաղաքական կոռեկտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքական կոռեկտությունը» պիտակ է, որը սովորաբար օգտագործվում է լիբերալ տերմիններն ու գործողությունները նկարագրելու համար, բայց հազվադեպ է օգտագործվում աջակողմյանների կողմից նմանատիպ փորձերի միջոցով լեզուն և վարքագիծը ձևավորելու համար[75]: Տնտեսագետ Փոլ Քրուգմանը 2012 թվականին գրել է, որ «մեր խոսույթի համար մեծ վտանգ է ներկայացնում աջակողմյանների քաղաքական կոռեկտությունը, որը, ի տարբերություն լիբերալ տարբերակի, ունի մեծ ուժ և փող իր հետևում: Եվ նպատակը այն է, ինչ Օրուելը փորձել է փոխանցել Նորալեզվի (անգլ.՝ Newspeak) իր պատկերացումներով՝ անհնարին դարձնել խոսել և նույնիսկ մտածել գաղափարների մասին, որոնք մարտահրավեր են նետում հաստատված կարգին»[20][76]: Կատո համալսարանից Ալեքս Նովրաստեհը աջակողմյանների քաղաքական կոռեկտությանը տվեց սեփական տարբերակը՝ անվանելով «հայրենասիրական կոռեկտություն»[77]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. For definitions, see:
    • «'politically correct' definition». Cambridge English Dictionary. Վերցված է 14 March 2016-ին.
    • «Definition of political correctness in English». Oxford Dictionaries. Վերցված է 1 January 2017-ին.
    • «'Politically Correct' definition». Merriam-Webster. Վերցված է 7 October 2017-ին.
  2. 2,0 2,1 Gibson, Caitlin (13 January 2016). «How 'politically correct' went from compliment to insult». The Washington Post. Վերցված է 7 October 2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Kohl, Herbert (1992). «Uncommon Differences: On Political Correctness, Core Curriculum and Democracy in Education». The Lion and the Unicorn. 16 (1): 1–16. doi:10.1353/uni.0.0216. S2CID 145173687.
  4. Florence, Joshua (30 October 2015). «A Phrase in Flux: The History of Political Correctness». Harvard Political Review. Վերցված է 7 October 2017-ին.
  5. Chow, Kat (14 December 2016). «'Politically Correct': The Phrase Has Gone From Wisdom To Weapon». National Public Radio(NPR). Վերցված է 7 October 2017-ին.
  6. 6,0 6,1 6,2 Friedman, Marilyn; Narveson, Jan (1995). Political correctness : for and against. Lanham, Maryland: Rowman & Littlefield. ISBN 978-0847679867. Վերցված է 31 October 2015-ին. {{cite book}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Schultz, Debra L. (1993). To Reclaim a Legacy of Diversity: Analyzing the 'Political Correctness' Debates in Higher Education (PDF). New York. ISBN 978-1880547137. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Whitney, D. Charles & Wartella, Ellen (1992). «Media Coverage of the "Political Correctness" Debate». Journal of Communication. 42 (2): 83. doi:10.1111/j.1460-2466.1992.tb00780.x.
  9. Duignan, Peter; Gann, L.H. (1995). Political correctness. Stanford, [Calif.]: Hoover Institution – Stanford University. ISBN 978-0817937430. Վերցված է 25 October 2015-ին.
  10. 10,0 10,1 Hughes, Geoffrey (2011). «Origins of the Phrase». Political Correctness: A History of Semantics and Culture. John Wiley & Sons. 1975 – Peter Fuller. ISBN 978-1444360295.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Ruth Perry, (1992), "A Short History of the Term 'Politically Correct'", in Beyond PC: Toward a Politics of Understanding, by Patricia Aufderheide, 1992, 978-1555971649
  12. 12,0 12,1 Schultz citing Perry (1992) p. 16
  13. 13,0 13,1 Willis, Ellen. "Toward a Feminist Revolution", in No More Nice Girls: Countercultural Essays (1992) Wesleyan University Press, 081955250X, p. 19.
  14. 14,0 14,1 Hall, Stuart (1994). «Some 'Politically Incorrect' Pathways Through PC» (PDF). S. Dunant (ed.) The War of the Words: The Political Correctness Debate. էջեր 164–84.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Wilson, John. 1995. The Myth of Political Correctness: The Conservative Attack on High Education. Durham, North Carolina: Duke University Press. p. 26.
  16. 16,0 16,1 Messer-Davidow, Ellen (1995). «Manufacturing the Attack on Liberalized Higher Education: The Humanities and Society in the 1990s». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Mink, Eric (6 October 2016). «Trump's Political-Correctness Con Job». Huffington Post. Վերցված է 8 November 2016-ին.
  18. "Conservative Correctness" chapter, in Wilson, John. 1995. The Myth of Political Correctness: The Conservative Attack on Higher Education. Durham, North Carolina: Duke University Press. p. 57.
  19. «Don Williams comments – Dixie Chicks Were Right». mach2.com. Արխիվացված է օրիգինալից 2 April 2015-ին. Վերցված է 20 May 2017-ին.
  20. 20,0 20,1 Krugman, Paul (26 May 2012). «The New Political Correctness». The New York Times. Արխիվացված օրիգինալից 27 March 2013-ին. Վերցված է 17 February 2013-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  21. Kaufman, Scott Barry (20 November 2016). «The Personality of Political Correctness; The idea of political correctness is central to the culture wars of American politics». Scientific American. Արխիվացված է օրիգինալից 27 September 2019-ին. Վերցված է 2 December 2016-ին.
  22. Safire, William (2008). Safire's political dictionary (Rev. ed.). New York [u.a.]: Oxford University Press. ISBN 978-0195343342. {{cite book}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  23. Bleifuss, Joel (February 2007). «A Politically Correct Lexicon». In These Times. Արխիվացված է օրիգինալից 29 June 2020-ին. Վերցված է 20 March 2010-ին.
  24. 24,0 24,1 Bellow, Allan Bloom; foreword by Saul (1988). The closing of the American mind (1st Touchstone ed.). New York: Simon and Schuster. ISBN 978-0671657154.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. 25,0 25,1 Robinson, Sally (2000). Marked men white masculinity in crisis. New York: Columbia University Press. էջեր 17, 55–86. ISBN 978-0231500364.
  26. Kamiya, Gary (22 January 1995). «Civilization & Its Discontents». San Francisco Chronicle Magazine. Վերցված է 16 November 2015-ին.
  27. 27,0 27,1 Williams, Jeffrey (2013). PC Wars: Politics and Theory in the Academy. Routledge. էջ 11. ISBN 978-1136656231. Վերցված է 28 October 2015-ին.
  28. Gamson, Z.F. (1997). «The Stratification of the Academy». Social Text. 51 (51): 67–73. doi:10.2307/466647. JSTOR 466647.
  29. Platt, Tony. «Desegregating Multiculturalism: Problems in the Theory and Pedagogy of Diversity Education» (PDF). Pedagogies for Social Change. 29 (4 (90)). Վերցված է 28 October 2015-ին – via Social Justice.
  30. 30,0 30,1 Berman, Paul, ed. (1992). Debating P.C. : the controversy over political correctness on college campuses. էջ Introduction. ISBN 978-0307801784.
  31. 31,0 31,1 Smith, Dorothy E. (1999). Writing the social : critique, theory, and investigations (Repr. ed.). Toronto (Ont.): University of Toronto Press. էջ 175. ISBN 978-0802081353. Վերցված է 22 October 2015-ին.
  32. 32,0 32,1 Schwartz, Howard S. (1997). «Psychodynamics of Political Correctness». Journal of Applied Behavioral Science. 33 (2): 133–49. doi:10.1177/0021886397332003. S2CID 144305581. Վերցված է 21 October 2015-ին.
  33. 33,0 33,1 Valdes, Francisco; Culp, Jerome McCristal; Harris, Angela P., eds. (2002). Crossroads, directions, and a new critical race theory. Philadelphia: Temple University Press. էջեր 59, 65. ISBN 978-1566399302.
  34. Browne, Anthony (2006). "The Retreat of Reason: Political Correctness and the Corruption of Public Debate in Modern Britain Արխիվացված 3 Մայիս 2014 Wayback Machine". Civitas. 1903386500.
  35. 35,0 35,1 Bernstein, Richard (28 October 1990). «Ideas & Trends: The Rising Hegemony of the Politically Correct». The New York Times. {{cite news}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  36. Cho, Sumi (1997). «Essential Politics». Harvard Law Review. 433.
  37. 37,0 37,1 McFadden, Robert D. (5 May 1991). «Political Correctness: New Bias Test?». The New York Times.
  38. D'Souza 1991
  39. Berman 1992
  40. Schultz 1993
  41. Messer Davidow 1993, 1994
  42. Scatamburlo 1998
  43. See:
  44. In The New York Times newspaper article "The Rising Hegemony of the Politically Correct", the reporter Richard Bernstein said that:

    The term "politically correct", with its suggestion of Stalinist orthodoxy, is spoken more with irony and disapproval than with reverence. But, across the country the term "P.C.", as it is commonly abbreviated, is being heard more and more in debates over what should be taught at the universities.|The Rising Hegemony of the Politically Correct, NYT (28 October 1990) Bernstein, Richard (28 October 1990). «Ideas & Trends: The Rising Hegemony of the Politically Correct». The New York Times. Վերցված է 22 May 2010-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

    Bernstein also reported about a meeting of the Western Humanities Conference in Berkeley, California, on the subject of "Political Correctness" and Cultural Studies that examined "what effect the pressure to conform to currently fashionable ideas is having on scholarship". Western Humanities Conference Արխիվացված 15 Դեկտեմբեր 2012 archive.today

  45. 45,0 45,1 Kimball, Roger (1990). Tenured radicals : how politics has corrupted our higher education (1st ed.). New York: Harper & Row – Originally The University of Michigan. ISBN 978-0060161903.
  46. For commentary see:
  47. Tomlinson, Sally (2008). Race and education : policy and politics in Britain ([Online-Ausg.]. ed.). Maidenhead [u.a]: Open University Press. էջ 161. ISBN 978-0335223077.
  48. Dekker, Teun J. (2013). Paying Our High Public Officials: Evaluating the Political Justifications of Top Wages in the Public Sector. Routledge. էջ 119. ISBN 978-1135131265. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  49. For Polly Toynbee see:
  50. Regarding Will Hutton see:
  51. Loury, G. C. (1 October 1994). «Self-Censorship in Public Discourse: A Theory of "Political Correctness" and Related Phenomena» (PDF). Rationality and Society. 6 (4): 428–61. doi:10.1177/1043463194006004002. S2CID 143057168. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 November 2015-ին. Վերցված է 28 October 2015-ին. {{cite journal}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  52. Hughes, Geoffrey. An encyclopedia of swearing: The social history of oaths, profanity, foul language, and ethnic slurs in the English-speaking world. Routledge, 2015, pp.348-349
  53. Heteren, Annette Gomis van (1997). Political correctness in context : the PC controversy in America. Almería: Universidad de Almería, Servicio de Publicaciones. էջ 148. ISBN 978-8482400839.
  54. D'Souza, Dinesh (1991). Illiberal education : the politics of race and sex on campus. New York: Free Press. ISBN 978-0684863849. Վերցված է 20 November 2015-ին. {{cite book}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  55. Kors, A. C.; Silverglate, H (November 1998). «Codes of silence – who's silencing free speech on campus – and why». Reason Magazine. Արխիվացված է օրիգինալից 3 August 2004-ին. Վերցված է 20 August 2015-ին.
  56. Leo, John (Winter 2007). «Free Inquiry? Not on Campus». City Journal. Manhattan Institute for Policy Research. Վերցված է 25 March 2008-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  57. Hess, Frederick M.; Maranto, Robert; Redding, Richard E. (2009). The politically correct university : problems, scope, and reforms. Washington, D.C.: AEI Press. ISBN 978-0844743172.
  58. Deresiewicz, William On Political Correctness, The American Scholar, 06/03/17, accessed 24/03/19
  59. Larson, Jennifer, Mark McNeilly, and Timothy J. Ryan. "Free Expression and Constructive Dialogue at the University of North Carolina at Chapel Hill." Chapel Hill, NC: University of North Carolina (5 February 2020).
  60. Friedersdorf, Conor (16 February 2020). «Evidence That Conservative Students Really Do Self-Censor». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 16 February 2020-ին.
  61. See:
  62. Jay, Martin (2010), "Dialectic of Counter-Enlightenment: The Frankfurt School as Scapegoat of the Lunatic Fringe". Salmagundi (Fall 2010–Winter 2011, 168–69): 30–40.
  63. Buchanan, Patrick. The Death of the West, p. 89.
  64. Lea, John (2010). Political Correctness and Higher Education: British and American Perspectives. Routledge. ISBN 978-1135895884. Վերցված է 28 October 2015-ին.
  65. McGowan, William (2003). Coloring the news : how political correctness has corrupted American journalism ([New postscript]. ed.). San Francisco, Calif.: Encounter Books. ISBN 978-1893554603.
  66. See:
  67. Sloan, David; Hoff, Emily (1998). Contemporary media issues. Northport: Vision Press, Indiana University. էջ 63. ISBN 978-1885219107. Վերցված է 28 October 2015-ին.
  68. Wilson, John. 1995. The Myth of Political Correctness: The Conservative Attack on High Education. Durham, North Carolina: Duke University Press. p. 7 978-0822317135.
  69. «TidBits: The PC Manifesto». Fiction.net. Վերցված է 1 June 2009-ին.
  70. «Book – Buy Now». Capc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 30 May 2009-ին. Վերցված է 1 June 2009-ին.
  71. Anderson, Brian C. (Autumn 2003). «We're Not Losing the Culture Wars Anymore». City Journal. Manhattan Institute for Policy Research. Վերցված է 9 November 2007-ին.
  72. For South Park's usage see:
  73. For Colbert's usage see:
  74. Bethell, Tom (2005). The Politically Incorrect Guide to Science. Washington, D.C: Regnery Publishing. ISBN 978-0895260314.
  75. Adams, Joshua (12 June 2017). «Time for equal media treatment of 'political correctness'». Columbia Journalism Review. Արխիվացված օրիգինալից 31 August 2017-ին. Վերցված է 15 June 2017-ին.
  76. Aly, Waleed; Simpson, Robert Mark (2018). «Political Correctness Gone Viral». In Fox, Carl; Saunders, Joe (eds.). Media Ethics, Free Speech, and the Requirements of Democracy. New York: Routledge. ISBN 9781138571921.
  77. Nowrasteh, Alex (7 December 2016). «The right has its own version of political correctness. It's just as stifling». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 8 December 2016-ին. Վերցված է 19 December 2016-ին.