Jump to content

Մասնակից:O'micron/Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The thunderstorms of the 29th [of June] turned into other downpours, turning the tracks—some diarists claim there were no roads in Lithuania—into bottomless mires. Wagons sank up to their hubs; horses dropped from exhaustion; men lost their boots. Stalled wagons became obstacles that forced men around them and stopped supply wagons and artillery columns. Then came the sun which would bake the deep ruts into canyons of concrete, where horses would break their legs and wagons their wheels.[1]
The thunderstorms of the 29th [of June] turned into other downpours, turning the tracks—some diarists claim there were no roads in Lithuania—into bottomless mires. Wagons sank up to their hubs; horses dropped from exhaustion; men lost their boots. Stalled wagons became obstacles that forced men around them and stopped supply wagons and artillery columns. Then came the sun which would bake the deep ruts into canyons of concrete, where horses would break their legs and wagons their wheels.[1]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ 1792 թվականից ի վեր, Ֆրանսիան քանիցս առճակատվում է եվրոպական խոշոր տերությունների հետ։ Այս փաստը ուղղակիորեն պայմանավորված էր Նապոլեոն Բոնապարտի իշխանության գալուն հանգամանքով, որի հավակնոտ ռազմարշավները հանգեցրել էին Ֆրանսիական առաջին կայսրության ձևավորմանը։

1803 թվականից սկսված Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին[2]։ Նապոլեոնյան Ֆրանսիան հաջողում է հաղթանակներ տանել 1803-1806 թվականների Երրորդ կոալիցիայի (ինչի արդյունքում հազարամյա գոյությունից հետո կազմալուծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը), 1806-1807 թվականների Չորրորդ կոալիցիայի և 1809 թվականների Հինգերորդ կոալիցիայի պատերազմներով՝ նվաճելով գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան։


1807 թվականի Ֆրիդլանդի ճակատամարտում ռուսների նկատմամբ ֆրանսիացիների տոնած հաղթանակից հետո Նապոլեոնը և Ռուսաստանի ցար Ալեքսանդր I-ը ստորագրում են Տիլզիտի պայմանագիրը: Այս պայմանագիրը սահմանում է Ռուսաստանի դասավորվածությունը Ֆրանսիայի հետ հարաբերություններում՝ թույլ տալով Նապոլեոնին գերակայություն ձեռք բերել հարևան պետությունների նկատմամբ: Պայմանագրի համաձայն Ռուսաստանը հռչակվում է Ֆրանսիայի դաշնակից, ինչն էլ հանգեցնում է ռուսների կողմից մայրցամաքային համակարգի ընդունմանը՝ նպատակ հետապնդելով ցամաքից շրջափակել Միացյալ Թագավորությունը[3]։ Այնուամենայնիվ, այս պայմանագիրը զգալի տնտեսական լարվածություն է առաջացնում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի միջև՝ ստիպելով Ալեքսանդր I Պավլովիչին 1810 թվականի դեկտեմբերի 31-ին դուրս գալ մայրցամաքային շրջափակման համաձայնությունից։ Այս որոշումը Նապոլեոնին թողնում է առանց Միացյալ Թագավորության դեմ իր արտաքին քաղաքականության ճնշումների հիմնական գործիքի[4]։

Շյոնբրունի պայմանագիրը, որն ավարտում է Ավստրիական կայսրության և Ֆրանսիայի միջև հակամարտությունը, ի թիվս այլնի, նախատեսում էր, որ Ավստրիան պարտավորվում է Վարշավայի մեծ դքսությանը փոխանցել Արևմտյան Գալիցիայի տարածաշրջանը: Այս քայլը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես անբարենպաստ տարածքային փոփոխություն՝ առկախելով ֆրանսիական անմիջական ներխուժման վտանգը[5]։ Ստեղծված պայմաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Ռումյանցևը հանդես էր գալիս Ֆրանսիայի հետ ավելի սերտ դաշինք ստեղծելու գաղափարի օգտին[6]։

Փորձելով հասնել Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության՝ Նապոլեոն Բոնապարտը ամուսնության առաջարկ է անում Աննա Պավլովնային՝ Ալեքսանդրի կրտսեր քրոջը: Այնուամենայնիվ, հանգամանքների բերումով նա ի վերջո ամուսնանում է Մարի Լուիզայի՝ Ավստրիայի կայսրի դստեր հետ: Հետագայում Ֆրանսիան և Ավստրիան ամրապնդում են իրենց հարաբերությունները՝ Փարիզում 1812 թվականի մարտի 14-ին ստորագրելով դաշնակցային պայմանագիր ։

1811 թվականի մարտին Մարշալ Դավութը հրամայում է գաղտնի կերպով պատրաստվել ռազմական ուժի ցուցադրությանը, որի նպատակն էր տպավորել Ռուսաստանին Ֆրանսիայի ռազմական ներուժով: Այս ծրագիրը ներառում էր դաշնակից հոլանդական զորքերի տեղակայումը Մագդեբուրգում և Բալթիկ ծովի ափին գտնվող Շտետին և Դանցիգ նավահանգիստների գրավումը[7]։ Այս ընթացքում Նապոլեոնի ֆիզիկական և հոգեկան վիճակը ենթարկվում է էական փոփոխությունների։ Նրա մոտ նկատվում է քաշի ավելացում և տարբեր առողջական խնդիրների նկատմամբ զգայունության աճ[8]։ 1812 թվականի մայիսին նա թողում է Սեն Կլուի իր պալատը և մեկ ամիս անց ժամանում Թորուն:

Պատերազմի հայտարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնառու լինելով Եկատերինա Մեծի ծավալապաշտական քաղաքականությանը՝ Ալեքսանդր I-ը 1812 թվականի ապրիլին վերջնագիր է ներկայացնում Ֆրանսիային՝ պահանջելով տարհանել ֆրանսիական զորքերը Պրուսիայից և Լեհաստանից՝ Վարշավայի մեծ դքսությունից։ Ստեղծված պայմաններում Նապոլեոն Բոնապարտը վճռում է պատերազմել Ռուսաստանի դեմ՝ հրաժարվելով ռուսների ներկայացրած նահանջի ուլտիմատումից[9]։ Ռուսական արշավանքը ծրագրելիս Նապոլեոնը նպատակ ուներ հաղթել Ռուսական կայսրության բանալին և Ալեքսանդր I-ին ստիպել վերստին միանալ մայրցամաքային շրջափակման համակարգին[10]։ Հունիսի 22-ին Նապոլեոն Բոնապարտը հանդես է գալիս հետևյալ մարտակոչով.

Զինվորնե՛ր, Լեհական երկրորդ պատերազմը սկսված է։ Առաջինն ավարտվեց Ֆրիդլենդում, իսկ Տիլսիտում ռուսները երդվեցին հավերժական դաշինք Ֆրանսիայի հետ և պատերազմ անգլիացիների դեմ: Նրանք այժմ դրժում են իրենց երդումները և հրաժարվում որևէ բացատրություն տալ այդ տարօրինակ վարքագծի և իհարկե կդրժեն իրենց երդումները։ Ռուսաստանը ձգտում է աղետի, իսկ մենք կիրականացնենք իրենց բաժին հասած այդ ճակատագիրը։Նրանք կարծում են, որ մենք այլասերվածնե՞ր ենք։ Միթե՞ մենք այն նույն մարտիկները չենք, որոնք կռվում էին Աուստեռլիցում․․․ այսպես, նրանք մեզ դրել են անպատվության և պատերազմի փակուղում, որտեղ ընտրությունը բնավ բարդ չէ։ Ուրեմն շարժվե՛նք առաջ, եկե՛ք հատենք Նիեմենը և պատերազմը տանենք նրանց երկիր։ Լեհական երկրորդ պատերազմը ֆրանսիացի մարտիկների համար կլինի այնքան փառապանծ, որքան առաջինը, իսկ խաղաղությունը, որը մենք կնվաճենք, պետք է ունենա իր երաշխիքները՝ նպատակ ունենալով վերջ դնել Ռուսաստանի մահաբեր ազդեցությունը Եվրոպայի վրա, ինչպես եղել է անցյալ հիսուն տարիների ընթացքում[11]։

Լոգիստիկ պատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի դեմ կազմակերպվող արշավանքը կտրուկ ընդգծում է նյութատեխնիկական ապահովման առանցքային դերը ռազմավարության մեջ[12]: Նապոլեոնը մանրակրկիտ պատրաստվածության է բերում իր բանակին մատակարարման գործընթացի կազմակերպական հարցերում՝ զգալիորեն մեծացնելով ներգրավվելիք նյութատեխնիկական միջոցները[13]։ «Մեծ բանակ»-ի կարծիքների համար մոբիլիզացվում են քսան գնացքային գումարտակներ՝ 7848 մեքենաներով: Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի քաղաքներում և ավաններում ստեղծվում են մեծ քանակությամբ պահեստներ[14], իսկ 1811-1812 թվականների ընթացքումՎիստուլա գետի հովիտը վերածվում է կենսական նշանակության մատակարարման կայանի[14]։ Գեներալ Դյումա Մատյեի պատասխանատվության ներքո Հռենոսից մինչև Վիստուլա ընկած տարածությունում կազմավորվում են մատակարարման հինգ գծեր[13] ՝ Ֆրանսիայի կողմից վերահսկվող Գերմանիայում և Լեհաստանում ստեղծելով 3 վարչական շտաբեր[13]։ Մատակարարման համակարգի վերոնկարագրյալ ռեֆորմները կոչված էին ծառայելու Նապոլեոն Բոնապարտի ինտերվիստական բանակի կարիքներին 1812 թվականի առաջին կեսի ընթացքում[14]։


Ռուսական աշխարհագրության և պատմության ուսումնասիրությունը, ներառյալ՝ 1708–1709 թվականներին Չարլզ XII-ի արշավանքի դասերը, Նապոլեոն Բոնապարտի մոտ ամրապնդում է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է փոխադրել այնքան պաշարներ, որքան հնարավոր է[15]։ Չորրորդ կոալիցիայի պատերազմի ժամանակ (1806-1807) Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի նոսր բնակեցված և թերզարգացած շրջաններում մարտերի բռնկված ֆրանսիական բանակի նախկին փորձը նույնպես կարևոր էր այս որոշումը կայացնելիս[15]։

Այնուամենայնիվ, ոչինչ չընթացավ այնպես, ինչպես պլանավորված էր, քանի որ Նապոլեոնը չէր հաշվի չէր առել այն պայմանները, որոնք բոլորովին տարբերվում էին նրանից, ինչ նա տեսել էր մինչ այժմ[16]։

Նապոլեոնի գլխավորած «Մեծ բանակ»-ը Եվրոպայում և Եվրոպայից դուրս մղված բազմաթիվ պատերազմների շնորհիվ բավականին հարմարված էր Ֆրանսիայից դուրս գործելուն և ապրելուն, հատկապես՝ կենտրոնական Եվրոպայի խիտ բնակեցված և գյուղատնտեսական տեսանկյունից բարգավաճ շրջաններում, որոնք բնութագրվում էին լավ կապակցված ճանապարհային ցանցերովով:

Ձիերի համար կեր չկա՛։ Այս առումով ինչպես միշտ չի՛ կարող լինել որևէ հրաման կամ կառավարչական որոշում։ Բանակը պետք է ապրի սրով, և նույնիսկ Պրուսիայի և դաշնակիցների տարածքներում զորքերը պետք է դաժանորեն թալ սփռեն այնպես, կարծես թշնամու երկրում լինեն[17]:

Ռուսական արշավանքի ընթացքում ձիերի համատարած սատկելը դառնում է կարևորագույն խնդիր[18][19][17][20]։ Հարկադիր զորաշարժերը հաճախ ստիպում էին զինվորներին փոխել տեղանքը առանց հիմնական պաշարների[4]։ Ճանապարհների սակավությունը, ինչպես նաև անձրևների պատճառով ի հայտ եկած գրունտային ճանապարհների ռասպուտացիան ծառայում էին որպես մարտահրավեր ինչպես մատակարարման կազմակերպման, այնպես էլ ձիերով վագոնների և հրետանում տեղափոխության համար[4][21]։


Նոսր բնակեցված և գյուղատնտեսական առումով ոչ բերրի արևմտառուսական շրջաններում սննդի և ջրի պակասը հանգեցնում է մեծաթիվ զոհեր։ Մեծաթիվ զոհերի պատճառ են դառնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, որոնք առաջ էին գալիս աղտոտված ջուր խմելու, փչացած սնունդ և անասնակեր օգտագործելու հետևանքով: Եղած մատակարարումները բավարարում էր միայն ռազմական ղեկավարությանը և բանակի առաջատար հատվածներին, իսկ շարքային զինվորների մեծ մասը տառապում էր սովից[22]։

Զինամթերքի արտադրության և մատակարարման գործընթացի կազմակերպման նպատակով Վարշավայի մեծ դքսության տարածքում՝ հենց Վարշավայում ստեղծվում է հսկայական զինանոց[15]։

Հրետանու բաշխումը կենտրոնացված էր ռազմավարական օբյեկտներում՝ Մագդեբուրգում, Կուստրինում, Շտետինում, Դանցիգում և Գլոգաուում[23]։

Մագդեբուրգը պարունակում էր պաշարման հրետանային գնացք, որում տեղավորված էր 100 ծանր հրացան և 462 թնդանոթ, երկու միլիոն թղթե պարկուճ և 300,000 ֆունտ/135 տոննա վառոդ։ Դանցիգի պաշարման գնացք ուներ 130 ծանր հրացաններ և 300000 ֆունտ վառոդ։ Շտետինը ներառում էր 263 հրացան, մեկ միլիոն պարկուճ և 200,000 ֆունտ/90 տոննա վառոդ, Կյուստրինը՝ 108 հրացան, մեկ միլիոն պարկուճ, իսկ Գլոգաուն՝ 108 հրացան, մեկ միլիոն պարկուճ և 100,000 ֆունտ/45 տոննա վառոդ[14]։ Բացի այդ, Վարշավայի, Թորնի և Մարիենբուրգի շրջակայքում գտնվող Մոդլին ամրոցը ծառայում էր որպես կարևոր զինամթերքի և մատակարարման պահեստարան[14]։

Մթերում և փոխադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանցիգը բավականաչափ պաշարներ էր պարունակում մինչև 50 օր 400 հազար մարդու կերակրելու համար[23]։ Վրոցլավը, Պլոցկը և Վիշոգրուդը Ռուսաստան ներխուժելու նախօրեին վերածվում են հացահատիկի պահեստների, որոնք մեծ քանակությամբ ալյուր էին աղում Թորն առաքելու համար, որտեղ ամեն օր բանակին կերակրելու համար արտադրվում էր 60 հազար թխվածքաբլիթ[23]։ Վիլլենբերգում ևս հիմնվում է հսկայական հացաբուլկեղենի արտադրամաս[24]։ Բանակի կարիքների համար առանձնացված էր 50 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն[24]։ Ներխուժումն սկսելուց հետո Կաունասում, Վիլնյուսում և Մինսկում են մեծ պահեստարաններ։ Միայն Վիլնյուսի պահեստարանը նախատեսված էր 100 հազար մարդու 40 օր կերակրելու համար[24]։ Այն պարունակում էր նաև 27 հազար մուշկետ, 30 հազար զույգ կոշիկ՝ կոնյակի և գինու տակառների հետ միասին[24]։ Ավելի ուշ միջին չափի պահեստներ ստեղծվում են նաև Վիտեբսկում, Օրշայում և Սմոլենսկում, և մի քանի փոքր պահեստներ Ռուսաստանի մնացյալ հատվածներում[24]։ Ֆրանսիացիները հաջողում են նաև գրավել թշնամուն պատկանած և սննդով լցված մի շարք պահեստարաններ, որոնք ռուսները չէին հասցրել ոչնչացնել կամ դատարկել նահանջելուց առաջ։ Բացի այդ, Մոսկվան, ինքնին, լեցուն էր սննդամթերքի պաշարներով[24]։ Գնացքների 20 գումարտակները ապահովում էին փոխադրումների մեծ մասը՝ 8390 տոննա ընդհանուր բեռնային ծավալով[23]։

Օժանդակ մատակարարման շարասյունները ձևավորվում են Նապոլեոնի հրամանով 1812 թվականի հունիսի սկզբին[25]։

Ստանդարտ ծանր վագոնները, որոնք հարմարեցված էին Գերմանիայի և Ֆրանսիայի ասֆալտապատ ճանապարհային ցանցերին, չափազանց ծանր էին ռուսական գրունտային արահետների համար և հաճախ անհնարին էր դրանց օգտագործումը Ռուսաստանի անկայուն եղանակային պայմաններում: Բազմաթիվ ձիեր սատկում էին նաև դեպի Վիլնյուս անտառների միջով երթերի ժամանակ՝ անասնակերի բացակայությամբ պայմանավորված՝ էլ ավելի դանդաղեցնելով Նապոլեոնի զորքերի համար մատակարարումների տեղափոխումը[26]: Սմոլենսկից Մոսկվա մատակարարման երթուղին ամբողջությամբ բաղկացած էր փոքր բեռներով թեթև վագոններից[27]:

Նկարագրելով Ռուսաստանի եղանակային պայմանները՝ Ռիչարդ Ք. Ռիենին գրել է.

Ժան-Ֆրանսուա Բուլարի ևս հավելել է եղանակային պայմանների վերաբերյալ։

Այնուհետև, հունիսի 29-ին սկսվեց սաստիկ, սարսափելի և արտասովոր մի փոթորիկ։ Այդպիսի սարսափելի փոթորիկ մարդկային հիշողությանը դեռ հայտնի չէր։ Որոտն ու կայծակը բռնկվեցին հորիզոնի ամեն կողմից, զինվորներից շատերը կնքեցին իրենց մահկանացուն, իսկ սելավը հեղեղեց բիվակները։ Անձրևը շարունակվեց մինչև հաջորդ օր[20]։

Արշավանքի սկզբնական ամիսներին հիվանդությունների, սովի և դասալքության հարուցած ծանր կորուստները մեծապես պայմանավորված էին զորքերին մատակարարումները պատշաճ կերպով կազմակերպելու անկարողությամբ[26]: Համբարակի (ինտենդանտ) կառավարչությունը ձախողվում է։

Անբավարար մատակարարումները առանցքային նշանակություն է ունենում ֆրանսիական բանակի կրած կորուստների մեջ։ Դավիդովը և պատերազմի ընթացքում ռուսական կողմից այլ մասնակիցներ նշում էին, որ մեծաթիվ էր «Մեծ բանակ»-ի շարքերից սովահար զինվորների զենքը վայր դնելու և անձնատուր լինելու դեպքերը ռուսական կողմին[28]: Քոլենկուրը նկարագրում է, թե ինչպես էին հաճախ ֆրանսիացի սովահար զինվորները հարձակվում սեփական ձիերի վրա և վերջիններիս մասնատելով սկսում ուտել ձիու միսը նախքան կենդանու սատկելը[29]։ Սովը հանգեցնում է համախմբվածության ընդհանուր կորստի[30]։ Նահանջի ընթացքում կորուստներին թվի ավելացումը պայմանավորված էր ֆրանսիական բանակի վրա կազակների կողմից իրականացվող անկանոն հարձակումներով[28]։

Թեև սովը Նապոլեոնի բանակին մեծաթիվ զոհեր էր պատճառում, կորուստներն առաջանում էին այլ պատճառներով։ Նապոլեոնի «մեծ բանակ»-ի թվակազմը կրճատվում է մեկ երրորդով դեպի Ռուսաստան ռազմարշավի առաջին ութ շաբաթների ընթացքում՝ նախքան մեծ ճակատամարտը: Այս նշանակալի կորուստներըը մասամբ պայմանավորված էին նաև այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք էին դիֆթերիան, դիզենտերիան և տիֆը[31][28][32]։ Առկա են նաև ականատեսների հաղորդումներ մարդակերության վերաբերյալ[33]։ Մեծապես տարածված էր սև պուտինգի օգտագործումը[34]։

Մարտական և բժշկական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներխուժման նախապատրաստվող Ֆրանսիայի ուժերի համար տեղակայվում են ինը պոնտոնային նավակազմեր՝ յուրաքանչյուրը 100 պոնտոնով, երեք պոնտոնային գնացքներ, ծովայինների երկու նավակազմեր, ինը սակրավոր նավակազմեր, վեց հանքափոր նավակազմեր և ինժեներական պարկ[23]:

Ստեղծվում են նաև ռազմական հոսպիտալներ Վարշավայում, Թորնում, Վրոցլավում, Մարիենբուրգում, Էլբինգում և Դանցիգում [23]։ Արևելյան Պրուսիայի հիվանդանոցները ևս ունեին 28,000 ազատ մահճակալներ[24]։

Ռուսաստանի սահմանի հատում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիմանի սահմանին 1812 Քրիստիան Վիլհելմ ֆոն Ֆաբեր դյու Ֆաուրը
Grande Armée-ն անցնում է Նիմենը Վաթերլո Քլարկի կողմից

Մի ամբողջ օր նախապատրաստվելուց հետո Նապոլեոն Բոնապարտի արշավանքը սկսվում է չորեքշաբթի՝ 1812 թվականի հունիսի 24-ին, երբ ֆրանսիական մեծաթիվ բանակը հատում է Նեմեն գետը և Վարշավայի դքսության տարածքից ռազմախուժում Ռուսական կայսրություն։ Ներխուժման նախօրյակին «մեծ բանակ»-ը բաժանվում է հինգ զորասյուների.


Մակդոնալդի գլխավորած ձախ թեւը 30,000 հոգուց բաղկացած X կորպուսով (նրանց կեսը պրուսացիներ) 24-ին անցավ Նիմենը Թիլսիտում ։ [35] Նա տեղափոխվեց հյուսիս Կուրլենդում, բայց չհաջողվեց գրավել Ռիգան : Օգոստոսի սկզբին նա գրավեց Դունաբուրգը ; սեպտեմբերի սկզբին նա ամբողջ ուժով վերադարձավ Ռիգա։ Դեկտեմբերի 18-ին, մի քանի օր անց, երբ ֆրանսիացիները լքեցին Ռուսական կայսրությունը, նա վերադարձավ Քյոնիգսբերգ, որին հաջորդեց Պիտեր Վիտգենշտեյնը : Դեկտեմբերի 25-ին նրա գեներալներից Յորկ ֆոն Վարտենբուրգը հայտնվեց մեկուսացված, քանի որ ռուսական բանակը փակել էր ճանապարհը։ Հինգ օր հետո սպաները (և Կարլ ֆոն Կլաուզևիցի ներկայությամբ) նրան հորդորեցին գոնե չեզոքացնել իր զորքերը և զինադադար հաստատել։ Յորկի որոշումը հսկայական հետևանքներ ունեցավ։ [36]

Հունիսի 23-ի երեկոյան Շառլ Անտուան Մորանը սակրավորների ուղեկցությամբ նույնպես հատում է գետը և հայտնվում Ռուսաստանի տարածքում։ Հաջորդ առավոտ վերջիններիս հետևում է Նապոլեոնը, ապա՝ 47 հազար հոգուց բաղկացած Ֆրանսիական կայսերական գվարդիան: Նաեմենը հատելուց հետո Վիլնյուս քաղաքի ուղղությունն է բռնում Յոախիմ Մուրատի ղեկավարած հեծելազորը, ապա՝ Բարքլայ դե Տոլի արևմուտքի առաջին բանակը[37]։


Էժեն դե Բուհարնեի ղեկավարած IV բանակային կորպուսը՝ բաղկացած 45,000 իտալացիներից, հատում է Նիմենը Պիլոնայի կողմից[38]։ Նապոլեոնի խորթ որդին հրաման ուներ շարժվել Վիտեբսկի ուղղությամբ՝ շրջանցելով Վիլնյուսը։

Մարշալ Լոռան դե Գուվիոն Սեն Սիրի VI կորպուսը (կազմում՝ 25,000 բավարացիներ) Ռուսաստան ներթափանցում է Պիլոնայով[39]։ Վերջինս հրահանգված էր գրավել սահմանային պաշտպանության ժամանող ռուսական զորախմբերի միջև տարածությունը՝ կտրելով նրանց միջև առկա հաղորդակցությունը[40]։ Սեն Սիրն իր բանակի գլուխն անցած հետապնդում է II կորպուսին մինչև Պոլոցկ՝ ձևավորելով զորքի հյուսիսային բանակաթևը[41]։ Այնուամենայնիվ, հյուսիսային բանակաթևը կազմող երկու կորպուսներից և ոչ մեկը չի հաջողում հասնել Մոսկվա։

Ֆրանսիական ուժերը տարբեր ուղիներով շարժվում են Պոլոցկի և Վիտեբսկի ուղղությամբ, որի արդյունքում հուլիսի 25-ին տեղի է ունենում Նապոլեոնի դեպի Ռուսական կայսրություն արշավանքի առաջին խոշոր ռազմական բախումը․ Օստրովնայի ճակատամարտում Ֆրանսիական կայսրության և Նեապոլիտական թագավորության բանակը՝ Մյուրատի գլխավորությամբ, ջախջախիչ հաղթանակ է տոնում ռուսների նկատմամբ։

Ֆրանսիական «Մեծ բանակ»-ի աջ եզրային ուժը գտնվում էր Նապոլեոնի եղբոր՝ Վեստֆալիայի թագավոր Ժերոմ Բոնապարտի 62,000 հազար հոգուց բաղկացած բանակի պատասխանատվության ներքո: Վերջինս հուլիսի 1-ին անցնում է Նեմանը Գրոդնոյի կողմից և շարժվում Բագրատիոնի զորքերին ընդառաջ։ Զորաշարժը, սակայն, ընթանում էր շատ դանդաղ և տպավորություն ձևավորում, որ Ժերոմը հապաղում է բանակի զգալի թվով մոլորյալներին սպասելով: Հուլիսի 6-ին Նապոլեոնի անմիջական հրամանով Լուի Նիկոլա Դավուն գաղտնի կերպով ստանձնում է հրամանատարությունը[42]։ Հուլիսի 9-10-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենում Միրի ճակատամարտը, որտեղ մարտավական հաղթանակ են տանում ռուսները։ Մարտի դաշտ դուրս բերելով Յոզեֆ Պոնյատովսկու ղեկավարած Վարշավայի դքսության փոքրաթիվ ջոկատները, ֆրանսիական ղեկավարությունը թույլ է տալիս վճռական սխալ։ Միրի դաշտում իրար են բախվում լեհ-ռուսական հավասար քանակությամբ զորքերը և կողմերը մարտն ավարտում են գրեթե հավասարաթիվ կորուստներով։ Զուգահեռաբար, ռուսական կողմում կռվող կոզակները կարողանում են շրջափակման մեջ վերցնել Պոնյատովսկու բանակին միանալու ժամանող Լեհական չորրորդ բրիգադը և հիմնովին այն ջախջախել։ Այսպիսով, Միրի ճակատամարտում ռուսները կարողանում են ուժեղ հակահարված հասցնել և ապա Մատվեյ Պլատովի գլխավորությամբ նահանջել[43]։ Այս ամենից հետո Ժերոմ Բոնապարտը Դավուի ճնշումների և քննադատությունների ներքո[44] ստիպված է լինում թողնել հրամանատարությունը և հուլիսի վերջին վերադառնալ Փարիզ[45]՝ իր հետ վերցնելով պահակախմբի փոքր գումարտակ։


Միրի անհաջողությունից հետո հեծելազորի հրամանատար Վիկտոր Լատուր Մոբուրի գլխավորած 8 հազարանոց IV հեծելազորային կորպուսը միանում է Դավուի բանակին։

Դավուին է միանում նաև 36 հազարանոց լեհական V կորպուսը՝ Պոնյատովսկու գլխավորությամբ և շարժվում Մոգիլյով և Սմոլենսկ բնակավայրերի ուղղությամբ։ Լեհական լեգեոնները՝ իրենց մեջ ներառելով նաև լիտվացի զորայինների, կազմում էին Բոնապարտական «Մեծ բանակ»-ի արտասահմանյան ամենամեծ կոնտինգենտը։ 17 հազար վեստֆալցիներից բաղկացած VIII կորպուսը ղեկավարում էր Ժոզեֆ Դոմինիկ Ռենե Վանդամը, որը ևս հուլիսի սկզբերին հետ է ուղարկվում Փարիզ։ Նրա փոխարեն նշանակվում է Ժերոմ Բոնապարտը, որը, սակայն, իմանալով Նապոլեոնի և Դավուի գաղտնի պայմանավորվածության մասին, հրաժարվում է հրամանատարությունից[46]։ Օգոստոսին VIII կորպուսի հրամանատար է նշանակվոում Աբրանտեսի դուքս Ժան-Անդոշ Յունոտը[47][48]։

Ավստրիական ֆելդմարշալ Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի հրամանատարության ներքո գտնվող աջ կամ հարավային բանակաթևը (34 հազար զինվոր) հուլիսի 2-ին Դրոհիչինի պոնտոնային կամրջով անցնում է Արևմտյան Բուգ գետը: Ռուսական կայսրության արևմտյան երրորդ բանակի հարավային թևի հրամանատար Ալեքսանդր Տորմասովի, սակայն, խանգարում է վերջիններիս մինալ Դավուի հիմնական բանակին։ Հուլիսի վերջին Տորմասովը գրավում է Բրեստը, որի արդյունքում Շվարցենբերգն ու Ռեյնյեն նահանջում են[49]։ Սեպտեմբերի 18-ին՝ Պավել Չիչագովի ժամանելուց և նոյեմբերի 18-ին Մինսկի գրավումից հետո ավստրիական զորախմբերը բռնում են վերադարձի ճանապարհը[50][51]։

Արշավանքի սկզբնամասում Ժան Ռենյեի VII կորպուսի (17 հազար սաքսոններ) առաքելությունը Գրոդնոյի մարզում մնալով Շվարցենբերգի զորքերի հետ համագործակցությամբ Վարշավայի դքսության պաշտպանությունն էր Տորմասովի զորքերի հնարավոր ինտերվենցիայից։

Մարշալ Կլոդ Վիկտոր Պեռենի ղեկավարած IX կորպուսը՝ 33 հազար զինվորականներով, սեպտեմբերի սկզբներին ուղարկվում է Սմոլենսկ[52]

Պյեր Ֆրանսուա Շառլ Օժերոն ղեկավարում էր XI պահուստային կորպուստը, որի կազմում ընդգրկված էր երբեմնի դասալիքների մի ամբողջ դիվիզիա։ Այն ստեղծվել է ավելի ուշ՝ ամռան վերջերին[53]։ Լեհաստանում տեղակայված այս կորպուսը Ռուսաստանում ռազմական գործողություններին չի մասնակցել մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, իսկ Օժերոն արշավանքի ողջ ընթացքում եղել է Բեռլինում։ Նոյեմբերի 9-ին նրա կրտսեր եղբայր գեներալ Ժան Պյերը և նրա զորքերը ստիպված են լինում հանձնվել պարտիզաններ Ալեքսանդր Ֆիգներին և Դենիս Դավիդովին[54]։


[[Կատեգորիա:Ռուսական կայսրության պատերազմներ]] [[Կատեգորիա:Ֆրանսիայի պատերազմներ]] [[Կատեգորիա:19-րդ դարի հակամարտություններ]] [[Կատեգորիա:Webarchive template wayback links]] [[Կատեգորիա:Pages with unreviewed translations]]

  1. 1,0 1,1 Riehn, 1990, էջ 169
  2. Kagan, 2007, էջեր 42–43
  3. «Treaties of Tilsit». Oxford Reference (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-24-ին. Վերցված է 2022-05-30-ին.
  4. 4,0 4,1 4,2 Riehn, 1990
  5. Riehn, 1990, էջ 25
  6. D. Lieven, pp. 285–286
  7. «Le 33e Régiment d'infanterie légère de 1810 à 1814». frederic.berjaud.free.fr.
  8. McLynn, 2011
  9. «Württemberg in 1812 – Jonathan North». Jpnorth.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2022-02-26-ին.
  10. A. Bell, David (2015). «5: Downfall, 1812–1815». Napoleon: A Concise Biography. New York: Oxford University Press. էջ 85. ISBN 978-0-19-026271-6.
  11. Wilson, 1860, էջ 14
  12. Riehn, 1990, chapter 8
  13. 13,0 13,1 13,2 Elting, 1997
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Mikaberidze, 2016
  15. 15,0 15,1 15,2 Mikaberidze, 2016, էջ 270
  16. Riehn, 1990, էջ 151
  17. 17,0 17,1 Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 103. ISBN 978-0946879540.
  18. Walter, Jakob (1991). The Diary of a Napoleonic Foot Soldier (English). New York, New York: Doubleday. էջ 52. ISBN 978-0-307-81756-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջեր 46–47. ISBN 978-0-946879-54-0.
  20. 20,0 20,1 Chuquet, Arthur (1994). Human Voices from the Russian Campaign of 1812. London: Ken Trotman Ltd. էջ 116. ISBN 978-0946879540.
  21. Walter, Jakob (1991). The Diary of a Napoleonic Foot Soldier (English). New York, New York: Doubleday. էջ 51. ISBN 978-0-307-81756-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Riehn, 1990, էջեր 139–153
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Mikaberidze, 2016, էջ 271
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 Elting, 1997, էջ 566
  25. Mikaberidze, 2016, էջ 272
  26. 26,0 26,1 Mikaberidze, 2016, էջ 273
  27. Elting, 1997, էջ 569
  28. 28,0 28,1 28,2 Leavenworth, 2006
  29. Caulaincourt, 1935, էջ 191
  30. Caulaincourt, 1935, էջ 213
  31. THE EFFECTS OF INFECTIOUS DISEASE ON NAPOLEON'S RUSSIAN CAMPAIGN by Brian M. Allen (1998)
  32. DTIC, 1998
  33. H.P. Everts, Campagne et captivité de Russie, p. 147; Memoirs of Sergeant Bourgogne, p. 63
  34. 1812 : Eyewitness accounts of Napoleon's defeat in Russia, p. 242
  35. «Narrative of Events during the Invasion of Russia by Napoleon Bonaparte (And the Retreat of the French Army, 1812) || Preliminary Remarks | Wilson, Robert Thomas; Randolph, Herbert | download». ur.booksc.eu. Արխիվացված է օրիգինալից 2022-01-07-ին. Վերցված է 2022-01-07-ին.
  36. Clausewitz, 1906
  37. Clausewitz, 1906, էջ 53
  38. Labaume, 1817, էջ 30
  39. Mémoires et correspondence politique et militaire de Eugène de Beauharnais. Michel Lévy frères. 1860. Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2022-01-12-ին.
  40. "1812" Napoleon I in Russia by V. Verestchagin
  41. Digby George Smith (2004) Napoleon against Russia: A Concise History of 1812; Appendix
  42. «Correspondance de Napoleon, Tome XXIV, 18911, p. 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-01-21-ին. Վերցված է 2022-01-21-ին.
  43. Chandler, 2009
  44. «Correspondance de Napoleon, Tome XXIV, 18984, p. 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-01-21-ին. Վերցված է 2022-01-21-ին.
  45. «Experience of War: 'I Have Never Seen As Much Suffering'». HistoryNet. May 30, 2019. Արխիվացված է օրիգինալից May 18, 2022-ին. Վերցված է May 18, 2022-ին.
  46. «INS Scholarship 1997: Davout & Napoleon: A Study in Their Personal Relationship». www.napoleon-series.org. Արխիվացված է օրիգինալից 2022-05-01-ին. Վերցված է 2022-01-29-ին.
  47. A.F.F. Seydlitz (1823) Tagebuch des königlich Preussischen Armeekorps, p. 113
  48. Smith, Digby George. Napoleon against Russia: A Concise History of 1812. Barnsley: Pen & Sword Military, 2004.
  49. Coloman Rupprecht von Virtsolog (1871) Geschichte des k.k. 60. Linien-Infanterie-Regimentes, p. 118
  50. Clausewitz, 1906, էջ 68, 77
  51. Coloman Rupprecht von Virtsolog (1871) Geschichte des k.k. 60. Linien-Infanterie-Regimentes, p. 126
  52. Clausewitz, 1906, էջ 65
  53. «The Napoleon Series: How Many Troops Did Napoleon Have on the Niemen in 1812? By François Lelouard» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-02-04-ին. Վերցված է 2022-02-04-ին.
  54. «Mémoires du général de Caulaincourt, duc de Vicence, grand écuyer de l'Empereur, pp. 61, 133» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-02-20-ին. Վերցված է 2022-02-20-ին.