Էլբլոնգ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Էլբլոնգ | |||||
Էլբլոնգ | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1237 թ. | ||||
Մակերես | 79,82 կմ² | ||||
Բնակչություն | 123977 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +48 55 | ||||
Փոստային ինդեքս | 82-300 | ||||
Փոստային ինդեքսներ | 82-314 | ||||
Ավտոմոբիլային կոդ | չկա | ||||
Պաշտոնական կայք | umelblag.pl | ||||
| |||||
Էլբլոնգ, (գերմ.՝ Elbing), քաղաք Լեհաստանի հյուսիսում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնվել է 1837 թվականին Էլբոնգա գետի ակունքում: Գերմանականացված Էլբինգ անունով:
Այդ քաղաքը ընդունված է համապատասխանացնել Տրուսոյի հետ: Հիմնադրման ժամանակ պատկանել է Պոգեզանիին, որը գտնվել է Տևտոնի պետության մեջ[1]: Քաղաքի կարգավիճակ ստացել է 1246 թվականին, Լյուբեկսկի իրավունքով:
Ժանտախտի պատճառով 1360 թվականին մահացել է Էլբինգի 13000 բնակիչ (բնակիչների 90 տոկոսը):
Պատմական ռուս քաղաք Էլբինգը եղել է Պրուսիայի Պոմեզանիի կենտրոն: 1440 թվականից քաղաքը Պրուսիայի միության մեջ էր, որը 1454 թվականին ապստամբեց Տևտոնիայի դեմ: 13-ամյա պատերազմի տվյալներով 1466 թվականին Էլբլոնգը մտավ Լեհաստանի կազմի մեջ, Թագավորական Պրուսիա անունով:
1772 թվականին Ռեչի Պոսպոլիտոյի առաջին բաժանման տվյալներով , քաղաքը մտավ Պրուսիայի թագավորության մեջ, հետո Գերմանիայի կառավարության մեջ, երրորդ կարգի Վեյմաբյան հանրապետություն անվամբ:
1939 թվականի սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի պատճառով քաղաքի կազմակերպությունները վերակազմավորվեցին զինվորական ապրանքներ թողարկելու համար:
1945 թվականի հունվարի 23 -ին քաղաք մտան Կարմիր բանակի զորամիավորումները, պատերազմի ավարտից հետո քաղաքը մտավ Լեհաստանի կազմի մեջ: Նոր լեհական բնակչության մեծ մասը լեհեր էին, որոնք վերաբնակեցվել էին Սովետական Միությունից՝ 1975 թվականից մինչև 1998 թվականները:
Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլբլոնգը Էլբլոնսկի պետության մայրաքաղաքն էր:
Էլբլոնգը հանդիսանում է ծանր արդյունաբերության խոշոր կենտրոն, ինչպես նաև թեթև արդյունաբերության և տուրիզմի կենտրոն:
էկոնոմիկայից ամենամեծ նվաճումներ եղավ 1975 թվականի հունիսի 1-ից մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը, քաղաքը Էլբլոնգսկ կառավարության կենտրոնն էր:
Այդ թվականին բնակչության թիվը խիստ աճեց: Ներկայումս այն ունի քաղաքի կարգավիճակ: Հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց : Այդպիսի կարևոր հանգույցներից է Վարշավա-Գդանսկ (գտնվում է Էլբլոնգում)-Կալինինգրադ մայրաքաղաք:
Եվրամիության շնորհիվ կառուցվում է ծովային նավահանգիստ, տրամվայի ցանց և վերականգնվում է հին քաղաքը։
Ճարտարապետական տեսակետից Էլբլոնգը լավ պահպանված լեհական քաղաք է, նրա քաղաքային թանգարանում կան յուրահատուկ ցուցադրական սարքեր:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլբլոնգը պաշտոնապես չի բաժանվում մարզերի , բայց պատմական և ոչ պատմական տվյալների տարբերում են Հին քաղաք, կետրոնական և էլի 14 քաղաքներ հարավային և 13 քաղաքային այգիներ հյուսիսային մասերում:
Բնակչության մեծագույն քանակին Էլբլոնգը հասավ 1999-2000 թվականներին (մոտավորապես 131000 մարդ): Հիմա քաղաքի բնակչության թիվը հասնում է 128-130 հազար մարդ, նվազման պատճառ է հանդիսանում արտագաղթը (հիմնականում Գերմանիա և Վիլիկոբրիտանիա) [2] և քիչ ծնելիությունը:

* 30.12.2012
Ռազմական միավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում և քաղաքի շրջակայքում գտնվում են Լեհաստանի զինված ուժերի ռազմական միավորումները
- Էլբլոնգի 13-րդ հակաօդային պաշտպանության ջոկատ
- Ժուլևսկի 16-րդ շինարարական գումարտակ
- Զեմիլ Էլբլոնի անվան 16-րդ գումարտակ
- Կազիմիր Յգելոյի անվան 16-րդ քիմիական պաշտպանության ջոկատ
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալինինգրադ, Ռուսաստան
Բալթի, Ռուսաստան
Նոր-Սոնչ[3], Լեհաստան
Լեռ, Գերմանիա
Ռոնեբի, Շվեդիա
Նովոգրուդոկ, Բելառուս
Նառվա, Էստոնիա
Լատվիա
Տերնոպլ, Ուկրաինա
Լիպիա, Լատվիա
Ֆրանսիա
Տրուբրիջ, Միացյալ Թագավորություն
Կոկիմբո, Չիլի
Բոացզի, Չինաստան
Թայվան, Չինաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Տրուսոյի ամրոց" - Էլբլինգի ամրոց (Էլբլոնգ)(չաշխատող հղում)
- ↑ Տեղեկություններ Օլշտանի վիճակագրական կազմակերպության
- ↑ «Նոր-Սոնչի եղբայր քաղաք»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 03.06.2009
|