Մասնակից:Aramokay/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Aramokay/Ավազարկղ

Քսավյե Դոլան (ֆր.՝ Xavier Dolan, ), կանադացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր:

Դոլանը իր գործունեությունը սկսել է մանուկ հասակում որպես դերասան՝ նկարահանվելով որոշ գովազդային հոլովակներում: Սկսած քսան տարեկան հասակից նա հեղինակել է թվով ութ «արտ հաուս» ֆիլմեր: Որպես ռեժիսոր միջազգային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի թողարկումից հետո (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի կինոփառատոնում):

Քսավյե Դոլանը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ութ պարգևների, նա նաև «Սեզար» կինոմրցանակի եռակի դափնեկիր է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսավյե Դոլան Տադրոսը ծնվել է 1989 թվականի մարտի 20-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Նրա հայրը՝ Մանուել Տադրոսը, ճանաչված կատակերգու դերասան և երգիչ է, ունի եգիպտական (ղպտիական) ծագում: Մայրը՝ Ժենեվև Դոլանը, մանկավարժ է, ունի ֆրանկո-կանադական և իռլանդական արմատներ։ Քսավյեի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երկու տարեկան է եղել[1][2]: Հետագայում նրան մայրն է դաստիարակել:

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարեկան հասակում Դոլանը հոր նախաձեռնությամբ հայտնվել է նկարահանման հրապարակում, նկարահանվելով քվեբեկյան «Ժան Քությու» (ֆր.՝ Jean Coutu) դեղատների ցանցի տասնյակ գովազդային հոլովակներում, որոնց ռեժիսորն էր Անդրե Մելանսոնը[3][4]: 1994 թվականին՝ հինգ տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել կանադական հեռուստատեսությամբ, խաղալով «Ողորմածություն» (ֆր.՝ Miséricorde) հեռուստաֆիլմում։ Այնուհետև իրար են հաջորդել մի քանի փոքր դերեր ֆիլմերում և սերիալներում: Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունի անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն հնչյունավորման աշխատանքը: Մասնավորապես՝ Դոլանի ձայնով է խոսում Ռոն Ուիզլիի կերպարը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի կանադական տարբերակում[2]: Վաղ շրջանում Դոլանի դերասանական մասնակցությամբ ֆիլմերի տիտրերում որպես կանոն նշվում էր Դոլան-Տադրոս ազգանունը[3]:

Ինչպես նկատել է «Cinema Scope» ամսագրի քննադատներից մեկը, Դոլանը «մեծացել է կանադացի հեռուստադիտողների աչքի առաջ»[4]: 2007 թվականին Էտյեն Դերոզյեի «Ամառվա հայելու մեջ» կարճամետրաժ կինոնկարում նա խաղացել է մի պատանու դեր, ով առերեսվում է սեփական սեռականության խնդրի հետ։ Դոլանի համար անձնական նշանակություն ունեցող այդ թեման հետագայում զարգացում է ստացել նրա ինքնուրույն ռեժիսորական աշխատանքներում[5]: Պատանի Դոլանի ամենանշանավոր դերը եղել է ազգային կինոշուկայում մեծ հաջողությունների հասած Պասկալ Լոժյեի «Նահատակներ» սարսափ ֆիլմում կատարած դրվագային մի դեր[3][4]:

Կարիերայի սրընթաց զարգացումը և անհանգիստ բնավորությունը թույլ չտվեցին Դոլանին հաշտվել դպրոցական շրջանակների հետ, և նա 16 տարեկանում լքեց դպրոցը՝ մնալով առանց հիմնական կրթությունը հաստատող ավարտական վկայականի։ Իր ռեզյումեի կրթության մասին բաժնում նա նշել էր երկու կետ. Ռոբերտ Մակիի սցենարական վարպետության սեմինարը և անգլերենի դասընթացը ըստ «Բերլից» մեթոդի[2]: Դպրոցը լքելուն հաջորդող ժամանակաշրջանը Դոլանը բնորոշել է որպես «անգոյություն». նա չէր ստանում նոր դերերի առաջարկներ և չէր կարողանում սպառել իր ստեղծագործական էներգիան[6]: Իր անբավարարվածությունը Դոլանը արտահայտեց ստեղծելով մի ֆիլմի ուրվանկար: Դոլանը նշել էր, որ «ֆիլմում կարող էր գլխավոր դեր կատարել, և այն սենսացիա կդառնար Կաննում»[2]: Ֆիլմի սցենարը պատրաստ էր, երբ Դոլանը 17 տարեկան դարձավ[7]: Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ պետք է ինքնուրույն սկսի ֆիլմի ստեղծման գործընթացը: Մտածվածը հաջողվեց իրագործել միայն երկու տարի անց, և 2008 թվականին Դոլանը սկսեց «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմի նկարահանումները[2][4]:

Ռեժիսորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես սպանեցի մորս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլանը 2009 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

Քսավյե Դոլանը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը իր ռեժիսորական դեբյուտով՝ «Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère) ֆիլմով: 20-ամյա Դոլանը նաև հեղինակել էր ֆիլմի սցենարը, հանդես եկել ֆիլմում որպես գլխավոր դերակատար: Բացի այդ Դոլանը նաև ֆիլմի պրոդյուսերն էր. ֆիլմի իրագործման համար նա օգտագործել էր դեռևս մանուկ հասակում իր դերասանական գործունեության արդյունքում հավաքված միջոցները[8]: Կանադական «Le Soleil» թերթին տրված հարցազրույցում Դոլանը նշել է, որ ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է[9]: Դոլանի հետ միասին ֆիլմում գլխավոր դերեր են կատարել ֆրանկո-կանադացի դերասանուհի Ան Դորվալը (Դոլանի հերոսի մոր դերում) և երիտասարդ ֆրանկո-կանադացի դերասան, «Բորջիա» սերիալի աստղ Ֆրանսուա Արնոն (Դոլանի կերպարի սիրեկանի դերում):

Ի սկզբանե ֆիլմը ֆինանսավորվում էր բացառապես Դոլանի կողմից: Երբ ավելի մեծ գումարի անհրաժեշտություն է ի հայտ եկել, Դոլանը դիմել է «Telefilm Canada» և «SODEC» կազմակերպություններին՝ ակնկալելով դրամական աջակցություն, սակայն սկզբում երկուսն էլ մերժել են[9]: Ֆիլմի պրոեկտը «SODEC» կազմակերպության կողմից հավանության էր արժանացել, այնուհանդերձ «SODEC»-ը հրաժարվել էր ֆինանսավորել, քանի որ պրոեկտը ներկայացվել էր կազմակերպության չափազանց կոմերցիոն բաժանմունք: «SODEC»-ը առաջարկեց Դոլանին կրկին դիմել դրամական աջակցության համար, սակայն այս անգամ այլ՝ ինդի բաժանմունքին: Դոլանն այդպես էլ վարվեց, և 2008 թվականի դեկտեմբերին «SODEC»-ի կողմից ստացավ 400.000 կանադական դոլարի չափով սուբսիդիա: Ընդհանուր առմամբ ֆիլմի արտադրության վրա ծախսվեց մոտ 800.000 կանադական դոլար[7]: Ֆինանսավորում ստանալու համակարգի վերաբերյալ Դոլանը ասել է, որ այն «հնացած մեխանիզմ է, որը գերության մեջ է պահում Քվեբեկի ստեղծագործական ներուժը»[9]:

Ան Դորվալը, Ֆրանսուա Արնոն և Քսավյե Դոլանը 2009 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

«Ես սպանեցի մորս» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում, «Ռեժիսորական գիշեր» ծրագրի շրջանակներում: Հանդիսատեսը ողջունել է ֆիլմը 8 րոպեանոց հոտնկայս ծափահարություններով: Մայիսի 22-ին ֆիլմը արժանացել է փառատոնի երեք մրցանակների՝ «CICAE»-ի մրցանակ, «SACD»-ի մրցանակ և «Երիտասարդական հայացք» մրցանակ[10]: Բացի այդ, ֆիլմը նաև շահել է Լյումիեր կինոմրցանակը և հաղթել «Ժյուտրա» կինոմրցանակի երեք տարբեր անվանակարգերում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն սցենար» և «Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ»[11]: «Ջիննի» մրցանակացաշխության շրջանակներում ֆիլմը արժանացել է Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակի, իսկ Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիան Դոլանին՝ որպես նորահայտ տաղանդի, շնորհել է Ջեյ Սքոթի անվան մրցանակ 5000 ԱՄՆ դոլարի չափով: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կողմից «Ես սպանեցի մորս» ֆիլմը ընդգրկվել է Կանադայի 2009 թվականի թոփ 10 ֆիլմերի ցանկում: Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայտեր առաջադրող կանադական կոմիտեն պաշտոնապես ընտրել էր «Ես սպանեցի մորս» ֆիլմը որպես թեկնածու, սակայն թեկնածությունը չէր ընդունվել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից[12][13]:

Ֆիլմի տարածման իրավունքները հետագայում վաճառվել էն ավելի քան 20 երկրներում[14]: ԱՄՆ-ում ֆիլմի դիստիբյուտոր «Regent Entertainment» ընկերությունը որոշակի իրավական խնդիրների պատճառով չէր թողարկում ֆիլմը մինչև 2013 թվականը, իսկ թողարկումից հետո ֆիլմի շահույթը քիչ է եղել[15][16]:

«Ես սպանեցի մորս» ֆիլմը արժանացել է կինքոննադատների բարձր գնահատականին: Համաձայն «The Hollywood Reporter» ամսագրի թղթակից Փիթր Բրունետի կարծիքի՝ «այդ որոշակիորեն անհարթ ֆիլմը ցուցադրում է հեղինակի հսկայական տաղանդը, <…>, այն զվարճալի է և համարձակ»: Իսկ «Screen International» ամսագրից Ալան Հանթերը նշում է, որ ֆիլմը պարունակում է «խորաթափանցորեն դիտված ճշմարտության խայթ»: Կաննի կինոփառատոնի ժյուրին ընդգծել էր ֆիլմի իրագործման եզակիությունը, ֆիլմում հանդիպող ճշմարտությունը, բռնությունն ու լեզվի պոետիկությունը, բարձր էր գնահատել երիտասարդ ռեժիսորի կատարած ծանր աշխատանքը՝ «քրտինքը» (ֆիլմում նկատվում են Դոլանի ձախ ոտքի վրա դաջված Ժան Կոկտոի խոսքերը՝ «Աշխատանքը քրտինք է»): Ինքը Դոլանը բազմիցս նշել է, որ ֆիլմը «թերի է»[12]:

«Երևակայական սեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլանի հեղինակած երկրորդ՝ «Երևակայական սեր» (ֆր.՝ Les Amours imaginaires) ֆիլմը ֆինանսավորվել է մասնավոր կերպով[14]: Ֆիլմի ֆինանսավորումը Դոլանը իրականացրել է իր «Mifilifilms» պրոդյուսերական ընկերության միջոցով՝ երեք գործարարների աջակցությամբ: Ֆիլմի սցենարը Դոլանը ավարտել էր 2009 թվականի աշնանը: Ֆիլմը պատմում է երկու ընկերների մասին, որոնք սիրահարված են մի տարօրինակ երիտասարդի, ինչից տուժում է իրենց ընկերությունը: Նկարահանումները տևել են 25 օր: Ռեժիսորի և սցենարիստի աշխատանքից բացի Դոլանը ստանձնել է նաև ֆիլմի խմբագրի պաշտոնը, հանդես եկել գլխավոր դերերից մեկում և ձևավորել հագուստները:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսին Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում: Այս անգամ ևս ֆիլմը դիմավորվեց հանդիսատեսի կողմից հոտնկայս ծափահարություններով և արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին[17]: Այն շահեց Կաննի կինոփառատոնի «Երիտասարդական հայացք» մրցանակը, ինչպես նաև հունիսին՝ Սիդնեյի կինոփառատոնի բարձրագույն մրցանակը[12]: Ֆիլմը 2011 թվականի ընթացքում ցուցադրվում էր փառատոններում, սակայն այն չգտավ իր լսարանը ոչ ֆրանսախոս երկրներում:

«Եվ միևնույնն է Լորենս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին Քսավյե Դոլանը սկսեց նկարահանել իր երրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Եվ միևնույնն է Լորենս» (ֆր.՝ Laurence Anyways) անվանվամբ: Ֆիլմը պատմում է տրանսգենդեր կին Լորենսի և իր կյանքի ընկեր Ֆրեդի հարաբերությունների մասին, իրադարձությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին:

Այս ֆիլմի պրեմիերան ևս կայացել է Կաննում, 2012 թվականի Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում, կրկին «Un Certain Regard» կատեգորիայի շրջանակներում: Պրեմիերայի ժամանակ Դոլանը և ողջ դերասանական անձնակազմը փակցրել էին իրենց հագուստին կարմիր քառակուսիներ՝ որպես աջակցության նշան Քվեբեկում ուսանողության կողմից կազմակերպված ցույցերին[en]: Ֆիլմը արժանացել է կինոփառատոնի «Քվիր արմավենի» մրցանակին, իսկ Ֆրեդի դերակատար Սյուզան Կլենամը հաղթել է «լավագույն դերասանուհի» անվանակարգում[18][19]:

Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից[20][21]: Օլիվյե Պերեն այն «խանդավառող» է անվանել, իսկ «Libération» թերթի թղթակից Ժուլիեն Գեստերի կարծիքով «Եվ միևնույնն է Լորենս»-ը Դոլանի ամենագեղեցիկ ֆիլմն է: «MTV» ալիքի «The Out Take» հաղորդումը, որը հայտնի է ԼԳԲՏ թեմատիկայի ֆիլմերի վերլուծություններով, «Եվ միևնույնն է Լորենս» ֆիլմը որակել է որպես տարվա լավագույն ֆիլմ[22]:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմը հաղթել է «լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգում, իսկ փառատոնի ժյուրին պնդել է. «պատիվ ենք համարում հետևել այսպիսի հանճարի աշխատանքին, քանի որ այն օժտված է կինեմատոգրաֆիական կլանող էներգիայով և սիրո մասին բացառապես նոր պատմություն է»: Չնայած մեծ հաջողությանը, ֆիլմը չէր թողարկվում մեկ տարվա ընթացքում, իսկ թողարկումից հետո Կանադայում ֆիլմի հասույթը եղավ մոտավորապես 500.000 ԱՄՆ դոլար[23]:

«Թոմը ագարակում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսին Դոլանը հայտարարեց, որ աշխատանքի մեջ է իր չորրորդ՝ «Թոմը ագարակում» (ֆր.՝ Tom à la ferme) ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է Միշել Մարկ Բուշարի համանուն պիեսը[24]: Դոլանը հեղինակել է ֆիլմի սցենարը, հանդես եկել գլխավոր դերում: Նա նաև ընդգրկվել է ֆիլմի պրոդյուսերների թվում՝ իր կողմից հիմնադրված «Sons of Manual» ընկերության միջոցով:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ սեպտեմբերի 2-ին ֆիլմը շահել է «FIPRESCI» մրցանակ: Դոլանն այս մրցանակը բնորոշել է որպես «եզակի և զգալի պատիվ»: Չնայած ֆիլմը ցուցադրվում էր տարբեր կինոփառատոններում 2013 թվականի ընթացքում, այն չէր թողարկվում ԱՄՆ-ում մինչև 2015 թվականը: 2015 թվականի օգոստոսին Դոլանը հարցազրույցում ասել է. «Ինձ ոչ ոք չի ճանաչում նահանգներում, քանի որ իմ ֆիլմերը թողարկվել են այնտեղ շատ անկանոն կերպով, բոլորը տարբեր դիստիբյուտորների կողմից… Չեմ ուզում հավակնոտ թվալ, բայց դա մտահոգում է ինձ:»[25]:

«Մայրիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլանի հինգերորդ «Մայրիկ» (ֆր.՝ Mommy) ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին: Այն կինոքննադատների կողմից միաձայնորեն առանձնացվել է որպես Դոլանի մինչև այժմ կատարած ամենահասուն աշխատանք և համարվում է բեկումնային նրա ռեժիսորական կարիերայի համար[26]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը մասնավոր դիտումից հետո արժանացել է լրագրողների և քննադատների հիացական գնահատանքին: Մայիսի 24-ին ֆիլմը արժանացել է կինոփառատոնի ժյուրիի մրցանակին[27]: Ժյուրիի նախագահն էր ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, և Դոլանը մրցանակը ստանալիս ասել է.

Aquote1.png «Դաշնամուր»-ը [Քեմփիոնի ֆիլմը] իմ դիտած առաջին ֆիլմն էր, որը սահմանեց, թե ով եմ ես… Այն ստիպեց ինձ ցանկություն ունենալ գրելու ֆիլմեր հոգով, կամքով և հզորությամբ օժտված գեղեցիկ կանանց համար: Ինձ համար բացառիկ է անգամ Ձեզ [Քեմփիոնի] հետ նույն բեմում գտնվելը[28]:
- Քսավյե Դոլան
Aquote2.png


«Մայրիկ»-ը Դոլանի առաջին ֆիլմն էր, որ նշանակալի հաջողությունների հասավ նաև վարձույթում: 2014 թվականին այն Քվեբեկում ամենաշատ վաճառված ֆիլմն էր, միայն Կանադայի ներսում ֆիլմի հասույթը 2014-ին կազմեց 3,5 միլիոն դոլար[29]: Համաձայն «Montreal Gazette» թերթի տվյալների՝ Ֆրանսիայում ֆիլմը դիտել են մեկ միլիոնից ավել մարդիկ: 2015 թվականին «Մայրիկ»-ը շահեց նաև «Սեզար» կինոմրցանակ «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[30]:

«Սա միայն աշխարհի վերջն է»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլանը «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմի դերասանական անձնակազմի հետ Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում

Դոլանի հաջորդ «Սա միայն աշխարհի վերջն է» (ֆր.՝ Juste la fin du monde) ֆիլմը Ժան-Լյուկ Լագարսի համանուն պիեսի էկրանավորումն էր: Ֆիլմի հերոսը երիտասարդ գրող է (Գասպար Ուլյել), ով երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է ընտանիքի մոտ իր մոտալուտ մահվան լուրը հայտնելու համար: Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2015 թվականի մայիսի վերջին և ավարտվել 2016 թվականին[31]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է երկու՝ Գրան պրի և Էկումենիկ ժյուրիի մրցանակների[32][33][34]: Ֆիլմը Քվեբեկում և Ֆրանսիայում թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին[35]: Ֆրանսիայում Դոլանի այս ֆիլմի դիտողների քանակը կրկին գերազանցել է մեկ միլիոնը[36]:

2016 թվականի դեկտեմբերին «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը ներառվել էր Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցող 9 ֆիլմերի ցանկում, սակայն 2017-ի հունվարին այն չի առաջադրվել[37][38][39]:

Դոլանը՝ իր երկու «Սեզար» կինոմրցանակներով (2017)

2017 թվականին «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը մասնակցել է «Սեզար» 42-րդ մրցանակաբաշխությանը, որտեղ Դոլանը շահել է երկու մրցանակ՝ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն խմբագիր» անվանակարգերում[40]: Բացի այդ, Դոլանը նաև հաղթել է Կանադական կինոմրցանակաբաշխություն երեք անվանակարգերում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն ֆիլմ» և «լավագույն ադապտացված սցենար»[41]:

Չնայած կինոփառատոններում գրանցած լուրջ հաջողություններին, «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմը կինոքննադատության կողմից արժանացել է հակասական կարծիքների: «The Guardian» թերթը այն որակել է որպես «ընտանեկան դիսֆունկցիայի փայլուն, ոճավորված և զգայնախաբական արտահայտություն»[42]: Սակայն Կաննի կինոառատոնի ընթացքում հնչել են նաև բացասական կարծիքներ: Այսպես, օրինակ «Vanity Fair» ամսագրի համաձայն այն «Կաննում հանդիպող ամենահիասթափեցնող ֆիլմն է»[43][44][45]: «The Hollywood Reporter»-ը ֆիլմը կոչել է «սառը և խորապես չբավականեցնող»[46]: Դոլանը հայտնել է իր անհամաձայնությունը բացասական կարծիքների հետ[47][48]:

«Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին Դոլանը սկսել էր աշխատել իր առաջին անգլալեզու «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (անգլ.՝ The Death & Life of John F. Donovan) անվանվամբ ֆիլմի վրա[49]: Սցենարը Դոլանը գրել էր Ջեյքոբ Թիրնիի հետ համատեղ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան կինոդերասան Ջոն Ֆ. Դոնովանի (Քիթ Հարինգթոն) մասին, ում կյանքն ու կարիերան կտրուկ փոխվում են, երբ մի թղթակից (Ջեսիկա Չեսթեյն) հրապարակում է Դոնովանի և իր 11-ամյա երկրպագուի անձնական նամակագրությունը: Ֆիլմում նաև նկարահանվում են այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են Նատալի Փորտմանը, Սյուզան Սարանդոնը, Քեթի Բեյթսը, Թենդի Նյուտոնը և Բելա Թորնը[50]: 2018 թվականին իր ինստագրամյան էջում Դոլանը հայտնում է, որ ֆիլմից հեռացվել են Ջեսիկա Չեսթեյնի դերակատարմամբ հատվածները[51]:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում: Այս անգամ Դոլանի հեղինակած ֆիլմը արժանացել է սոսկ բացասական արձագանքի կինոքննադատության կողմից[52]: «IndieWire» կայքը այն որակել է որպես Դոլանի կարիերայի «ամենավատ» ֆիլմ[53]: «The Guardian»-ը ֆիլմը գնահատել է 5-ից 1 աստղով, անվանելով այն «կասկածելի խառնաշփոթ»[54]: Համաձայն «Screen International» ամսագրի՝ «ֆիլմը կարող է այցելել Դոլանի համար շատ ծանոթ վայրեր, սակայն այս վիճակում այն ցանկալի է դիմավորել միայն տանը»[55]:

2019 թվականին «Télérama» ամսագրին տված հարցազրույցում Դոլանը նշել է ֆիլմի նկարահանման ընթացքում ծագած մի շարք բարդությունների մասին՝ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ, տարբեր մայրցամաքների վրա ընթացող նկարահանումներ, խմբագրման ընթացքում ընտրության դժվարություն՝ կապված նյութի չափից դուրս մեծ քանակության հետ: Համաձայն Դոլանի՝ «երեք ֆիլմի համար նյութ էր հավաքվել, ֆիլմի առաջին տարբերակը տևում էր 4 ժամից ավելի»: Մի շարք երկրների (Իտալիա, Ճապոնիա) ֆիլմի թողարկման իրավունք չի տրամադրվել: Ֆրանսիայում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի մարտի 13-ին:

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլանը (աջից չորրորդը) Կաննի միջազգային 68-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում (2015)

Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր: 2013 թվականի մարտին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, որում դեռահաս տղան նվաստացվում է համադասարանցիների կողմից: Նույն թվականի մայիսի սկզբին Ֆրանսիայի տեսալսողական նյութերի բարձրագույն խորդուրդը որոշեց տարիքային սահմանափակում դնել տեսահոլովակի վրա: Դոլանը արդարացրեց իր աշխատանքը, նշելով, որ հոլովակում ցուցադրվող բռնությունն անհիմն չէ, իսկ խորհրդի որոշումը տեսահոլովակին էլ ավելի մեծ ճանաչում է բերում:

2015 թվականին Դոլանը հեղինակել է Ադելի «25» ալբոմի «Hello» սինգլի տեսահոլովակը, որն «IMAX» համակարգով նկարված կադրեր է պարունակում[56][57]: Տեսահոլովակը գերազանցել է «Vevo»-ի 24 ժամվա ընթացքում առավելագույն քանակությամբ դիտումների ռեկորդը՝ 27,7 միլիոն դիտում[58]: 2016 թվականին տեսահոլովակը արժանացել է «Ջունո» մրցանակի՝ «տարվա վիդեո» անվանակարգում[59]:

2015 թվականի մայիսին Դոլանը ընտրվել է Կաննի միջազգային 68-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[60][61]: 2018 թվականին Դոլանը երկրորդական դերերով հանդես է եկել «Ջնջված ինքնություն» և «Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում» ֆիլմերում[62]: Նա խաղալու է ամերիկյան «Այն 2» ֆիլմում, որի պրեմիերան նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին[63]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսավյե Դոլանը նշել է, որ որևէ կոնկրետ ռեժիսորի գործունեություն ազդեցություն չի ունեցել իր վրա: Սակայն 2009 թվականին Դոլանը հայտնել է, որ Միխայել Հանեկեն իր սիրելի ռեժիսորներից մեկն է՝ ընդգծելով Հանեկենի ճշգրիտ աշխատանքը կինոխցիկի հետ և ուժեղ սցենարները: Հանեկենի «Ուրախ խաղեր» (1997) և «Դաշնակահարուհի» (2001) աշխատանքները Դոլանի բնորոշմամբ իր սիրելի ֆիլմերն են[64]:

2014 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի ընթացքում Դոլանն ասել է, որ Ջեյն Քեմփիոնի «Դաշնամուր» (1993) ֆիլմը իր համար ներշնչանքի հիմնական աղբյուր է հանդիսացել, իսկ «Տիտանիկ» (1997) ֆիլմը ազդել է իր կինոինդուստրիա մուտք գործելու որոշման վրա[65]: Համաձայն Դոլանի՝ «Իմ անձնական նահանգ Այդահո» (1991) ֆիլմը ազդեցություն է ունեցել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի վրա[66]: Դոլանը նաև նշել է, որ իր վրա մեծ տպավորություն է գործել երկնքից ընկնող գորտերի տեսարանը «Մագնոլիա» (1999) ֆիլմից:

2013 թվականին տված հարցազրույցում Դոլանն ասել է.

Aquote1.png Ես ուզում եմ ասել որ ռեժիսորները այդքան մեծ ազդեցություն չեն թողնում ինձ վրա… Ես կարդացել եմ իմ ֆիլմերի մասին բոլոր հիմնական կարծիքները, որովհետև ես «խենթ» եմ և կենտրոնանում եմ բացասականի վրա, ես ուզում եմ իմանալ, թե ինչ են մարդիկ կարծում և ինչու են նրանք այդ կարծիքին: Իր կարծիքը, ենթադրություններն ու ասոցիացիաները պարտադրող հանդիսատեսը ինձ այնքան շատ է վախեցրել հղումներով և ազդեցություններով, որոնք երբեք իմը չեն եղել: Բայց եկեք ազնիվ լինենք. գաղափարները պտտվում են և ամեն ինչ արդեն արված է, այժմ ողջ հարցը նոր մեկնաբանություն գտնելն է[67]:
- Քսավյե Դոլան
Aquote2.png


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսավյե Դոլանը բացահայտ գեյ է[68]: Իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմը Դոլանը կիսաինքնակենսագրական է բնորոշել[13][69]: Նա բազմիցս ելույթ է ունեցել հոմոֆոբիայի հետ կապված խնդիրների հաղթահարման կարևորության վերաբերյալ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանալի
Films that have not yet been released Այս նշանով առանձնացված են դեռևս չթողարկված ֆիլմերը
Անվանում Տարի Դեր Ռեժիսոր Նշումներ
Ես ձեզ հետ եմ[en] 1997 Էդուարդ Claude Fournier[en]
Ավազյա մարդը 1999 Nadine Fournelle[en] Կարճամետրաժ ֆիլմ
Թաքնված ամրոցը 2001 Մայքլ Roger Cantin[en]
Հայելիներ 2007 Ժուլիեն Etienne Desrosiers[en] Կարճամետրաժ ֆիլմ
Նահատակներ[en] 2008 Անտուան Բելֆոնդ Pascal Laugier[en]
Սյուզի 2009 Փանք Micheline Lanctôt[en]
Ես սպանեցի մորս 2009 Յուբեր Մինել Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Երևակայական սեր 2010 Ֆրանսիս Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Լավ հարևաններ[en] 2010 Ժան-Մարկ Jacob Tierney[en]
Լիփսեթի օրագրերը[en] 2010 Պատմող Theodore Ushev[en]
Եվ միևնույնն է Լորենս[en] 2012 Երեկույթում հանդիպող տղամարդ Ինքը Նաև գործադիր պրոդյուսեր և սցենարիստ
Թոմը ագարակում[en] 2013 Թոմ Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Արտասովոր անձնավորություն[en] 2013 Monia Chokri[en] Խմբագիր
Հրաշք 2014 Էտյեն Daniel Grou[en]
Փղի երգը[en] 2014 Մայքլ Ալին Charles Binamé[en]
Մայրիկ 2014 Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Սա միայն աշխարհի վերջն է[en] 2016 Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Ջնջված ինքնություն[en] 2018 Ջոն Joel Edgerton[en]
Ծանր ժամանակներ Էլ Ռոյալում[en] 2018 Բադդի Սանդեյ Drew Goddard[en]
Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը[en] 2018 Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Մաթիաս և Մաքսիմ[en] 2019 Մաքս Ինքը Նաև պրոդյուսեր և սցենարիստ
Այն 2 Film has yet to be released. 2019 Ադրիան Մելլոն Andy Muschietti[en]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոպարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Xavier Dolan Cannes 2015 3.jpg
Հաղթանակներ 44
Առաջադրումներ 32

Կաննի միջազգային կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք Հղում
2009 «CICAE»-ի պարգև Ես սպանեցի մորս Հաղթանակ [70]
«SACD»-ի մրցանակ Հաղթանակ
«Երիտասարդական հայացք» մրցանակ Հաղթանակ
2010 «Երիտասարդական հայացք» մրցանակ Երևակայական սեր Հաղթանակ
«Un Certain Regard» մրցանակ Առաջադրված
2012 «Քվիր արմավենի» մրցանակ Եվ միևնույնն է Լորենս[en] Հաղթանակ [71][72]
«Un Certain Regard» մրցանակ Առաջադրված
2014 Ժյուրիի մրցանակ Մայրիկ Հաղթանակ [73]
2016 Գրան պրի Սա միայն աշխարհի վերջն է[en] Հաղթանակ [74][75]
Էկումենիկ ժյուրիի մրցանակ Հաղթանակ

«Սեզար» կինոմրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք Հղում
2010 Լավագույն արտասահմանյան ֆիլմ Ես սպանեցի մորս Առաջադրված [76]
2011 Երևակայական սեր Առաջադրված [77]
2013 Եվ միևնույնն է Լորենս[en] Առաջադրված [78]
2015 Մայրիկ Հաղթանակ [79]
2017 Լավագույն ռեժիսոր Սա միայն աշխարհի վերջն է[en] Հաղթանակ [80]
Լավագույն խմբագիր Հաղթանակ
Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրված

«Ջիննի» մրցանակաբաշխություն և Կանադական կինոմրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Ջիննի» մրցանակաբաշխությունը[en] և Կանադական ազգային կինոմրցանակաբաշխությունը միավորվել են, անվանվելով Կանադական կինոմրցանակաբաշխություն[en][81]:

Տարի Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք Հղում
2010 Կլոդ Ժյուտրայի անվան մրցանակ Ես սպանեցի մորս Հաղթանակ [82]
2013 Լավագույն ռեժիսոր Եվ միևնույնն է Լորենս[en] Առաջադրված [83][84]
Լավագույն սցենար Առաջադրված
Հագուստի լավագույն ձևավորում Հաղթանակ
2014 Լավագույն ռեժիսոր Թոմը ագարակում[en] Առաջադրված [85][86]
Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2015 Լավագույն ռեժիսոր Մայրիկ Հաղթանակ [87]
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Հագուստի լավագույն ձևավորում Առաջադրված
Լավագույն խմբագիր Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ
2017 Լավագույն ռեժիսոր Սա միայն աշխարհի վերջն է[en] Հաղթանակ [88]
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ

«Ժյուտրա» մրցանակաբաշխություն և «Իրիս» մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժյուտրա» մրցանակաբաշխությունը 2016 թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Իրիս» մրցանակաբաշխության[en][89]:

Տարի Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք Հղում
2010 Լավագույն ֆիլմ Ես սպանեցի մորս Հաղթանակ [90][91]
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Հաղթանակ
Լավագույն դերասան Առաջադրված
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ Հաղթանակ
2013 Լավագույն ռեժիսոր Եվ միևնույնն է Լորենս[en] Առաջադրված [92]
Լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված
2014 Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ Թոմը ագարակում[en] Առաջադրված [93]
2015 Լավագույն ֆիլմ Առաջադրված [94][95]
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն ֆիլմ Մայրիկ Հաղթանակ [96]
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենար Հաղթանակ
Հագուստի լավագույն ձևավորում Առաջադրված
Լավագույն խմբագիր Հաղթանակ
2017 Լավագույն ֆիլմ Սա միայն աշխարհի վերջն է[en] Հաղթանակ [97][98]
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն քասթինգ Հաղթանակ
Հանրային մրցանակ Առաջադրված
Քվեբեկի սահմաններից դուրս նկարահանված ամենահաջողված ֆիլմ Հաղթանակ

Այլ կինոպարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Պարգև Անվանակարգ Արդյունք Հղում
2009—2010 Ես սպանեցի մորս Վանկուվերի միջազգային կինոփառատոն[en] Լավագույն կանադական ֆիլմ Հաղթանակ [99]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ Հաղթանակ [100]
Ռեյկյավիկի միջազգային կինոփառատոն[en] «Ոսկե թնձրահավ» մրցանակ Հաղթանակ [101]
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en] «Stella Artois Ջեյ Սքոթ» մրցանակ Հաղթանակ [100]
Վանկուվերի կինոքննադատների շրջանի մրցանակ[en] Լավագույն կանադական ֆիլմ Հաղթանակ [102]
Կանադական ֆիլմի լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Կանադական ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ
2010 Երևակայական սեր Սիդնեյի կինոփառատոն[en] Ֆիլմի մրցանակ Հաղթանակ
2012—2013 Եվ միևնույնն է Լորենս[en] «Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ Առաջադրված [103]
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն[en] Լավագույն կանադակն ֆիլմ Հաղթանակ [104]
«Ոսկե բզեզ» մրցանակաբաշխություն[en] Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [105]
2014 Թոմը ագարակում[en] Վենետիկի միջազգային կինոփառատոն[en] Կինոքննադատության միջազգային ֆեդերացիայի մրցանակ Հաղթանակ [106]
2014—2015 Մայրիկ «Դորիան» մրցանակաբաշխություն[en] Տարվա «Ուայլդ» արտիստ Առաջադրված [107]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ Առաջադրված [108]
Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոն[en] Լավագույն հյուսիսամերիկյան անկախ ֆիլմ Հաղթանակ [109]
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա[en] Լավագույն կանադական ֆիլմ Առաջադրված [110]
2016 «Hello», Ադել «Ջունո» մրցանակաբաշխություն[en] Տարվա վիդեո Հաղթանակ [111]
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն Լավագույն ռեժիսոր Առաջադրված [112]
Լավագույն խմբագիր Առաջադրված
2016—2017 Սա միայն աշխարհի վերջն է[en] Համբուրգի կինոփառատոն[en] «Արտ սինեմա» մրցանակ Հաղթանակ [113]
«Բյուրեղյա գլոբուս» մրցանակաբաշխություն[en] Լավագույն ֆիլմ Առաջադրված [114]
«Լյումիեր» մրցանակաբաշխություն[en] Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ Առաջադրված [115]

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Perreaux Les, Renzetti Elizabeth (25 May 2009)։ «Québécois filmmaker electrifies Cannes»։ The Globe and Mail 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 André Ducharme. (2010-07-10)։ «L’étrange histoire de Xavier Dolan» (ֆրանսերեն)։ L’actualité։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2013-07-30 
  3. 3,0 3,1 3,2 Steve Gravestock.։ «Xavier Dolan»։ Canadian Film Encyclopedia (անգլերեն)։ Toronto International Film Festival։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2013-07-30 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jason Anderson. (Summer 2010)։ «Spotlight. Les amours imaginaires (Xavier Dolan, Canada)» (անգլերեն)։ Cinema Scope, Issue 43։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2013-07-30 
  5. David Parkinson. (2012-07-12)։ «Parky at the Pictures (DVD 12/7/2012)» (անգլերեն)։ The Oxford Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2013-07-30 
  6. Eftihia Chatzistefanidi. (2009-05-22)։ «Portrait: Xavier Dolan» (անգլերեն)։ NisiMazine Cannes, № 8։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2013-07-30 
  7. 7,0 7,1 «Festival de Cannes: Acceuil remarquable pour Dolan»։ Radio-Canada (French)։ 20 May 2009։ Վերցված է 26 May 2009 
  8. «Festival de Cannes 2016»։ Festival de Cannes 2016։ Վերցված է 17 December 2016 
  9. 9,0 9,1 9,2 Provencher Normand (15 May 2009)։ «Xavier Dolan»։ Le Soleil (French)։ Վերցված է 27 May 2009 
  10. «Québécois filmmaker electrifies Cannes»։ The Globe and Mail։ 25 May 2009 
  11. «'I Killed My Mother' Tops Jutra Awards»։ Alt Film Guide (en-US)։ Վերցված է 2017-09-08 
  12. 12,0 12,1 12,2 «Xavier Dolan»։ The Canadian Encyclopedia։ Վերցված է 30 November 2015 
  13. 13,0 13,1 Lacey Liam (4 February 2010)։ «Xavier Dolan's long road to instant success»։ The Globe and Mail։ Վերցված է 30 November 2015 
  14. 14,0 14,1 Hopewell John (10 February 2010)։ «Rezo wraps up Dolan's 'Love'»։ Variety 
  15. Cohn Eric (11 February 2011)։ «The 100 Films Affected By the Regent Lawsuit — And What the Filmmakers Can Do About It»։ IndieWire։ Վերցված է 18 May 2017 
  16. MARSH CALUM (2015-07-30)։ «The one border Xavier Dolan can’t cross» (en-ca)։ Վերցված է 2017-07-22 
  17. «Xavier Dolan: Flattered, but fretting about Cannes return»։ Montreal Gazette։ 24 May 2009 
  18. «2012 Official Selection»։ Cannes։ Վերցված է 21 April 2012 
  19. «Dolan in two minds over Cannes»։ Times Colonist։ Վերցված է 21 April 2012 
  20. Dalton Stephen (19 May 2012)։ «Laurence Anyways: Cannes Review»։ Hollywood Reporter։ Վերցված է 18 May 2017 
  21. Strong Jonathan (2 December 2012)։ «IoS film review: Laurence Anyways»։ The Independent։ Վերցված է 18 May 2017 
  22. «The Out Take: Why 'Laurence Anyways' Is Definitely Going to Make $100 Million This Weekend»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2017-07-22 
  23. Communications Government of Canada; Canadian Heritage;։ «Seen on Screens»։ canada.pch.gc.ca (անգլերեն)։ Վերցված է 2017-07-22 
  24. Schmidlin Charlie (7 May 2012)։ «Xavier Dolan fourth film, is an Adaptation of Michel Marc Bouchard's Play 'Tom à la Ferme'»։ IndieWire։ Վերցված է 17 May 2016 
  25. Smith Nigel M. (11 August 2015)։ «Xavier Dolan: 'Film-making is not liberating'»։ The Guardian։ Վերցված է 30 November 2015 
  26. D'Alto Vicenzo (18 September 2014)։ «Mommy is a more mature and fully rounded expression of everything Xavier Dolan has gleaned in the past half-decade»։ Vancouver Sun։ Վերցված է 30 November 2015 
  27. Kohn Eric (22 May 2014)։ «Cannes Review: Is Xavier Dolan’s 'Mommy' His Best Film?»։ Indiewire։ Վերցված է 1 June 2016 
  28. Xan Brooks (25 May 2014)։ «Cannes festival ready for shut-eye after Winter Sleep wins Palme d'Or»։ The Guardian։ Վերցված է 1 June 2014 
  29. Kelly Brendan (18 November 2014)։ «Mommy continues its box office dominance»։ Montreal Gazette։ Վերցված է 30 November 2015 
  30. «Xavier Dolan's Mommy wins best foreign film at France's César Awards»։ CBC News։ 20 February 2015։ Վերցված է 30 November 2015 
  31. «Xavier Dolan's Next Film Teams Him With Marion Cotillard For 'Juste la fin du Monde'»։ IndieWire։ Վերցված է 2 May 2015 
  32. «2016 Cannes Film Festival Announces Lineup, Including New Films From Steven Spielberg, Jodie Foster and Many More»։ Indiewire։ Վերցված է 14 April 2016 
  33. «Dolan defies critics, wins Cannes Grand Prix»։ CBC News։ 22 May 2016։ Վերցված է 23 May 2016 
  34. Miller Julie։ «Cannes Film Festival's Crown Prince Xavier Dolan on Directing Oscar Winners at Age 26»։ Vanity Fair։ Վերցված է 1 June 2016 
  35. Jagernauth Kevin։ «Xavier Dolan's 'It's Only The End Of The World' Will Open In Quebec On September 21st»։ The Playlist։ Վերցված է 14 April 2016 
  36. «Juste La Fin Du Monde»։ JP's Box Office։ Վերցված է 26 February 2017 
  37. «Xavier Dolan's latest is Canada's foreign-language pick for the Oscars»։ Վերցված է 24 September 2016 
  38. «Oscars: Nine Films Advance in Foreign-Language Race»։ Variety։ 15 December 2016։ Վերցված է 15 December 2016 
  39. «Oscar nominations 2017: Denis Villeneuve in the running for Arrival, Dolan out of race»։ Montreal Gazette (en-US)։ 24 January 2017։ Վերցված է 25 January 2017 
  40. «Xavier Dolan honoured at France's version of the Oscars for It's Only the End of the World»։ CBC News (անգլերեն)։ Վերցված է 26 February 2017 
  41. Ahearn Victoria։ «Xavier Dolan, 'Orphan Black' big winners at Canadian Screen Awards»։ CTVNews (en-CA)։ Վերցված է 19 March 2017 
  42. Bradshaw Peter (19 May 2016)։ «It's Only the End of the World review: Xavier Dolan's nightmarish homecoming is a dream»։ The Guardian։ Վերցված է 20 September 2016 
  43. «'I was screaming inside': Xavier Dolan reacts to his latest film's damning reviews at Cannes»։ Վերցված է 20 September 2016 
  44. «Brendan Kelly: English-speaking critics don't get Xavier Dolan» (en-US)։ 24 May 2016։ Վերցված է 20 September 2016 
  45. Lawson Richard։ «Xavier Dolan's It's Only the End of the World Is the Most Disappointing Film at Cannes»։ Վերցված է 20 September 2016 
  46. «'It's Only the End of the World': Cannes Review»։ Վերցված է 20 September 2016 
  47. Smith Nigel M., Barnes Henry, Swaby Jonross, theguardian.com (25 May 2016)։ «Director Xavier Dolan: 'Cannes is sinking into a culture of hatred' – video interview»։ The Guardian։ Վերցված է 20 September 2016 
  48. «Montreal filmmaker Xavier Dolan faces Cannes criticism calmly | Toronto Star»։ thestar.com։ Վերցված է 20 September 2016 
  49. «Xavier Dolan Writing His First American Film 'The Death & Life of John F. Donovan' & More From MoMa»։ Blackbook։ Վերցված է 27 December 2014 
  50. «Susan Sarandon and Kathy Bates Board 'Mommy' Director's First English-Language Project»։ Hollywood Reporter։ Վերցված է 27 December 2014 
  51. Dolan Xavier (4 February 2018)։ «Please bare with me and read. Perhaps not the news you were waiting for, but something I had to tell you nonetheless. I will have other kind of information over the next few weeks. Please don’t doubt my eagerness to share The Death and Life of John F. Donovan with you. - XD»։ Instagram.com։ Վերցված է 4 February 2018 
  52. «The Death and Life of John F. Donovan»։ rottentomatoes.com։ Վերցված է 13 September 2018 
  53. Kohn Eric (2018-09-11)։ «‘The Death and Life of John F. Donovan’ Review: Xavier Dolan’s Worst Movie Stars Kit Harington as a Depressed TV Star»։ IndieWire (en-US)։ Վերցված է 2018-09-17 
  54. Lee Benjamin (2018-09-11)։ «The Death and Life of John F. Donovan review – Xavier Dolan's wild misfire»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  55. «'The Death And Life Of John F. Donovan' - Toronto Review»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  56. «Watch: Xavier Dolan Directed Video For Adele's "Hello"»։ The Playlist։ Վերցված է 23 October 2015 
  57. «Meet Xavier Dolan, the Indie Director Behind Adele's "Hello" Music Video»։ Vogue։ Վերցված է 30 November 2015 
  58. «Adele's 'Hello' breaks Taylor Swift's record for single-day views»։ Entertainment Weekly։ Վերցված է 30 November 2015 
  59. «Xavier Dolan – Hello – Adele»։ Canadian Academy of Recording Arts and Sciences։ Վերցված է 6 April 2016 
  60. «The Jury of the 68th Cannes Film Festival»։ Cannes Film Festival։ Վերցված է 21 April 2015 
  61. «Jake Gyllenhaal, Sienna Miller and Guillermo del Toro Join Cannes Film Festival Jury»։ The Wrap։ Վերցված է 21 April 2015 
  62. «First ‘Boy Erased’ Trailer Reveals Joel Edgerton’s Gay Conversion Therapy Drama»։ Collider (en-US)։ 2018-07-17։ Վերցված է 2018-09-18 
  63. Sharf Zack (2018-06-21)։ «‘It: Chapter Two’: Xavier Dolan Joins the Cast Opposite Jessica Chastain and James McAvoy»։ IndieWire (en-US)։ Վերցված է 2018-09-18 
  64. Provencher Normand (15 May 2009)։ «Xavier Dolan: "J'ai toujours vu Cannes dans ma soupe"» [Xavier Dolan: I've always seen Cannes in my future"]։ La Presse (ֆրանսերեն)։ Վերցված է 1 April 2015։ «Michael Haneke... est un réalisateur extrêmement précis... que ce soit la réalisation, le jeu de caméra, la direction d'acteurs. Il possède aussi un calcul incroyable de l'écriture... J'ai beaucoup aimé Funny Games… ainsi que La pianiste. (Translation: Michael Haneke is an extremely precise director when it comes to directing, camerawork and working with actors. He is also an incredibly strong writer... I very much liked Funny Games… and The Piano Teacher.)» 
  65. Blasberg Derek (20 November 2015)։ «How Titanic Changed Director Xavier Dolan's Life»։ Vanity Fair։ Վերցված է 30 November 2015 
  66. Guillen Michael (7 February 2010)։ «PSIFF10: I Killed My Mother: Q&A With Xavier Dolan, Anne Dorval, François Arnaud, & Patricia Tulasne»։ Screen Anarchy։ Վերցված է 21 April 2017 
  67. Myers Emma (24 June 2013)։ «Interview: Xavier Dolan»։ Film Comment։ Վերցված է 21 April 2017 
  68. Kirchner Lisa (23 February 2011)։ «Xavier Dolan: The New Woody Allen, Only Younger, Cuter and Gay»։ Huffington Post։ Վերցված է 17 May 2016 
  69. Provencher Normand (15 May 2009)։ «Xavier Dolan: "J'ai toujours vu Cannes dans ma soupe"» [Xavier Dolan: I've always seen Cannes in my future"]։ La Presse (ֆրանսերեն)։ Վերցված է 1 April 2015։ «C'est en partie autobiographique... ceci étant dit, il m'a fallu ajouter des éléments de romance et de fiction (Translation: the film is partly autobiographical... having said that, I had to add romantic and fictional elements)» 
  70. «Xavier Dolan's killer debut is Canada's Oscar pick»։ CBC News։ 22 September 2009։ Վերցված է 2 April 2017 
  71. Lewsen Simnm (September 2012)։ Le Quëbécois Libre։ The Walrus: 73 
  72. «Canadian Suzanne Clement wins Best Actress at Cannes sidebar competition»։ The Canadian Press։ 26 May 2012 
  73. «Awards 2014 : Competition»։ Cannes։ Արխիվացված օրիգինալից-ից 27 May 2014-ին։ Վերցված է 25 May 2014 
  74. «Cannes Film Festival Winners: Palme d'Or To Ken Loach's 'I, Daniel Blake'»։ Deadline Hollywood։ 22 May 2016։ Վերցված է 12 February 2017 
  75. «Dolan defies critics, wins Cannes Grand Prix»։ CBC News։ 22 May 2016։ Վերցված է 23 May 2016 
  76. «Film by Canada’s Dolan gets six nominations in ‘French Oscars’»։ Toronto Star։ 25 January 2017։ Վերցված է 22 September 2018 
  77. «Les amours imaginaires en lice pour les Césars»։ Radio-Canada։ 21 January 2011։ Վերցված է 22 September 2018 
  78. «Xavier Dolan's 'Laurence Anyways' nominated for Cesar in France»։ The Canadian Press։ 25 January 2013 
  79. «César 2015 : les nominations»։ AlloCiné։ Վերցված է 29 January 2015 
  80. «Xavier Dolan wins best director at César Awards»։ CBC News։ 25 February 2017։ Վերցված է 5 March 2017 
  81. «Canadian Screen Awards to replace Genies, Geminis»։ CBC News։ 4 September 2012։ Վերցված է 22 September 2018 
  82. Howell Peter (12 April 2010)։ «Polytechnique sweeps Genie Awards»։ The Toronto Star։ Վերցված է 2 April 2017 
  83. Heilbron Alexandra (15 January 2013)։ «2013 Canadian Screen Award nominees announced»։ Tribute։ Վերցված է 11 May 2017 
  84. Szklarski Cassandra (3 March 2013)։ «Canadian Screen Awards: Rebelle wins 10 prizes, including best film»։ The Toronto Star։ Վերցված է 11 May 2017 
  85. «2014 Canadian Screen Award nominations»։ Tribute։ 14 January 2014։ Վերցված է 18 May 2017 
  86. «Canadian Screen Awards: Orphan Black, Less Than Kind, Enemy nominated»։ CBC News։ 13 January 2014։ Վերցված է 18 May 2017 
  87. «Canadian Screen Awards 2015: Mommy big film winner, Orphan Black takes top TV trophies»։ CBC News։ 1 March 2015 
  88. «Juste la fin du monde remporte six prix aux Écrans canadiens»։ La Presse։ 12 March 2017։ Վերցված է 12 March 2017 
  89. «Quebec film awards renamed Prix Iris after Claude Jutra sex scandal»։ CBC News։ 14 October 2016։ Վերցված է 1 May 2017 
  90. Bailey Patricia (8 March 2010)։ «Can anyone fix the Jutras?»։ Playback։ Վերցված է 2 April 2017 
  91. Mathieu Annie (29 March 2010)։ «'J'ai tue ma mere' wins top Jutra prize, 'Polytechnique' wins most»։ The Canadian Press 
  92. «Jutra : Laurence anyways et Rebelle en tête des nominations»։ Radio-Canada։ 13 March 2013։ Վերցված է 11 May 2017 
  93. Dumais Manon (23 March 2014)։ «JUTRA 2014: LE TRIOMPHE DE LOUIS CYR»։ Voir։ Վերցված է 12 May 2017 
  94. Kelly Brendan (27 January 2015)։ «Jutra coronation for Dolan?»։ The Montreal Gazette 
  95. Vlessing Etan (16 March 2015)։ «Mommy dominates Jutra Awards with 10 trophies»։ Playback։ Վերցված է 18 May 2017 
  96. «MOMMY, TU DORS NICOLE, 1987 ET TOM À LA FERME EN TÊTE DES NOMINATIONS»։ Lesjutra.ca։ Արխիվացված օրիգինալից-ից 19 February 2015-ին 
  97. Boutros Magdaline (5 April 2017)։ «Gala Québec cinéma: Juste la fin du monde et Two Lovers and a Bear en tête»։ La Presse։ Վերցված է 1 May 2017 
  98. Kelly Brendan (4 June 2017)։ «Xavier Dolan's Juste la fin du monde dominates Gala Québec Cinéma»։ The Montreal Gazette։ Վերցված է 4 June 2017 
  99. «Xavier Dolan's debut feature tops Vancouver International Film Festival»։ The Canadian Press։ 16 October 2009 
  100. 100,0 100,1 «Anne Dorval est honorée à Palm Springs pour son rôle dans 'J'ai tué ma mère'»։ The Canadian Press։ 18 January 2010 
  101. «'J'ai tué ma mère' remporte un prix au Festival du film de Reykjavik»։ The Canadian Press։ 25 September 2009 
  102. Terauds John (14 January 2010)։ «Vancouver critics laud Up in the Air»։ The Canadian Press 
  103. «Prix et nominations : Lumières de la presse étrangère 2013»։ AlloCiné։ Վերցված է 11 May 2017 
  104. Mesley, Wendy (16 September 2012). «Xavier Dolan's "Laurence Anyways" won Best Canadian Feature at the TIFF». The National. CBC Television. 
  105. Asp Jon (21 January 2013)։ «Sweden’s Golden Bugs swarm to Pichler’s ‘Eat Sleep Die’»։ Variety։ Վերցված է 11 May 2017 
  106. «Quebec director Xavier Dolan takes prize in Venice, film to screen at TIFF»։ Globe and Mail։ Toronto։ 7 September 2013։ Վերցված է 2013-09-07 
  107. Kennedy John R. (20 January 2015)։ «Canadian filmmaker Xavier Dolan’s ‘Mommy’ wins Dorian Award»։ Global News։ Վերցված է 16 August 2016 
  108. «France's Lumiere Awards Nominations Unveiled»։ The Hollywood Reporter։ Վերցված է 12 January 2015 
  109. «Lucifer wins the Black Nights Grand Prix»։ Cineuropa։ 1 December 2014։ Վերցված է 1 December 2014 
  110. «Denis Villeneuve's Enemy is Toronto Film Critics' top Canadian pick»։ CBC News։ 6 January 2015։ Վերցված է 19 March 2017 
  111. «Xavier Dolan - Winner»։ Juno Award։ Վերցված է 11 September 2018 
  112. Staff (26 July 2016)։ «Beyonce, Adele Lead Nominees for 2016 MTV Video Music Awards»։ Billboard 
  113. Blaney Martin (10 October 2016)։ «'Toni Erdmann' producers scoop awards at Filmfest Hamburg»։ Screen Daily։ Վերցված է 14 February 2017 
  114. «Les nommés 2016»։ Globes de Cristal։ Վերցված է 16 February 2017 
  115. «Lumières 2017 : "Elle" et "Une vie" en tête des nominations»։ LCI։ 16 December 2016 
  116. Government of Canada։ «AWARDS TO CANADIANS»։ www.gazette.gc.ca (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-05-25 
  117. Conseil des arts et des lettres du Québec։ «Xavier Dolan, C.A.L.Q.»։ www.calq.gouv.qc.ca (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-07-04 
  118. «Xavier Dolan»։ www.ordre-national.gouv.qc.ca։ l'Ordre national du Québec։ Վերցված է 2019-07-04 
  119. «Xavier Dolan's honorary degree a pleasant surprise 'for a dropout like me'»։ CBC News։ 4 June 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]