«Մայրիկ» (անգլ.՝ Mommy), ռեժիսոր Քսավյե Դոլանի կանադական ֆիլմ, որը թողարկվել է 2014 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում, որտեղ ստացել է ժյուրիի մրցանակ[15], ինչպես նաև ստացել է «Սեզար» մրցանակ լավագույն այլալեզու ֆիլմի համար[16]։
Միայնակ մայր Դիանան վերցնում է իր որդի Սթիվին գիշերօթիկ դպրոցից։ Նա հույս ունի գտնել աշխատանք և իր որդու համար երազում է լավագույն ապագայի մասին։ Սթիվը իմպուլսիվ է և հակված է բռնության։ Երբ մայրը փորձում է իմանալ Սթիվից, թե որտեղից է նա վերցրել գումար՝ նվեր գնելու համար, Սթիվը հարձակվում է նրա վրա։ Օգնության է գալիս հարևանուհի Քայլան, որը խոսելու հետ խնդիրներ ունի։ Նրանք սկսում են շփվել, և ժամանակի հետ նրանց կյանքը հարթվում է։
Ֆիլմը ստացել է դրական կարծիքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 92 % ռեյտինգ՝ հիմնված 106 կարծիքների վրա, միջին բալը 8-10 է[17]։
2014 — Ստոկհոլմի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ (Քսավյե Դոլան)։
2014 — «Արբանյակ» մրցանակ դերասանական հայտնության համար (Անտուան-Օլիվյե Փիլոն), ինչպես նաև առաջադրում երկու անվանակարգերում․ լավագույն միջազգային ֆիլմ, լավագույն դերասանուհի (Էնն Դորվալ)։
2014 — մրցանակ լավագույն հյուսիսամերիկյան ֆիլմի համար «Մութ գիշերներ» կինոփառատոնում, Տալինում (Քսավյե Դոլան)։
2015 — Կանադական կինոակադեմիայի 9 մրցանակ․ լավագույն ֆիլմ (Քսավյե Դոլան, Նենսի Գրանտ), ռեժիսուրա (Քսավյե Դոլան), օրիգինալ սցենար (Քսավյե Դոլան), տղամարդու դեր (Անտուան-Օլիվյե Փիլոն), կնոջ դեր (Էնն Դորվալ), լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Սյուզան Քլեմանշ), օպերատորական աշխատանք (Անդրե Թյուրփեն), մոնտաժ (Քսավյե Դոլան), դիմահարդարում (Մայնա Միլիցա, Միշել Կոտե, Կոլետ Մարտել)։ Բացի դրանից, առաջադրվել է 4 անվանակարգերում․ նկարչի լավագույն աշխատանք (Կոլոմբ Ռաբի), հագուստներ (Քսավյե Դոլան), ձայն, ձայնային մոնտաժ։
2015 — «Սեզար» կինոմրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
2015 — առաջադրում «Դավիդ դի Դոնաթելլո» լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
2015 — առաջադրում «Անկախ հոգի» մրցանակի լավագույն միջազգային ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
2015 — առաջադրում «Լյումեր» մրցանակի լավագույն ֆրանսալեզու ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
2016 — «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար։
2016 — Արգենտինայի կինոքննադատների մրցանակի առաջադրում լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։