Ես սպանեցի մորս
Ես սպանեցի մորս ֆր.՝ J'ai tué ma mère | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3], հասունացման պատմություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2009[4] և փետրվարի 3, 2011[5] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քսավյե Դոլան[6][7][8][…] |
Պրոդյուսեր | Քսավյե Դոլան[8] և Daniel Morin?[9][4] |
Սցենարի հեղինակ | Քսավյե Դոլան |
Դերակատարներ | Քսավյե Դոլան[6][7][10][…], Էնն Դորվալ[6][7][10][…], Ֆրանսուա Արնո[6][7][10][…], Նիլս Շնայդեր[6][10][11], Suzanne Clément?[6][10][11], Մանուել Տադրո[10][11], Monique Spaziani?[10][11], Պատրիցիա Տուլասնե[6][10][11] և Pierre Chagnon?[10][11] |
Մոնտաժ | Hélène Girard?[4] |
Պատմվածքի վայր | Մոնրեալ |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Տևողություն | 100 րոպե[4] |
Պաշտոնական կայքէջ |
«Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère), կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի դեբյուտային կիսակենսագրական ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան Քվեբեկում կայացել է 2009 թվականի հունիսի 5-ին, իսկ Ֆրանսիայում՝ նույն թվականի հուլիսի 15-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
16-ամյա Յուբերը ապրում է իր մոր հետ Մոնրեալի արվարձանում։ Ֆիլմում պատմվում է մոր և որդու միջև տեղի ունեցող բազմաթիվ կոնֆլիկտների մասին, որոնք հասնում են հիվանդագին մակարդակի։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես հարազատ մարդիկ կարող են պարադոքսալ հեռու լինել միմյանցից։
Այս ֆոնին դեռահասի կյանքում ի հայտ են գալիս առաջին սերը, հարկադրական քամինգ աութը, թմրանյութերը, կյանքում իր իրական տեղը գտնելու փորձերը…
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնն Դորվալ — Շանտալ Լեմմինգ
- Քսավյե Դոլան — Յուբեր Մինել
- Սյուզան Քլեման — Ժյուլի Կլությե
- Ֆրանսուա Արնո — Անտոնին
- Նիլս Շնայդեր — Էրիկ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսավյե Դոլանը գրել է իր ֆիլմի սցենարը, երբ եղել է 16 տարեկան[12]։ «Le Soleil» թերթի հարցազրույցում Դոլանը ասել է, որ ֆիլմը մասնակիորեն հիմնված է իր կենսագրության վրա[13]։
Նկարահանումների մի մասը Դոլնը ֆինասավորել է ինքնուրույն, իր կողմից ներդրումը կազմել է մոտ 175 հազար դոլար[12]։ Ֆիլմը ավարտելու համար նա ֆինանսական աջակցության նպատակով ստիպված է եղել դիմել երկու պետական ընկերությունների՝ Telefilm Canada և Société de développement des entreprises culturelles։ Սկզբում նա մերժվեց երկու ընկերությունների կողմից էլ, սակայն 2008 թվականի դեկտեմբերին SODEC-ը դրամական օժանդակություն տրամադրեց[13]։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 800 հազար դոլար[12]։
Մի քանի դրվագներում ֆիլմը ունի ընդհանրություններ Ֆրանսուա Տրյուֆոյի (նույնպես դեբյուտային) «400 զարկ» ֆիլմի հետ։ Այդ ֆիլմի պաստառը կարճ ժամանակով հայտնվում է «Ես սպանեցի մորս» ֆիլմի մի դրվագում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսավյե Դոլանը 2009 թվականի Կաննի կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ․
- «Երիտասարդների հայացք» լավագույն ֆիլմի համար «Ռեժիսորների երկշաբաթյակ» նախագծում,
- Art Cinema Award մրցանակ Միջազգային եվրոպական կոնֆեդերացիայի արտհաուսային կինոթատրոնների կողմից,
- Մրցանակ լավագույն ֆրանսալեզու ֆիլմի համար SACD դրամատիկ հեղինակների և կոմպոզիտորների հասարակության կողմից։
Ֆիլմը նաև պարգևատրվել է հետևյալ մրցանակներով․
- Ոսկե մրրկահավ, Միջազգային կինոփառատոն Ռեյկյավիկում
- Մոսկվայի 2MORROW փառատոնի Գրան պրի
- Ֆրանսուա Արնոն, ով խաղացել էր Անտոնինի՝ Յուբերի սիրեկանի դերը, 2010 թվականին Տորոնտոյում ստացավ VFCC Award մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt1424797/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film920071.html
- ↑ http://www.metacritic.com/movie/i-killed-my-mother
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Catalog of the Digital Discoverability Project of the RDIFQ
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.bbfc.co.uk/releases/jai-tue-ma-mere-i-killed-my-mother
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://evene.lefigaro.fr/cinema/films/j-ai-tue-ma-mere-25697.php
- ↑ 8,0 8,1 http://www.sinemalar.com/film/94941/annemi-oldurdum
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 https://filmow.com/eu-matei-minha-mae-t14325/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://www.imdb.com/title/tt1424797/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 «Accueil remarquable pour Dolan» (ֆրանսերեն)։ Radio-Canada։ 20 мая 2009։ Վերցված է 2014-09-21
- ↑ 13,0 13,1 «Xavier Dolan: «J'ai toujours vu Cannes dans ma soupe»» (ֆրանսերեն)։ Le Soleil[en] / La Presse[en]։ 15 мая 2009։ Վերցված է 2014-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ես սպանեցի մորս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|