2007 թ. ավարտել է Մոնրեալի դրամատիկական արվեստի բարձրագույն ուսումնարանը։ Նույն տարում առաջին անգամ ելույթ է ունեցել թատրոնում, հանդես է եկել կանադական մի շարք հեռուստաշոուներում[5], մեկ տարի անց սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Միջազգային համբավի հիմքը դրել է Քսավիե Դոլանի «Ես սպանել եմ մայրիկիս» ֆիլմում դերակատարմամբ հանդես գալու (2009)[6][7], առավել մեծ ճանաչում ստացել է «Բորջիա» (2011) հեռուստասերիալում Չեզարե Բորջիայի դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ[8]։