Նիլս Շնայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլս Շնայդեր
ֆր.՝ Niels Schneider
Niels Schneider 2017.jpg
Ծնվել էհունիսի 18, 1987(1987-06-18)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ
niels-schneider.net
Կաբուրի կինոփառատոնի ժամանակ, 2010 թվական

Նիլս Շնայդեր (ֆր.՝ Niels Schneider, հունիսի 18, 1987(1987-06-18)[1], Փարիզ), ֆրանսա-կանադացի դերասան։ 2011 թվականին ստացել է «Trophée Chopard» մրցանակ Կաննի կինոփառատոնում[2], 2014 թվականին «Désordres» ֆիլմում դերի համար առաջադրվել է «Prix Lumières» մրցանակի «Ամենախոստումնալից երիտասարդ դերասան» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլս Շնայդերը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը՝ Ժան Պոլ Շնայդերը, եղել է դերասան։ Բացի Նիլսից ընտանիքում եղել են ևս չորս երեխա՝ Վասիլին, Վոլոդյան, Ալյոշան և Վադիմը, որը մահացել է ավտովթարում 2003 թվականին։

1996 թվականին Նիլսը տեղափոխվել է Քվեբեկ, որտեղ աշխատել է որպես հնչյունավորման դերասան և սովորել է դերասանական վարպետության թատերական կուրսերում մինչև 2009 թվականը[3]։ Առաջին ոչ էպիզոդիկ դերը եղել է Սաշայի դերը Իվա-Քրիստիանա Ֆուրնյեի «Ամեն ինչ հիանալի է» ֆիլմում 2008 թվականին։ Այնուհետև նա խաղաց Քսավյե Դոլանի երկու ֆիլմերում՝ «Ես սպանեցի մորս» և «Երևակայական սեր»։ «Երևակայական սեր» ֆիլմում նա խաղաց գլխավոր դերերից մեկը Մոնյա Չոկրիի և Քսավյե Դոլանի հետ միասին։ Այդ դերի շնորհիվ նա ստացավ «Trophée Chopard» մրցանակ 2011 թվականի Կաննի կինոփառատոնում։

Հաջորդ տարի նա վերադարձավ Փարիզ, որպեսզի նկարահանվի Հելենա Կլոտցի առաջին լիամետրաժ ֆիլմում («Ատոմային տարիք»), այնուհետև՝ Էթյեն Ֆորյեի «Désordres» ֆիլմում, որում դերի համար 2014 թվականին առաջադրվեց «Prix Lumières» մրցանակի «Ամենախոստումնալից երիտասարդ դերասան» անվանակարգում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
  • 2007․ Le Goût du néant — Ժուլյենի ընկեր
  • 2008․ Ամեն ինչ հիանալի է — Սաշա
  • 2009La neige cache l'ombre des figuiers
  • 2009Ես սպանեցի մորս — Էրիկ
  • 2009À vos marques... party! 2 — Աննայի եղբայր
  • 2010Երևակայական սեր — Նիկոլյա
  • 2011․ Ոռնոց․ Վերածնունդ — Ռոլանդ
  • 2012․ Ատոմային տարիք — Թեո
  • 2013․ Հանդիպումներ կեսգիշերն անց — Մատիաս
  • 2013․ Désordres — Տիբո
  • 2013Օպիում — Մորիս Սակս
  • 2014․ Նոր Բովարի — Էրվե
  • 2014․ Մի հանդիպում — Հյուգո
  • 2015L'Antiquaire
  • 2016․ Սև ադամանդ — Պիեր Ուլման
Հեռուստատեսություն
Վիդեո
  • 2011․ «Adieu» — Cœur de pirate
  • 2013Cardiocleptomania — Logo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Trophée Chopard celebrates 10 glittering years» (անգլերեն)։ 15 мая 2011։ Վերցված է 2015-02-22 
  3. Marie Ponchel։ «Niels Schneider» (ֆրանսերեն)։ Allocine։ Վերցված է 2015-02-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]