Մալկոմ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալկոմ
Malcom
Մալկոմը Բորդոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Malcom Filipe Silva de Oliveira
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1997(1997-02-26)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա[4]
Հասակ 172 սմ
Քաշ 65 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիտ
Համար 8
Պատանեկան կարիերա
2008-2014 Բրազիլիա Կորինտիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Բրազիլիա Կորինտիանս 62 (10)
2016-2018 Ֆրանսիա Բորդո 84 (20)
2018-2019 Իսպանիա Բարսելոնա 15 (1)
2019-ներկա Ռուսաստան Զենիտ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա Մ20 13 (2)
2016 Բրազիլիա Բրազիլիա Մ23 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2019

Մալկոմ (պորտ.՝ Malcom Filipe Silva de Oliveira, փետրվարի 26, 1997(1997-02-26)[1][2][3], Սան Պաուլո, Բրազիլիա[4]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Զենիտ Սանկտ Պետերբուրգի կազում։ Խաղում է վինգերի դիրքում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորինտիանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալկոմը Կորինտիանսի ակադեմիայի սան է[6][7][8]։ 2014 թվականին բրազիլացին տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2015-16 մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող, իսկ Կորինտիանսը հաղթեց Բրազիլիայի առաջնությունը[9][10]։ Կորինտիանսի կազմում Մալկոմը անցկացրեց 73 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 31-ին Մալկոմը տեղափոխվեց Բորդո[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի գավաթի Նանտի դեմ խաղում[14]։ Մայիսի 7-ին՝ Լորյանի դեմ խաղում Մալկոմը իր առաջին գոլը խփեց Լիգա 1-ում[15]։ Օգոստոսի 13-ին նա գոլի հեղինակ դարձավ Սենտ Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[16]։ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ Մեցի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորդոյին հաղթել 3-0 հաշվով[17]։

Մալկոմը Բորդոյի կազմում 2017 թվականին

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մալկոմը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի ՄՈԼ Վիդիի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 19-ին նա 2 անգամ հեռահար հարվածով գրավեց Օլիմպիկ Լիոնի դարպասը՝ փրկելով իր թիմին պարտությունից[19]։ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը Բորդոյի հետ մինչև 2021 թվականը[20]։ Ակումբի կազմում Մալկոմը անցկացրեց 96 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 24-ին Մալկոմը 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 41 միլիոն եվրո[23][24]։ Դրանից առաջ Մալկոմը շատ մոտ էր Ռոմա տեղափոխությանը[25][26] և երկրպագուները սպասում էին նրան Հռոմի օդանավակայանում[27][28], սակայն տրանսֆերը չիրականացավ, և Ռոմայի սպորտային տնօրեն Մոնչին հայտարարեց, որ իրավական գործողություններ կսկսի Բորդոյի դեմ[29][30][31]։

Իր դեբյուտը Բարսելոնայի կազմում Մալկոմը նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ինտեր Միլանի դեմ խաղում[33]։ Փետրվարի 6-ին բրազիլացին գոլ խփեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[34]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի ապրիլի 2-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[35]։ Մայիսի 25-ին նա փոխարինեց Նելսոն Սեմեդուին Իսպանիայի գավաթի եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում, սակայն Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով[36]։ Կատալոնական ակումբի կազմում Մալկոմը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Բարսելոնային հաղթել Լա Լիգան[37][38]։

Զենիտ Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 2-ին Մալկոմը 5 տարվա պայմանագիր կնքեց Զենիտ Սանկտ Պետերբուրգի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն եվրո[42][43][44]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալկոմը ներկայացրել է Բրազիլիան մինչև 20 և մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականներում[45]։ Մ20 հավաքականի հետ նա մասնակցեց 2015 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը, որտեղ դարձավ 1 գոլի հեղինակ 6 խաղերում, իսկ Բրազիլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2015 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համար Բրազիլիայի վերջնական կազմում Մալկոմը փոխարինեց Քենեդիին[46] և այստեղ անցկացրեց 5 հանդիպում[47], ներառյալ՝ եզրափակիչը, որտեղ Բրազիլիան պարտվեց Սերբիային[48][49]։

Բրազիլիայի ազգային հավաքական Մալկոմը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Սաուդյան Արաբիայի և Արգենտինայի դեմ խաղերի համար[50][51][52], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[53][54]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կորինտիանս 2014 Սերիա A 20 2 3 0 0 0 2 0 24 2
2015 31 5 2 0 3 0 10 3 46 8
Ընդհանուր 51 7 5 0 3 0 12 3 73 10
Բորդո 2015–16 Լիգա 1 12 1 1 1 0 0 0 0 13 2
2016–17 37 7 4 2 4 0 45 9
2017–18 35 12 1 0 2 0 0 0 38 12
Ընդհանուր 84 20 6 3 2 0 4 0 96 23
Բարսելոնա 2018–19 Լա Լիգա 15 1 6 2 3 1 0 0 24 4
Զենիտ Սանկտ Պետերբուրգ 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 150 28 17 5 8 0 16 3 193 37

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորինտիանս

Բարսելոնա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. երկրորդ տեղ. 2015[48]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. «Brazil - Malcom - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  6. UEFA.com. «Everything you need to know about Malcom». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Who is Malcom? Brazilian footballer revealed after Barcelona transfer». Mail Online. 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Who is Malcom? Barcelona man who could join Chelsea as part of Willian swap». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  9. 9,0 9,1 «Corinthians presented with Campeonato Brasileiro Serie A trophy». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  10. FootballDatabase.com. «Brazil Serie A 2015, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Bordeaux agree to sign Corinthians' Malcom | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  12. «Done deal: Bordeaux complete the signing of highly-rated youngster Malcom». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  13. «FC Girondins Bordeaux - AS Saint-Étienne, Feb 7, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  14. «FC Girondins Bordeaux - FC Nantes, Feb 10, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  15. «FC Girondins Bordeaux - FC Lorient, May 7, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  16. «FC Girondins Bordeaux - AS Saint-Étienne, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  17. «FC Girondins Bordeaux - FC Metz, Apr 8, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  18. «FC Girondins Bordeaux - MOL Vidi FC, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  19. «Olympique Lyon - FC Girondins Bordeaux, Aug 19, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  20. «Ligue 1: Malcom signs contract extension at Bordeaux | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  21. «OFFICIAL: Barcelona sign Malcom from Bordeaux». Barca Blaugranes. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  22. hermesauto (2018 թ․ հուլիսի 25). «Football: Barcelona sign Malcom from Bordeaux after Roma drama». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  23. «Agreement with Girondins de Bordeaux for the transfer of Malcom | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  24. «Malcom joins Barcelona: La Liga champions seal €41m deal after hijacking Roma move | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  25. «Roma win race to land Malcom from Bordeaux». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  26. «Malcom: Roma agree deal to sign Bordeaux winger». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  27. «Serie A: Roma fans waiting at the airport for Malcom go home empty handed - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  28. «Transfer Twist: Roma fans are waiting in the airport for Malcom but Barca might hijack the deal - Feed Football». Feed Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  29. McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 24). «Barcelona sign Bordeaux's Malcom for £36.5m as Roma consider legal action». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  30. «Roma consider legal action after Bordeaux's Malcom agrees Barcelona transfer». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  31. «Roma could take legal action over Barcelona's hijacked move for Malcom from Bordeaux». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  32. «Real Valladolid CF - FC Barcelona, Aug 25, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  33. «Inter Milan - FC Barcelona, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «FC Barcelona - Real Madrid, Feb 6, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  35. «Villarreal CF - FC Barcelona, Apr 2, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  36. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  37. Reuters (2019 թ․ ապրիլի 27). «Barcelona win La Liga title as Lionel Messi goal secures victory over Levante». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  38. 38,0 38,1 «Barcelona win La Liga: Brilliant Lionel Messi turns attention to Champions League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  39. «Malcom is at Zenit!». en.fc-zenit.ru (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  40. «Barca sell Malcom to Russia's Zenit for €40m». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  41. «Official: Malcom completes Zenit move». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  42. «Agreement with Zenit Saint Petersburg for the transfer of Malcom». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  43. «Malcom: Brazilian winger joins Zenit St Petersburg from Barcelona» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  44. «Barcelona transfer news: Malcom seals €45m move to Zenit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  45. Richards, Alex (2018 թ․ հունվարի 14). «Arsenal target Malcom in profile after being identified as Sanchez replacement». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «Kenedy está desconvocado da Sub-20. Malcom será seu substituto - Seleção Brasileira». Seleção Brasileira (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  47. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  48. 48,0 48,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Brazil-Serbia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  49. «LIVE Brazil U-20 - Serbia U-20 - U-20 World Cup - 20 June 2015». Eurosport. 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  50. «Malcom, Pablo get first call-ups for Brazil». Eurosport. 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  51. «Brazil reveals squad to face Saudi Arabia, Argentina». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  52. «Malcom, Pablo get first call-ups for Brazil». The Star Online (English). 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Saudi Arabia - Brazil, Oct 12, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  54. «Brazil - Argentina, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  55. «Malcom». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  56. «FC Barcelona win 13th Spanish Super Cup». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալկոմ (ֆուտբոլիստ)» հոդվածին։