Հերալդո Ռիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերալդո Ռիվերա
անգլ.՝ Geraldo Rivera
Ծննդյան անունանգլ.՝ Gerald Michael Rivera
Ծնվել էհուլիսի 4, 1943(1943-07-04)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, փաստաբան, գրող և ռադիոհաղորդավար
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունState University of New York Maritime College?, Արիզոնայի համալսարան, Բրուքլինի իրավաբանական դպրոց, Փենսիլվանիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա և West Babylon High School?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ
Ամուսինանհայտ
Կայքgeraldo.com
 Geraldo Rivera Վիքիպահեստում

Հերալդո Ռիվերա (անգլ.՝ Geraldo Rivera, հուլիսի 4, 1943(1943-07-04)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկացի փաստաբան, լրագրող, գրող, հեռուստահաղորդավար։ Ռիվերան Fox News Channel-ում վարում է «Geraldo at Large» հեռուստալիքը, ինչպես նաև հայտնի է որպես 1987-1998 թվականներին «Geraldo» թոք-շոուի հաղորդավար, որի ընթացքում չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերալդ Մայքլ Ռիվերան ծնվել է Նյու Յորքի Բեթ Իզրեյել բժշկական կենտրոնում։ Ռիվերայի հայրը՝ «Ալլեն» Ռիվերան (1915-1987), ռեստորանի աշխատակից և տաքսու վարորդ էր, մայրը՝ Լիլիան Ռիվերան (Ֆրիդման)՝ մատուցողուհի[4][5]։ Ռիվերայի հայրը Պուերտո Ռիկացի կաթոլիկ էր[6], մայրը՝ ռուսական ծագում ունեցող աշկենազ։ Ջերալդը դաստիարակվել է հրեական ավանդույթներով[7][8]։ Նա մեծացել է Բրուքլինում և Արևմտյան Բաբելոնում, սովորել է Արևմտյան Վավիլոնի դպրոցում։ Բացի նրանից, ընտանիքում չորս երեխա է եղել՝ Վիլֆրեդոն, Շերոնը, Իռենը և Քրեյգը։

Ռիվերան ավարտել է Արիզոնայի համալսարանը, որտեղ նա հանդես է եկել՝ որպես դարպասապահ։ 1961 թվականի սեպտեմբերից մինչև 1963 թվականի մայիսը նա սովորել է Նյու Յորքի պետական համալսարանի ծովային քոլեջում (անգլ.՝ State University of New York), որտեղ ընդգրկված է եղել թիավարության թիմում[9][10]։ 1969 թվականին Բրուքլինի իրավաբանական դպրոցում (անգլ.՝ Brooklyn Law School) ստացել է իրավունքի դոկտորի աստիճան, այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանում[11]։ Համարվում է Tau Delta Phi-ի եղբայրության անդամ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտում, որպես քննիչ կարճատև ծառայությունից հետո, Ռիվերան մտել է փաստաբանների ազգային գիլդիա (անգլ.՝ National Lawyers Guild)[12]։ Նա հաճախ է իր ծառայությունները մատուցել Young Lords-ի պուերտո-ռիկացի ակտիվիստների խմբին, ինչը գրավել է WABC-TV լրատվական ծրագրերի տնօրեն Էլա Փրայմոյի ուշադրությունը։ 1969 թվականին Ռիվերան հարցազրույց է տվել Արևելյան Հարլեմում եկեղեցի գրաված խմբի մասին, որից հետո Փրայմոն նրան առաջարկել է աշխատել՝ որպես լրագրող։ Սակայն Փրայմոյին դուր չի եկել անգլիական անվան և իսպանական ազգանվան համադրությունը, ուստի նա առաջարկել է փոխել անունը Հերալդո՝ անվան պուերտո-ռիկյան արտասանության տարբերակին համապատասխան[13].

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվերան WABC-TV անձնակազմ է մտել 1970 թվականին՝ որպես Eyewitness News-ի լրագրող։ 1972 թվականին նա ձեռք է բերել ազգային ճանաչում և արժանացել Պիբոդիի մրցանակին՝ Սթաթեն Այլենդի պետական դպրոցում մտավոր հետամնաց հիվանդների նկատմամբ արհամարհական և դաժան վերաբերմունքի մասին ռեպորտաժի համար։ Ջոն Լենոնը, տեսնելով Ուիլոուբրուկի Ռիվերայի ռեպորտաժը, առաջարկել է բարեգործական համերգ անցկացնել, որը ստացել է «One to One» անվանումը (1986 թվականին թողարկվել է Live in New York City ալբոմի տեսքով)։ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ռիվերան NightLine-ի նորություններում հայտնել է Ջոն Լենոնի սպանության մասին։ 2007 թվականին Ռիվերան հայտնվել է «the The U.S. vs. John Lennon» ֆիլմում, որը պատնում է Նյու Յորքում Յոկո Օնոյի և երաժշտի կյանքի մասին։

1970-ական թվականներին Ռիվերան դարձել է ABC Good Night America հաղորդման վարողը։ 1975 թվականին հաղորդման շրջանակներում, որին մասնակցել են Դիկ Գրեգորին և Ռոբերտ Գրոդենը, առաջին անգամ ազգային հեռուստատեսությամբ ցուցադրվել է «Զապրուդերի ֆիլմը», որը պատկերում է Ջոն Քենեդու սպանությունը։

1975-1977 թվականներին Ռիվերան աշխատել է որպես ABC Good Morning America նախագծի թղթակից։ Նա պատրաստում էր հատուկ ռեպորտաժներ։

Երբ 1977 թվականին մահացել է Էլվիս Փրեսլին, որոշ լրատվամիջոցներ սխալմամբ մահվան պատճառ են անվանել սրտի կաթվածը։ Ռիվերան սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել, որ դուրս գրված Փրեսլիի դեղերի ցուցակի համաձայն՝ նա մահացել է մի քանի դեղամիջոցների միաժամանակյա ընդունման հետևանքով։ Այս եզրակացությունը հանգեցրել է այն բանին, որ Թեննեսի բժշկական ծառայությունները հետագայում չեղյալ են համարել բժիշկ Ջորջ Կ. Նիկոպուլուսի լիցենզիան դեղերի սխալ նշանակման համար։

1985 թվականի հոկտեմբերին Ռունի Արլեջը հրաժարվել է ցուցադրել Սիլվիա Չեյզի Մերիլին Մոնրոյի և Ջոն ու Ռոբերտ Քենեդիի հարաբերություններին նվիրված 20/20 ռեպորտաժը։ Ռիվերան Հարլեջին հրապարակային քննադատության է ենթարկել՝ մեղադրելով կողմնակալության մեջ. Արլեջը բարեկամական հարաբերություններ է ունեցել Քենեդիի կլանի հետ (մասնավորապես, Պիեռ Սելլինջերը՝ Քենեդիի նախկին օգնականը, այդ ժամանակ աշխատել է ABC News-ում)։ Արդյունքում Ռիվերան հեռացվել է աշխատանքից։ Սիլվիա Չեյզն ինքն է հեռացել, բայց երկար տարիներ անց վերադարձել Է ABC News։ Սակայն վիճելի ռեպորտաժը եթերում այդպես էլ չի հայտնվել։

1986 թվականի ապրիլին Ռիվերան պատրաստել է The Mystery of Al Capone's Vault հատուկ ռեպորտաժը՝ ուղիղ եթերում անցկացնելով մի վայրի պեղումներ, որը, ըստ նրա ունեցած տեղեկությունների, Ալ Կապոնեի թաքստոցն էր։ Լի վստահությամբ, որ իրեն սպասում է թանկարժեք իրերի հայտնաբերում, Ռիվերան մի քանի ժամ լուսաբանել է աշխատանքների ընթացքը, սակայն նա գտել է ընդամենը մի քանի կոտրված շիշ։ Ռիվերան վերցրել է բեկորներից մեկը և ոգևորությամբ հայտարարել, որ ժամանակին շշի մեջ եղել է բուտլեգերական ինքնաթոր օղի։

Թոք շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Ռիվերան սկսել է հանդես գալ «Geraldo» ցերեկային թոք շոուի շրջանակներում, որը թողարկվել է շուրջ 11 տարի։ Որպես հաղորդման հյուր հրավիրել են տարօրինակ անձնավորությունների․ հաղորդմանը բնորոշ էր թատերականությունը, և արդյունքում Newsweek ամսագիրն ու ԱՄՆ երկու սենատորներ բնորոշել են այն՝ որպես «աղբային հեռուստատեսություն»[14]։ Օրինակ, վաղ հաղորդումներից մեկը վերնագրված էր «Ժանյակավոր վարտիքով մարդը և նրան սիրող կանայք»։ 1988 թվականին՝ մեկ այլ շոուի ժամանակ, Ռիվերան ստացել է քթի կոտրվածք մասնակիցների՝ սպիտակամորթ ռասիստի, հակառասիստ սկինհեդի, սևամորթ ակտիվիստի և հրեայի միջև տեղի ունեցած կռվի ժամանակ[15]։ Շոուի մշտական հյուրն է եղել իր ընտանքում տեղի ունեցող սկանդալների մասին պատմող Լա Տոյա Ջեքսոնը։

1988 թվականին Ռիվերան եթեր է ուղարկել մի քանի հատուկ ռեպորտաժ՝ նվիրված սատանիստական ծիսակատարությունների համաճարակին։ Նա հավաստիացնում էր, որ ԱՄՆ-ում կան միլիոնից ավելի սատանիստներ, և նրանց մեծամասնությունը լավ կազմակերպված է։ ԱՄՆ-ի մեծ և փոքր քաղաքներում սատանիստները մանկական պոռնոգրաֆիայի և անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության տարածմամբ գրավել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ոստիկանության ուշադրությունը։ Այս դիրքորոշումը կիսում են ոչ բոլորը․ ըստ առավել հավաստի տվյալների՝ սատանիստական պաշտամունքին է պատկանում շուրջ 20 000 մարդ․ սատանիստների հանցավոր գործունեության մասին Ռիվերայի պնդումները մնացել են առանց հաստատման[16]։

1994 թվականին Ռիվերան ստեղծել է նոր շոու՝ Rivera Live, երեկոյան բանավեճային հաղորդում CNBC-ում։ Միաժամանակ նա շարունակում էր վարել Geraldo-ն։ Նոր շոուն իր արտացոլումն է գտել «Սայնֆելդ» հեռուստասերիալում․ Ռիվերան վերջին սերիայում հանդես է եկել՝ որպես երկար դատավարության մեկնաբան։ 1994 թվականի մայիսի 20-ին մասնակցել է «Հաջողության գինը» հեռուստախաղի ամերիկյան տարբերակին։

Փորձել է իր առաջին «աղբային» շոուն վերածել ավելի լուրջ հաղորդման և փոխել է անունը՝ «Geraldo»-ից դարձնելով «The Geraldo Rivera Show»։ Սակայն այդ ժամանակ նախագծի ճանաչումը նվազել է և 1998 թվականին այն փակվել է։ 1997 թվականին Ռիվերան 30 միլիոն դոլար արժողությամբ վեցամյա պայմանագիր է կնքելNBC-ի հետ։ 1998 և 1999 թվականներին նա մանրամասնորեն լուսաբանել է նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի փորձը։

Fox News[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Հերալդո Ռիվերան 2001 թվականի նոյեմբերին որպես ռազմական թղթակից աշխատանքի է անցել Fox News Channel հեռուստաալիքում։ Որպես օպերատորր իր հետ վերցնելով Քրեյգի եղբորը՝ նա մեկնել է Աֆղանստան։

2001 թվականին՝ Աֆղանական պատերազմի ժամանակ, Ռիվերան ծաղրի է ենթարկվել «բարեկամական կրակի վայրից» ռեպորտաժի համար, թեև, ինչպես ավելի ուշ պարզվել է, նա գտնվել է այդ վայրից 500 կմ հեռավորության վրա։ Ռիվերան դա անվանել է աննշան անհամապատասխանություն[17]։

Ռիվերան ավելի մեծ քննադատության է ենթարկվել 2003 թվականին, երբ ԱՄՆ 101-րդ օդա-դեսանտային դիվիզիայի հետ մեկնել է Իրաք։ Fox News-ի համար ռեպորտաժի ժամանակ լրագրողը սկսել է պատմել կատարվելիք գործողության մանրամասները և նույնիսկ ավազի վրա նկարել է գործողությունների ծրագիրը։ Հրամանատարությունն անմիջապես հանդես է եկել կտրուկ դատապարտությամբ՝ հայտարարելով, որ գործողությունը սպառնալիքի տակ է դրվել։ Ռիվերան մոտ է եղել հավատարմագրման կորստին[18][19], սակայն երկու օր անց հայտնել է, որ կպատմի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին Քուվեյթից[20]։

2005 թվականին Ռիվերան դիմակայության մեջ է մտել Նյու Յորք Թայմս ամսագրի հետ։ Թերթը հայտարարել է, որ լրագրողը հրել է փրկարարական թիմի անդամին, որպեսզի կադրում հայտնվի հաշմանդամ կնոջ կողքին՝ իբրև օգնություն ցուցաբերելու Կատրինա փոթորկի զոհին։ Հեռուստատեսությունով Ռիվերան պահանջել է հանրային հերքում, ինչպես նաև սպառնացել է դատով, եթե այդ ամենը չկատարվի[21].

2008 թվականին Ռիվերան թողարկել է HisPanic: Why Americans Fear Hispanics in the U.S. գիրքը[22]։ 2012 թվականին Ռիվերան սկսել է հաղորդումներ թողարկել տարբեր ռադիոկայաններում[23][24]։

2013 թվականին Ռիվերան ծրագրում էր Նյու Ջերսի նահանգից ԱՄՆ Սենատի արտահերթ ընտրություններում հանդես գալ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, բայց ի վերջո հրաժարվել է մասնակցել ընտրություններին[25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվերան ամուսնացել է հինգ անգամ և հինգ երեխաների հայր է՝

  • Լինդա Կոբլենց (1965-69 թվականներ, ամուսնալուծություն)
  • Էդիտ Ոնեգուտ (1971-75 թվականներ, ամուսնալուծություն)
  • Շերիլ Ռեյմոնդ (1976-84 թվականներ, ամուսնալուծություն)
    որդի՝ Գաբրիել Միգել (ծնված՝ 1979 թվականին)[28][29][26][27]
  • Սինտիա Կրուկշենկ Դայեր (1987—2000 թվականներ, ամուսնալուծություն)
    դուրստր՝ Իզաբելլա Խոլմս (ծնված՝ 1992 թվականին)[28]
    դուրստր՝ Սիմոնա Կրուկշենկ (ծնված՝ 1994 թվականին)
  • Էրիկա Միշել Լևի (2003 թվականից)
    դուստր՝ Սոլիտա Լիլիանա (ծնված՝ 2005 թվականին)[29][30]

Ռիվերան նաև Քրուզ Հրանտի հայրն է (ծնված՝ 1987 թվականին), միևնույն ժամանակ, մոր անունը չի նշվում[31] ։

Ռիվերան բնակվում է Նյու Ջերսի նահանգի Էջուոթերում[32]։ Ավելի վաղ զբաղեցրել է Միդլթաունի առանձնատունը[33]։

Ռիվերան յահստմեն է, նրան է պատկանում «Վոյաջեր» զբոսանավը, որտեղ 2011 թվականի հունիսին մասնակցել է Մարիոն-Բերմուդայի մրցավազքին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rivera, Geraldo Willowbrook. — New York: Vintage Books, 1972. — ISBN 0-394-71844-5
  • Miguel Robles—so far. — Harcourt (publisher), 1973. |место=San Diego |isbn=0-15-253900-X |язык=und |автор=Rivera, Geraldo}}
  • Rivera, Geraldo A Special Kind of Courage: Profiles of young Americans. — New York: Bantam Books, 1977. — ISBN 0-553-10501-9
  • Rivera, Geraldo Exposing Myself. — London: Bantam, 1992. — ISBN 0-553-29874-7
  • Rivera, Geraldo HisPanic: Why Americans fear Hispanics in the U. S. — New York: Celebra, 2008. — ISBN 0-451-22414-0
  • Rivera, Geraldo The Great Progression: How Hispanics will lead America to a new era of prosperity. — New York: New American Library, 2009. — ISBN 0-451-22881-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Powell L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Geraldo Rivera Biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Excerpt: "His Panic" – ABC News». Abcnews.go.com. 2008 թ․ փետրվարի 26. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Geraldo Rivera Biography (1943-). Filmreference.com. Retrieved on December 17, 2011.
  6. «Excerpt: "His Panic"». ABC News. 2008 թ․ փետրվարի 26. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  7. Biography for Geraldo Rivera
  8. Do the Jews Need Geraldo Արխիվացված 2007-09-27 Wayback Machine. Interfaithfamily.com. Retrieved on December 17, 2011.
  9. - Sailing Book (continues) Արխիվացված 2007-03-27 Wayback Machine. Geraldo.com. Retrieved on December 17, 2011.
  10. Fort Schuyler Maritime Alumni Association Արխիվացված 2007-08-18 Wayback Machine. Fsmaa.org. (September 24, 1998) Retrieved on December 17, 2011.
  11. Rivera, Geraldo Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. Museum.tv. Retrieved on December 17, 2011.
  12. Bloom, Joshua; Martin, Waldo Black against Empire. — University of California Press, 2013. — С. 295. — ISBN 9780520271852
  13. «Urban Legend about Geraldo Rivera's name being changed from Jerry Rivers». Snopes.com. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  14. «TWO DEMOCRATIC SENATORS JOIN BENNETT'S CRUSADE AGAINST `TRASH TV'». Chicago Tribune. Associated Press. 1995 թ․ դեկտեմբերի 8. էջ 26. Արխիվացված է օրիգինալից (newspaper) 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին. «Two Democratic senators are joining Friday with William Bennett... to criticize advertisers who support what critics call 'trash TV' talk shows.... In television and radio ads to begin airing Friday, Bennett and Sens. Joseph Lieberman (D-Conn.) and Sam Nunn (D-Ga.) urge companies to withdraw advertising dollars from... [shows including] 'Geraldo,'»
  15. «Geraldo Rivera's Nose Broken In Scuffle on His Talk Show». New York Times. 1988 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  16. «Geraldo Rivera'S Influence On The Satanic Ritual Abuse And Recovered Memory Hoaxes». Religioustolerance.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «Gun-toting Geraldo under fire for the story that never was», telegraph.co.uk, December 20, 2001
  18. «Confusion surrounds Rivera’s expulsion from Iraq», CNN, April 1, 2003
  19. Carr, David (2003 թ․ ապրիլի 1). «A NATION AT WAR: COVERAGE; Pentagon Says Geraldo Rivera Will Be Removed From Iraq». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  20. Associated Press, «Geraldo Rivera Apologizes for breaking reporting rules in Iraq», April 6, 2003, http://legacy.utsandiego.com/news/features/20030406-2027-war-riveraapologizes.html Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  21. «Geraldo Rivera might sue The New York Times». TV Squad. 2005 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  22. Rivera, Geraldo. «Rivera Takes on Anti-Immigrant Fervor in 'His Panic'». NPR. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. Brian Stelter (2011 թ․ դեկտեմբերի 11). «Geraldo Rivera Gets Talk Deal on WABC Radio». The New York Times.
  24. Steve Carney (2012 թ․ հունվարի 20). «Geraldo Rivera to debut radio talk show on KABC-AM». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  25. Stetler, Brian (2013 թ․ փետրվարի 4). «Fox News Monitors Geraldo as He Mulls Political Office». The NY Times.
  26. McDougal, Dennis (1989 թ․ մարտի 5). «There's a New Geraldo...Sort of : Rivera' still a TV outlaw, but he's moving into new corporate, personal and professional worlds». Los Angeles Times.
  27. Froelich, Janis D.. (July 15, 1991) Geraldo . . . Er, Make That Gerald Rivera’s Moms Tell All!. Deseret News. Retrieved on December 17, 2011.
  28. Geraldo, wife overcome fertility foes, have baby. Herald-Journal. November 9, 1992
  29. 50 Highs and Lows from 40 Years in the News Business Արխիվացված 2013-01-24 archive.today. Geraldo.com (September 5, 2010). Retrieved on December 17, 2011.
  30. Media Life — People Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Medialifemagazine.com (August 4, 2005). Retrieved on December 17, 2011.
  31. Geraldo talks Trayvon Martin hoodie, Muslim monitoring and stop and frisk in NYC
  32. via Associated Press. «Geraldo Rivera sues over housing dispute», USA Today, September 13, 2004. Accessed March 17, 2011. «The Fox News senior correspondent owns two homes in the 26-acre Edgewater Colony, where residents own their homes but share ownership of the land…. 'I intend living here always, hopefully in peace and loving my neighbors.'»
  33. Cheslow, Jerry. «If You’re Thinking of Living In: Middletown Township, N.J.;A Historic Community on Raritan Bay», The New York Times, December 24, 1995. Accessed May 10, 2007. «The most expensive area is along the Shrewsbury River, where an eight-bedroom colonial on five acres is listed at $5.9 million. Among the residents of that area are Geraldo Rivera, the television personality, and members of the Hovnanian home-building family.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]