Հավը կարագով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավը կարագով
ԵնթատեսակՀավամսով կերակուր և սննդամթերք
Առաջացման երկիր Հնդկաստան
 Butter chicken Վիքիպահեստում

Հավը կարագով, հայտնի է որպես հնդկական ուտեստ, որը ծագում է Դելիից[1]։ Այն հավի մսից պատրաստված կարրի տեսակ է՝ համեմված լոլիկի և կարագի (մախանի) թանձրուկով։ Նրա սոուսը հայտնի է իր հարուստ օգտակարությամբ։ Այն նման է հնդկական խոհանոցի հավի թիքա համեմունքներով ուտեստին[2]՝ օգտագործելով տոմատի մածուկ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարրին մշակվել է Հին Դելիի Դարյագանջ թաղամասում գտնվող Մոտի Մահալ ռեստորանում 1950-ականներին՝ Հնդկաստանի բաժանումից հետո[4]։ Կունդան Լալ Ջագգիի և Կունդան Լալ Գուջրալի կողմից[5], որոնք երկուսն էլ Փանջաբի փախստականներ էին Փեշավարից[1][6][7]։ Կարրին պատրաստվել է «պատահաբար»՝ խառնելով տանդուրի հավի մնացորդները լոլիկի սուսի մեջ՝ հարուստ կարագով (մախան)[8]։ 1974 թվականին հրատարակվել է «Մուրղ մախանի (կարագի և լոլիկի սոուսով եփած տանդուրի հավ) բաղադրատոմսը։

1975 թվականին անգլերեն «Հավը կարագով» կարրի արտահայտությունն առաջին անգամ հայտնվեց տպագրության մեջ՝ որպես Մանհեթենում գտնվող Գեյլորդհնդկական ռեստորանի արտահայտություն[9]։ Տորոնտոյում և Կարիբյան ավազանում այն կարելի է գտնել որպես միջուկ՝ պիցցայի, պոտինի կամ ռոտիի կամ ռուլետի մեջ[10]։ Իսկ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում այն նաև ուտում են որպես կարկանդակի միջուկ։ Կարրին տարածված է Հնդկաստանում, Պակիստանում և շատ այլ երկրներում, որտեղ առկա է հարավասիական սփյուռք[10][11][12][13][14]։ Հնդկաստանից դուրս իր տարածվածության պատճառով երբեմն սխալմամբ կարծում են, որ այն արևմտյան ծագում ունի (ինչպես հավի տիկկա մասալան, որի հետ նաև երբեմն շփոթում են)[15]։

2024 թվականին Գուջրալի (որը ղեկավարում է Մոթի Մահալը) ընտանիքը դատի է տվել Ջագգիի ընտանիքին (որը ղեկավարում է մրցակից ռեստորանը) ճաշատեսակի հայտնագործման շուրջ վեճի համար[16]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավի միսը մի քանի ժամ մարինացվում է կիտրոնի հյութի, դահիի (յոգուրտ), Քաշմիրի կարմիր չիլիի, աղի, գարամ մասալայի, կոճապղպեղի մածուկի և սխտորի մածուկի խառնուրդի մեջ։

Մարինացված հավը եփում են տանդուրում (ավանդական կավե ջեռոցում), բայց կարելի է խորովել, տապակել ջեռոցում։ Այն մատուցվում է մեղմ կարրի սոուսով, որը ներառում է կարագ։ Սոուսը լոլիկի, սխտորի և կոճապղպեղի վրա հիմնված սոուս է, որը եփվում է մինչև հարթ լինի, և ջրի մեծ մասը գոլորշիանա։ Սոուսի բաղադրության և համեմման բազմաթիվ գաղափարներ կան։ Համեմունքները կարող են ներառել հիլ, չաման, մեխակ, դարչին, համեմ, պղպեղ, գարամ մասալա և շամբալա (փենջաբի/հինդի՝ kasuri methi): Քեշյուի մածուկը կարող է օգտագործվել որպես խտացուցիչ, և այն վերջապես զարդարվում է համեմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Partition brought Moti Mahal, a landmark in India's culinary history, to central Delhi». www.sunday-guardian.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Чикен тикка масала». Кулинарные заметки Алексея Онегина. 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  3. Irwin, Heather (2019 թ․ սեպտեմբեր). «A Butter Chicken Vs. Tikka Masala Showdown at Cumin in Santa Rosa». Sonoma Magazine. SMI Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Butter chicken: A brief history». 2019 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Kundan Lal Gujral: Father of butter chicken». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «'Vadiya Khao': Refugees taught Delhi how to eat out in style». Hindustan Times. 2017 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  7. «ICC 2017 by IFCA – Showcasing the culinary spirit of IndiaKundan». Hospitality Biz India. 2017 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  8. «What If Kundan Lal Hadn't Hit Upon Butter Chicken?». Outlook India. 2004 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  9. Shelhart, John D.; Cobleigh, Ira U.; Bacon, Norman (1975). «Manhattan Menus».
  10. 10,0 10,1 Liu, Karon (2019 թ․ օգոստոսի 13). «How butter chicken roti became a Toronto classic». The Toronto Star. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  11. Celjo, Farah; Hegarty, Siobhan (2018 թ․ օգոստոսի 22). «India's most popular curry: Butter chicken». SBS. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  12. «How Did Butter Chicken Become Synonymous With Delhi?». HuffPost India. 2017 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  13. Wilson, Laurie (2018 թ․ օգոստոսի 11). «What Is the Difference Between Authentic and American Indian Food?». Chowhound. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  14. Anand, Anjum (2010 թ․ ապրիլի 21). «Sweet and murky: the British curry». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  15. Reinfrank, Alkira (2020 թ․ մայիսի 26). «What is butter chicken? Isn't it curry?». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
  16. Ellis-Petersen, Hannah (2024 թ․ հունվարի 25). «India's courts to rule on who invented butter chicken». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավը կարագով» հոդվածին։