Ռուլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Ռուլետ
Putenroulade.JPG
Ենթատեսակմսային ուտեստ և cut of beef?
Rouladen Վիքիպահեստում

Ռուլետ (ֆր.՝ roulade, եկել է ֆրանսերեն rouler- «փաթաթել» բայից), արևմտաեվրոպական, գերմանական ուտեստ[1], որպես օրենք՝ բաղկացած է մսի կտորից, որում լցոնվում է սնկի, պանրի, բանջարեղենի, ձվերի, ուրիշ տեսակի մսի կամ անգամ խեցգետնի մսի խորիզ։ Այդպիսի ռուլետը սովորաբար ամրացվում է ատամի փայտիկներով, մետալիկ սրերով կամ լարանով։

Ռուլետը՝ տապակելուց առաջ

Ռուլետը, ինչպես և ուրիշ շոգեխաշվող ուտեստներ, սկզբից տապակում են, իսկ հետո շոգեխաշում արգանակի կամ գինու մեջ։ Պատրաստի ռուլետը լայնքով կտրում են և մատուցում են մսային սոուսով։ Ռուլետը կարելի է թխել նաև վառարանում։ Որոշ բաղադրատոմսերում ռուլետի միսը հարվածում են փայտից մուրճով։ Երբեմն ռուլետները պատրաստում են կտրատած մսով։

Ռուսական խոհանոցում ռուլետներ են կոչվում և իսկական ռուլետները, և հրուշակային արտադրանքները (օրինակ ռուլադը[2] և շտրուդելեյը[1]

Շվեյցարական ռուլետ

Հրուշակեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրուշակային ռուլետը (ամերիկյան անգլերենով՝ jelly roll՝ «մուրաբայով ռուլետ», իսկ բրիտանական անգլերենով՝ swiss roll՝ «շվեյցարական ռուլետ», ֆր.՝ roulé- «ռուլետ») կրկնեփ հրուշակի տարատեսակություն է։ Բարակ բիսկվիթում (ձու, ալյուր և շաքարավազ) քսվում է կրեմ կամ ջեմ, փաթաթում են և կտրատում են պատառիկների։

Ռուլետը համարվում է գերմանական, հունգարական և ավստրիական ազգային ուտեստ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вильям Похлебкин Рулеты // Հրուշակային արվեստի մեծ հանրագիտարան. — Центрполиграф, 2009. — 975 p. — 10 000 экз. — ISBN 978-5-95244620-5
  2. Вильям Похлебкин Рулады // Հրուշակային արվեստի մեծ հանրագիտարան. — Центрполиграф, 2009. — 975 p. — 10 000 экз. — ISBN 978-5-95244620-5