Մեխակ (համեմունք)
Մեխակ (համեմունք) | |
Մեխակ (համեմունք) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Մրտենազգիներ (Myrtaceae) |
Ցեղ | Syzygium |
Տեսակ | Մեխակ (համեմունք) (S. aromaticum) |
Միջազգային անվանում | |
Syzygium aromaticum |
Մեխակը Մրտենազգիների ընտանիքի «սիզիջիում» (/sɪˈzɪdʒiːəm ˌærəˈmætɪkəm/) ծառի (մեխակածառ) բուրավետ ծաղկային ընձյուղն է[1]։ Մեխակածառի հայրենիքը Ինդոնեզիայի Մոլուքյան կղզիներն են։ Մեխակը լայնորեն օգտագործվում է որպես համեմունք, համային բաղադրիչ կամ բուրավետիչ սննդամթերքի, ատամի մածուկի, օճառի կամ կոսմետիկայի արտադրության մեջ[2][3]։ Շնորհիվ տարբեր երկրներում մշակության տարբեր սեզոնների, այն հասանելի է ողջ տարվա ընթացքում[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխակածառը մշտադալար ծառ է, որը հասնում է մինչև 12 մետր բարձրության, ունի խոշոր տերևներ, բոսորագույն ծաղիկներ։ Ծաղկի բողբոջները սկզբում ունենում են գունատ երանգ, աստիճանաբար դառնում են կանաչ, այնուհետև՝ վառ կարմիր, երբ արդեն պատրաստ են բերքահավաքին։ Մեխակը հավաքում են 1,5-2 սմ երկարությամբ ծաղկաբույլերով, որոնք ավարտվում են չորս չբացված ծաղկաթերթերով, որոնք կազմում են փոքր կենտրոնական գնդիկ։ Մեխակի ցողունները ծաղկաբույլերի առանցքի բարակ ցողուններ են, որոնք ունեն հակադիր ճյուղավորում։ Արտաքինից դրանք դարչնագույն են, կոպիտ և երկայնքով անկանոն կնճռոտված՝ կարճ կտրվածքով և չոր, փայտային հյուսվածքով։ Մայր մեխակները մեխակի հասած պտուղներն են, որոնք ձվաձև են, շագանակագույն, միաբլիթ և միասերմ։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխակն օգտագործվում է ասիական, աֆրիկյան, միջերկրածովյան, Լևանտի, Մերձավոր և Միջին Արևելքի խոհանոցներում՝ մսամթերքը, օրինակ, ապուխտը համեմելու համար, կարի պատրաստելիս, մարինացման համար, ինչպես նաև ավելացվում է մրգային՝ խնձորով, տանձով, խավարծիլով կարկանդակներին։ Հաճախ համակցված այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են կիտրոնը և շաքարը, մեխակ են ավելացնում տաք ըմպելիքներին։ Մեխակն ընդունված համեմունք է համեմունքային խառնուրդներում, որ օգտագործվում են դդումով կարկանդակ պատրաստելիս։ Մեքսիկական խոհանոցում մեխակը հաճախ զուգակցվում է զիրայի և դարչինի հետ[5]։ Այն նաև օգտագործվում է պերուական խոհանոցում, այնպիսի կերակրատեսակներում, ինչպիսիք են կարապուլկրան և բրնձով պուդինգը։ Մեխակի համի հիմնական բաղադրիչը փոխանցվում է քիմիական էուգենոլի կողմից[6], բայց այդ դեպքում ավելացվում է համեմունքի զգալիորեն փոքր քանակ։ Այն լավ համադրվում է դարչինի, բուրավետ պղպեղի, վանիլի, կարմիր գինու, ռեհանի, սոխի, ցիտրուսային կեղևների և սև պղպեղի հետ։
Ոչ խոհանոցային գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդոնեզիայում մեխակը օգտագործվում է ծխախոտի կրետեկ տեսակի արտադրության մեջ։ Մեխակով սիգարետներ ծխում են ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների 2009 թվականի սեպտեմբերի՝ համեմունքներով սիգարետների արգելքից[7] հետո մեխակով սիգարետները Նահանգներում դասակարգվում են որպես սիգարներ[8]։ Մեխակի եթերայուղը կարող է օգտագործվել տարբեր տեսակի մթերքների վրա բորբոսի աճը կանխելու համար[9]։ Ի լրումն մեխակի այս՝ ոչ-խոհանոցային գործածությունների, այն կարող է օգտագործվել մշակութային ժառանգության պահպանման համակարգում՝ փայտը պաշտպանելու համար։ Ապացուցվել է,որ մեխակի եթերայուղի արդյունավետությունը ավելի բարձր է, քան բորի վրա հիմնված փայտի կոնսերվանտը[10]։ Նարնջի հետ համակցված մեխակը կարող է օգտագործվել բուրավետ պոմանդեր՝ բուրումնավետ գնդիկ պատրաստելու համար։ Երբ վիկտորիանական Անգլիայում նվեր էին տալիս, նման պոմանդերն արտահայտում էր զգացմունքների ջերմությունը։
Բուժական գործածություն և կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով մեխակի գործածությունը չի խրախուսվել ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից և դրա գործածությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն լյարդի հիվանդություն, արյան մակարդման բարձր աստիճան, իմունային համակարգի շեղումներ և սննդային ալերգիաներ ունեցողների մոտ[3]։ Մեխակի եթերայուղն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ, որպես ցավազրկող, հիմնականում ատամնաբուժական շտապ օգնության և այլ խանգարումների համար[11]։ Ապացուցվել է, որ մեխակի եթերայուղն արդյունավետ ցավազրկող է ատամնացավի և այլ ցավերի համար[3][12][13], իսկ մի հետազոտություն էլ ցույց է տալիս նրա և ցինկի օքսիդի արդյունավետությունը լնդային հիվանդությունների բուժման մեջ[14]։ Մեխակի եթերայուղը կարող է կանխել Enterococcus faecalis բակտերիաների աճը, որը հաճախ տեղի է ունենում ատամների արմատային խողովակների բուժման ձախողման ժամանակ[15]։ Մեխակի եթերայուղի արդյունավետությունը որոշելու ուսումնասիրությունները ջերմիջեցման, որպես մոծակների վանող միջոցի և վաղաժամ սերմնաժայթքման կանխարգելման համար դեռևս վերջնական չեն[3][12]։ Մեխակի կամ մեխակի յուղի միջոցով արյան շաքարի մակարդակի նվազման փաստը մնում է չապացուցված[12]։ Եթերային յուղը կարող է օգտագործվել արոմաթերապիայի մեջ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխակն առաջին անգամ վաճառվել է ավստրոնեզացի ժողովուրդների կողմից Ավստրոնեզիայի ծովային առևտրային ցանցում (որը սկսվել է մ.թ.ա. մոտ 1500 թվականին, հետագայում դառնալով ծովային մետաքսի ճանապարհ և համեմունքների առևտրի մաս)։ Ժամանակակից մեխակաբուծության առաջին նշանավոր օրինակը զարգացել է Մադագասկարի արևելյան ափին և մշակվում է երեք առանձին ձևերով՝ մոնոմշակույթով, գյուղատնտեսական այգիներով և ագրոանտառային համակարգերով[17]։ Հնէաբան Ջիորգիո Բուկելատին մեխակ է հայտնաբերել սիրիայի Տերքա վայրում՝ հրդեհից ավերված մի տան մեջ, որ թվագրվում է Ք.Ա. 1720 թվականին։ Սա առաջին ապացույցն է այն բանի, որ մեխակն օգտագործվել է արևմուտքում՝ հռոմեական ժամանակաշրջանից առաջ։ Այդ Հայտնագործության մասին առաջին անգամ հայտարարվեց 1978 թվականին[18][19][20]։ Քրիստոսից հետո առաջին դարում մեխակը հասավ Հռոմ[21][22][23]։ Մեխակի մեկ այլ հնագիտական գտածո ներկայացված է Շրի Լանկայի առևտրային նավահանգստում հայտնաբերված երկու օրինակով, որոնք թվագրվում են մ.թ. 900–1100 թվականներով[24]։ Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում (960-ից 1279 թվականներին) չինական գրառումներում երևում է, որ մեխակը հիմնականում արտահանվում էր Մոլուկկայից Ավստրոնեզիայի քաղաքների՝ Ճավայի, Սրիվիջայայի, Չամպայի ու Բուտուանի նավերով[25]։ Մեխակը նաև առկա է եղել Չինաստանում, Շրի Լանկայում, Հարավային Հնդկաստանում, Պարսկաստանում և Օմանում Ք.Ա. երրորդ դարից մինչև երկրորդ դար[21][22][23]։ Չինաստանում, Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում մեխակի մասին այս հիշատակումները ստացվել են մինչև Հարավարևելյան Ասիայի ծովային առևտրի ստեղծումը։ Սակայն սրանք բոլորը սխալ նույնականացումներ են, որոնք վերաբերում էին այլ բույսերի (օրինակ՝ կասիայի բողբոջները, դարչինը կամ մշկընկույզը), կամ էլ սխալմամբ ճանաչվել են որպես այս տարածաշրջանների բնիկ մշակաբույսեր[25]։ Գաղութատիրության ժամանակաշրջանում մեխակը վաճառվում էր նավթի պես՝ արտահանման պարտադիր սահմանափակումով։ Մեխակի արտադրության ներկայիս առաջատարներն են Ինդոնեզիան, Մադագասկարը, Տանզանիան, Շրի Լանկան և Կոմորոսը[26]։ Ինդոնեզիան մեխակի ամենամեծ արտադրողն է, բայց արտահանում է իրենց արտադրած մեխակի միայն մի փոքր մասը, որը կազմում է երկրի մեխակի արտադրության մոտ 10-15%-ը։ Նրանք հաճախ ստիպված են մեխակ ներկրել Մադագասկարից՝ իրենց կարիքները հոգալու համար[26]։
Բուսաքիմիական նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուգենոլը կազմում է մեխակից արդյունահանվող եթերայուղի 72–90%-ը և հանդիսանում է մեխակի բույրի համար ամենապատասխանատու միացությունը[6][27]։ Ամբողջական արդյունահանումը տեղի է ունենում 80 րոպեում 125 °C ճնշման տակ գտնվող ջրի մեջ[28]։ Ուլտրաձայնային և միկրոալիքային արդյունահանման մեթոդներն ապահովում են արդյունահանման ավելի արագ տեմպեր՝ էներգիայի ավելի ցածր ծախսերով[29]։ Մեխակի յուղի այլ ֆիտոքիմիկատները ներառում են ացետիլ էուգենոլը, բետա-կարիոֆիլենը, վանիլինը, կրատեգոլաթթունը, տանինները, օրինակ՝ բիկորնինը[6][30], գալոտանաթթուն, մեթիլ սալիցիլատը, էուգենին, կաեմպֆերոլը, ռամնետինին[3]։ Թեև էուգենոլը չի դասակարգվել իր պոտենցիալ թունավորության պատճառով[27], այն թունավոր է փորձարկվող օրգանիզմների համար 50, 75 և 100 մգ/լ կոնցենտրացիաներում[31]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կրետեկ, մեխակով ծխախոտ, որ տարածված է Ինդոնեզիայում
-
Մեխակով և նարնջով պոմանդեր
-
Արևի տակ չորացող մեխակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ syzygium
- ↑ «Syzygium aromaticum (L.) Merr. and L.M. Perry». Kew Science, Plants of the World Online. 2021. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Clove». Drugs.com. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Yun, Wonjung (2018 թ․ օգոստոսի 13). «Tight Stocks of Quality Cloves Lead to a Price Surge». Tridge. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Dorenburg, Andrew and Page, Karen. The New American Chef: Cooking with the Best Flavors and Techniques from Around the World, John Wiley and Sons Inc., 2003
- ↑ 6,0 6,1 6,2 Kamatou, G. P.; Vermaak, I.; Viljoen, A. M. (2012). «Eugenol--from the remote Maluku Islands to the international market place: a review of a remarkable and versatile molecule». Molecules. 17 (6): 6953–81. doi:10.3390/molecules17066953. PMC 6268661. PMID 22728369.
- ↑ «The Tobacco Control Act's Ban of Clove Cigarettes and the WTO: A Detailed Analysis» (անգլերեն). Congressional Research Service Reports. 2012 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Flavored Tobacco». FDA. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Ju, Jian; Xu, Xiaomiao; Xie, Yunfei; Guo, Yahui; Cheng, Yuliang; Qian, He; Yao, Weirong (2018). «Inhibitory effects of cinnamon and clove essential oils on mold growth on baked foods». Food Chemistry (անգլերեն). 240: 850–855. doi:10.1016/j.foodchem.2017.07.120. PMID 28946351.
- ↑ Pop, Dana-Mihaela; Timar, Maria Cristina; Varodi, Anca Maria; Beldean, Emanuela Carmen (2021 թ․ դեկտեմբեր). «An evaluation of clove (Eugenia caryophyllata) essential oil as a potential alternative antifungal wood protection system for cultural heritage conservation». Maderas. Ciencia y tecnología (անգլերեն). 24. doi:10.4067/S0718-221X2022000100411. ISSN 0718-221X. S2CID 245952586.
- ↑ Balch, Phyllis and Balch, James. Prescription for Nutritional Healing, 3rd ed., Avery Publishing, 2000, p. 94
- ↑ 12,0 12,1 12,2 «Clove». MedlinePlus, U.S. National Library of Medicine and National Institutes of Health. 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Eugenol - COLCORONA Clinical Trial». www.colcorona.net. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Taberner-Vallverdú, M.; Nazir, M.; Sanchez-Garces, M. Á.; Gay-Escoda, C. (2015). «Efficacy of different methods used for dry socket management: A systematic review». Medicina Oral Patología Oral y Cirugia Bucal. 20 (5): e633–e639. doi:10.4317/medoral.20589. PMC 4598935. PMID 26116842.
- ↑ «Effectiveness of Mixed Clove Flower Extract (Syzygium Aromaticum) And Sweet Wood (Cinnamon Burmanni) on the Growth of Enterococcus Faecalis». Indian Journal of Forensic Medicine & Toxicology. 16 (1). 2022. doi:10.37506/ijfmt.v16i1.17639. S2CID 245045753.
- ↑ Manguin, Pierre-Yves (2016). «Austronesian Shipping in the Indian Ocean: From Outrigger Boats to Trading Ships». In Campbell, Gwyn (ed.). Early Exchange between Africa and the Wider Indian Ocean World. Palgrave Macmillan. էջեր 51–76. ISBN 9783319338224.
- ↑ Arimalala, Natacha; Penot, Eric; Michels, Thierry; Rakotoarimanana, Vonjison; Michel, Isabelle; Ravaomanalina, Harisoa; Roger, Edmond; Jahiel, Michel; Leong Pock Tsy, Jean-Michel; Danthu, Pascal (2019 թ․ օգոստոս). «Clove based cropping systems on the east coast of Madagascar: how history leaves its mark on the landscape». Agroforestry Systems (անգլերեն). 93 (4): 1577–1592. doi:10.1007/s10457-018-0268-9. ISSN 0167-4366. S2CID 49583653.
- ↑ Buccellati, G., M. Kelly-Buccellati, The Terqa Archaeological Project: First Preliminary Report., Les Annales Archeologiques Arabes Syriennes 27–28, 1977–1978, 71–96.
- ↑ Buccellati, G., M. Kelly-Buccellati, Terqa: The First Eight Seasons, Les Annales Archeologiques Arabes Syriennes 33(2), 1983, 47–67.
- ↑ Terqa – A Narrative. terqa.org.
- ↑ 21,0 21,1 Mahdi, Waruno (2003). «Linguistic and philological data towards a chronology of Austronesian activity in India and Sri Lanka». In Blench, Roger; Spriggs, Matthew (eds.). Archaeology and Language IV: Language Change and Cultural Transformation. Routledge. էջեր 160–240. ISBN 9781134816248.
- ↑ 22,0 22,1 Ardika, I Wayan (2021). «Bali in the Global Contacts and the Rise of Complex Society». In Prasetyo, Bagyo; Nastiti, Titi Surti; Simanjuntak, Truman (eds.). Austronesian Diaspora: A New Perspective. UGM Press. էջ 196. ISBN 9786023862023.
- ↑ 23,0 23,1 «Cloves». Silk Routes. The University of Iowa. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Kingwell-Banham, Eleanor. «World's oldest clove? Here's what our find in Sri Lanka says about the early spice trade». The Conversation (անգլերեն).
- ↑ 25,0 25,1 Ptak, Roderich (1993 թ․ հունվար). «China and the Trade in Cloves, Circa 960–1435». Journal of the American Oriental Society. 113 (1): 1–13. doi:10.2307/604192. JSTOR 604192.
- ↑ 26,0 26,1 Pratama, Adnan Putra; Darwanto, Dwidjono Hadi; Masyhuri, Masyhuri (2020 թ․ փետրվարի 1). «Indonesian Clove Competitiveness and Competitor Countries in International Market». Economics Development Analysis Journal. 9 (1): 39–54. doi:10.15294/edaj.v9i1.38075. ISSN 2252-6560. S2CID 219679994.
- ↑ 27,0 27,1 «Eugenol». PubChem, US National Library of Medicine. 2019 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Rovio, S.; Hartonen, K.; Holm, Y.; Hiltunen, R.; Riekkola, M.‐L. (2000 թ․ փետրվարի 7). «Extraction of clove using pressurized hot water». Flavour and Fragrance Journal. 14 (6): 399–404. doi:10.1002/(SICI)1099-1026(199911/12)14:6<399::AID-FFJ851>3.0.CO;2-A.
- ↑ Khalil, A.A.; ur Rahman, U.; Khan, M.R.; Sahar, A.; Mehmood, T.; Khan, M. (2017). «Essential oil eugenol: sources, extraction techniques and nutraceutical perspectives». RSC Advances. 7 (52): 32669–32681. doi:10.1039/C7RA04803C.
- ↑ Li-Ming Bao, Eerdunbayaer; Nozaki, Akiko; Takahashi, Eizo; Okamoto, Keinosuke; Ito, Hideyuki; Hatano, Tsutomu (2012). «Hydrolysable tannins isolated from Syzygium aromaticum: Structure of a new c-glucosidic ellagitannin and spectral features of tannins with a tergalloyl group». Heterocycles. 85 (2): 365–381. doi:10.3987/COM-11-12392.
- ↑ Gueretz, Juliano Santos; Somensi, Cleder Alexandre; Martins, Maurício Laterça; Souza, Antonio Pereira de (2017 թ․ դեկտեմբերի 7). «Evaluation of eugenol toxicity in bioassays with test-organisms». Ciência Rural. 47 (12). doi:10.1590/0103-8478cr20170194. ISSN 1678-4596.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ (համեմունք)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ (համեմունք)» հոդվածին։ |
|