Jump to content

Խոակին Տոռես Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոակին Տոռես Գարսիա
իսպ.՝ Joaquín Torres García
կատ.՝ Joaquim Torres Garcia
Ի ծնեիսպ.՝ Joaquín Torres García
ԿեղծանունTorres-Garcia, Joaquin[1]
Ծնվել էհուլիսի 28, 1874(1874-07-28)[2][3][4][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[5][2][6]
Վախճանվել էօգոստոսի 8, 1949(1949-08-08)[2][7][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[5][2][6]
Քաղաքացիություն Ուրուգվայ և  Իսպանիա
Մասնագիտությունպրոֆեսոր, նկարիչ, քանդակագործ, գրող, նկարազարդող, արվեստի տեսաբան, muralist և collagist
Ոճաբստրակցիոնիզմ, Universal Constructivism?, Noucentisme? և Կոնստրուկտիվիզմ[8]
Ժանրաբստրակցիոնիզմ[9][10] և ֆիգուրատիվիզմ[9][10]
ԱմուսինՄանոլիտա Պինյա
ԶավակներHoracio Torres?[11], Olimpia Torres?[12], Augusto Torres?[11] և Ifigenia Torres?
Կայքjtorresgarcia.com և torresgarcia.org.uy
 Joaquín Torres García Վիքիպահեստում

Խոակին Տոռես Գարսիա (իսպ.՝ Joaquín Torres García, հուլիսի 28, 1874(1874-07-28)[2][3][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5][2][6] - օգոստոսի 8, 1949(1949-08-08)[2][7][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5][2][6]), ուրուգվայցի, իսպանացի[13] նկարիչ։

Կյանքն ու գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Տոռես Գարսիան ծնվել է ոչ հարուստ կրպակատիրոջ ընտանիքում։ Դպրոց չի հաճախել, նախնական կրթությունը ստացել է տանը, մորից։ Երբ դարձավ 17 տարեկան, ընտանիքը տեղափոխվում է Կատալոնիա, հոր հայրենիքը։ Բարսելոնի Գեղեցիկ արվեստների դպրոցում (կատ.՝ Llotja) Խոակինը ուսումնասիրում է գծանկար և երփնանկար։ Խոակին Տոռես Գարսիան Բարսելոնում ապրել է 1892—1914 թվականներին։ Ուսման ավարտից հետո նա նկարիչ-ձևավորող է աշխատում, և՛ գեղարվեստական գրականության ասպարեզում, և՛ տարբեր կաթոլիկակական ամսագրերի համար (օրինակ՝ Revista Popular)։ Խոակին Տոռեսի այդ շրջանի գծանկարը կրում է Տուլուզ-Լոտրեկի արվեստի ազդեցությունը[14]։ Նա զբաղվել է նաև մոնումենտալ գեղանկարով, տարբեր եկեղեցիներում և հասարակական շենքերում ապակու վրա նկարչությամբ։ Այդ տարիներին Խոակին Տոռես Գարսիան դառնում է կատալոնական նովեսենտիզմ մշակութային շարժման առաջատար վարպետներից մեկը։ 1910 թվականին նա կատարում է Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսի ուրուգվայան տաղավարի ձևավորումը։

1920 թվականին նկարիչը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ փորձում է կազմակերպել իր հնարած փայտե խաղալիքների արտադրությունը։ Երկու տարի անց նա վերադառնում է Եվրոպա, և որոշ ժամանակ ապրում է Իտալիայում։ 1924 թվականին Խոակին Տոռես Գարսիան տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Նիսին կից միջերկրական ծովափնյա Վիլֆրանշ սյուր Մեր քաղաքում, իսկ հետո տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ նա նկարիչ Ժան Էլիոնի հետ բացում է աշխատանքային ատելիե և 1930 թվականին Միշել Սյոֆորի աջակցությամբ ստեղծում է «Շրջան և քառակուսի» (ֆր.՝ Cercle et Carré) խումբը։ Արդեն այդ ժամանակ Խոակին Տոռես Գարսիան սկսում է հետաքրքրվել նախնադարյան, պարզ և Ամերիկայի նախակոլումբոսյան արվեստով։ Կրելով նյութական դժվարություններ Խոակին Տոռես Գարսիան տեղափոխվում է Փարիզից Մադրիդ։ 1934 թվականին նա վերադառնում է հայրենիք՝ Ուրուգվայ։ Մոնտեվիդեոյում նա հիմնում է «Կառուցողական արվեստի ասոցիացիա» (իսպ.՝ Asociacíon de Arte Constructivo, AAC), դասավանդում գեղանկարչություն և զբաղվում իր լատինաամերիկյան արվեստի ուղղու գեղարվեստա-էսթետիկական տեսության պրոպագանդայով[15]։ Խոակին Տոռես Գարսիայի գործունեությունը նպաստել է եվրոպական մոդեռնիստական ուղղությունների, հատկապես կուբիզմի և աբստրակցիոնիզմի ներթափանցմանը Ուրուգվայ։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Նյու Յորքի Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանում բացվում է Խոակին Տոռես Գարսիայի աշխատանքների ցուցահանդեսը, իսկ 1933 թվականի Մադրիդի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարչի մահվանից հետո նրա աշխատանքների հետահայաց ցուցահանդեսներ են բացվել Արգենտինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Ուրուգվայի մայրաքաղաքում այժմ գործում է «Տոռես Գարսիայի թանգարան»-ը։

Բարսելոնայի կառավարական պալատի որմնանկարներից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Notes sobre art. Barcelona 1913.
  • Diàlegs. Terrassa 1915.
  • El descubrimiento de sí mismo. Girona 1917.
  • Estructura. 1935.
  • Historia de mi Vida. Montevideo 1939.
  • Universalismo Constructivo: contribución a la unificación del arte y la cultura de América. 1943.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joaquín Torres-García. Staatliche Kunsthalle, Baden-Baden 1962 (Ausstellungskatalog)
  • Emmanuel Guigon: Joaquín Torres-García. Un mondo contruit. Edition Hazan, Strtaßburg 2002, ISBN 2-901833-53-5 (Katalog zur gleichnam. Ausstellung)
  • Mark Scheps u.a.: Lateinamerikanischen Kunst im 20. Jahrhundert. Prestel, München 1993, ISBN 3-7913-1241-3 (Kat. zur gleichnam. Ausstellung).
  • Dörte Zbikowski: Geheimnisvolle Zeichen. Fremde Schriften in der Malerei des 20. Jahrhunderts; Paul Gauguin, Wassily Kandinsky, Paul Klee, Willi Baumeister, Julius Bissier, Joaquín Torres-García, Adolph Gottlieb, Mark Tobey. Cuivillier Verlag, Göttingen 1996, ISBN 3-89588-637-8 (zugl. Dissertation, Universität Marburg 1995)
  • "Латинская Америка", том 2, изд."Советская энциклопедия", Москва, 1982, стр.484

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115971309
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. National Gallery of Art - Collection
  9. 9,0 9,1 Artnet — 1998.
  10. 10,0 10,1 http://www.artnet.com/artists/joaqu%C3%ADn-torres-garc%C3%ADa/
  11. 11,0 11,1 Union List of Artist Names — 2019.
  12. http://www.torresgarcia.org.uy/
  13. Robbins, Daniel (1971). Joaquin Torres-Garcia 1874-1949. Providence: Museum of Art, Rhode Island School of Design. էջ 11. ISBN 978-0911517231.
  14. Llorens, Tomas." J.Torres-Garcia, New York, Joaquin Torres-Garcia Archive, 2011.
  15. «CERCLE ARTISTIC DE SANT LLUC». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Տոռես Գարսիա» հոդվածին։