Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը

Պետական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախագահական հանրապետություն է։

Գործադիր իշխանությունը մեծ մասամբ պատկանում է նախագահին։ Նախագահը ընտրվում է ուղղակի քվեարկությամբ՝ հինգ տարվա ժամկետով։ Նա նշանակում և պաշտոնաթող է անում վարչապետին։ Վարչապետը նախագահում է կառավարությունը, որը, բացի փոխվարչապետից, կազմված է 12 նախարարներից, ազգային անվտանգության ծառայությունից, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից և ԼՂՀ ոստիկանությունից։

Օրենսդիր մարմինը ուղղակիորեն ընտրված խորհրդարանն է՝ Ազգային ժողովը, որը ունի 33 անդամ։ Խորհրդարանի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Արցախի քաղաքական կյանքում գերիշխում են Ազատ հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև սերտ համագործակցություն կա օրենսդրական ոլորտում։ Այն օրենքները, որոնք ընդունվում են ՀՀ Խորհրդարանի կողմից, հաճախ, գրեթե առանց փոփոխման, ընդունվում են Արցախի Խորհրադարանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի համար նաև կենսական կաևորություն ունի ՀՀ հետ համագործակցությունը և կադրերի փոխանակումը պաշտպանական ոլորտում։

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանում տեղ գրաված կուսակցություններ.

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թ. հունիսի 15-ին Արցախում տեղի ունեցան Խորհրդարանական ընտրություններ, որոնց հետևում էին շուրջ 50 դիտորդներ արտերկրից (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան), որոնք ընտրությունները գնահատեցին որպես «ազատ և թափանցիկ»[1]։
  • 2006 թ. դեկտեմբերի 20-ին ժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր սահմանադրություն։ [2]
  • 2007 թ. հուլիսի 19-ին Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Բակո Սահակյանը։

Քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի բնակիչները ԼՂՀ քաղաքացիներ են։ Դեռևս 1992 թ. ընդունվել է «ԼՂՀ քաղաքացիության հիմնասկզբունքների օրենքը»։ Արցախի քաղաքացիների նախկինում իրենց անձը հաստատում էին Խորհրդային շրջանից մնացած անձնագրերով, որոնք արտերկրում վավերական չէին։ Այժմ դա արվում է նոր՝ հայկական անձնագրերով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Report of the Independent American Monitoring Delegation to the July 19, 2007 Presidential Election in Nagorno-Karabakh
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն։
  3. «Free Homeland party leads count in Karabakh parliamentary vote», RIA Novosti. մայիսի 24, 2010 թ.։