Ժան Ժորժ Նովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ժորժ Նովեր
ֆր.՝ Jean-Georges Noverre
Jean-Georges Noverre.jpg
Ծնվել էապրիլի 29, 1727(1727-04-29)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1810(1810-10-19)[1][2][3][4] (83 տարեկանում)
Մահվան վայրՍեն-Ժերմեն-ան-Լե
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունպարող, պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող և թատրոնի դերասան
ԱշխատավայրՕպերա-կոմիկ
Jean-Georges Noverre Վիքիպահեստում

Ժան Ժորժ Նովեր (ֆր.՝ Jean-Georges Noverre, ապրիլի 29, 1727(1727-04-29)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 19, 1810(1810-10-19)[1][2][3][4], Սեն-Ժերմեն-ան-Լե), բալետի ֆրանսիացի պարող, խորեոգրաֆ և բալետի տեսաբան, բալետային ռեֆորմերի ստեղծող: Համարվում է ժամանակակից բալետի հիմնադիրը: Նրա ծննդյան օրը` ապրիլի 29-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982 թվականից նշվում է որպես պարի միջազգային օր[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ուսուցիչներից են եղել ֆրանսիացի հայտնի բալետի պարող Լուի Դյուպրեն[6] և Թագավորական երաժշտական ակադեմիայի պարող Ֆրանսուա Ռոբեր Մարսելը:

Առաջին ելույթը կայացել է 1742 կամ 1743 թվականներին[6], Ֆոնտենբլոյում, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 15-րդի պալատում: Հաջող դեբյուտից հետո Նովերրն արքայազն Հենրիխ Պրուսացու կողմից անմիջապես հրավիրվում է Բեռլին: Փարիզ վերադառնալով` նա ընդունվում է Փարիզի օպերայի կոմեդիայի թատրոնին կից գործող բալետային խումբ, շուտով, 1748 թվականին, ամուսնանում է դերասանուհի, պարուհի Մարգարիտե Լուիզ Սավյորի հետ:

1748 թվականին, երբ Կոմեդիայի թատրոնը հերթական անգամ փակվում է, Նովերրն շրջում է եվրոպական քաղաքների թատրոններով և մինչև 1752 թվական ելույթներ է ունենում Ստրասբուրգում և Լիոնում, այնուհետև տեղափոխում է Լոնդոն, որտեղ երկու տարի անց է կացնում բրիտանացի դերասան Դեյվիդ Գարիկի խմբում, որի հետ ընկերությունը նա պահպանում է մինչև կյանքի վերջ և Դեյվիդին անվանում է «Շեքսպիր պարի մեջ»:

Աշխատելով այնտեղ` նա որոշում է պարային մեծ ներկայացում ստեղծել, որն անկախ կլիներ օպերայից, որի մեջ բալետ պարը հանդես էր գալիս որպես անբովանդակ բալետային հատված: Նովերրը պարային լուրջ թեմատիկա է մտածում և մշակում է պարային դրամատուրգիան` որոշելով ստեղծել բալետային ավարտուն ներկայացում` զարգացած գործողություններով և բնորոշ կերպարներով[6]:

1754 թվականին նա վերադարնում է Փարիզ` կրկին վերաբացված Կոմեդիայի թատրոն և նույն թվականին ստեղծում է իր առաջին մեծ բալետային «Չինական տոներ» ներկայացումը: Այնուհետև կրկին հայտնվում է Լիոնում, որտեղ ապրում է 1758-1760 թվականները:

Այնտեղ Նովերրը բեմադրում է մի քանի բալետային ներկայացումներ և հրապարակում իր գլխավոր տեսական աշխատանքը` «Նոթեր պարի և բալետի մասին»: Նա իմաստավորել է բալետային նախորդ ամբողջ փորձը և ընդգրկել իրեն ժամանակակից բալետի բոլոր տեսանկյունները, մշակել է մնջախաղի թեմատիկ ծրագրեր` հարստացնելով ժամանակակից բալետը նոր տարրերով, որը հնարավորություն էր տալիս ինքնուրույն սյուժե զարգացնել: Նովերրն առաջ է բերել բալետային նոր pas d’action (գործուն բալետ)[7] տերմինը` պարողներից պահանջելով հանել թատերական դիմակները և դրանով նպաստելով պարի արտահայտչականությանը և հանդիսատեսի համար ավելի ընկալելի դառնալուն Նա մերժել է բալետի` որպես շինծու, թատերական արվեստի այլ տեսակներում ապրող պար լինելու գաղափարը` արժանանալով պարային հին համակարգի հետևորդների խիստ քննադատությանը: Նա գրել է. «Թատրոնը չի հանդուրժում ավելորդություններ, այդ պատճառով անհրաժեշտ է հեռացնել բեմից բացառապես այն ամենը, ինչը կարող է թուլացնել հետաքրքրությունը և բեմում թողնել ճիշտ այնքան կարատարողների, որքան պահանջվում է տվյալ դրաման ներկայացնելու համար: Կոմպոզիտորների մեծ մասը, կրկնում եմ, շարունակում է պահպանել օպերայի հին ավանդույթները: Նրանք պասպե են հորինում, քանի որ «այդպես նրբագեղ պարել է օրիորդ Պրևոն», մյուզետտներ են հորինում, քանի որ մի ժամանակ նրբագեղ և հաճելի կերպով պարել են Սալլեն և Դեմուլենը, թամբուրիններ են հորինում, քանի որ այս ժանրում փայլել է Կամարգոն, վերջապես, չակոններ ու պասակայլներ են հորինում, քանի որ դրանք եղել են Դյուպրեի նախասիրած ժանրերը, լավագույնս համապատասխանել են նրա հակումներին, ամպլուային և գեղեցիկ կառուցվածքին: Սակայն այս բոլոր հիանալի արտիստներն այլևս թատրոնում չեն...»[5]: Նովերրի բալետների գլխավոր արտահայտչամիջոցը դարձել է մնջախաղը: Նրանից առաջ, ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսեր բալետ-մնջախաղի արտիստները բեմ էին դուրս գալիս դիմակներով, երբեմն մնջախաղը նույնիսկ փոխարինում էր օպերային արիաներին, սակայն մինչև Նովերրը երբեք չի ունեցել իր սեփական իմաստային ասելիքը: Նովերի մոտ դիմախաղը ենթարկվում էր պարերին, որոնք, ըստ նրա, պետք է իրենց մեջ ներառեն դրամատիկական իմաստ[5]:

Այդ մեծ տեսական աշխատանքն արդյունքում վերահրատարակել է բազմաթիվ անգամներ և թարգմանել են եվրոպական տարբեր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն:

1760 թվականին Նովերը հրավիրվել է Շտուտգարտ, որտեղ ապրել է յոթ տարի և որտեղ նրա աշակերտն է դառնում ապագա հայտնի պարող և խորեոգրաֆ, Նովերի ստեղծագործության և գաղափարների ապագա տարածող Շարլ Լե Պիկը: Շտուտգարտում թատրոնի սիրահար և մեծ գիտակ դուքս Կարլ 2-րդ Վյուրտեմբերգցին արվեստի ծառայողների համար ազատ ստեղծագործական մթնոլորտ է ստեղծել, որը գրավել է շատ տաղանդավոր մարդկանց` երաժիշտների, արտիստների, նկարիչների: 1763 թվականի փետրվարի 11-ին դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ Նովերը Շտուտգարտում բնակվող Ժ. Ռոդոլֆի երաժշտությամբ բեմադրել է «Յասոն և Մեդեա» բալետը, որտեղ մարմնավորել է բալետի իր հիմնական ռեֆորմները: Հրաժարվելով անճոռնի մեծ կեղծամներից և դեմքը ծածկող դիմակներից` Նովերն առաջին անգամ բալետում մնջախաղ է կիրառել: Ներկայացման առաջնախաղում հիմնական կատարողների շարքում էին Նենսի Լեվիերը (Մեդեա), Գաետանո Վեստրիս (Յասոն), Անջիոլո Վեստրիս (Կրեոն), Շարլ Լե Պիկ (Էէն), Մարի Մադլեն Գիմար (Կրեուզա): Այս բեմադրությունը խորեոգրաֆիայում հեղափոխություն է դարձել և այնպիսի մեծ հաջողություն է ունեցել, որ Նովերի բարեփոխումներն սկսել են տարածվել Եվրոպայում: Դեպի Նովերն են ուղղվել նրա հետ աշխատել ցանկացղ աշակերտներն ու երկրպագուները: 1764 թվականին Նովերրը ղեկավարում էր 50 մենակատարներից բաղկացած խումբը և 23 տղամարդկանցից և 21 կանանցից բաղկացած կորդեբալետը:

Յոթ տարի հետո տեղափոփվել է Վիեննա` հայտնվելով ապագա թագուհի Մարի Անտուանետի հովանավորության տակ, որը նրան նշանակել էր թագավորական բալետմաստեր: Այնտեղ մեծ ազատություն ստանալով` նա կարողանում է իրականացնել բալետում բարեփոխումներ կատարելու իր բազմաթիվ գաղափարները` ստեղծելով և բեմադրելով բազմաթիվ բալետային ներկայացումներ: Նա ինքն առաջին անգամ իր «Մեդեա և Յասոն» բալետի մեջ ներառել է մնջախաղը 1763 թվականին[6]: Այնուհետև նա բեմադրել է մի քանի ակտից բաղկացած մնջախաղային ներկայացում` ըստ Վոլտերի «Սեմիրամեդայի» սյուժեի[5]: Նա համագործակցում էր տարբեր կոմպոզիտորների, այդ թվում և` Գլյուկի հետ, որի հետ ստեղծել է մի քանի բալետային կոմպոզիցիաներ:

1775 թվականին Մարիա Անտուանետտան կարգադրել է Նովերին Փարիզ ժամանել և նշանակել է նրան Օպերայի թատրոնի առաջին բալետմաստերը, որն այդ ժամանակ կրում էր Երաժշտության թագավորական ակադեմիա անվանումը:

1778 թվականից եղել է Ֆրանսիայի պարի թագավորական ակադեմիայի անդամ:

1776-1781 թվականներին Նովերը գլխավորել է Փարիզի օպերայի բալետային խումբը, սակայն նրա ծրագրերը հանդիպել են թատերախմբի և թատրոնի մշտական հաճախորդների դիմադրությանը, որոնք չէին ցանկանում ոչինչ փոխել[6]: 1781 թվականին Նովերը «Սրահի կառուցման մասին մեկնաբանություններ» (ֆր.՝ Observations sur la construction d’une nouvelle salle de l’Opéra) աշխատության մեջ գրել է Փարիզի նոր Օպերայի սրահի կառուցման մասին իր մշակումները: Բալետում նոր մոտեցումներ չընդունող խմբի հետ պայքարը շատ ժամանակ և ուժ էր խլում. շատ զբաղված լինելով` Նովերը լքել է Փարիզի օպերան (այդ պարտականությունն ստանձնում է նրա աշակերտ և գործակից Ժան Դոբերվալը) և իր կյանքի հաջորդ տասը տարիները մեծ մասամբ անց է կացրել Լոնդոնում[6]` ղեկավարելով «Դրուրի Լեյն» թատրոնի բալետի խումբը[5] թատրոնի բալետային խումբը:

Ամբողջ ժամանակահատվածում որտեղ էլ որ նա լիներ, շարունակել է խենթորեն աշխատել: Նա ոչ միայն բեմադրել է բալետային ներկայացումներ, այլ նաև շատ ժամանակ է հատկացրել պարային արվեստի տեսությանը` մշակելով և զարգացնելով այն: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել, նամակագրության մեջ է եղել իր ժամանակի այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսին էր Վոլտերը, ւմ գրած մի քանի նամակներ պահպանվել են մինչև օրս: Նովերն սկսել է բալետային բառարանի ստեղծման աշխատանքները: Մոտավորապես 1759 թվականին նա գնացել է Սեն Ժերմեն ան Լե, որտեղ բառարանը պատրաստել է հրատարակման, սակայն չի հասցրել ավարտել. 1810 թվականի հոկտեմբերի 19-ին նա մահացել է:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բեմադրությունների մեծ մասը ներկայացրել են դրամատիկական իրադարձություններով և բուռն կրքերով սյուժեներ: Վոլտերի և Դիդրոյի օրինակով Նովերը բալետային բեմում ներկայացրել է պարտքին ենթարկվելու գաղափարը. նրա էսթետիկական հայեցակետը հակված էր Ժ. Ժ. Ռուսոյի կողմից հռչակած բնական զգացմունքների և բնության մոտիկության հետ: Նովերի ռեֆորմներն առաջին հերթին վճռական ազդեցություն են ունեցել բալետի հետագա մշակման գործում և դարձել է հիմնական կանխադրույթները: Դրանք առաջին հերթին բալետային ներկայացման բոլոր կոմպոնենտների փոխազդեցությունը, տրամաբանական գործողության զարգացումն ու գործող անձանց բնորոշումն են[6]:

Նա ինքն իր ստեղծագործության մասին ասել է հետևյալը. «Ես կոտրեցի անճոռնի դիմակները, կրակին տվեցի անհիմն կեղծամները, ոչնչացրի ճնշող պանիեները և ավելի շատ ճնշող տոննելները, հնությունների փոխարեն առաջ բերեցի նրբագեղ ճաշակ, առաջարկեցի ավելի պատշաճ, ճշգրիտ և պատկերավոր կոստյում, բեմերում պահանջեցի գործողություն և շարժ, իսկ պարերում` ոգեշնչում և արտահայտչականություն: Ես ակնառու կերպով ցույց տվեցի, թե ինչ մեծ անդունդ կա արհեստավորի մեխանիկական պարերի և հանճարեղ արտիստի մեջ, որը պարը բարձրացնում է նմանվողական այլ արվեստների մակարդակին և դրանով իսկ իմ դեմ տրամադրեցի բոլոր նրանց, որոնք հետևում են հին սովորույթներին, անկախ նրանից, թե որքան անհեթեթ ու բարբարոս են դրանք»[8]:

Գրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • մոտ 1752 թվական` «Ընդհանուր պարի տեսություն և պրակտիկա, դրան ուղեկցող բալետային կոմպոզիցիաներ, երաժշտություններ, կոստյումներ և դեկորացիաներ (ֆր.՝ «Théorie et pratique de la danse en général, de la composition des ballets, de la musique, du costume, et des décorations qui leur sont propres»):
  • 1760 թվական` «Նամակներ պարի և բալետի մասին» (ֆր.՝ «Lettres sur la danse et les ballets»)
  • 1781 թվական՝ «Սրահի կառուցման վերաբերյալ մեկնաբանություններ» (ֆր.՝ фр.: «Observations sur la construction d’une nouvelle salle de l’Opéra»)
  • 1801 թվական՝ «Երկու նամակ Նովերից` Վոլտերին» (ֆր.՝ Deux lettres de M. Noverre à Voltaire)
  • 1801 թվական՝ «Նամակներ արտիստի մասին` ընդհանուր տոնակատարությունների ժամանակ» (ֆր.՝ Lettres à un artiste sur les fêtes publiques)

Հիմնական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1751 թվական՝ Փարիզի դատարան (Le Jugement de Pâris, Լիոն, Վիեննա, 1771)
  • 1754 թվական՝ Չինական տոնակատարություններ (Les Fêtes chinoises, Փարիզ)
  • 1754 թվական` Երիտասարդության ակունք (La Fontaine de jouvence, Փարիզ)
  • 1755 թվական` Նավաստիներ (Les Matelots, Փարիզ)
  • 1755 թվական` Ֆլամանդական տոնակատարություններ (Les Réjouissances flamandes, Փարիզ)
  • 1755 թվական` Մայոնեզ (La Provençale, Լոնդոն)
  • 1755 թվական` Գաճաճ նավաստիները (The Lilliputian Sailors, Լոնդոն)
  • 1757 թվական` Տոնակատարություններ հարեմում (La Toilette de Vénus, Լիոն)
  • 1758 թվական` Les Fêtes du sérail (Լիոն)
  • 1758 թվական` Հանպատրաստից զգացմունք (L’Impromptu du sentiment, Լիոն)
  • 1758 թվական` Գալաթեայի քմահաճույքները (Les Caprices de Galatée, Լիոն, Փարիզ 1776, Լոնդոն 1789)
  • 1758 թվական` La Mort d’Ajax (Լիոն)
  • 1758 թվական` Շերտավարագույրներ (Les Jalousies, Լիոն)
  • 1759 թվական` Ծովահենի սերը (L’Amour corsaire, Լիոն)
  • 1759 թվական` Le Jalou sans rival (Լիոն)
  • 1760 թվական` Օրփեոսի վայրէջքը դեպի դժոխք (La Descente d’Orphée aux Enfers, Լիոն)
  • 1760 թվական` Les Fêtes du Vauxhall (Լիոն)
  • 1760 թվական` Հարսնացուն գյուղից (La Mariée du village, Լիոն)
  • 1760 թվական` Պրուսական նորընտիրները (Les Recrues prussiennes, Լիոն)
  • 1760 թվական` Renaud et Armide (Լիոն)
  • 1761 թվական` Alceste (Շտուտգարտ, Վիեննա 1767)
  • 1762 թվական` «Հերկուլեսի մահը» (La Mort d’Hercule, կոմպոզիտոր` Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ)
  • 1762 թվական` «Պսիքեն և Ամուրը» (Psyché et l’Amour Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ)
  • 1763 թվական` «Յասոն և Մեդեա» (Jason et Médée Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ, Վիեննա, Վարշավա, Փարիզ (1767, 1776, 1780), Լոնդոն 1781)
  • 1764 թվական` Hypermnestre (Շտուտգարտ)
  • 1768 թվական` «Դոն Կիխոտ» (կոմպոզիտոր` Ի. Ստարցեր, Վիեննա)
  • 1770 թվական` Diane et Endymion (Վիեննա)
  • 1771 թվական` Roger et Bradamante (Վիեննա)
  • 1772 թվական` Ագամեմնոնի վրեժը (Agamemnon vengé, Վիեննա)
  • 1772 թվական` Iphigénie en Tauride (Վիեննա)
  • 1772 թվական` Thésée (Վիեննա)
  • 1773 թվական` Acis et Galathée (Վիեննա)
  • 1773 թվական` Ադել դե Պոնտե (Adèle de Ponthieu, երաժշտությունը` Ստարցերի, Վիեննա, Լոնդոն 1782)
  • 1773 թվական` Alexandre et Campaspe de Larisse (Վիեննա)
  • 1774 թվական` Les Horaces et les Curiaces (Վիենա, 1774, Փարիզ, 1777)
  • 1775 թվական` Renaud et Armide (Միլան, Լոնդոն, 1782)
  • 1775 թվական` La nuova sposa Persiana (Միլան, Վիեննա, 1775)
  • 1776 թվական` Ապելեսը և Կամպասպան (Apelles et Campaspe, երաժշտությունը` Ֆ. Ասպելմայերի, Փարիզ, Լոնդոն, 1787)
  • 1778 թվական` Annette et Lubin (Փարիզ)
  • 1778 թվական, հուլիսի 11` «Մանրազարդեր» (Les Petits Riens, երաժշտությունը` Վ. Մոցարտի, որը նա գրել է Նովերի անձնական խնդրանքով, կատարողներ` Մարի Ալար, Մադլեն Գիմար, Ժան Դոբերվալ և Օգյուստ Վեստրիս (Փարիզի օպերա)
  • 1781 թվական` Les Amours d’Énée et de Didon (Լիոն)
  • 1788 թվական` La Fête du Sérail (Փարիզ)
  • 1788 թվական` «Ամուրը և Պսիքեն» (L’Amour et Psyché, Ժ. Ժ. Ռոդոլֆ, Լոնդոն)
  • 1788 թվական` La Fête de Tempé (Լոնդոն)
  • 1789 թվական` Admète (Լոնդոն)
  • 1794 թվական` La Bergère des Alpes (Լոնդոն)
  • 1794 թվական` La Vittoria (Լոնդոն)
  • 1795 թվական` Վինձոր ամրոց (Windsor Castle, Լոնդոն)
  • 1795 թվական` The Marriage of Peleus and Thetis (Լոնդոն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Жан-Жорж Новерр. Международный день танца Archived 2012-05-07 at the Wayback Machine.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Онлайн Энциклопедия Кругосвет
  7. Балет в эпоху Просвещения(չաշխատող հղում)
  8. «Жан Жорж Новер»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2010-10-20