Գաետանո Ապոլլինո Վեստրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաետանո Ապոլլինո Վեստրիս
ֆր.՝ Gaëtan Vestris
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1729(1729-04-18)[1]
ԾննդավայրՖլորենցիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[2][1] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց և բալետմայստեր
ԱմուսինRose Vestris?
Commons-logo.svg Gaëtan Vestris Վիքիպահեստում

Գաետանո Ապոլլինո Բալթազարե Վեստրիս (իտալերեն՝ Gaetano Apolline Baldassarre Vestris, ապրիլի 18, 1729(1729-04-18)[1], Ֆլորենցիա - սեպտեմբերի 23, 1808(1808-09-23)[2][1], Փարիզ, Ֆրանսիա), բալետի իտալացի արտիստ, մանկավարժ և բալետմայստեր։

Փարիզում աշակերտել է Լուի Դյուպրեին։ Բեմելը՝ 1748 թվականին, «Փարիզի օպերայում»։ Ժամանակակիցները Վեստրիսին անվանել են «պարի աստված»։ 1770 թվականին ստացել է «Փարիզի օպերայի» (ավելի ուշ՝ «Գրանդ-օպերա») բալետմայստերի կոչում։ Իր բեմադրություններում ձգտել է ուժեղացնել դրամատիզմը, պարին հաղորդել մնջախաղի բնույթ։ 1770-1776 թվականներին Վեստրիսը եղել է «Փարիզի օպերայի» գլխավոր մանկավարժը։ Նրա որդին՝ Օգյուստ Վեստրիսը (1760-1842) նույնպես նշանավոր պարող էր և մանկավարժ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383 CC BY-SA icon 80x15.png