Օգյուստ Վեստրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգյուստ Վեստրիս
ֆր.՝ Auguste Vestris
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1760(1760-03-27)[1][2]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էդեկտեմբերի 5, 1842(1842-12-05)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող, պարող և պարուսույց
Commons-logo.svg Auguste Vestris Վիքիպահեստում

Մարի Ժան Օգյուստ Վեստրիս (ֆր.՝ Marie Jean Augustin Vestris, մարտի 27, 1760(1760-03-27)[1][2], Փարիզ - դեկտեմբերի 5, 1842(1842-12-05)[2], Փարիզ), ֆրանսիացի խորեոգրաֆ և բալետի արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստը Գաետանո Վեստրիսի և պարուհի Մարի Ալարի արտամուսնական երեխան էր։ Ծնվել է 1760 թվականին։ Հոր և որդու հանդիպումը կայացել է պատահաբար։ Բաժանվելով Մարի Ալարից Գաետանոն կապ չի պահպանել նրա հետ։ Մի անգամ նկատելով տաղանդավոր տղային՝ հետաքրքրվել է նրանով և բացահայտել իսկությունը։

Գաետանո Վեստրիսը եղել է Օգյուստի ուսուցիչը։ Հայրը բարձրահասակ էր, իսկ որդին՝ նվազ կազմվածքով և միջին հասակով, բայց փառասիրության տեսանկյունից նրանք արժեին միմյանց։ Չունենալով բեմական վառ հմտություններ՝ Օգյուստը իր տաղանդով շահել է հանդիսատեսին, հավասար հաջողությամբ հանդես գալով ինչպես բնահատուկ, այնպես էլ դասական դերապարերում՝ խախտելով պարողների ավանդական բաժանումը «ազնվական» և բնահատուկ դերեր կատարողների[3]։

Օգյուստ Վեստրիսը մահացել է 1842 թվականի դեկտեմբերի 5-ին, Փարիզում։

Նրա որդին՝ Արման Վեստրիսը, նույնպես հայտնի պարող է եղել։

Բեմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 12 տարեկան հասակում՝ «La Cinquantaine» դիվերսիմենտում (1772)։ 1776 թվականին արդեն մենապարող էր, իսկ 1778 թվականին՝ «Primo ballerino»:

Իր կատարողական արտակարգ տեխնիկայի համար նրան անվանել են «պարի աստված»։ 1785 թվականին նա շրջագայել է Անգլիայում, պարել գավոտ Անդրե Գրեթրիի «Panurge dans l'île des lanternes» կատակերգական օպերայում (1785), որը դարձել է դասական բալետ, իսկ այնուհետև մանրամասն նկարագրվել Ֆրիդրիխ Ցորնի կողմից գրված «Պարարվեստի քերականություն» գրքում (Grammatik der Tanzkunst, 1887):

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ արտիստը փախել է Լոնդոն, որտեղ մնացել մինչ 1793 թվականը։ Վերադառնալով այնուհետև Փարիզ՝ Վեստրիսը ստիպված է եղել մրցել պարող Լուի Դյուպորի հետ։ 1835 թվականին՝ 75 տարեկան հասակում, արտիստը դեռևս պարել է բեմում (մենուետներ, Մարիա Տալիոնիի հետ)։

Օգյուստ Վեստրիսը համարվում է իր դարաշրջանի մեծագույն պարողներից, հատկապես հայտնի է իր վիրտուոզ տեխնիկայով և թռիչքների բարձրությամբ[4]։

Դասավանդման գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան բեմը վերջնականապես լքելուց հետո Օգյուստ Վեստրիսը պար է դասավանդել և դարձել այնպիսի հրաշալի վարպետների ուսուցիչ, ինչպիսիք են Մարիուս Պետիպան, Լյուսիեն Պետիպան, Ժյուլ Պերոն, Ավգուստ Բուրնոնվիլը, Մարիա Տալյոնին, Ֆանի Էլսլերը և այլք։

Ավգուստ Բուրնոնվիլը երկու հուշ է թողել իր տաղանդավոր ուսուցչի պատվին։ Առաջինը՝ դա Վեստրիսի մեթոդն է, որը ներկայացված է տրակտատում, դասակարգելով այն հիմնական վարժությունները, որոնք հիմնված են թռիչքների վրա։ Երկրորդը՝ սովորելով Վեստրիսի մոտ, գրի է առել նրա բոլոր պարային կոմբինացիաները, հետագա սերունդների համար պահպանելով և փոխանցելով եզակի պարային շարժումներ[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. «Огюст Вестрис (Auguste Vestris)»։ www.belcanto.ru։ Վերցված է 2020-12-19 
  4. «ВЕСТРИС, ОГЮСТ»։ www.krugosvet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-19 
  5. «Огюст Вестрис и его метод»։ cyberleninka.ru։ Վերցված է 2020-12-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]