Մարիա Տալյոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Տալյոնի
Maria Taylor live at The Troubadour 2016.jpg
Ծնվել էմայիսի 21, 1976(1976-05-21) (43 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և կիթառահար
ԱնդամությունAzure Ray?
Կայքmariataylormusic.com
Maria Taylor Վիքիպահեստում

Մարիա Տալյոն (Taglioni) (1804, Սաոկհոլմ - 1884, Մարսել), բալետի իտալացի արտիստուհի։ Ռոմանտիզմի շրջանի բալետային թատրոնի ականավոր պարուհիներից։

Դասեր է առել հորից՝ ճանաչված բալետմայստեր Ֆ․ Տալյոնիից։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1822 թվականին, Վիեննայում։ 1827—35 թվականներին հանդես է եկել Փարիզում, ուր 1832 թվականին Սիլֆիդայի դերապարով (Շնայցհոֆֆերի «Սիլֆիդա», բալետ-մայստեր Ֆ․ Տալյոնի) հասել է համաշխարհային ճանաչման։ Տալյոնի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել բալետային արվեստի զարգացման վրա։ Նրա պարն առանձնացել է ոգեշնչվածությամբ, պարզությամբ, հատուկ նրբագեղությամբ։ Տալյոնին պար է ներմուծել նոր արտահայտչամիջոցներ, այդ թվում՝ ոտնամատների վրա պարը։ 1837—42 թվականներին ամեն տարի ելույթ է ունեցել Պետերբուրգում։ Հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում, ուր Ժ․ Պեռոն Տալյոնի համար Չ․ Պունիի երաժշտությամբ ստեղծել է «Պադե-կատր» 1845 և «Պարիսի դատը» 1846 բալետները։ 1847 թվականին թողել է բեմը։ Պարի դասեր է տվել անգլիական արիստոկրատների երեխաներին։ Նրա աշակերտուհիներից է հանրաճանաչ պարուհի Է․ Լիվրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png