Կա' դ'Օրո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կա' դ'Օրո | |
---|---|
իտալերեն՝ Ca' d'Oro | |
![]() | |
Ժամանակակից կարգավիճակ` | Նախագահի նստավայր |
Երկիր` | Իտալիա |
Ճարտարապետական ոճ` | Գոթական ճարտարապետություն |
Հիմնող` | Մարինո Կանտարինի |
Ճարտարապետ` | Ջովանի Բոնի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1425-1440 |
![]() | |
![]() |
Կա' դ'Օրո կամ պալացցո Սանտա Սոֆիա (իտալերեն՝ Ca' d'Oro), պալատ Վենետիկում, Գրանդ ջրանցքի վրա, Կանարեջո շրջանում։ Երկրորդ անվանումը՝ «Ոսկե տուն»։ Պալատը համարվում է Վենետիկի գոտիկի մոդելը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինությունը կառուցվել է 15-րդ դարում՝ 1425-1440 թվականներին, գոտիկական ոճով, Ջովանի Բոնի և նրա որդու՝ Բարտալոմեո Բոնի նախագծմամբ, պատրիսիա Մարիանո Կոնտարինիի պատվերով։ Ավելի վաղ այդտեղ եղել է բյուզանդական ոճով պալատ՝ պալացցո Զենո, որը Մարինո Կանտարինին ստացավ իր կնոջ օժիտից։ Հին պալատը քանդել են, բայց նրա նմուշները պահպանվել են Կա' դ'Օրոյի ճակատամասում։
Պալատի սեփականատերերը բազմաթիվ անգամներ փոփոխվել են, ուստի այն մի քանի անգամ վերակառուցվել է։ 1894 թվականին պալատը ձեռք բերեց Ջորջո Ֆրանցհետտի բարոնը։ Բարոնը վերանորոգեց շինությունը՝ պահպանված գծագրերով և նկարներով, նրան վերադարձնելով իր պատմական կերպարը։ Բացի այդ նա հիմնադրեց նկարների հարուստ հավաքածու։ Նրա մահից հետո շինությունը՝ հավաքված նկարներով, դարձավ պետության սեփականությունը։
Համարվում է Վենետիկի ոճով կառուցված պալատներից ամենանրբագեղը։
1927 թվականից ի վեր պալատում գտնվում է Ֆրանկետտի պատկերասրահը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|