Թոմաս Մորգան
Թոմաս Հանտ Մորգան (անգլ.՝ Thomas Hunt Morgan, սեպտեմբերի 25, 1866[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1945[4][1][2][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կենսաբան, գենետիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային ԳԱ պրեզիդենտ (1927-1931)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կենտուքիի (1886) և Ջ․ Հոփքինսի (1891, Բալթիմոր) համալսարանները։ Եղել է Բրին-Մորի Կանանց կոլեջի (1891-1904) և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի (1904-1928) պրոֆեսոր, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի ղեկավար (1928-1945)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են փորձարարական սաղմնաբանությանը, կենդանիների օրգանիզմի ռեգեներացիայի և սեռի որոշման հարցերին։ 1910 թվականից ուսումնասիրել է մուտացիաների ժառանգումը գենետիկական նոր օբյեկտի՝ դրոզոֆիլ պտղաճանճի մոտ։ Դրա հիման վրա Մորգանը փորձնականորեն հիմնավորել է (աշխատակիցների հետ) ժառանգականության նյութական հիմքի մասին պատկերացումները և վերջնականորեն ապացուցել ու ավարտել ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Մորգանի և նրա աշխատակիցների կողմից հաստատված գենի շղթայակցման և կրոսինգովերի օրինաչափությունները բացահայտեցին Մենդելի օրենքների բջջաբանական մեխանիզմները և խթան հանդիսացան բնական ընտրության տեսության գենետիկական հիմքերի մշակման համար։ Մորգանը նոբելյան մրցանակի դափնեկիր է (1933), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ 1932 թվականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Allen G. E. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Морган Томас Хант // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 https://lccn.loc.gov/n50006108
- 1 2 Biographical Memoirs of the Royal Society
- ↑ www.pas.va
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 724. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ (unspecified title) — doi:10.1085/JGP.9.4.467
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1933 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society of London.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 252.
- ↑ https://books.google.fr/books?id=_lLqDwAAQBAJ&pg=PA1906&lpg=PA1906
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 48)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մորգան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1945 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կենսաբաններ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի կենդանաբաններ
- Ամերիկացի բժիշկներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի գենետիկներ