Էլի Կոհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլի Կոհեն
եբրայերեն՝ אלי כהן
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1924(1924-12-06)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էմայիսի 18, 1965(1965-05-18)[3][2] (40 տարեկան)
Մահվան վայրԴամասկոս, Սիրիա
Գերեզմանանհայտ
ՔաղաքացիությունFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոս և Flag of Israel.svg Իսրայել
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունհետախույզ, թարգմանիչ և ռազմական գործիչ
ԱշխատավայրՄոսադ
ԱմուսինNadia Cohen?
Commons-logo.svg Eli Cohen Վիքիպահեստում

էլիահու Բեն-Շաուլ Կոհեն (եբրայերեն՝אֱלִיָּהוּ בֵּן שָׁאוּל כֹּהֵן, արաբերեն՝إيلياهو بن شاؤول كوهين, դեկտեմբերի 6, 1924(1924-12-06)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս - մայիսի 18, 1965(1965-05-18)[3][2], Դամասկոս, Սիրիա), առավել հայտնի է Էլի Կոհեն անվամբ, իսրայելցի լրտես։ Առավելապես հայտնի է Սիրիայում 1961-65 թթ. իր լրտեսական աշխատանքներով, ուր սերտ հարաբերություններ է զարգացրել Սիրիայի քաղաքական և ռազմական վերնախավի հետ[4] և դարձել Պաշտպանության նախարարի ավագ խորհրդական[5]։

Սիրիական հակահետախուզությունը բացահայտել է լրտեսական գործունեությունն ու Կոհենին դատապարտել նախապատերազմյան ռազմական դրության օրենքով՝ մահվան դատավճիռ կայացրել և կախաղան հանել հանրային վայրում՝ 1965 թվականին։

Երիտասարդական տարիներ և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհենը ծնվել է 1924 թ.՝ Ալեքսիանդրիայում, Եգիպտոսում՝ հրեական և սիոնիստական ընտանիքում[6]։ Հայրն այդտեղ է տեղափոխվել Հալեպից 1914 թ.: Նա ուսանել է Կահիրեի Ֆարուկ համալսարանում[7]։

1947 թ. հունվարին Էլին զինվորագրվել է Եգիպտական բանակում որպես այլընտրանք բոլոր երիտասարդ հրեաների համար պետությանը պարտադիր վճարվող գումարի դիմաց, բայց նրան ճանաչել են ոչ պիտանի։ Ավելի ուշ նույն տարում նա լքել է համալսարաննն ու սկսել ուսանել տանը՝ Մուսուլման եղբայրների կողմից բռնությունների ենթարկվելուց հետո[8]։

Նրա ծնողներն ու երեք եղբայրները մեկնեցին Իսրայել 1949 թ., բայց նա մնաց Եգիպտոսում էլեկտրոնիկայի մասնագիտացմամբ ուսումն ավարտելու և հրեական ու սիոնիստական գործունեությունների համակարգման համար[9]։ Պետությունը հակասիոնիստական արշավ նախաձեռնեց 1951 թվականին՝ ռազմական հեղաշրջումից հետո, իսկ Կոհենը ձերբակալվեց ու հարցաքննվեց՝ կապված սիոնիստական գործունեության հետ։ Նա մասնակցել է Իսրայելի կողմից հովանավորվող տարբեր գործողություններում 1950-ականներին, չնայած որ Եգիպտոսի կառավարությունը չկարողացավ ապացուցել նրա ներգրավվածությունը «Գոշեն» գործողության հետ, որի նպատակը եգիպտոսաբնակ հրեաներին մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս հանելն ու Իսրայելում վերաբնակեցնելն էր Եգիպտոսում ուժեղացող թշնամանքի պատճառով[10]։

Իսրայելի գաղտնի ոստիկանությունը 1955 թ. հավաքագրեց Եգիպտոսի հրեա քաղաքացիների նենգադուլի մի խումբ, որը փորձեց խաթարել Եգիպտոսի հարաբերություններն Արևմտյան ուժերի հետ՝ «Լավոնի գործ»-ով կապված։ Խումբը ռմբահարեց ամերիկյան և բրիտանական չզբաղեցրած տեղակայումները՝ բացառելով, որ այն կարող էր լինել եգիպտացիների արվածը։ Եգիպտոսի իշխանությունները բացահայտեցին լրտեսական ցանցը և անդամներից երկուսին դատապարտեցին մահապատժի։ Կոհենը, ով օգնել էր խմբին և ներառվել էր դրանում, մեղավոր չճանաչվեց. նրանք ոչ մի կապ չտեսան նրա և հանցագործների միջև։

Եգիպտոսի կառավարությունը մեծացրեց հրեաների վրա ճնշումն ու նրանցից շատերին արտաքսեց, Կոհենն էլ էր ստիպված լքել երկիրը 1956 թ. դեկտեմբերին։ Նա ներգաղթեց Իսրայել Հրեական գործակալության օգնությամբ[11]։ Իսրայելի պաշտպանության բանակը նրան հավաքագրեց 1957 թ. և ներառեց ռազմական հետախուզության մեջ, ուր նա դարձավ հակահետախուզության վերլուծաբան։ Նրա աշխատանքը ձանձրացնում էր նրան և նա փորձեց անդամագրվել Մոսադին, բայց վիրավորվեց, երբ Մոսադը նրան մերժեց և նա ազատվեց ռազմական հակահետախուզությունից։ Հաջորդող երկու տարիներին նա աշխատեց որպես արխիվի աշխատակից Թել Ավիվի ապահովագրության մի գործակալությունում։

1959 թ. նա ամուսնացավ Նադիա Մաժալդի հետ, ով Իրաքից ներգաղթած հրեա էր ու հեղինակ Սամի Միխաելի քույրը։ Նրանք ունեին երեք երեխա՝ Սոֆին, Իրիթն ու Շաին. ընտանիքը բնակվում էր Բեթ Յամում[12]։

Մոսադի հետ գործակցության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսադը Կոհենին հավաքագրեց գլխավոր տնօրեն Մեիր Ամիթից հետո, քանի որ հատուկ գործակալ էին փնտրում, ով կներթափանցեր Սիրիայի կառավարություն։ Կոհենի անվան վրա կանգ առան գործակալության մերժված թեկնածուների անձնական գործերը նայելիս՝ այն բանից հետո, երբ ներկա ոչ մի գործակալ հարմար չէր այդ աշխատանքի համար։ Երկու շաբաթ Կոհենը վերահսկողության տակ էր և վճռվեց, որ նա հարմար թեկնածու է հավաքագրման և վարժանքների համար։ Նրան այնուհետև տեղեկացրեցին, որ Մոսադը որոշել է նրան անդամագրել և որ նա պետք է Մոսադի վարժանքների դպրոցում վեցամսյա ինտենսիվ դասընթացների մասնակցեր։ Նրա ավարտական զեկուցագրում նշված էր, որ նա ունի քացա կամ դաշտային գործակալ դառնալու բոլոր հատկանիշները[13]։

Նրան այնուհետև տվեցին կեղծ ինքնություն որպես սիրիացի գործարար, ով երկիր էր վերադառնում Արգենտինայում ապրելուց հետո։ Դա հաստատելու համար Կոհենը 1961 թ. տեղափոխվեց Բուենոս Այրես[14][15]։ Այստեղ շփվեց արաբական համայնքի հետ և նրանց տեղեկացրեց, որ խոշոր գումար ունի, որը կարող է տրամադրել սիրիական «Բաաթ» կուսակցության նպատակների համար։ Այդ ժամանակ Սիրիայում այս կուսակցությունն անօրինական էր, բայց նրանք զավթեցին իշխանությունը երկու տարի անց։

Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

էլի Կոհենը (մեջտեղում)՝ Գոլանի բարձունքներում

Կոհենը Դամասկոս տեղափոխվեց 1962 թ. փետրվարին՝ Քամել Ամին Թաաբեթ կեղծանվամբ[16][17]։ Մոսադը զգուշորեն պլանավորել էր գործողությունները, որոնք նա պետք է կիրառեր սիրիացի բարձրաստիճան քաղաքական գործիչների, զինվորական պաշտոնյաների, ազդեցիկ հանրային գործիչների և դիվանագիտական համայնքի հետ հարաբերություններ հաստատելիս[11]։

Կոհենը շարունակեց վարել նույն կենսակերպը, ինչ ուներ Արգենտինայում՝ ժամանակը սրճարաններում անցկացնելով և լսելով քաղաքական բամբասանքները։ Նա նաև իր տանը խնջույքներ էր կազմակերպում սիրիացի նախարարների, գործարարների և այլոց համար։ Այդ խնջույքներին նա անսահմանափակ լիկյոր ու մարմնավաճառներ էր «հյուրասիրում»[4], և բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց քննարկում էին իրենց աշխատանքն ու ռազմական պլանները։ Կոհենն իրեն խմած էր ձևացնում այդպիսի խոսակցությունները քաջալերելու համար, որոնց համակ ուշադրություն էր տածում։ Նա նաև գումար էր պարտքով տրամադրում կառավարական պաշտոնյաներին և շատերը նրա մոտ էին գալիս խորհրդի համար[7]։

Հավաքագրված տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհենը տրամադրում էր հսկայական քանակությամբ հետախուզական տեղեկություններ Իսրայելի բանակին 1961-65 թթ. ընթացքում։ Նա հետախուզական տեղեկություններն Իսրայելին հաղորդում էր ռադիոյով, գաղտնագրերով և հազվադեպ՝ անձնապես։ Նա գաղտնի կերպով ճամփորդել է Իսրայել երեք անգամ[10]։ Նրա ամենահայտնի ձեռքբերումը Գոլանի բարձունքներ այցն էր, ուր նա այնտեղ տեղակայված սիրիական ամրությունների մասին հետախուզական տվյալներ է հավաքում։ Ըստ մի չհաստատված, բայց հավատ ընծայող պատմության՝ նա մտահոգվել է արևի տակ գտնվող զինվորների համար և ամեն մի դիրքի համար ծառեր է տնկել տվել՝ իբրև թե ստվեր ապահովելու համար (սիրիացի զինվորները կիզիչ արևի տակ ստվերոտ վայր չունեին)։ Իսրայելի պաշտպանության ուժերը պնդել են, որ ծառերն օգտագործել են Վեցօրյա պատերազմում նշումների թիրախավորման համար, որը նրանց հնարավորություն տվեց երկու օրում գրավել Գոլանի բարձունքները[18]։

Կոհենը կրկնվող այցելություններ է կատարել հարավային սահմանային տարածքներ՝ ապահովելով լուսանկարներ և սիրիական ռազմական դիրքերի էսքիզներ[19]։ Նա նաև տեղեկացել է երեք բունկերների և ականանետերի հաջողված գծերի ստեղծման պլանների մասին։ Իսրայելի պաշտպանության ուժերն այլապես հուսով էին հայտնաբերել միայն մի գիծը[14][20][21]։ Կոհենն ունակ էր պարզել, որ սիրիացիները պլանավորել էին փոխել Հորդանան գետի հունը և այդպիսով Իսրայելին զրկել ջրային պաշարներից և նա տեղեկացրել է Իսրայելի զինուժին, որպեսզի վերացնեին այդ նպատակի համար պատրաստած տեխնիկան[22]։

Համարվում է, որ Կոհենի տեղեկությունները մինչև նրա ձերբակալումը կարևոր գործոն էին Վեցօրյա պատերազմում[23] Իսրայելի հաջողության համար՝ չնայած, որ հետախուզության որոշ փորձագետներ պնդում են, որ Գոլանի բարձունքների մասին նրա տրամադրած տեղեկությունները նաև հասանելի էին վերգետնյա և օդային հետախուզական տվյալների շնորհիվ[5]։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի հետախուզության նորանշանակ գնդապետ Ահմեդ Սուիդանին ոչ մեկի չէր վստահում և ատում էր Կոհենին։ Կոհենը 1964 թ. նոյեմբերին դեպի Իսրայել իր գաղտնի այցի ընթացքում Մոսադին տեղեկացրեց բացահատված լինելու վախի մասին և պնդեց, որ ցանկանում է ավարտին հասցնել իր հանձնարարությունը Սիրիայում։ Այցի նպատակները տեղեկություններ հաղորդելն ու երրորդ երեխայի ծննդին ներկա լինելն ապահովել էին։ Չնայած դրան, Իսրայելի հետախուզությունը նրան կրկին խնդրեց վերադառնալ Սիրիայից։ Մինչ մեկնելը Կոհենը վստահեցրեց կնոջը, որ դա իր վերջին ճամփորդությունն էր լինելու՝ դեպի տուն մշտական վերադարձից առաջ[9]։

1965 թ. հունվարին սիրիացի պաշտոնավորները առավել ջանքեր գործադրեցին բարձրաստիճան լրտեսի բացահայտման ուղղությամբ՝ օգտագործելով Միութենական արտադրանքի հետախուզման սարքավորումներ և օժանդակություն ստանալով Միութենական փորձագետներից։ Նրանք ուսումնասիրում էին ռադիոհեռարձակման դադարի ընթացքում՝ հուսալով, որ կբացահայտվի ցանկացած անօրինական հաղորդում։ Նրանք հաջողությամբ բացահայտեցին ռադիոհաղորդումներ և հաջողեցին բացահայտել հաղորդողին։ Սուիդանիի ղեկավարած Սիրիական գաղտնի ծառայությունները Կոհենի բնակարան մտան հունվարի 24-ին և բռնեցին նրան Իսրայելին տեղեկություններ հաղորդելիս։

Դատվածություն և մահվան դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի Կոհենը՝ հանրության ներկայությամբ կախաղան բարձրացրած, 1965 թ. մայիսի 18, Դամասկոսի Մարջե հրապարակ

Կոհենին ռազմական տրիբունալը լրտեսության մեջ մեղավոր ճանաչեց և ռազմական օրենսդրությամբ մահվան դատավճիռ կայացրեց։ Նա շարունակ հարցաքննվել և տանջանքների է ենթարկվել։

Իսրայել միջազգային քարոզարշավ սկսեց համաներման համար՝ հույսով, որ սիրիացիներին կհամոզի նրան մահապատժի չենթարկել։ Իսրայելի արտգործնախարար Գոլդա Մեիրը ղեկավարում էր քարոզարշավը, որի նպատակն էր Դամասկոսին հասկացնել Կոհենին կախաղան բարձրացնելու հետևանքների մասին։ Դիվանագետները, վարչապետերը, խորհրդարանականները և Պողոս 6-րդ Պապը փորձեցին միջամտել։ Մեիրը նաև դիմեց Խորհրդային միությանը։ Բելգիայի, Կանադայի և Ֆրանսիայի կառավարությունները փորձեցին Սիրիայի կառավարությանը համոզել փոխել մահվան դատավճիռը[24], բայց սիրիացիները մերժեցին։ Նադիա Կոհենը փորձեց ներման խնդրանքով դիմել Փարիզում Սիրիայի դեսպանատուն, բայց չստացվեց։ Կոհենն իր 1965 թ. մայիսի 15-ի թվակիր նամակում գրեց.«Իմ սիրելի Նադիա, ես քեզ խնդրում եմ ժամանակ չծախսել սգալու այն ամենը, ինչն արդեն անցել է։ Կենտրոնացիր, նայիր առաջ ավելի լավ ապագայի համար»։

Կոհենին կախաղան բարձրացրեցին Դամասկոսի Մարջե հրապարակում՝ 1965 թ. մայիսի 18-ին։ Մահապատժի իրականացման օրը նրա վերջին ցանկությունն էր րաբբի տեսնել. խնդրանքը հարգվեց բանտի ղեկավարության և Նիսիմ Ինդիբոյի կողմից, ով Սիրիայի ավագ րաբբին էր։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիահու Կոհենին նվիրված հուշաքար, Երուսաղեմում՝ Հերցլ լեռան «Բացակա զինվորների այգում»

Սիրիան մերժեց Կոհենի մարմինը վերադարձնել Իսրայելում բնակվող իր ընտանիքին և նրա կին Նադիան 1965 թ. նոյեմբերին Ամին ալ-Հաֆիզին նամակ ուղարկեց՝ հայցելով վերջինիս ներողամտությունը Կոհենի գործողությունների համար և խնդրելով վերջինիս աճյունը։

Մոնթիր Մաոսիլին՝ Հաֆեզ ալ-Ասադի կառավարության նախկին ղեկավարը, պնդել է, որ 2008 թ. օգոստոսին սիրիացիները Կոհենին երեք անգամ հուղարկավորել են՝ Իսրայելի կողմից հատուկ գործողությամբ[25] աճյունն Իսրայել տեղափոխելը խոչնդոտելու համար։ Սիրիայի իշխանությունները շարունակաբար մերժել են (Կոհենի) ընտանիքի խնդրանքները աճյունը ստանալու համար։ Կոհենի եղբայրներ Աբրահամն ու Մորիսը քարոզարշավ են ղեկավարել եղբոր աճյունը վերադարձնելու համար։ Այժմ Կոհենի այրին է ղեկավարում այդ քարոզարշավը։

2016 թ. սիրիական մի խումբ՝ «Սիրիական արվեստի գանձերը», ֆեյսբուքում տեսանյութ վերբեռնեց՝ ցուցադրելով մահապատժից հետո Կոհենի մարմինը[26]։ Մինչ այդ ոչ մի ֆիլմ կամ տեսանյութ չէր ցուցադրվել։ Մամուլը 2018 թ. հուլիսի 5-ին տեղեկացրեց, որ Կոհենի ձեռքի ժամացույցը դուրս է բերվել Սիրիայից։ Այրին նշեց, որ ժամացույցն ամիսներ առաջ վաճառքի էին հանել, իսկ Մոսադին հաջողվել է այն առգրավել։ Մոսադի ղեկավար Յոսի Կոհենն այն ներկայացրեց Կոհենի ընտանիքին մի արարողության ժամանակ և այն այժմ ցուցադրվում է Մոսադի կենտրոնական գրասենյակում[27]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհենն Իսրայելում ազգային հերոս ճանաչվեց, իսկ շատ փողոցներ ու շրջաններ անվանակոչվել են նրա անվամբ։ Վարչապետ Մենախեմ Բեգինը, պաշտպանության նախարար Էզեր Վայցմանը, աշխատակազմի ղեկավար Մորդեխայ Գուրը և Մոսադի հետախուզության մի քանի աշխատողներ մասնակցեցին 1977 թ. կայացած Կոհենի որդու Բար միցվային[28]։ Կոհենին նվիրված հուշաքար է տեղադրվել Երուսաղեմում՝ Հերցլ լեռան «Բացակա զինվորների այգում»[29]։

Դերասան Սաշա Բարոն Կոհենը մարմնավորել է Կոհենին Նեթֆլիքսի «Լրտեսը» սերիալում (2019 թ,)[30]։

Գոլանի բարձունքներում գտնվող Իսրայելի Էլիադ բնակավայրն անվանակոչել են նրա անվամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.izkor.gov.il/%D7%90%D7%9C%D7%99%D7%94%D7%95%20%D7%90%D7%9C%D7%99%20%D7%9B%D7%94%D7%9F/en_710641b305f5af9114d6b84366f33657
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 «Israel’s Secret Operation to Recover the Watch of a Legendary Spy (Published 2018)»։ www.nytimes.com (անգլերեն)։ 2018-07-05։ Վերցված է 2021-01-27 
  5. 5,0 5,1 «Eli Cohen's body was found, rumors fly»։ The Jerusalem Post | JPost.com (en-US)։ Վերցված է 2021-01-27 
  6. «Eli Cohen»։ www.jewishvirtuallibrary.org։ Վերցված է 2021-01-28 
  7. 7,0 7,1 https://www.telegraph.co.uk/on-demand/0/real-eli-cohen-true-story-sacha-baron-cohens-spy/ 
  8. «The Spy Who Helped Win the Six-Day War»։ International Fellowship of Christians and Jews (en-US)։ 2018-05-18։ Վերցված է 2021-01-28 
  9. 9,0 9,1 «Eli Cohen Official Web Site | Chronology | Sponsored by Maurice Cohen and the American Friends of Eli Cohen Memorial, Inc.»։ web.archive.org։ 2011-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին։ Վերցված է 2021-01-28 
  10. 10,0 10,1 «Online Hadracha Centrum»։ www.hadracha.org։ Վերցված է 2021-01-28 
  11. 11,0 11,1 Thomas Gordon (2013-02-18)։ Gideon's Spies: The Inside Story of Israel’s Legendary Secret Service (անգլերեն)։ Aurum Press։ ISBN 978-1-907532-57-3 
  12. «Unending agony for legendary spy Eli Cohen and his widow»։ Haaretz.com (անգլերեն)։ Վերցված է 2021-01-28 
  13. Katz Yossi (2010)։ A voice called : stories of Jewish heroism։ Internet Archive։ Jerusalem [Israel] ; [Lynbrook], N.Y. : Gefen Publishing։ ISBN 978-965-229-480-7 
  14. 14,0 14,1 Kahana Ephraim (2006)։ Historical dictionary of Israeli intelligence։ Lanham Maryland : The Scarecrow Press։ ISBN 978-0-8108-5581-6 
  15. «Book sources» (անգլերեն) 
  16. Israel Magazine (անգլերեն)։ Spotlight Publications Limited։ 1973 
  17. Silva Daniel (2011-07-05)։ Daniel Silva GABRIEL ALLON Novels 1-4 (անգլերեն)։ Penguin։ ISBN 978-1-101-53885-2 
  18. Dunstan Simon (2013-02-20)։ The Six Day War 1967: Jordan and Syria (անգլերեն)։ Bloomsbury Publishing։ ISBN 978-1-84908-122-1 
  19. Black Ian (1991)։ Israel's Secret Wars: A History of Israel's Intelligence Services (անգլերեն)։ Grove Press։ ISBN 978-0-8021-3286-4 
  20. Youssef Michael (2009-03-18)։ You Want Me to Do What?: Get Off Your Blessed Assurance and Do Something! (անգլերեն)։ FaithWords։ ISBN 978-0-446-54506-8 
  21. Aldouby Zwy, Ballinger Jerrold (1971)։ The shattered silence; the Eli Cohen affair։ Internet Archive։ New York, Coward, McCann & Geoghegan 
  22. Bradley Michael, Carmichael Thomas (2006)։ The Secret Services Handbook (անգլերեն)։ Barnes & Noble։ ISBN 978-0-7607-8401-3 
  23. Inc Time (1971-07-09)։ LIFE (անգլերեն)։ Time Inc 
  24. «THE HISTORY OF ELIE COHEN : AN EGYPTIAN BORN JEW WHO BECAME ISRAEL'S GREATEST SPY.»։ sefarad.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին։ Վերցված է 2021-01-30 
  25. «Former Assad aide: Eli Cohen's burial site unknown»։ Ynetnews (անգլերեն)։ 2008-08-30։ Վերցված է 2021-01-30 
  26. «New footage emerges of Eli Cohen on the gallows»։ Ynetnews (անգլերեն)։ 2016-09-20։ Վերցված է 2021-01-30 
  27. «Watch of famed Israeli spy Eli Cohen recovered by Mossad»։ The Jerusalem Post | JPost.com (en-US)։ Վերցված է 2021-01-30 
  28. «The saga of Eli Cohen, Israel's greatest spy»։ San Diego Jewish World (en-US)։ 2015-06-15։ Վերցված է 2021-01-30 
  29. «Will Assad’s Ouster Free Body of Israel Spy?»։ Israel National News (անգլերեն)։ Վերցված է 2021-01-30 
  30. Andreeva Nellie, Andreeva Nellie (2018-04-11)։ «Sacha Baron Cohen To Star As Eli Cohen In Netflix Limited Series ‘The Spy’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-01-30