Սաշա Բարոն Քոհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Սաշա Բարոն Քոհեն
անգլ.՝ Sacha Noam Baron Cohen
Sacha Baron Cohen, 2011.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1971(1971-10-13)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրիստի քոլեջ և Haberdashers' Aske's Boys' School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն[4]
Մասնագիտությունկինոդերասան, կատակերգու, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան, պրոդյուսեր, celebrity, մոդել և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիDa Ali G Show? և Բորատ. Ամերիկայի մշակութային հետազոտությունները հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրին
Ծնողներհայր՝ Gerry Baron Cohen?[5], մայր՝ Daniella Naomi Cohen?[5]
Ամուսին(ներ)Այլա Ֆիշեր
Պարգևներ և մրցանակներ

Սաշա Բարոն Քոհեն (անգլ.՝ Sacha Baron Cohen, հոկտեմբերի 13, 1971(1971-10-13)[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, կատակերգու, հեղինակ և պրոդյուսեր[6]։ Նա հայտնի է այնպիսի հորինված երգիծական կերպարների ստեղծմամբ և մարմնավորմամբ, ինչպիսիք են Ալի Ջին, Բորատ Սագդիևը, Բրունո Գեհարդը և Ադմիրալ Գեներալ Ալադինը։ Բարոն Քոհենը տարբեր խոսելաձևեր է օգտագործում իր կերպարների համար[7]։

Բարոն Քոհենն առավել հայտնի է իր մասնակցությամբ «Բորատ» (2006), «Բրունո» (2009), «Բռնապետը» (2012) և «Թալադեգայի գիշերեր։ Ռիքի Բոբիի բալլադը» (2006) ֆիլմերով։ Նա նաև հայտնի է «Մադագասկար» (2005-2012) ֆիլմաշարում թագավոր Ջուլիեն XIII-ի հնչյունավորմամբ։ Բարոն Քոհենը նաև նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինպիսիք են Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ։ Ֆլիթ սթրիթի հրեշ վարսավիրը», Մարտին Սկորսեզեի «Հուգո», Թոմ Հուպերի «Թշվառները» և Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» դրամատիկ ֆիլմերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Նոամ Բարոն Քոհենը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 13-ին Համերսմիթում հրեականընտանիքում[8]։ Նրա մայրը՝ Դանիելա Նաոմին (ի ծնե՝ Ուեյսեր), ծնվել է Իսրայելում[9], իսկ հայրը՝ Ջերալդ Բարոն Քոհենը (1932–2016), որը հագուստի խանութի սեփականատեր էր, ծնվել է Լոնդոնում և մեծացել Ուելսում[10][11]։ Բարոն Քոհենը դաստիարակվել է որպես հրեա[12][13][14][15] և ներկայումս տիրապետում է եբրայերենին[16][17]։

Բարոն Քոհենի մոր ընտանիքի անդամները գերմանահրեաներ էին, որոնք տեղափոխվել են Իսրայել[9][18]։ Նրա հոր ընտանիքի անդամներն աշկենազներ էին, որոնք տեղափոխվել են Փոնթիփրիդ և Լոնդոն[19]։ Բարոն Քոհենի հորական պապը՝ Մարիս Քոհենը, իր ազգանվանն ավելացրել է «Բարոն»[11][20]։ Նրա մորական տատը, որն ապրում էր Իսրայելի Հայֆա քաղաքում, Գերմանիայում մարզվել է որպես բալետի պարուհի[10][21][22][23]։ Սաշան երկու ավագ եղբայր ունի՝ Էրանը և Ամնոնը[24]։ Էրանը երգահան է և աշխատել է Սաշայի որոշ ֆիլմերում։ Բարոն Քոհենի քույրը՝ Սայմոն Բարոն-Քոենը, աուտիզմ հետազոտող է[25]։

Բարոն Քոհենը եղել է Մոնթի Փիթոնի և Փիթեր Քուքի երկրպագուն, սակայն կատակերգական առումով նրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Պիտեր Սելլերսը[26]։ Հայտնի լինելով կատակերգական կերպարների լայն շրջանակի պատկերմամբ՝ Սելերսը Բարոն Քոհենի կողմից կոչվել է «կատակերգության մասին [իր] վաղ գաղափարների ձևավորման մեջ ամենաարդյունավետ ուժը»[27]։ Համալսարանը թողնելուց հետո Բարոն Քոհենը ժամանակավորապես աշխատել է որպես նորաձևության մոդել[28]։

Հանրային կերպար և ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության վաղ շրջանում Բարոն Քոհենը փորձել է խուսափել հարցազրույցներից, որոնք դուրս են եկել իր կերպարների շրջանակներից։ Սակայն, 2004 թվականին նա մասնակցել է «Դևիդ Լեթերմանի հետ ուշ շոուին», «Օփի և Էնթոնիի շոուին» և «Հովարդ Սթերնի շոուին[29]»՝ HBO-ում իր շոուի թողարկվելիք եթերաշրջանը գովազդելու համար։ Նա հարցազրույց է տվել նաև NPR-ի «Բոլոր հանգամանքները հաշվի են առնված» (անգլ.՝ All Things Considered) շոուին[30], ինչպես նաև «Rolling Stone» ամսագրին, որը հրապարակվել է 2006 թվականի նոյեմբերին[22]։ 2007 թվականի հունվարի 4-ին Բարոն Քոհենը հարցազրույց է տվել Թերի Գրոսին NPR-ի «Թարմ օդ» (անգլ.՝ Fresh Air) հեռուստաշոուի շրջանակներում[31]։

«Բորատ» ֆիլմի ռեժիսոր Լարի Չարլզը բացատրում է, որ Բարոն Քոհենը սովորաբար հայտնվում է կերպարում նաև «իր թուլությունը պաշտպանելու» համար՝ հասարակական հետաքրքրությունը կենտրոնացնելով կերպարների, այլ ոչ թե իր վրա[32]։

Բարոն Քոհենն ընդգրկվել է 2007 թվականի Time 100 ցանկում[33]։

2019 թվականին Բարոն Քոենը Հակադիֆամացիոն լիգայի կողմից արժանացել է միջազգային մրցանակի՝ մոլեռանդության և նախապաշարմունքների դեմ պայքարում առաջնորդության համար։ Ընդունելով մրցանակը՝ նա քննադատություն է հղել ինտերնետ ընկերություններին՝ Ֆեյսբուքը, Գուգլը, ՅուԹյուբը և Թվիթթերը անվանելով «պատմության մեջ ամենամեծ քարոզչական մեքենայի» մաս[34][35]։ 2020 թվականի հունիսին Բարոն Քոհենը երգ է կատարել, որն ունկնդիրներին կոչ է անում գրոհել լիբերալներին, CNN-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Բարաք Օբամային, Հիլարի Քլինթոնին, բժիշկ Էնթոնի Ֆաուչիին, Բիլ Գեյթսին և «դիմակ կրողներին»։ Բարոն Քոհենի թիկնապահները թույլ չեն տվել կազմակերպիչներին հեռացնել նրան բեմից և անջատել հոսանքը[36]։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ միջադեպը կազմակերպվել էր որպես Բորատի հաջորդ ֆիլմի նկարահանումների մի մաս՝ Բարոն Քոհենը Բորատի դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել և հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Քոհենն առաջին անգամ թատերական բեմադրություններում հանդես է եկել «Հաբոնիմ Դրոր» Սոցիալիստական սիոնիստական երիտասարդական շարժման հետ[37][38]։

Նա մեկ տարի անցկացրել է Իսրայելում՝ կատարելով կամավորական աշխատանքներ, ինչպես նաև մասնակցել է «Machon L'Madrichei Chutz La'Aretz» ծրագրի հրեական երիտասարդական շարժմանը[21]։

Բարոն Քոհենն ասել է․ «Ես չէի ասի, որ կրոնասեր հրեա եմ։ Ես հպարտ եմ իմ հրեական ինքնությամբ, և կան որոշ բաներ, որ ես անում եմ, ինչպես նաև սովորույթներ, որոնք ես պահում եմ»։ Նա փորձում է կաշրութը պահել և սինագոգ է այցելում տարեկան մոտ երկու անգամ։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Քոհենն առաջին անգամ հանդիպել է դերասանուհի Այլա Ֆիշերին Սիդնեյում 2002 թվականին տեղի ունեցած երեկույթի ժամանակ[39]։ Զույգը նշանադրվել է 2004 թվականին։ Ֆիշերի հուդայականությունն ընդունելուց հետո[40] նրանք ամուսնացել են 2010 թվականի մարտի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հրեական արարողությամբ[41][42]։ Զույգը երեք երեխա ունի և ապրում է Լոս Անջելեսի Լորել կանյոն նեյբորհուդում[43][44][45][46]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 28-ին Բարոն Քոհենը և Ֆիշերը 335,000 ֆունտ ստերլինգ (500,000 դոլար) են նվիրաբերել Save the Children հիմադրամին՝ որպես Սիրիայի հյուսիսում կարմրուկի դեմ երեխաների պատվաստման ծրագրի մաս, ինչպես նաև նույնքան գումար են նվիրաբերել Փրկության միջազգային կոմիտեին, որը նույնպես ուղղված է սիրիացի փախստականներին օգնելուն[47]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորատա Սագդիվայի դերում

Ալի Ջի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Բարոնը Ալի Ջիի դերում

Ալի Ջի (անգլ.՝ Ali G), հորինված էմսի Սթայնս Ապոն Թեմզ քաղաքից, որը մտահոգված է գիտական հարցերով։ «Da Ali G Show»-ի հիմնական գործող անձ, բացի մյուս կերպարներից՝ Բրունոից և Բորատաից։ «Ալի Ջին խորհրդարանում» (անգլ.՝ Ali G Indahouse) ֆիլմի գլխավոր հերոսը։

Բորատ Սագդիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորատ Սագդիեվ (անգլ.՝ Borat Sagdiyev), մտացածին ղազախ լրագրող, ռասիստ, սեքսիստ և Հոմոֆոբ։ «Բորատ» և «Բորատ 2» ֆիլմերի գլխավոր հերոսը։

Բրունո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո (անգլ.՝ Bruno, գերմ.՝ Brüno), ավստրիացի հեռուստահաղորդավար, որը ռեպորտաժներ է անում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ նորաձևությունը, ժամանցը, հայտնիները և համասեռականությունը։ «Բրյունո» ֆիլմի գլխավոր հերոսն է։

Հաֆազ Ալադին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-ծովակալ Հաֆազ Ալադին (անգլ.՝ Admiral General Aladeen), նավթով հարուստ Վադիան հյուսիսաֆրիկյան երկրի բռնապետ(հորինված պետություն, որը գտնվում է Էրիթրեայի տեղում։ «Ва̄дӣ» (وَادِي) արաբերենից թարգմանաբար նշանակում է հովիտ կամ գետի չորացած հուն)։ Նրա իշխանությունը բացարձակ է և անսահման։ Նա էքսցենտրիկ, կոռումպացված և եսասեր Արևելյան երկրների ավանդույթների լավագույն չափանիշ է։ Նա, ով սիրում է ուրախանալ և միշտ հաղթել (այդ նպատակով նա կազմակերպել է իր ամառային օլիմպիական խաղերը, որտեղ նա ինքնուրույն նվաճել է բոլոր ոսկե մեդալները)։ Դաժան է վարվել մարդկանց հետ, ովքեր համարձակվել են նրան հակադարձել կամ պարզապես նրան դուր չեն եկել։ Միևնույն ժամանակ, բավական միամիտ և անհոգ է ինչպես իր պետության արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ իր քեռի Թամիրի պալատական ինտրիգներում։ Նա Կիմ Չեն Ընի երկրպագուն է և մոլորակի վերջին «մասունքային» բռնապետերից մեկը։ Քննադատում է ժողովրդավարությունն ու լիբերալիզմը՝ որպես կեղծ ու վնասակար գաղափարախոսություններ, որոնք պղծում են հասարակությունն ու քաոս սերմանում։ Իր հոր մահից առաջ երդվել է, որ արևմտյան ժողովրդավարությունը երբեք չի գա իր այդքան սիրով ճնշված երկիր[48]։

Ֆիլմեր, տեսանյութեր և հեռաուստաշուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վիդեսշոու - «Ալի Ջի շոու» (անգլ.՝ Da Ali G Show) (2000 և 2003—2004)
  • Տեսահոլովակ - Մադոննա - «Music» (2000)
  • Տեսահոլովակ- Շեգի - «Me Julie» (2002)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ունի 24 մրցանակ և ևս 34 անվանակարգեր[49], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի։

Ստորև բերված են հիմնական պարգևները և անվանակարգերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե գլոբուս»
    • 2007՝ «Բորատ» Ֆիլմում լավագույն տղամարդու դերի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)
  • «MTV Movie Awards»
    • 2007՝ «Բորատ» ֆիլմում լավագույն կատակերգական դերի համար
    • 2007՝ «Ռիկի Բոբի։ Ճանապարհների թագավորը» ֆիլմում լավագույն ֆամբույրի համար

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» մրցանակ
    • 2007՝ «Բորատ» Ֆիլմում լավագույն սցենարին ամենահրմարը լինելու համար
  • «Դերասանների գիլդիաներ» մրցանակ
    • 2013՝ «Թշվառները» ֆիլմում լավագույն դերասանական անձնակազմում լինելու համար
  • «MTV Movie Awards»
    • 2014՝ «Հեռուստահաղորդավար։ Եվ կրկին բարև» ֆիլմում լավագույն կռվի համար


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.standard.co.uk/go/london/film/profile-sacha-baron-cohen-and-the-making-of-bruno-6772832.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  6. «Baron Cohen, Sacha»։ BFI Film & TV Database։ Արխիվացված է օրիգինալից 12 February 2007-ին։ Վերցված է 6 November 2006 
  7. «Sacha Baron Cohen is the Peter Sellers of our age»։ The Telegraph։ 30 May 2016 
  8. «Sacha Baron Cohen: The men in his life»։ The Independent։ 27 April 2009։ Վերցված է 25 May 2018։ «He was born in 1971, the youngest of three boys in a middle-class Jewish family from west London.» 
  9. 9,0 9,1 Tracy, K. (2007)։ Sacha Baron Cohen: The Unauthorized Biography: From Cambridge to Kazakhstan։ St. Martin's Press։ էջ 10։ ISBN 9781429993937։ Վերցված է 22 November 2014 
  10. 10,0 10,1 Glazer Sarah (July–August 2010)։ «The Provocative Baron Cohen Clan»։ Moment։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2010-ին։ Վերցված է 31 July 2010 
  11. 11,0 11,1 Who's who in Finance and Industry 32։ Marquis Who's Who։ 2001։ էջ 38 
  12. «Profile: Sacha Baron Cohen and the making of Bruno»։ London Evening Standard։ 18 June 2009։ Վերցված է 24 April 2018 
  13. Eshman Rob (8 May 2012)։ «Sacha Baron Cohen To Howard Stern: You inspired me [AUDIO]»։ Jewish Journal։ Վերցված է 24 April 2018 
  14. «Before Ali G, Sacha Baron Cohen played a sweaty Hasidic Jew»։ JTA – Jewish news։ 25 February 2016։ Վերցված է 24 April 2018 
  15. Mount Harry (15 September 2006)։ «Kazakhstan launches propaganda campaign against Borat»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 25 May 2018 
  16. Staff and agencies (20 December 2006)։ «Secret of Borat's fluent Kazakh – it's Hebrew»։ the Guardian 
  17. «You like? Israelis do when it comes to 'Borat'»։ TODAY show։ 15 December 2006։ Վերցված է 24 April 2018 
  18. Pfefferman Naomi (13 July 2007)։ «The musical Baron Cohen brother comes into his own»։ Jewish Journal։ Վերցված է 25 May 2018 
  19. «An Interview With The Real Sacha Baron Cohen»։ NPR։ 16 July 2009։ Վերցված է 25 May 2018։ «Sacha Baron Cohen: "I'd say that I'm very, very proud of my Jewish identity. I'm proud to be a Jew"» 
  20. «Valley G's wicked Welsh rootz»։ BBC News։ 28 March 2002։ Վերցված է 22 November 2006 
  21. 21,0 21,1 White Roland (21 January 2007)։ «Borat's easy ... being me is odd»։ The Times (London)։ Արխիվացված է օրիգինալից 19 June 2007-ին։ Վերցված է 12 July 2018 
  22. 22,0 22,1 Strauss Neil (30 November 2006)։ «Sacha Baron Cohen: The Man Behind the Mustache»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2018-ին։ Վերցված է 25 May 2018 
  23. Rayner Jay (24 February 2002)։ «Mutha of invention»։ The Guardian (London)։ Վերցված է 6 November 2006 
  24. Jay Rayner (4 November 2005)։ «Mutha of invention»։ The Observer (London)։ Վերցված է 7 August 2010 
  25. «Nick Cohen meets Simon Baron-Cohen, Cambridge professor of developmental psychopathology»։ New Statesman։ 26 February 2007։ Վերցված է 1 November 2010 
  26. «Sacha Baron Cohen: The comic who is always in your face»։ The Guardian։ Վերցված է 12 October 2019 
  27. Saunders, Robert A. (2009). The Many Faces of Sacha Baron Cohen: Politics, Parody, and the Battle Over Borat. p. 22. Lanham, Maryland: Rowman & Littlefield.
  28. Sacha Baron Cohen: Our man from Kazakhstan. The Observer. 1 September 2006.
  29. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2006-ին։ Վերցված է 12 November 2006  The Howard Stern Show
  30. Siegel Robert (23 July 2004)։ «Ali G: Fooling Serious Interviewees, All for a Laugh»։ NPR։ Վերցված է 31 July 2010 
  31. Meet the Real Sacha Baron Cohen. Fresh Air. 4 January 2007 (advance to 21:10 in the interview).
  32. Gordon Devin։ «Newsweek article»։ MSNBC։ Արխիվացված է օրիգինալից 28 August 2007-ին։ Վերցված է 31 July 2010 
  33. Barr Roseanne (4 May 2007)։ «Sacha Baron Cohen, Time 100»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 3 August 2013-ին։ Վերցված է 4 May 2007 
  34. «Sacha Baron Cohen's Keynote Address at ADL's 2019 Never Is Now Summit on Anti-Semitism and Hate»։ adl.org (անգլերեն)։ Anti-Defamation League 
  35. Ben Weich (22 November 2019)։ «Sacha Baron Cohen attacks Mark Zuckerberg for facilitating 'hate and violence' as he accepts ADL International Leadership Awards»։ The Jewish Chronicle։ Վերցված է 4 December 2019 
  36. Haring Bruce, Haring Bruce (2 June 2020)։ «Sacha Baron Cohen Crashes Right Wing Event, Leads Absurd Sing-Along»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 30 June 2020 
  37. Scott Kirsty (29 September 2006)։ «He becomes the character, certainly with Ali G and Borat. He has a mix of Sellers's acting and Rod Hull's bottle»։ The Guardian։ Features (UK)։ Վերցված է 16 January 2007։ «First acted with the Habonim Dror Jewish youth group and at Cambridge in plays such as Cyrano de Bergerac and Fiddler on the Roof.» 
  38. Steinberg Jessica (11 May 2012)։ «Before 'The Dictator' and 'Borat', Friends Recall, Sacha Baron Cohen Was a Very Nerdy, Very Funny, Israel-Oriented Guy»։ The Times of Israel։ Վերցված է 30 June 2014 
  39. «Sacha Baron Cohen and Isla Fisher Wed»։ People։ 22 March 2010։ Վերցված է 6 May 2010 
  40. «Isla Fisher says marriage with Sacha Baron Cohen is like 'winning the lottery'»։ Hello Magazine։ 30 October 2012 
  41. Isla Fisher and Sacha Baron Cohen's Secret, Six-Guest Wedding։ People։ Վերցված է 25 May 2010 
  42. «Isla Fisher and Sasha Baron Cohen Wed»։ Showbiz.sky.com։ Արխիվացված է օրիգինալից 25 March 2010-ին։ Վերցված է 31 July 2010 
  43. «It's a baby girl for Borat»։ Herald Sun։ 20 October 2007։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2007-ին 
  44. «Find Out The Name of Isla Fisher's Baby»։ Us Weekly։ Վերցված է 11 March 2011 
  45. «Sacha Baron Cohen & Isla Fisher Holy Moses It's A Boy!!»։ TMZ։ 16 April 2015։ Վերցված է 16 April 2015 
  46. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-13-ին։ Վերցված է 2020-10-29 
  47. Sacha Baron Cohen donates £670,000 for Syria. BBC. Retrieved 29 December 2015
  48. «Sacha Baron Cohen to make film of 'Saddam Hussein book'»։ BBC News։ 20 January 2011 
  49. Sacha Baron Cohen — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]