Էլիզաբեթ Լոֆտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Լոֆտուս
անգլ.՝ Elizabeth F. Loftus
Ծնվել էհոկտեմբերի 16, 1944(1944-10-16)[1] (79 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Բնակության վայր(եր)Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և forensic psychologist
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան և Իրվինի կալիֆոռնիական համալսարան[3]
Գործունեության ոլորտհոգեբանություն և Պարամնեզիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Society of Experimental Psychologists? և Psi Chi?
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան (1970)[5][6] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1966)[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարPatrick Suppes?
Պարգևներ

John Maddox Prize?

[9]

Գրավմաերի անվան մրցանակ

[10]

Ուիլյամ Ջեմսի կրթաթոշակ

[11]

Isaac Asimov Science Award?

[12]

Howard Crosby Warren Medal?

[13]

AAAS Award for Scientific Freedom and Responsibility?

William T. Rossiter Award?

[14]

Էդինբուրգի թագավորական միության անդամ

[15]

Fellow of the Society of Experimental Psychologists?

Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[16]

James McKeen Cattell Fellow Award?

[17]

Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[19]
և

APA Distinguished Scientific Award for the Applications of Psychology?

[20]
Ամուսին(ներ)Geoffrey Loftus?
Երեխա(ներ)չունի
 Elizabeth Loftus Վիքիպահեստում

Էլիզաբեթ Ֆ․ Լոֆտուս (անգլ.՝ Elizabeth F. Loftus, հոկտեմբերի 16, 1944(1944-10-16)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կոգնիտիվ հոգեբան և հիշողության ուսումնասիրության մասնագետ։

Գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը մարդկային հիշողությունների պլաստիկության խնդիրն է։ Ամենահայտնի աշխատանքը կապված է միջադեպերի ականատեսների հիշողությունների ուսումնասիրության[21][22], ինչպես նաև կեղծ հիշողությունների ստեղծման և ուսումնասիրության հետ։ Լոֆտուսի գիտական աշխատանքը կիրառություն է գտել իրավական ոլորտում. նա՝ որպես փորձագետ, մասնակցել է հարյուրավոր դատական գործերի[23]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Լոֆտուսը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), մեծացել Բել Էյրում՝ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում[23]։ Հայրը բժիշկ էր Սանտա Մոնիկայում, իսկ մայրը՝ գրադարանավար[23]։ Երբ Լոֆտուսը 14 տարեկան էր, կորցրել է մորը․ մայրը խեղդվել էր լողավազանում[23]։ 1968 թվականին Լոֆտուսն ամուսնացել է Ջեֆրի Լոֆտուսի հետ, որի հետ ծանոթացել է Սթենֆորդում[23]։ 1991 թվականին նրանք ամուսնալուծվել են[23]։ Երեխաներ չունի[23]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Լոֆտուսը բակալավրի կոչում է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում[23]։ Այդ ժամանակ ոգեշնչված էր Բերես Սքիների աշխատանքով[23], որից իմացել է, որ կենդանիների վարքը կարելի է վերահսկել և բացատրել խրախուսանքների և պատիժների համակարգի միջոցով։ 1966 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրա՝ «Մաթեմատիկական մեթոդներ հոգեբանության մեջ» ծրագրով[23]։ Նույն թվականին եղել է միակ կինը, որն ընդգրկվել է այդ ծրագրի մեջ[23]։ 1970 թվականին Լոֆտուսը Սթենֆորդի համալսարանում ստացել է գիտությունների թեկնածուի կոչում։

Սթենֆորդի համալսարանում Լոֆտուսը հետազոտություն է անցկացրել երկարաժամկետ հիշողության մեջ իմաստային մշակման վերաբերյալ[24]։ Մի օր նրա զարմիկը չոր հարցրել է, թե որքան է արժեցել նրա գիտական աշխատանքը կառավարության համար[23], որից հետո նա փոխել է իր հետազոտության ոլորտն ավելի գործնականի։

Տրանսպորտի վարչությունը Լոֆտուսին ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտության համար վճար է տրամադրել[23]։ Այնտեղ նա ուսումնասիրություններ է անցկացրել՝ ուսումնասիրելու վթարի ընկալման կապը վկաներին տրվող հարցերի ձևակերպման հետ[22]։ Այս աշխատանքը շատ ավելի մեծ կիրառություն է ունեցել, բայց դեռ լաբորատոր էր, ինչը Լոֆտուսի համար չէր։

1973 թվականին Լոֆտուսը պաշտոն է ստացել Վաշինգտոնի համալսարանում[23]։ Բայց լաբորատոր պարզ աշխատանքը ևս նրա համար չէր. Լոֆտուսը ձգտել է մասնակցելու իրական դատական գործի։ Այսպիսով՝ նա դիմել է Սիեթլում գտնվող հանրային պաշտպանին և սկսել կամավոր աշխատել որպես հիշողության փորձագետ[23]։ Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է իր փորձագիտական միջամտության արդյունքում արդարացնել մեղադրյալներից մեկին, Լոֆտուսը հաջողությամբ հանդես է եկել որպես դատական գործերի փորձագետ։ Հաջորդ 35 տարիների ընթացքում Լոֆտուսը՝ որպես փորձագետ, ծառայել է ավելի քան 250 դատական գործերում՝ ներառյալ Թեդ Բանդիի և Մայքլ Ջեքսոնի գործերը[23]։

2020 թվականին պարգևատրվել է Պատրիկ Սափեսի անվան հոգեբանության մրցանակով։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապատեղեկատվության էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆտուսն սկսել է ուսումնասիրել ապատեղեկատվության ազդեցությունը ճանապարհատրանսպորտային պատահարների օրինակով։ Փորձերից մեկում 5-30 վայրկյան տևողությամբ յոթ տեսաշար ցուցադրվել է 45 ուսանողների՝ բաժանված 9 հոգանոց խմբերի։ Այս տեսանյութերը պարունակել են ավտովթարի ձայնագրություն։ Յուրաքանչյուր տեսանյութից հետո ուսանողները լրացրել են հարցաթերթիկ, որի առաջին կետը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Հաշվետվություն տվեք այն վթարի մասին, որը դուք հենց նոր տեսաք»։ Հաջորդիվ ներկայացվել են վթարի վերաբերյալ մի շարք կոնկրետ հարցեր։ Ամենակարևոր հարցը վերաբերել է տեսանյութում ներկայացված մեքենաների արագությանը։ 9 հոգի հարցրել են. «Ի՞նչ արագությամբ են շարժվել տեսանյութում պատկերված մեքենաները, երբ բախվել են միմյանց»։ Մնացած սուբյեկտները ստացել են նմանատիպ հարց, որում «բախվել են» բառի փոխարեն օգտագործվել են «դիպչել են», «հարվածել են», «վթարի են ենթարկվել», «խփվել են» բառերը։ Երբ հարցի մեջ օգտագործվել են «վթարի են ենթարկվել» բառերը, մեքենաներին վերագրվել է ամենաբարձր արագությունը՝ 40,8 մղոն/ժ։ Այս փորձի արդյունքն այն էր, որ հարցի ձևն ազդում է վկայի պատասխանի վրա։ Լոֆտուսը ենթադրել է, որ դա պայմանավորված է առարկաների հիշողության մեջ ներկայացվածության փոփոխություններով[22]։

Տրանսպորտի վարչությունում աշխատելիս մեկ այլ փորձի ժամանակ Լոֆտուսը նման ազդեցություն է ունեցել։ «Տեսա՞ր, թե ինչպես է լուսարձակը կոտրվել» հարցը ենթադրում է ավելի շատ կեղծ ապացույցներ կոտրված լուսարձակի մասին, մինչդեռ իրականում լուսարձակը չի կոտրվել[23]։

Կեղծ հիշողությունների ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին՝ կեղծ հիշողության ներդրման առաջին փորձի ժամանակ, փորձի մասնակիցների հարազատները մասնակիցներին հակիրճ պատմել են իրենց մանկության իրադարձությունների մասին։ Այնուամենայնիվ, նկարագրված իրադարձությունները իրականում տեղի չեն ունեցել։ Օրինակ՝ մասնակիցներին պատմել են, թե ինչպես են նրանք մոլորվել առևտրի կենտրոնում 5 տարեկանում, մինչդեռ իրականում դա տեղի չի ունեցել։ Որոշ ժամանակ անց սուբյեկտներին խնդրել են վերհիշել այս պատմությունները։ Պարզվել է, որ մասնակիցների մոտ 25%-ը կարծում է, որ տեղեկությունը հավաստի է։ Բացի այդ՝ շատ առարկաներ իրենց «հիշողությունները» լրացրել են գունեղ մանրամասներով[25]։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Լոֆտուսը, նշել է տրավմատիկ բնույթի կեղծ հիշողություն ունենալու փաստը․ 1988 թվականին նա հորեղբորն ասել է՝ առաջինն է, որ գտել է մահացած մորը լողավազանում։ Սակայն նրա հորեղբայրն ու մյուս հարազատները հերքել են այս պատմությունը՝ ասելով, որ մորաքույրն է իրականում գտել դիակը[23]։

Ժամանակի ընկալման սխալների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին համատեղ փորձի ժամանակ Վ. Վ. Նուրկովան, Է. Լոֆտուսը և Դ. Մ. Բերնշտեյնը վերլուծել են ժամանակային միջակայքերի հիշողությունների աղավաղումը։ Մոսկվայի և Նյու Յորքի քննվողներին հարցրել են ահաբեկչական հարձակումների ժամանակաշրջանի մասին (մոսկվացիներին հարցրել են 1999 թվականի ահաբեկչության, իսկ նյույորքցիներին՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի հարձակման մասին)։ Երկու դեպքում էլ ժամանակը գերագնահատված էր։ Մոսկվայում ընդհանուր գերագնահատման տոկոսը կազմել է 25,5% և 67,4% Նյու Յորքի աշտարակների փլուզման դեպքում։ Դրանից կարելի է եզրակացնել, որ իրադարձություններով լցված ժամանակը ապագայում սուբյեկտիվորեն ընկալվում է որպես ավելի ընդլայնված[21]։

Կեղծ վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի ամռանը Էլիզաբեթ Լոֆտուսին դիմել է մի փաստաբան, որն ասել է, որ Ջորջ Ֆրանկլին անունով տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ՝ հիմնվելով կասկածյալի դստեր՝ Էյլինի հիշողությունների վրա։ Ասում էին, որ սպանությունը տեղի է ունեցել 21 տարի առաջ։ Ամբաստանյալի դուստր Էյլինը հոր կատարած «հանցագործության» պահին եղել է 8 տարեկան։ Էյլին Ֆրանկլինը պնդում էր, որ իր հիշողությունը հայտնվել է հոգեթերապիայի սեանսի ժամանակ։ Լոֆտուսն այս գործին մասնակցել է որպես կեղծ հիշողությունների փորձագետ, սակայն գործը, այնուամենայնիվ, ավարտվել է մեղադրյալի դատավճռով[23]։

1991 թվականի հունիսին 53-ամյա Մերիլին Վան Դերբուրը՝ «Միսս Ամերիկա 1958»-ը, հայտնել է, որ 5-18 տարեկան հասակում իր հոր կողմից ենթարկվել է սեռական բռնության[23]։ Նույն տարում Ռոզաննա Բար անունով մի կին պնդել է, որ 30 տարի առաջ իր հոր և մոր կողմից ենթարկվել է սեռական բռնության։ Երկու կանայք էլ դատի են տվել իրենց ծնողներին[23]։

«Տուժածների» հիշողությունների կեղծ լինելն ապացուցելու համար Լոֆտուսն սկսել է ուսումնասիրել այն պայմաններն ու գործողությունները, որոնք թույլ են տալիս կեղծ հիշողություններ ստեղծել։ Որպես այդպիսի պայման՝ նա կարևորում է վստահությունը այն մարդու հանդեպ, որն ստեղծում է կեղծ հիշողություն. դրա հիման վրա հորինված պատմությունը սկսում է մանրամասներով գերաճել[23]։ Հետազոտություններից մեկում Լոֆտուսը կարողացել է քննվողների 16%-ին իմպլանտացնել Դիսնեյլենդում Բագս Բաննիին հանդիպելու կեղծ հիշողություններ (չնայած դա անհնար է, քանի որ տվյալ կերպարը չի պատկանում Դիսնեյին)[26]։

Մեկ այլ փորձի ժամանակ քննվողների մոտ ստեղծվել է հիշողություն այն մասին, որ մանկության տարիներին թունավորվել են խաշած ձվերից, վարունգից կամ ելակի պաղպաղակից։ Քննվողները կեղծ արձագանք են ստացել այն մասին, որ հատուկ համակարգչային ծրագիրը վերլուծել է նրանց տվյալները և եկել այն եզրակացության, որ մանկության տարիներին նրանք թունավորվել են հենց այս արտադրանքից։ Այնուհետև նրանց հրավիրել են խնջույքի, որտեղ նրանց հարկադրաբար առաջարկել են ուտել այդ ապրանքները։ Պարզվել է, որ քննվողները պահպանում են այդ մթերքներից որոշ ժամանակով խուսափելու միտում[27]։

Հետազոտությունների քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոֆտուսի հետազոտությունները քննադատության են ենթարկվել նրա կիրառած մեթոդների էթիկական կողմի, ինչպես նաև նրա եզրակացությունների և ընդհանրացումների անբավարարության պատճառով։ Որոշ հեղինակներ փորձել են նրա ստեղծագործություններում գտնել սխալներ, չափազանցություններ կամ բացթողումներ։ Լոֆտուսը հրապարակել է այս քննադատությունների հերքումը՝ պնդելով, որ մեղադրանքները հիմնված են իր հանդեպ անձնական հակակրանքի վրա, ոչ թե իր հոդվածների համարժեք ըմբռնման վրա[28]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալի լրագրողական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loftus, E.F. Reconstructing memory: The incredible eyewitness(անգլ.) // Psychology Today : magazine. — 1974. — Т. 8. — С. 116—119.
  • Loftus, E.F.; Palmer, J.C. Reconstruction of automobile destruction: An example of the interaction between language and memory(անգլ.) // Journal of Verbal Learning and Verbal Behavior : journal. — 1974. — Т. 13. — С. 585—589. — doi:10.1016/S0022-5371(74)80011-3
  • Loftus, E.F. Leading questions and the eyewitness report // Cognitive Psychology. — 1975. — Т. 7. — С. 560—572. — doi:10.1016/0010-0285(75)90023-7
  • Loftus, E.F.; Miller, D.G.; Burns, H.J. Semantic integration of verbal information into a visual memory(անգլ.) // Journal of Experimental Psychology: Human Learning and Memory : journal. — 1978. — Т. 4. — С. 19—31. — doi:10.1037/0278-7393.4.1.19
  • Loftus, E.F. The malleability of human memory(անգլ.) // American Scientist : magazine. — 1979. — Т. 67. — С. 312—320.
  • Loftus, E.F. Silence is not golden(անգլ.) // American Psychologist : journal. — 1983. — Т. 38. — С. 564—572. — doi:10.1037/0003-066x.38.5.564
  • Christianson, S.; Loftus, E.F. Memory for traumatic events // Applied Cognitive Psychology. — 1987. — Т. 1. — С. 225—239. — doi:10.1002/acp.2350010402
  • Loftus, E.F.; Hoffman, H.G. Misinformation and memory: The creation of memory(անգլ.) // Journal of Experimental Psychology: General : journal. — 1989. — Т. 118. — С. 100—104.
  • Loftus, E.F The glitter of everyday memory...and the gold(անգլ.) // American Psychologist : journal. — 1991. — Т. 46. — № 1. — С. 16—18. — doi:10.1037/0003-066X.46.1.16 — PMID 1996855.
  • Loftus, E.F. The reality of repressed memories(անգլ.) // American Psychologist : journal. — 1993. — Т. 48. — С. 518—537. — doi:10.1037/0003-066x.48.5.518
  • Loftus, E.F.; Garry, M.; Feldman, J. Forgetting sexual trauma(անգլ.) // Journal of Consulting and Clinical Psychology : journal. — 1994. — Т. 62. — С. 1177—1181. — doi:10.1037/0022-006x.62.6.1177
  • Loftus, E.F.; Pickrell, J.E. The formation of false memories(անգլ.) // Psychiatric Annals : journal. — 1995. — Т. 25. — С. 720—725.
  • Loftus, E.F. Remembering dangerously(անգլ.) // Skeptical Inquirer : magazine. — 1995. — Т. 19. — С. 20—29.
  • Garry, M.; Manning, C.; Loftus, E.F.; Sherman, S.J. Imagination Inflation: Imagining a childhood event inflates confidence that it occurred(անգլ.) // Psychonomic Bulletin and Review : journal. — 1996. — Т. 3. — С. 208—214. — doi:10.3758/bf03212420
  • Loftus, E.F. Illusions of Memory(անգլ.) // Proceedings of the American Philosophical Society : journal. — 1998. — Т. 142. — С. 60—73.
  • Loftus, E.F. Lost in the mall: Misrepresentations and misunderstandings(անգլ.) // Ethics & Behavior : journal. — 1999. — Т. 9. — № 1. — С. 51—60. — doi:10.1207/s15327019eb0901_4 — PMID 11657488.
  • Mazzoni, G.A.L.; Loftus, E.F.; Kirsch, I. Changing beliefs about implausible autobiographical events(անգլ.) // Journal of Experimental Psychology: Applied : journal. — 2001. — Т. 7. — № 1. — С. 51—59. — doi:10.1037/1076-898x.7.1.51
  • —; Guyer, M. (May–June 2002). «Who abused Jane Doe?: The hazards of the single case history. Part I». Skeptical Inquirer. Vol. 26, no. 3. էջեր 24–32.
  • —; Guyer, M. J. (July–August 2002). «Who abused Jane Doe? Part II». Skeptical Inquirer. Vol. 26, no. 4. էջեր 37–40, 44.
  • Bernstein, D.M.; Laney, C.; Morris, E.K.; Loftus, E.F. False beliefs about fattening foods can have healthy consequences(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America : journal. — 2005. — Т. 102. — С. 13724—13731. — doi:10.1073/pnas.0504869102 — PMID 16079200.
  • Berkowitz, S.R.; Laney, C.; Morris, E.K.; Garry, M.; Loftus, E. F. Pluto Behaving Badly: False beliefs and their consequences(անգլ.) // American Journal of Psychology : journal. — 2008. — Т. 121. — С. 643—660. — doi:10.2307/20445490

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Learning. Mednick, S.A., Pollio, R. H. & Loftus, E.F. (1973). Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.
  • Human Memory: The Processing of Information. Loftus, G.R. & Loftus, E.F. (1976) Hillsdale, NJ: Erlbaum Associates.
  • Cognitive Processes. Bourne, L.E., Dominowski, R. L., & Loftus, E.F. (1979). Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.
  • Eyewitness Testimony. Loftus, E.F. (1979). Cambridge, MA: Harvard University Press. (National Media Award, Distinguished Contribution, 1980). (Reissued with new Preface in 1996).
  • Memory. Loftus, E.F. (1980). Reading, MA: Addison-Wesley. (Reprinted by NY: Ardsley Press 1988).
  • Psychology. Wortman, C.B. & Loftus, E.F. (1981). New York: Random House (Knopf).
  • Essence of Statistics. Loftus, G.R. & Loftus, E.F. (1982). Monterey, CA: Brooks/Cole.
  • Psychology Today Bootzin, R., Loftus, E., & Zajonc, R. (1983). (5th ed.). NY: Random House.
  • Mind at Play. Loftus, G.R. & Loftus, E.F. (1983). New York: Basic Books.
  • Eyewitness Testimony—Psychological perspectives. Wells, G. & Loftus, E.F. (Eds.) (1984). NY: Cambridge University Press.
  • Psychology (2nd ed.) Wortman, C.B. & Loftus, E.F. (1985). NY: Random House (Knopf).
  • Cognitive Processes. Bourne, L.E., Dominowski, R.L., Loftus, E.F., & Healy, A. (1986). Englewood Cliffs: Prentice-Hall.
  • Eyewitness Testimony: Civil and Criminal. Loftus, E.F. & Doyle, J. (1987). NY: Kluwer.
  • Statistics. Loftus, G.R. & Loftus, E.F. (1988). New York: Random House.
  • Psychology (3rd ed.). Wortman, C.B. & Loftus, E.F. (1988). NY: Random House (Knopf).
  • Witness for the Defense; The Accused, the Eyewitness, and the Expert Who Puts Memory on Trial Loftus, E.F. & Ketcham, K. (1991) NY: St. Martin’s Press.
  • Psychology (4th ed.) Wortman, C.B. & Loftus, E.F. (1992) NY: McGraw Hill.
  • Eyewitness Testimony — Civil and Criminal. Loftus, E.F. & Doyle, J.M. (1992) Charlottesville, VA: The Michie Co.
  • The Myth of Repressed Memory. Loftus, E.F. & Ketcham, K. (1994) NY: St. Martin’s Press.
  • Eyewitness testimony: Civil & Criminal, 3rd edition. Loftus, E.F. & Doyle, J.M. (1997) Charlottesville, Va: Lexis Law Publishing.
  • Psychology (5th edition). Wortman, C.B., Loftus, E.F., & Weaver, C. (1999) NY: McGraw Hill.
  • Eyewitness testimony: Civil & Criminal, 4th edition. Loftus, E.F., Doyle, J.M. & Dysert, J. (2008) Charlottesville, Va: Lexis Law Publishing. (482 pages)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://orcid.org/0000-0002-2230-6110
  4. http://www.nasonline.org/member-directory/members/53170.html
  5. https://faculty.sites.uci.edu/eloftus/
  6. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  7. https://www.law.uci.edu/faculty/full-time/loftus/loftusCV.pdf
  8. CONOR.Sl
  9. https://www.theguardian.com/science/2016/nov/17/we-cant-let-the-bullies-win-elizabeth-loftus-awarded-2016-john-maddox-prize-false-memory
  10. http://grawemeyer.org/psychology/
  11. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  12. https://www.law.uci.edu/news/faculty/loftus_042916.html
  13. https://www.sepsych.org/warren-medal-recipients/
  14. https://www.fmhac.org/conference-awards.html
  15. https://www.rse.org.uk/fellow/elizabeth-loftus/
  16. https://www.amacad.org/person/elizabeth-f-loftus
  17. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/cattell-award/past-award-winners
  18. https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
  19. https://web.archive.org/web/20220321015113/https://www.aaas.org/news/2016-aaas-fellows-honored-advancing-science-serve-society
  20. https://www.apa.org/about/awards/applications-of-psychology?tab=3
  21. 21,0 21,1 Нуркова В.В. Общая психология в семи томах. Том 3. Память. — Москва, Россия: Издательский центр "Академия", 2006. — С. 112—113. — 320 с. — ISBN 5-7695-2420-0
  22. 22,0 22,1 22,2 Loftus E.F., Palmer J.C., Reconstruction of automobile destruction: An example of the interaction between language and memory. — N.Y.: Journal of verbal learning and verbal behavior 13 (5), 1974. — С. 585—589.
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 23,12 23,13 23,14 23,15 23,16 23,17 23,18 23,19 23,20 23,21 Saletan, W (2010 թ․ հունիսի 4). «The memory doctor: the future of false memories». Slate. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  24. Collins A.M., Loftus E.F., A spreading-activation theory of semantic processing. — N.Y.: Psychological review 82 (6), 1975.
  25. Loftus E.F. Lost in the mall: Misrepresentations and misunderstandings. — Ethics & Behavior 9 (1), 1999. — С. 51—60.
  26. Braun K.A., Ellis R., Loftus E. F. Make my memory: How advertising can change our memories of the past. — N.Y.: Psychology & Marketing 19 (1), 2002. — 1-23 с.
  27. Loftus E.F. Make-Believe Memories. — N.Y.: American Psychologist 58, 2003. — С. 864—879.
  28. Crook L., Dean, Martha Lost in a Shopping Mall-A Breach of Professional Ethics. — Ethics & Behavior. 9 (1), 199. — С. 39—50.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Լոֆտուս» հոդվածին։