Երկարատև դեպրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկարատև դեպրեսիա (անգլ.՝ Long Depression, 1873-1896), համաշխարհային տնտեսական ճգնաժամ, առավել ծանր արտահայտվել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո և Երկրորդ արդյունաբերական հեղափոխության (կամ գիտատեխնիկական հեղափոխության) շնորհիվ գտնվում էին ինտենսիվ տնտեսական աճի փուլում։ Մինչև 1930-ական թվականների դեպրեսիան Երկարատև դեպրեսիան կրում էր Մեծ դեպրեսիա անվանումը։ Չնայած ընդհանուր դեֆլյացիայի և ցածր տնտեսական աճի տեմպերի շրջանը սկսվել էր 1873 թվականին (և ավարտվել է մինչև 1896 թվականը), իր նշանակալիությամբ այն անհամեմատելի է 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ «տնտեսության բացառիկ ռեցեսիայի և ահագնացող ճգնաժամի» հետ[1]:

Համարվում է, որ Երկարատև դեպրեսիան առավել արտահայտված է եղել Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ընդ որում պակաս կարևոր չէ, որ այդ ժամանակաշրջանում առավելապես այդ տարածաշրջաններում էին տնտեսության մասին հավաստի տվյալները համեմատաբար հասանելի։ Մասնագետներից շատերը համարում են, որ Մեծ Բրիտանիան առավել շատ է տուժել Երկարատև դեպրեսիայից. այդ ժամանակ Մայրցամաքային Եվրոպայի համեմատ նրա արդյունաբերական արտադրանքն նկատելիորեն կրճատվեց[2]:

Նախկինում լայն տարածում էր գտել այն տեսակետը, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական ճգնաժամը սկսվել էր 1873 թվականին և չէր ընդհատվել մինչև 1896 թվականը, և որոշ աղբյուրներում այդ ժամանակաշրջանը անվանում են 1873-1896 թվականների Մեծ դեպրեսիա (անգլ.՝ Great Depression of 1873–96)[3]:

ԱՄՆ-ի տնտեսագետները, որպես կանոն, Երկարատև դեպրեսիան անվանում են 1873-1879 թվականների դեպրեսիա (անգլ.՝ Depression of 1873–79), սկիզբը համարելով 1873 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1873), ավարտը՝ 1893 թվականի խուճապը (անգլ.՝ Panic of 1893)[4]) համարում է, որ խուճապին հաջորդող տնտեսական աշխուժության անկումը ձգվել է 1873 թվականի հոկտեմբերից մինչև 1879 թվականի մարտ ամիսը։ Սա Բյուրոյի կողմից արձանագրված ամենատևական ռեցեսիան է. 65 ամիս, որը գերազանցել է Մեծ դեպրեսիայի ընթացքում (43 ամիս) տնտեսական ակտիվության անկման տևողությանը[5][6]: Խուճապից հետո ԱՄՆ տնտեսությունը սկսեց արագորեն աճել. 1870-ական և 1880-ական թվականները համարվում են ԱՄն-ի պատմության ամենամեծ տնտեսական աճի տարիները[7]:

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրեսիայից առաջ կարևորագույն իրադարձություններից են համարվում մի քանի լայնամասշտաբ պատերազմական հակասությունների ավարտը և տնտեսական զարգացման նոր փուլի սկիզբը։ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ավարտից և կարճատև հետպատրազմական ռեցեսիայից հետո (1865—1867 թթ.) Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսվեց ներդրումային բումի շրջանը, հատկապես երկրի արևմտյան հողերում երկաթգծի շինարարության ոլորտում[8]: Երկաթուղային ցանցի ընդլայնման նախագծերի ֆինանսավորումը մեծամասամբ իրականացվում էր օտարերկրյա ներդրողների կողմից։ Եվրոպայում Պրուս-Ֆրանսիական պատերազմի ավարտը հանգեցրեց Գերմանիայի քաղաքական համակարգի փոփոխության, իսկ Ֆրանսիայից 200 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ռեպարացիաները Գերմանիայում և Կենտրոնական Եվրոպայում առաջացրեցին ներդրումային բում, որը ինֆլյացիայի պատճառ դարձավ։ Այդ շրջանում ակտիվորեն ներդրվում էին նոր արդյունաբերական տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ, Բեսեմերովյան կոնվերտորը (փոխակերպիչը), ինչպես նաև բուռն զարգանում էր երկաթուղային հաղորդակցությունը[8]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականի Խուճապը համարվում է «միջազգային մակարդակի առաջին ճգնաժամը»[8]: 1873 թվականի ապրիլ ամսին Վիենայի ֆոնդային բորսայի խուճապի առաջացման պատճառն այն էր, որ ներդրողները Կենտրոնական Եվրոպայում ներդրումային բումի գագաթնակետին հասնելուց հետո սկսեցին զգուշանալ տնտեսական պղպջակի առաջացումից։ Խուճապը սկսվեց 1873 թվականի մայիսի 8-ին, իսկ մայիսի 10-ին բորսան փակվեց։ Այն բացվեց կարծելով, որ Ավստրո-Հունգարական կայսրության սահմաններից դուրս չի եկել խուճապը[8]: Սակայն ամիսներ անց 1873 թվականի սեպտեմբերի 18-ին (Սև հինգշաբթի) ֆինանսական խուճապ սկսվեց Ամերիկայում։ Պատճառը «Ջեյ Քուք ընդ Քոմփանի» (Jay Cooke and Company) բանկի սնանկացումը, որը պայմանավորված էր «Հյուսիս-Խաղաղ օվկիանոսյան երկաթուղի» (Northern Pacific Railway) կազմակերպությանը ներդրումներ տրամադրելու հետ[9]: Այդ կազմակերպությանը տրամադրվել էր ԱՄՆ արևմուտքի 160 կմ² պետական հողեր և երկաթուղու շինարարության նախագծի ֆինանսավորման նպատակով, կազմակերպությունը թողարկեց 100 միլիոն դոլարի պարտատոմսեր։ Բանկը սնանկացավ, երբ պարզվեց, որ թողարկված պարտատոմսերը իրացում չեն գտնում։ Դրան հաջորդեց ևս մի քանի խոշոր բանկերի սնանկացումը։ 1873 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքի ֆոնդային բորսան 10 օրով փակվեց[8][8]:

Դոմինոյի սկզբունքի համաձայն Վիենայի ֆոնդային բորսայում կրկնվեց խուճապը, մայրցամաքային Եվրոպայի մի քանի կազմակերպություններ սնանկացան, որից հետո միայն դադարեց արձագանքը։ Սկզբնական շրջանում Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խուսաեցին ֆինանսական ճգնաժամից, քանի որ նախորդ տարիներին այդ երկրներում դիտվում էր դեֆլյացիա։ Որոշ մասնագետների պնդմամբ Երկարատև դեպրեսիայի գլխավոր պատճառը Պրուս-Ֆրանսիական պատերազմն էր, որը Ֆրանսիայի էկոնոմիկային մեծ հարված հասցրեց և որի ավարտից հետո Ֆրանկֆուրտի հաշտեցման պայմանագրի համաձայն (Ֆրանկֆուրտյան խաղաղություն) Ֆրանսիան ստիպված էր նշանակկալից ռեպարացիաներ վճարել Գերմանիային։ ԱՄՆ-ում գնային դեպրեսիայի գլխավոր պատճառը եղավ խիստ դրամական քաղաքականությունը, որը ԱՄՆ կառավարությունը կիրառեց, որպեսզի Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո վերականգնի ոսկու ստանդարտը: Այդ նպատակի համար կառավարությունը դրամը հանեց շրջանառությունից, համապատասխանաբար, առևտրային գործընթացների համար հասանելի դրամական զանգվածը կրճատվեց; Նմանապես, այդ քաղաքականությունը հանգեցրեց արծաթի գների անկմանը, որի հետևանքով էականորեն կրճատվեցին ակտիվների նոմինալ արժեքները։ Բազմաթիվ աղբյուրների համաձայն, 1879 թվականից հետո ԱՄՆ արդյունաբերական ծավալը շարունակեց աճել, համապատասխանաբար, ավելացավ արտադրության արտադրողականությունը, առևտրի ծավալի և մրցակցության ինտենսիվության ավելացումը գների հետագա անկման ճնշող ազդեցություն ունեցավ։

Մինչև ճգնաժամը ԱՄՆ-ում ֆինանսավորումը կրում էր սպեկուլյատիվ բնույթ, մասնավորապես Քաղաքացիական պատերազմի ֆինանսավորման համար պետական բանկային արժետոմսերի թողարկման և «Միացյալ խաղաղ օվկիանոսյան երկաթուղի» (անգլ.՝ Union Pacific) կազմակերպության շենքում մեծաքանկ կեղծ դրամներ արտադրելու (ինչև 1869) պատճառով։ Գագաթնակետ հանդիսացավ «Կրեդիտ մոբիլե օֆ Ամերիկա» (անգլ.՝ Crédit Mobilier of America) և «Միացյալ խաղաղ-օվկիանոսյան երկաթուղի» կազմակերպությունների ներգրավումը։ 1873 թվականի երկաթուղային շինարարության ոլորտի բումը և թույլ շուկայական կոնյուկտուրան հանգեցրին շուկայի փլուզման, որի հետևանքով սնանկացման հասան ինչպես «Միացյալ խաղաղ-օվկիանոսյան երկաթուղին», այնպես էլ «Հյուսիս-խաղաղ-օվկիանոսյան երկաթուղին»: Սնանկացավ նաև Մեծ Բրիտանիայի երկաթուղաշինությունը, որտեղ էլ վերջ դրվեց «երկաթուղաշինության մոլուցքին» (անգլ.՝ railroad mania)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rosenberg, Hans (1943).«Political and Social Consequences of the Great Depression of 1873-1896 in Central Europe». The Economic History Review (Blackwell Publishing) (1/2): 58–73.
  2. Musson, A.E. (1959). «The Great Depression in Britain, 1873-1896: A Reappraisal». The Journal of Economic History (Cambridge University Press) 19 (2): 199–228.
  3. Great Depression of 1873–1896 // Business cycles and depressions: an encyclopedia. — New York: Garland Publishing, 1997. — P. 148–49. — ISBN 0824009444.
  4. The History of Economic Downturns in the US " But Now You Know: Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (անգլ.՝ National Bureau of Economic Research
  5. Business Cycle Expansions and Contractions. National Bureau of Economic Research
  6. Fels, Rendigs (1949). «The Long-Wave Depression, 1873-97». The Review of Economics and Statistics (The MIT Press) 31 (1): 69–73. DOI:10.2307/1927196.
  7. Rothbard (2002), 164
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 David Glasner, Thomas F. Cooley Crisis of 1873, Business Cycles and Depressions: An Encyclopedia // Taylor & Francis. — 1997. — № 0824009444.
  9. Ron Chernow. Titan. — New York: Vintage Books, 1998. — P. 160. — ISBN 1-4000-7730-3.