Jump to content

Աննա Շվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Շվարց
անգլ.՝ Anna Schwartz
Ծնվել էնոյեմբերի 11, 1915(1915-11-11)[1]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 21, 2012(2012-06-21)[2] (96 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, տնտեսագետ և գրող
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Հանթեր քոլեջ և Բրուքլինի քոլեջ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Ուոլթոն ավագ դպրոց
Պարգևներ
 Anna Schwartz Վիքիպահեստում

Աննա Շվարց (անգլ.՝ Anna Schwartz, նոյեմբերի 11, 1915(1915-11-11)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 21, 2012(2012-06-21)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Չիկագոյի դպրոցի ամերիկացի տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող։ Առավել հայտնի է Միլթոն Ֆրիդմանի հետ նրա համատեղ աշխատանքը՝ «1867-1960 թվականների Միացյալ Նահանգների մոնետար պատմությունը» (1963)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրոնքսում արևելաեվրոպական ներգաղթյալների՝ ռաբբի Գիլել Ջոզեֆ Ջեյքոբսոնի (Hillel Joseph Jacobson) և Պոլինա Շայնմարկի (Pauline Shainmark) ընտանիքում[4]։ Նրա հայրը պատասխանատու էր Swift and Co մսամթերքի բաշխիչ ցանցում ռաբբի կաշրութի վերահսկողության համար[5][6]։

Ավարտել է Բարնարդ քոլեջը (Նյու Յորք)։ Եղել է Կոլումբիայի համալսարանի մագիստրոս (1935) և փիլիսոփայության դոկտոր (1964)։ 1941 թվականից աշխատել է տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում։ Տնտեսական գիտության ոլորտում մոնետարիստական ուղղության ղեկավար Միլթոն Ֆրիդմանի համահեղինակությամբ մի շարք աշխատանքներ է հրապարակել։

2002-2003 թվականներին եղել է Միջազգային Ատլանտյան տնտեսական ընկերության նախագահ[7]։

1936 թվականին ամուսնացել է, ունեցել է 4 երեխա։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gayer A. D., Rostow W. W., Schwartz A. J. The growth and fluctuation of the British economy, 1790-1850: An historical, statistical, and theoretical study of Britain's economic development. 1953.
  • Фридман М., Шварц А. Монетарная история Соединенных Штатов 1867−1960 гг. — Киев: «Ваклер», 2007. — 880 с. (A Monetary History of the United States, 1867−1960, опубликована в 1963);
  • «Денежная статистика Соединенных Штатов» (Monetary Statistics of the United States: Estimates, Sources, Methods, 1970, совместно с М. Фридманом);
  • «Век британских рыночных процентных ставок, 1874−1976» (A Century of British Market Interest Rates, 1874−1975, 1981);
  • «Денежные тренды в Соединенных Штатах и Соединенном Королевстве» (Monetary Trends in the United States and the United Kingdom, 1982, совместно с М. Фридманом);
  • Money in Historical Perspective, 1987.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Շվարց» հոդվածին։